21.3 C
Yerevan

Սպա­նություն Սահմա­նին Եւ Կրա­կոց ԵԽ Նախա­գահ Միշե­լի «Ուղղությամբ»

Երբ թվում է, որ իրա­վի­ճա­կը սահմա­նին պետք է լինի ավե­լի կայուն, տեղի է ունե­նում հրա­դա­դա­րի խախտումն ու հայ զինվո­րի փաստա­ցի սպա­նությունը, իսկ ի պատասխան Հայաստա­նի դատա­պարտող հատա­րա­րության, Ադրբե­ջա­նը հերքում է տեղե­կությունն ու մեղադրում Հայաստա­նին։

Հակոբ Բադալյան

Հայաստա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը մայի­սի 29-ին տեղե­կություն հայտնեց, որ չնա­յած բժիշկնե­րի գործադրած բոլոր ջանքե­րին՝ չի հաջողվել փրկել մայի­սի 28-ին հրա­զե­նա­յին վիրա­վո­րում ստա­ցած շարքա­յին Դավիթ Վահա­նի Վարդանյա­նի կյանքը: Դավիթ Վարդանյա­նը ծանր վիրա­վորվել էր ադրբե­ջա­նա­կան կողմի կրա­կոցնե­րի հետև­անքով: Այդ առնչությամբ հաղորդագրություն Հայաստա­նի ՊՆ‑ն տարա­ծել էր մայի­սի 28-ին, որ ժամը 10:40‑ի սահմաննե­րում, ադրբե­ջա­նա­կան ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումնե­րը տարբեր տրա­մա­չա­փի հրաձգա­յին զինա­տե­սակնե­րից, այդ թվում՝ դիպուկա­հար հրա­ցաննե­րից, կրակ էին բացել հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի հարավ-արև­ելյան հատվա­ծում տեղա­կայված հայկա­կան դիրքե­րի ուղղությամբ: Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րությունը հայտա­րա­րություն է արել հայ զինվո­րի զոհվե­լու առի­թով, նշե­լով, որ Ադրբե­ջա­նը իր գործո­ղություննե­րով փորձում է տապա­լել քաղա­քա­կան գործընթացն ու ձեռք բերվող համա­ձայնություննե­րը:

Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն էլ պատասխան հայտա­րա­րությամբ հերքել է մեղադրանքը և Հայաստա­նին է մեղադրել քաղա­քա­կան գործընթա­ցը տապա­լե­լու համար: Մայի­սի 27-ին, մինչ հրա­դա­դա­րի խախտման դեպքը, ելույթ էր ունե­ցել Իլհամ Ալիևը, հերթա­կան ագրե­սիվ և ընդհուպ Հայաստա­նի տարածքա­յին ամբողջության հանդեպ հավակնոտ հռե­տո­րա­բա­նությամբ: Փաստա­ցի, այդ ելույթը ադրբե­ջա­նա­կան զինուժի համար եղել է մայի­սի 28-ին հրա­դա­դա­րի խախտման և մարդասպա­նության «յուրօ­րի­նակ» հրա­ման: Այդ ամե­նը տեղի է ունե­նում Բրյուսե­լում մայի­սի 22-ին կայա­ցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդի­պումից ընդա­մե­նը մի քանի օր անց, որի ընթացքում մի շարք համա­ձայնություննե­րի վերա­բերյալ հայտա­րա­րեց ԵԽ նախա­գահ Շարլ Միշե­լը: Ավե­լին, դրա­նից հետո տեղի ունե­ցավ նաև սահմա­նա­զատման և սահմա­նագծման հանձնա­ժո­ղո­վի առա­ջին հանդի­պումը հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի Երասխի հատվա­ծում, պայմա­նա­վորվա­ծությամբ, որ երկրորդ և երրորդ հանդի­պումնե­րը կլի­նեն հաջորդա­բար՝ Մոսկվա­յում ու Բրյուսե­լում: Ահա դրա­նից հետո, երբ թվում է, որ իրա­վի­ճա­կը սահմա­նին պետք է լինի ավե­լի կայուն, տեղի է ունե­նում հրա­դա­դա­րի խախտումն ու հայ զինվո­րի փաստա­ցի սպա­նությունը, իսկ ի պատասխան Հայաստա­նի դատա­պարտող հատա­րա­րության, Ադրբե­ջա­նը հերքում է տեղե­կությունն ու մեղադրում Հայաստա­նին:

Փաստա­ցի, սահմա­նա­յին հրա­դա­դա­րի խախտումը, որի հետև­անքով հայկա­կան կողմն ունի զոհ, կրա­կոց է նաև քաղա­քա­կան այն գործընթա­ցի ուղղությամբ, որ քննարկվել է մասնա­վո­րա­պես Բրյուսե­լում: Ում և ինչի՞  համար է անհրա­ժեշտ ձախո­ղել բրյուսելյան գործընթա­ցը, հատկա­պես մայի­սի 22‑ի հանդի­պումից հետո նշմարվող որո­շա­կի արդյունա­վե­տության պարա­գա­յում: Այդ հարցի պատասխանն առա­ջին հայացքից ունի պարզ շրջա­նակ, մյուս կողմից սակայն մենք գործ ունենք իրա­պես բարդ միջա­վայրի հետ՝ այդպի­սի հարցե­րում պարզ պատասխաննե­րով բավա­րարվե­լու համար: Այդ իմաստով, որո­շա­կիո­րեն կողմնո­րո­շիչ կարող է լինել այն, թե բրյուսելյան քննարկումնե­րից մի քանի օր անց տեղի ունե­ցած սպա­նությանն ինչպես կարձա­գանքի ԵԽ նախա­գահ Շարլ Միշե­լը, որի քաղա­քա­կան նախա­ձեռնության ուղղությամբ է նաև հայ զինվո­րի կյանքը խլած կրա­կո­ցը: Թե՞ ԵԽ նախա­գա­հը չի կարծում այդպես:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ