15.8 C
Yerevan

ՀՅԴ‑ի Կրեմլյան Քաղա­քա­կա­նությունը


Հիմա սպա­սել, որ այդ նույն մասսա­նե­րը կգնան պաշտպա­նե­լու այն մարդկանց, ովքեր այսքան տարի թալա­նել և զրկել են իրենց և որոնց հասա­րա­կությունը մեծ ուրա­խությամբ մերժեց 2018-ին, ծիծա­ղե­լի է: 

Նազա­րեթ Բերբերյան

1inAM‑ի հյուրն է ՀՅԴ շարքե­րից հեռացված, ՀՅԴ «Ազդակ» և «Դրո­շակ» պարբե­րա­կաննե­րի նախկին գլխա­վոր խմբա­գիր Նազա­րեթ Բերբերյա­նը:

Զրույցի ընթացքում Նազա­րեթ Բերբերյա­նը խորը մտա­հո­գություն է հայտնել ՀՀ ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի վերա­բերյալ, դրանք բնո­րո­շե­լով ոչ թե հայրե­նի­քի փրկության շարժում, այլ անհատ անձե­րի կողմից կազմա­կերպված, ետին պլաններ ունե­ցող անհա­տա­կան նախագծեր:

Խոսե­լով այդ մասին Ն. Բերբերյանն ասաց, որ կազմա­կերպիչնե­րը իրենք էլ տեսնում են, որ մարդիկ իրենց նկատմամբ բացա­սա­բար վերա­բերմունք ունեն, չեն ուզում և չեն միա­նում շարժումնե­րին, չեն աջակցում, որովհետև լավ ճանա­չում են այդ ամե­նի կազմա­կերպիչնե­րին, տեսել են նրանց գործունեությունը: 2018‑ը հենց դրա ապա­ցույցն էր: Ն. Բերբերյա­նի խոսքե­րով Նիկոլ Փաշինյա­նի հիմնա­կան արժեքն այն էր, որ նա գլխա­վո­րեց համա­ժո­ղովրդա­կան ցանկություն, գնաց պայքա­րի առա­ջօին գծում, բայց այդ ամե­նը զրո կլի­ներ առանց լայն մասսա­նե­րին, առանց հարյուր հազա­րա­վոր մարդկանց աջակցության: Եվ հիմա սպա­սել, որ այդ նույն մասսա­նե­րը կգնան պաշտպա­նե­լու այն մարդկանց, ովքեր այսքան տարի թալա­նել և զրկել են իրենց և որոնց հասա­րա­կությունը մեծ ուրա­խությամբ մերժեց 2018-ին, ծիծա­ղե­լի է: Ռ. Քոչարյա­նը ի՞նչ միջոցնե­րով է միլիարդա­տեր դարձել և նման ունեցվածք կուտա­կել հենց 1996թ. սկսած, երբ Արցա­խի նախա­գահն էր:

Ի պատասխան այն հարցին, թե այդ ինչպես պատա­հեց, որ սփյուռքում գործող բազմա­թիվ կառույցներ և մասնա­վո­րա­պես Սփյուռքում և Հայաստա­նում գործունեություն ծավա­լող ՀՅԴ‑ն, որ այսքան տարի երբեք չի ընդվզել բազմա­թիվ ապօ­րի­նություննե­րի դեմ, որ կատարվել են Ռ. Քոչարյա­նի ու Ս. Սարգսյա­նի օրոք, հիմա նման ջերմե­ռանդությամբ պաշտպա­նում է նրանց ու նույնիսկ հայտա­րա­րում, որ ինքը խոսում է ժողովրդի ու սփյուռքի անունից, Ն. Բերբերյանն առա­ջարկեց, որ մարդիկ Սփյուռքում հարցնեն, թե ով է օրի­նակ Հակոբ Տեր-Խաչա­տուրյա­նը, թող հարցնեն նրա՝ Բյուրո­յի ներկա­յա­ցուցիչ լինե­լու մասին ու մարդիկ կզարմա­նա, կհարցնեն, թե ինչ կապ ունի ՀՅԴ‑ն Խաչա­տուրյա­նի հետ, կամ ինչ կապ ունի Խաչա­տուրյա­նը ՀՅԴ հետ:

Ն. Բերբերյանն ասաց, որ ՀՅԴ‑ն հայ ժողովրդի անունից մանդատ ստա­ցել էր իր ազգա­յին գործունեության շնորհիվ, երբ նրա մարտիկնե­րը հերո­սա­բար կռվում էին ցարի ու սուլթա­նի դեմ, երբ Դաշնակցությունը աշխա­տում էր ի սպաս հայ ժողովրդի: Նրա մանդա­տիր իր հայա­պահպան գործունությունն էր: Բայց քանի գալիս ես մեր օրեր, այնքան տեսնում ես, որ այլա­սերվա­ծությունը գնա­լով մեծա­ցել և գրե­թե կուլ է տվել կուսակցությա­նը: Այսօր ՀՅԴ‑ն պարզա­պես Ռ. Քոչարյա­նին է պաշտում ու դրա­նով իսկ հեռա­ցել է իր ազգա­յին և սոցիա­լիստա­կան գաղա­փա­րա­խո­սությունից:

Ն. Բերբերյանն անդրա­դարձավ նաև, որ 1991թ. սկսած թալա­նի ու բռնա­տի­րա­կան մթնո­լորտի հետև­անքով տառա­պած հասա­րա­կությունը չկա­րո­ղա­ցավ դառնալ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն և չկա­րո­ղա­ցավ ձևա­վո­րել նաև քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության քաղա­քա­կան մշա­կույթ և այդ իսկ պատճա­ռով էլ պայքա­րը մշտա­պես եղավ ու ընթա­ցավ անհատ անձե­րի մեջ: Ու հիմա էլ ժողովրդի տառա­պանքնե­րի մեծ մասի հեղի­նակ մի քանի անձ ցանկա­նում են նորից իշխա­նության գալ, մինչդեռ կառա­վարման ու ղեկա­վարման համար ոչ թե անձեր են պետք այլ գաղա­փա­րա­կան կուսակցություններ և խմբեր, որոնք մաքուր անցյալ և մաքուր ներկա ունեն, պղծված չեն հանցա­վոր գործունեությամբ և ունեն զարգացման ու պետա­կան նպա­տակնե­րի հստակ ու գիտակցված ուղի: Անձե­րի պայքա­րը միշտ էլ պարտվող պայքար է: Ու հենց այդպես էլ անձե­րի միջո­ցով է Ռուսաստանն իր կրեմլյան շահե­րը փաթա­թել մեր վզին: Լինի ցարը, թե Լենի­նը: Կրեմլը փոխել է իր անունը, գույնը, բայց գործո­ղություննե­րը միշտ էլ նույնն են մնա­ցել ու նորանկախ հայաստա­նում էլ հենց այդ քաջ ծանոթ մի քանի անձինք եղել են Կրեմլի կամա­կա­տարն ու շահե­րի սպա­սարկո­ղը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ