Հայ Դատ

ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը Ռոբերտ Օ՝Բրայանին կոչ է արել վճռական քայլերի դիմել

Լոս-Անջելես, Կալիֆորնիա

Երեկ Լոս-Անջելեսում՝ Կալիֆորնիա, հասարակության և նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայանի միջև կայացած հանդիպման ժամանակ Ամերիկայի Հայ Դատի ներկայացուցիչները վարչակազմին կոչ են արել գործադիր իշխանության լիազորության սահմաններում մի շարք վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի՝ Արցախի դեմ ցեղասպան  հարձակումը դադարեցնելու համար՝

  1. Ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
  2. Մերժել Թուրքիա զենքը արտահանումը
  3. Դադարեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
  4. Մերժել ըստ  907-րդ բաժնի  ու ամբողջովին ապահովել այդ օրենքի կիրառումը

Քննարկվել են մի շարք անհետաձգելի քաղաքական հարցեր, որոնց թվում և հայ խաղաղ բնակչության դեմ կատարված ռազմական հանցագործություններ, թուրքական (ՆԱՏՕ) F-16 ինքնաթիռների՝ Ադրբեջանից դուրս բերումը, ինչպես նաև Ադրբեջանի ու նրա դաշնակիցների՝ Թուրքիայի (ԴԱԻՇ) կողմից խաղաղ բնակչությանը պատճառված հսկայական տառապանքների ու տեղահանության հետ կապված ԱՄՆ անհապաղ հումանիտար օգնության անհրաժեշտության մասին:

Մամլո ասուլիսի ժամանակը Օ՝Բրայանն ընդունեց, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի՝ Արցախի վրա ռազմական հարձակմանը, բայց նշեց, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության ճանաչումը «դեռևս չի քննարկվում»: Նա պատրաստակամություն  հայտնեց քննարկել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցն ու  մեջբերեց սկանդինավյան խաղաղապահների հնարավոր տեղակայման շուրջ ընթացող քննարկումները:

 «Ամերիկահայ ընտրողները, քվերարկելով նախագահական ընտրություններում, ուր թեժ պայքար է ընթանում, արժանի են գիտենալու, թե արդյո՞ք նախագահ Թրամփն իր Գործադիր իշխանության լիազորությունների սահմաններում գործողություններ  ձեռնարկում է Արցախի Հանրապետության ճանաչման ու Թուրքիա ուղարկվող զենքի մերժման հաստատման , ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության դադարեցման ու նաև վարչակարգին  907-րդ բաժնին համապատասխան հետ կանչման հարցում»,- հարցրեց Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը:

Հայ Դատի ազգային վարչության անդամ Լևոն Կիրակոսյանը և Հայ դատի Արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը մասնակցում էին այս հանդիպմանը, որը կազմակերպել էին Լոս Անջելեսի շրջանի ղեկավար Քեթրին Բարգերը, ինչպես նաև Միշել Կեզիրյանը` հայկական համագումարից, Թալին Յաղուբյանը` ՀԲԸՄ-ից, արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը ` Արևմտյան թեմից, Արևմտյան Առաջնորդարանի եպիսկոպոս Թորգոմ Դոնոյանը, Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ ավետարանական միությունից սրբազան Բերջ Ջամբազյանը, «Արմենիա» հիմնադրամից ՝ Մարիա Մեհրանյանը, «Արենտ Ֆոքսի» Արամ Օրդուբեյանը: Ազգային անվտանգության խորհրդատուին միացավ  ԱՄՆ սենատոր Մայք Լին՝ Յուտա նահանգից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *