21.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս տասնչորսե­րորդ

Զրա­հագնացքը իսկա­կան ճակա­տա­մարտ էր տալիս եւ արդյունքում ջախջախվեց, հրա­մա­նա­տարն ու ծառա­յողնե­րը՝ բոլո­րը, ոչնչացվե­ցին։ Դա ողբերգության սկիզբն էր։ Գիշե­րը պարզվեց, որ շարժա­կազմե­րը հանձնվում են… զրա­հագնացքը ջախջա­խե­լուց հետո հանձնվում են ավա­զա­կախմբե­րին։

Շամքո­րի Կոտո­րա­ծը

1918թ. հունվա­րի 8‑ին Թիֆլի­սից Բաքու է շարժվում թիվ 4 փոստա­յին գնացքը, որը երկա­րա­տեւ ընդմի­ջումից հետո մարդկանցով լի առա­ջին շարժա­կազմն էր։ Հունվա­րի 9‑ին գնացքը հասնում է Աղստաֆա, որտեղ հայտնի է դառնում, որ Դոլյար–Շամքոր կայա­րաննե­րի միջեւ կուտակվել են զինվո­րա­կան էշե­լոններ, երկաթգի­ծը քանդված է, եւ ճանա­պարհը դեպի Բաքու փակ է։

Գնացքի ուղեւորնե­րի մի մասը վերա­դառնում է Թիֆլիս, մյուսնե­րը շարունա­կում են ճանա­պարհը։ Դոլյա­րում թաթարնե­րը մոտե­նում են գնացքին եւ ռուս զինվորնե­րից պահանջում հանձնել զենքը։ Շամքո­րում տեղի ունե­ցած սարսա­փե­լի իրա­դարձություննե­րը նկա­րագրում է ակա­նա­տես Ստա­նիսլավ Եդիեւսկին «Բաքու» թերթի 1918թ. հունվա­րի 31‑ի համա­րում.

«Լսվեց թնդա­նոթնե­րի մի քանի կրա­կոց, այնուհե­տեւ՝ գնդա­ցիրնե­րի ճարճատյունը։ Մենք կարծե­ցինք, թե զրա­հագնացքը հետ է մղում թաթարնե­րի գրո­հը։ Բայց այդպես չէր։ Զրա­հագնացքը իսկա­կան ճակա­տա­մարտ էր տալիս եւ արդյունքում ջախջախվեց, հրա­մա­նա­տարն ու ծառա­յողնե­րը՝ բոլո­րը, ոչնչացվե­ցին։ Դա ողբերգության սկիզբն էր։ Գիշե­րը պարզվեց, որ շարժա­կազմե­րը հանձնվում են… զրա­հագնացքը ջախջա­խե­լուց հետո հանձնվում են ավա­զա­կախմբե­րին։ Մենք հավա­տում էինք, որ «մերոնք» մեզ կպաշտպա­նեն, եւ երբ ավա­զակնե­րը մոտե­ցան մեր գնացքին՝ պահանջե­լով հանձնել զենքը, զինվորնե­րը հրա­ժարվե­ցին ենթարկվել։ Փոխհրաձգություն սկսվեց։ Ովքեր զենք ունեին, դուրս եկան վագոննե­րից եւ դիրք բռնե­ցին հողաթմբե­րի մոտ։

Երբ մեր գնացքի անձնա­զոհ պաշտպաննե­րը ստիպված էին հանձնվել, մենք կորցրինք փրկության հույսը։ Մոտ 400 հոգի էինք։ Կարծում էինք, թե զենքը հանձնե­լով ամեն ինչ կավարտվի։ Սակայն շուտով համոզվե­ցինք, որ բաշի­բո­զուկնե­րի խոսքին պետք չէ հավա­տալ։ Որոշ ժամա­նակ անց վերջին վագո­նից ճիչեր լսվե­ցին։ Թաթարնե­րը հրկի­զել էին շարժա­կազմը։ Սկսվեց ուղեւորնե­րի թալա­նը։ …Վերցնում էին ամեն ինչ՝ կոշիկնե­րը, վերնազգեստը, ուղե­բե­ռը, փողը։ Անխնա թալա­նում էին զինվորնե­րին։ Նույնիսկ սպանվածնե­րին ու վիրա­վորնե­րին մինչեւ շապի­կը մերկացնում էին։ Մինչեւ Շամքոր երեք վերստ էր, եւ մենք հոտի պես շարժվե­ցինք այդ ուղղությամբ։ Հետեւում հրդեհ էր, սպանվածնե­րի դիակներն ու վիրա­վորնե­րի հառա­չանքը։ Միայն զինվորնե­րի շրջա­նում սպանվել ու վիրա­վորվել էր 600 հոգի»։

Հնա­րա­վո­րինս շատ զենք ստա­նալ

1917թ. նոյեմբե­րի վերջին եւ դեկտեմբե­րի սկզբին Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րը ձեռնա­մուխ եղան ազգա­յին զորա­միա­վո­րումնե­րի ստեղծմա­նը։ Փլուզվող Ռուսա­կան կայսրության վերջին զինվո­րա­կան ու քաղա­քա­կան ղեկա­վա­րությունն արդեն տվել էր համա­ձայնությունը, եւ հայե­րը, թաթարներն ու վրա­ցի­նե­րը փորձում էին հնա­րա­վո­րինս շատ զենք ստա­նալ նահանջող ռուսա­կան բանա­կի ստո­րա­բա­ժա­նումնե­րից։ Ռուս զինվորներն ու սպա­նե­րը թեեւ թողնում էին սպա­ռա­զի­նությունը, սակայն բոլո­րը փորձում էին ստա­նալ ավե­լին, այդ պատճա­ռով հաճա­խա­կի էին զենքի օրի­նա­կան ու անօ­րի­նա­կան վաճառքի դեպքե­րը, ինչպես նաեւ հարձա­կումնե­րը հեռա­ցող զինվո­րա­կան էշե­լոննե­րի ու խմբե­րի վրա։ 

Հարյուրհա­զա­րա­վոր զինվորնե­րի ու նրանց ընտա­նի­քի անդամնե­րի անցումն Անդրկովկա­սի երկա­թուղա­յին խոշոր հանգույցնե­րով հաճախ մեծ լարվա­ծություն եւ բախումներ էր առա­ջացնում։

«Վայրի» դիվի­զիան

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի հենց սկզբից Ցարա­կան Ռուսաստա­նը սկսում է ազգա­յին զորա­միա­վո­րումներ կազմա­վո­րել. բացի հայկա­կան կամա­վո­րա­կան ջոկատնե­րից, ստեղծվում է նաեւ մուսուլմա­նա­կան դիվի­զիան, որի մեջ ընդգրկվում էին հյուսիս-կովկասյան ժողո­վուրդնե­րը։ Դիվի­զիա­յում առանձին ստո­րա­բա­ժա­նում ունեին նաեւ կովկասյան թաթարնե­րը։ Մուսուլմա­նա­կան դիվի­զիան պատե­րազմի տարի­նե­րին մասնակցում է մի շարք ռազմա­կան խոշոր գործո­ղություննե­րի՝ հիմնա­կա­նում արեւմտյան ռազմա­ճա­կա­տում, եւ աչքի ընկնում իր համարձա­կությամբ, նաեւ դաժա­նությամբ։ Շուտով դիվի­զիան ստա­նում է «Վայրի» անվա­նումը։

Բոլշեւիկյան հեղաշրջումից եւ ռազմա­ճա­կա­տի քայքա­յումից հետո դիվի­զիան հայտնվում է Կովկա­սում։ 1917թ. նոյեմբե­րին կազակնե­րի եւ հյուսիս-կովկասյան ժողո­վուրդնե­րի մեջ արյունա­լի բախումներ են սկսվում, ինչի հետեւանքով կաթվա­ծա­հար է լինում Անդրկովկա­սի մատա­կա­րարման գրե­թե ողջ համա­կարգը։

Շուտով Գանձա­կում, Շամքո­րում եւ այլ շրջաննե­րում կենտրո­նա­նում են դիվի­զիա­յի թաթա­րա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը, որոնք, միա­վորվե­լով տեղի բնակչության հետ, իսկա­կան պատուհաս են դառնում ոչ մահմե­դա­կան բնակչության համար։

1917թ. նոյեմբե­րի կեսե­րին Անդրկովկա­սի հարա­վա­յին շրջաննե­րը սկսում են ասպա­տա­կել Իրա­նի տարածքից ներխուժած թրքա­խոս ցեղե­րը, որոնք հայտնի էին շահսեւաններ անունով։ Նրանց հարձակման հիմնա­կան ուղղությունը Լենքո­րա­նի, Զանգե­լա­նի, Ջեբրաի­լի, Մուղա­նի շրջաններն էին, որտեղ կիսա­վայրի ցեղախմբե­րը ոչնչացնում էին ռուսա­կան ուղե­կալնե­րը, սպա­նում զինվորնե­րին, կոտո­րում խաղաղ բնակչությա­նը եւ զբաղվում թալա­նով։

Տիրա­նալ հայե­րի հողին

Գանձա­կի շրջա­նում մահմե­դա­կաննե­րի առա­ջին խժդժություննե­րի ֆորմալ պատճա­ռը հողի հարցն էր. Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի որո­շումով սկսվել էր հողի բաժա­նումը, եւ մահմե­դա­կաննե­րը փորձում էին դուրս մղել քրիստոնյա բնակչությա­նը, առա­ջին հերթին՝ հայե­րին, եւ տիրա­նալ նրանց հողին։ 1917թ. նոյեմբե­րի-դեկտեմբեր ամիսնե­րին հայկա­կան մամուլը տպագրում էր հողե­րի ու գյուղե­րի բռնա­զավթման բազմա­թիվ ահա­զանգեր։ Գանձա­կում իրադրությունը փոքր-ինչ այլ էր. հայկա­կան համայնքի կազմա­կերպվա­ծությունը զերծ էր պահում հարձա­կումնե­րից, սակայն այստեղ էլ հաճա­խա­կի էին թաթարնե­րի ու ռուսնե­րի բախումնե­րը։

1918‑ի հունվա­րի սկզբին ծանր դրության մեջ են հայտնվում Գանձա­կի շրջա­նի Նուխի գավա­ռի հայկա­կան գյուղե­րը։ Մահմե­դա­կաննե­րը շրջա­պա­տում են Նուխի քաղա­քի շրջա­կա հայկա­կան գյուղե­րը, ավե­րում ու թալա­նում երե­քը եւ պահանջում հայե­րից անհա­պաղ հեռա­նալ՝ ասե­լով, որ դրանք թուրքա­կան բնա­կա­վայրեր են։ Հունվա­րի 6‑ին «Մշակ» թերթի թղթա­կից Աբգար Պայա­զա­տը (Աբգար Տեր-Աբրա­համյան) հեռագրում է, որ թաթարնե­րը հարձակվել են հայկա­կան Ջաֆա­րա­պատ, Չոլախլու, Ալիար, Մալդ, Օթմանլու, Քյուլունգ եւ այլ հայկա­կան գյուղե­րի վրա ու ստի­պել հայե­րին հեռա­նալ։

«Այդ գյուղա­ցի­նե­րը շնորհիվ անպաշտպա­նության կատա­րե­ցին այդ տարօ­րի­նակ հրա­մա­նը, որից հետո թուրք զինված խուժա­նը թալա­նեց ամբողջ շարժա­կան գույքը, հրդե­հի մատնեց գյուղե­րի բոլոր տնե­րը»,- գրում էր Պայա­զա­տը։ Թաթա­րա­կան զինված խմբա­վո­րումնե­րը ոչնչացրել էին նաեւ երկա­թուղա­յին ենթա­կա­յա­րաննե­րը Եվլա­խում, Աղստաֆա­յում, Շամքո­րում եւ այլուր։

Մութ պատմությունը

Շամքո­րի դեպքը բավա­կան մութ պատմություն էր, քանի որ դրա­նից անմի­ջա­պես հետո տեղե­կություններ էին շրջա­նառվում, թե ռազմա­ճա­կա­տից հեռա­ցող ռուս զինվորնե­րի զինա­թափման հրա­մա­նը ստացվել է Թիֆլի­սից։ Սիմոն Վրացյանն իր հուշե­րում նշում է, որ ռուս զինվորնե­րի վրա հարձակվող զրա­հագնացքը պատկա­նում էր վրա­ցի Աբխա­զա­վա­յին, իսկ հարձակվողնե­րի մեջ էին Վայրի դիվի­զիա­յի զինյալնե­րը՝ գնդա­պետ Լեւան Մաղա­լո­վի (Մաղա­լիշվի­լի) հրա­մա­նա­տա­րությամբ։

«Գրավված թնդա­նոթներն ու բոլոր զենքե­րը սեփա­կա­նացրեց Գանձա­կի Մահմե­դա­կան ազգա­յին խորհուրդը։ Մեծ շուքով ավա­րը տարվեց Գանձակ։ Թուրք սոցիալ-հեղա­փո­խա­կան (էսէռ) պարագլուխ Ասլան բեգ Սաֆի­քուրդսկին, հեծած առա­ջին թնդա­նո­թը, հաղթա­կան մուտք գործեց Գանձակ»։

Հետա­գա­յում հայտնի դարձավ, որ այդ հարձակմա­նը անմասն չէին եւ վրա­ցի վարիչնե­րից ոմանք։ Հունվա­րի 6‑ին Ն. Ռամիշվի­լին զեկուցում էր Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի նիստին, թե «անհրա­ժեշտ էր զինա­թա­փել Ցարսկի Կոլո­դե­ցից մեկնած զորա­մա­սը եւ զենքը հանձնել վրա­ցա­կան կորպուսին։ Ուղարկվեց մի զրա­հա­պատ եւ մի զորա­մաս… Բոլոր միջոցնե­րը ձեռք են առնված»։ Իսկ Ջուղե­լին մատնանշում էր «Աբխա­զա­վա­յի եւ իր զորա­մա­սի կատա­րած տխուր դերը: Զինա­թա­փում չէր այդ, այլ զինվորնե­րի թալան» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նը բոլշեւիկյան մուրճի եւ թուրքա­կան սալի միջեւ, Բեյրութ, 1953թ.)։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ