Ազատ բեմ

Պի՞նդ է Արդյոք Վարչապետի Թիկունքն Այսօր

Գիտեք ինչն է ինձ տխրեցնում։ Այն, որ երկիրն ավելի շատ թշնամի ունի ներսում, քան դրսում։

Ես միամիտ չեմ՝ երկու ֆորմացիա է անցել իմ վրայով, տեսել եմ թե լավ, թե վատ, նվիրում, դավաճանություն, թե ստորություն։ Շատ եմ գրել ՀՀՇ֊ի ու նրա “մտավորական” վերնախավի դեմ։ Բայց երբ պստերազմը սկսվեց, բոլորս մի կողմ դրեցինք մեր տարաձայնություններն ու հավաքվեցինք՝ առաջին նախագահի ու բանակի թիկունքը պինդ պահելու շուրջ։ Մեր՝ վերից վար “մտավորական” իշխանությունը, այդ ընթացքում յուրացնում ու սեփականաշնորհում էր երկրի գործարաններն ու կոլխոզի հողերը, իրենց տներում ու դաչաներում տաք ու կուշտ՝ երգում էին՝ մեր դեմ խաղ չկա…

Բայց ազգը ավելի իմաստուն էր, դիմանում էր մթին ու ցրտին, տանը պատսպարում Արցախից փախած ընտանիքներին, ու լռում։ Ոգեւորում ու սատարում էր այդ “մտավորական” իշխանությանը, որը մինչեւ հիմա այդ տարիների յուրացրածով ապրում է։ Դիմանում էինք, քանի որ պատերազմ էր,բանակը ճակատում էր, Գլխավոր հրամանատարի թիկունքը պետք է տաք ու ապահով լիներ։ Որ բանակցությունների գնար թշնամու դեմ հպարտ ու երաշխավորված։

Այդ տարիների ետպատերազմյան փուշը ՀՅԴ֊ն էր, որը սպառնում էր թույլ ու թալանված երկրից խլել իշխանությունը։ Չստացվեց։ Լեւոնը խելոք էր՝ թիկունքը պինդ, քոքահան արեց փուշն ու շպրտեց երկրի սահմաններից դուրս։

Պի՞նդ է արդյոք ներկա վարչապետի թիկունքն այսօր։ Կարո՞ղ է նա պատասխանատվություն վերցնել՝ երկրի կարեւոր՝ նախկինների կողմից իր վրա բարդած Արցախի ծանրագույն խնդրի տակից դուրս գալու հարցը։ Զե՞րծ է սխալներից։

Իհարկե ոչ։ Այդ ով է անսխալական: Ինչու ժողովուրդը հավատաց ու ծանր պարտությունից հետո անգամ, էլի վստահության քվե տվեց նրան։ Միթե Արցախի կորուստը պատճառ չէր, որ ժողովուրդը մերժի այս իշխանությանը։

Պարզվում է՝ Արցախից էլ կարեւոր խնդիր կար։ Հայաստանի ընտրողը ատում է նախկիններին, քանի որ թալանվել է ու խոշտանգվել, խաբվել ու հայրենազուրկ է եղել սեփական հողի վրա: Քանի որ նախկինների հասցրած վերքն ավելի խորն է, քան պատերսզմում զավակ կորցրած մոր վիշտը։

Քան Արցախը։ Այլապես չէր ընտրի պարտված իշխանությանը:

Տարօրինակ է, բայց սա է իրականությունը։

Այսքանից հետո՝ եզրակացություն։

Ուրեմն ներկա իշխանությունը ունակ է, վստահելի է։ Երկիրը նրան է քվե տվել, վստսհել ու սպասում է:

Մնացածը՝ վատ երազի, մեր պատմության քառուղիներում հաճախ հանդիպող ժանրից է, որը կոչվում է դավաճանություն: Այս երեսուն տարին բավական էր, որ հասկանայինք, որ մեր պատմությանն հասած դարավոր զուլումը մեզնից է գալիս:

Մեր արյան մեջ է: Անկախություն չհանդուրժող, չուժոյ

սապոգը գլխներիս սիրող ազգ ենք: Պատմությունը վկա:

Այս իշխանությունը կարող է երկիրը դուրս բերել այս ծանր վիճակից, եթե մեր ժողովրդի քվեի թշնամին, ներքին պառակտողն ու իշխանատենչ մնացորդը, հրաժարվի իր ռեակցիոն նկրտումներից, քաղաքական բառապաշար բերած կեղտոտ ու մեր ազգին ոչ պատշաճ բառուբանից, հայհոյանքից, ու համախմբվի վարչապետի շուրջ, օգնի, որ նա թիկունքը պինդ գնա այդ բանակցություններին։

Ինչպես մենք էինք անում ՀՀՇ֊ի ժամանակ։ Մենք ատում էինք Լեւոնին, բայց հարգում էինք նախագահի գահը ու լուռումունջ համակերպվում էինք նրա գործողությունների հետ։ Լեւոնն էնքան մեծամիտ էր, չար ու ինքնասեր, կոմպլեքսների մեջ կորած, որ իրենից տարիքով ավագ ԽՍՀՄ պատգամավորներին արհամարհում, չէր բարեւում, էլ չեմ ասում մեզ…Շատ դառն էր այդ դեղահաբը…

Բայց…Կրեմլի դահլիճներում մենք միասնական էինք, առաջին նախագահի թիկունքին, նրա ամեն խոսքին ու արտահայտած մտքին պաշտպան կանգնած զինվորի պես։Ու հաղթեցինք, տեր եղանք մեզ ու մեր տված խոսքին, մեր պարտքին, պատվին ու արժանապատվությանը։

Ինչ է, Լեւոնը չունե՞ր սխալներ։ Մոսկվայի հետ շփվելիս ոչ մի ղեկավար այնքան չի սադրել ռուսներին ու նրանից հարվածներ այնքա չի ստացել Արցախի ու Հայաստանի սահմաններում, որքան Լեւոնը։ Բայց թշնամին մի քայլի վրա էր, ժողովուրդը թիկունքին կանգնեց, ու նա հասավ Արցախի ազատագրմանը։

Ներկա ընդդիմությունը գործում է ի շահ Ալիեւի ու Էրդողանի։ Միացրեք ազերիների բազմալեզու հաղորդումները։ Նրանք հաղորդում պատրաստելու կարիք չունեն, դաշնակցական ու սերժաքոչական՝ Հայաստանից թալանված վիթխարի փողերը ծախսվում են ազերիական եթերը լցնելու, նրա հակահայկական քարոզի սնունդը ամենօրյա ռեժիմով ապահովելու, Հայաստանի վարչապետին՝ բանակցությունների սեղանի շուրջ նստող մեր ղեկավարին ծաղրելու, ոչնչացնելու, նրա ընտանիքի հասցեին կեղտոտ, բանսարկու հայհոյանքներով ու ստով, շանտաժներով վարկաբեկելու հակահայ գործը։

Այսօր էլ կարդում եմ՝ Աննա Հակոբյանն ինչ մանդատով է հրավիրվել ու ելույթ ունեցել Մոսկվայում կանանց համաժողովին։Փոխանակ ուրախանան, որ երկիրը վերջապես ազատվել է բլինչիկ թխող առաջին տիկինների ծաղրանկարից:

Ու էդ գրողների մեծ մասը կոպեկի օգուտ չեն տվել երկրին։ Ուզում եմ մեր ժողովրդի տված քվեի դեմ զօր ու գիշեր խոսողներին, ովքեր “ընդդիմություն” են հռչակել իրենց, հարցնել։ Դուք ու՞մ համար եք էդքան ջանք թափում։ Քոչարյանի՞։ Չի լինելու ձեր ուզածը։ Դուք ու ձեր առաջնորդը վաղուց հին լաթի պես դուրս եք շպրտված ժողովրդի օրակարգից։

Ազերիների՞։ Իսկ ազերին առաջինը կտրում է իր երկիրը դավաճանած զինվորի գլուխը։ Ահա, այսքանը։

Էվալլա քեզ, Նիկոլ, ոնց ես դիմանում…

Գրառումը Շուշան Ղազարյանի ֆեյսբուքի էջից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *