15.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս տասնե­րե­քե­րորդ

Իրենք հնա­րա­վո­րություն չունեն Թուրքիա­յի հետ պատե­րազմե­լու, ուստի պատասխա­նը պետք է այնպես կազմված լինի, որ առիթ չտա թուրքե­րին խախտե­լու զինա­դա­դա­րը եւ Կովկա­սի դեմոկրա­տիա­յին կորստյան մատնե­լու։


1918թ. հունվա­րի 9‑ից Բրեստ-Լիտովսկում վերսկսվում են հաշտության բանակցություննե­րը։ Ռուսա­կան պատվի­րա­կության ղեկա­վարն արդեն Լեւ Տրոցկին էր, որը փորձում էր ամեն կերպ ժամա­նակ շահել՝ հույս ունե­նա­լով, թե Գերմա­նիա­յում եւ Ավստրիա­յում շուտով հեղա­փո­խություն է լինե­լու։

Սակայն հեղա­փո­խությունը ոչ մի կերպ չէր սկսվում, իսկ Գերմա­նիա­յի պահանջներն ավե­լի ու ավե­լի ծանր ու ստո­րա­ցուցիչ էին դառնում: Լենինն ու Տրոցկին հարկադրված էին հայտա­րա­րել, թե «Եվրո­պա­յի հեղա­փո­խա­կան մասա­նե­րը մեզ օգնության չեկան, որի պատճա­ռով պատե­րազմի շարունա­կությունը անխուսա­փե­լի է»։

Հունվա­րի սկզբին Կովկա­սում տեղե­կություններ են տարածվում, թե Թուրքիան ցանկա­նում է առանձին հաշտություն կնքել Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի հետ։ «Մշա­կը» ահա­զանգում էր, որ Թուրքիան գարնա­նը կարող է սկսել առաջխա­ղա­ցումը, եւ քանի որ ազգա­յին զորա­մա­սե­րը կազմա­վորված չէին, այն կարող էր աղե­տա­լի հետեւանքներ ունե­նալ։ Եթե նույնիսկ ազգա­յին զորա­մա­սե­րը կարո­ղա­նա­յին պաշտպա­նել Կովկա­սի սահմաննե­րը, ապա Թուրքա­հա­յաստա­նի պաշտպա­նությունը գրե­թե անհնա­րին էր։

«Անկասկած է, որ Հայաստա­նի փրկությունը վտանգված է, եւ հավա­նո­րեն նա կվե­րա­դարձվի Թուրքիա­յին կամ Լենին-Տրոցկիի կառա­վա­րության կամ Անդրկովկա­սի կոմի­սա­րիա­տի ձեռքով»,- գրում էր թերթը:

Բանակցություններ «Կովկասյան անկախ կառա­վա­րության» հետ

1918թ. հունվա­րի 3‑ին Կովկասյան ռազմա­ճա­կա­տի հրա­մա­նա­տար Իլյա Օդի­շե­լի­ձեն հայտնում է, որ Կովկասյան ճակա­տում թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Վեհիբ փաշան առա­ջարկել է բանակցություններ սկսել «Կովկասյան անկախ կառա­վա­րության» հետ։

Հունվա­րի 4‑ին Կոմի­սա­րիատն անդրա­դառնում է թուրքա­կան առա­ջարկին․ Գեգեչկո­րին զեկուցում է, որ թուրքե­րը պատրաստ են հաշտություն կնքել Կովկա­սի հետ։ Քննարկման արդյունքում Կոմի­սա­րիա­տը հայտա­րա­րում է, որ իրենք ժամա­նա­կա­վոր մարմին են, հարցի վերա­բերյալ «կարծիք չունեն» եւ որո­շում ընդունե­լու պատասխա­նատվությունը թողնում են երկրա­յին կենտրո­նին։

Գեգեչկո­րին հայտնում է նաեւ, որ զինա­դա­դա­րի բանակցություննե­րի ժամա­նակ ռուսա­կան պատվի­րա­կության ներկա­յա­ցուցիչ գենե­րալ Վիշինսկին էր օգտա­գործել «Կովկասյան անկախ կառա­վա­րություն» արտա­հայտությունը, ինչից էլ այժմ օգտվում են թուրքե­րը։ Բուռն քննարկման արդյունքում որո­շում են թուրքե­րին ասել, որ իրենք պատրաստվում են մասնակցե­լու Հիմնա­դիր ժողո­վին, որտեղ էլ որոշվե­լու է հաշտության հարցը։ Ռամիշվի­լին նկա­տում է, որ զինա­դա­դա­րի խախտման դեպքում «իրենք հնա­րա­վո­րություն չունեն Թուրքիա­յի հետ պատե­րազմե­լու, ուստի պատասխա­նը պետք է այնպես կազմված լինի, որ առիթ չտա թուրքե­րին խախտե­լու զինա­դա­դա­րը եւ Կովկա­սի դեմոկրա­տիա­յին կորստյան մատնե­լու»։

«Զինա­դա­դա­րը կնքե­լե քանի մը օր հետո Վեհիբ փաշան նոր դիմում մը կընե Կովկա­սի բանա­կի հրա­մա­նա­տար Օդի­շե­լի­ձեին, հաղորդե­լով, որ Էնվեր փաշան կփա­փա­գի գիտնալ, թե ինչ ճամփով կարե­լի է վերա­նո­րո­գել հարա­բե­րություննե­րը անկախ Կովկա­սի հետ։ Էնվե­րի այնքան խորա­մանկությամբ մեջտեղ նետած «անկախ Կովկաս» խայծին բանվո­րա­կան, զինվո­րա­կան եւ գյուղա­ցիա­կան պատգա­մա­վորնե­րի խորհուրդը կպա­տասխա­նե.- Մենք մասն ենք Ռուսա­կան հանրա­պե­տության, խաղա­ղության համար ձեզի հետ կրնանք բանակցել Սահմա­նա­դիր ժողո­վի տալիք որո­շումնե­րեն հետո» (Աստվա­ծա­տուր Խաչատրյան, Արեւե­լա­հայ եւ թուրք դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րը, 1917, նոյեմբեր 30 — 30 հոկտեմբեր, 1918, Երեւան, 1920: Հրա­տա­րակվել է Երեւա­նում, 2010թ.)։

Հունվա­րի 15-ին Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը պատասխան է ուղարկում Վեհի­բին.

«Պ. Գենե­րալ, գլխա­վոր զորահրա­մա­նա­տար Էնվեր փաշա­յի հաղորդագրության էության առի­թով անդրկովկասյան իշխա­նությունը խնդրում է ձեզ հավաստի լինել, որ Կոմի­սա­րիա­տը միանգա­մայն համե­րաշխ է օսմանյան զորքի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի հետ՝ նրա մարդա­սեր ձգտման մեջ՝ շուտով վերա­կանգնե­լու փոխա­դարձա­բար ցանկա­լի հաշտա­րար հարա­բե­րություննե­րը երկու երկրնե­րի միջեւ»։ 

Նամա­կում Կոմի­սա­րիա­տը Էնվե­րին տեղե­կացնում էր, որ պատե­րազմն ավարտե­լու համար իրենք պետք է բանակցեն նաեւ ռուսա­կան հանրա­պե­տության ինքնա­վար մյուս կառա­վա­րություննե­րի հետ, ուստի խնդրում էր ժամա­նակ հատկացնել։

«Անդրկովկասյան կառա­վա­րությունը հույս ունի, թե երեք շաբաթ ժամա­նա­կա­մի­ջո­ցը չի դժվա­րացնի ձեզ, պ. գենե­րալ, սպա­սել։ Խնդրում եմ հավա­տա­ցած լինել դեպի ձեզ տածած գերա­զանց հարգանքի մեջ»,- այսպես էր ավարտվում Գեգեչկո­րիի ստո­րագրությամբ նամա­կը Էնվե­րին։

Թաթարներն անհամբեր սպա­սում էին թուրքե­րին

Թեեւ Անդրկովկա­սը հանդես էր գալիս որպես մեկ միասնա­կան միա­վոր, սակայն ակնհայտ էր, որ հայե­րի, վրա­ցի­նե­րի եւ թաթարնե­րի նպա­տակներն էապես տարբերվում էին։ Եթե թուրքա­կան արշա­վանքը հայե­րի համար միանշա­նակ ոչնչա­ցում էր նշա­նա­կում, ապա թաթարներն անհամբեր սպա­սում էին թուրքե­րին։ Վրա­ցի­նե­րը նույնպես թուրքա­կան հնա­րա­վոր արշա­վանքից առանձնա­պես տագնապներ չունեին։

«Եթե չափա­զանցություն է ըսել, թե թաթարնե­րը կուզեին տաճկա­կան տիրա­պե­տություն, բայց կարե­լի է անվա­րան ըսել, թե կցանկա­նա­յին տաճիկնե­րի հաջո­ղությունը Տաճկա­հա­յաստա­նում եւ նրանց հովա­նա­վո­րությունը ինչպես իրենց, նույնպես եւ Անդրկովկա­սի վրա։ Դա հիմնո­վին հակա­ռակ էր հայկա­կան բաղձանքնե­րին եւ նպա­տակնե­րին։ Վրա­ցի­նե­րը տաճկա­կան հովա­նա­վո­րություն չէին ուզեր, բայց հայե­րի կշի­ռը չնչին դարձնե­լու համար Անդրկովկա­սում, կբաղձա­յին, որ տաճիկնե­րը խլեն հայե­րի ձեռքից Տաճկա­հա­յաստա­նը, եւ այդ ուղղությամբ կովկասյան ճակա­տի հրա­մա­նա­տար Վեհիբ փաշա­յի խնա­մի Օդե­շե­լի­ձեի միջո­ցով հարկ եղա­ծը կտնօ­րի­նեին»,- գրում էր Ռուբեն Տեր-Մինասյա­նը (Ռուբէն, Հայ յեղա­փո­խա­կա­նի մը յիշա­տակներ, հ. 7, Երեւան, 1990թ.)։

Հող են նախա­պատրաստում հարձակման համար

Թուրքե­րը, սակայն, հիա­նա­լի տեղյակ լինե­լով ռուսա­կան բանա­կի նահանջի, Անդրկովկա­սում առկա ներքին խնդիրնե­րի մասին (որոնց մի մասը տեղի էր ունե­նում հենց իրենց հրահրմամբ), աստի­ճա­նա­բար հող էին նախա­պատրաստում հարձակման համար։ 1918թ. հունվա­րի 9‑ին նրանք հեռագրում են Օդի­շե­լի­ձեին, թե իբր հայե­րը բռնություններ են իրա­կա­նացրել մահմե­դա­կան բնակչության նկատմամբ։

Գենե­րալ Նազարբեկյա­նը, իր հուշե­րում անդրա­դառնա­լով այս միջա­դե­պին, նշում էր, որ այդ հեռա­գի­րը Թիֆլիս է հասնում միայն հունվա­րի 18-ին։

«Այդ նամա­կի հիման վրա Կովկասյան բանա­կի գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի կողմից հրա­ման տրվեց, որպեսզի անմի­ջա­պես դադա­րեցվեն ամեն տեսա­կի բռնություննե­րը մուսուլման բնակչության նկատմամբ։ Հունվա­րի 16-ին Վեհիբ փաշան կրկին նամակ հղեց գլխա­վոր հրա­մա­նա­տա­րին, բողո­քե­լով հայե­րի դաժա­նություննե­րից, որոնք իբր թե սպա­նում էին բնա­կիչնե­րի» («Հայկա­կան կորպուսն ընդդեմ թուրքա­կան զորքե­րի։ Գենե­րալ Թ. Նազարբեկյա­նի հուշե­րը», Երեւան, 1994թ.)։

Թեեւ Վեհի­բին հայտնում են, որ իր ունե­ցած տեղե­կություննե­րը չեն համա­պա­տասխա­նում իրա­կա­նությա­նը, ինչը հաստա­տում էին նաեւ Երզնկա­յի ջոկա­տի հրա­մա­նա­տար գնդա­պետ Մորելն ու Բաբերդի կոմի­սա­րը, թուրքա­կան բանա­կը հունվա­րի վերջին անցնում է հարձակման։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ