21.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Մաս Բ

Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յա­ցումը 1828–29-ին իհարկե կատարյալ չէր, այլ միայն մի երկար գործընթա­ցի սկիզբն էր, որի ավարտը տեսավ արդեն մեր սերունդը՝ 1988–90-ին: 20-րդ դարի սկզբին Արեւելյան Հայաստա­նի բնակչությունը դեռ, այսպես ասած, «կես-կես» էր, եւ, օրի­նակ, նույն Արա­րատյան դաշտի բազմա­թիվ հատվածներ բնա­կեցված էին գերա­զանցա­պես թուրքե­րով:

Հրանտ Տէր Աբրա­համյան

Ի՞նչ կլի­ներ, եթե Հայաստա­նը չմիա­նար Ռուսաստա­նին 

Շատ դժվար է լիարժեք՝ բոլոր հնա­րա­վո­րություններն ընդգրկող այլընտրանք կառուցել Ռուսաստա­նի կազմում Հայաստա­նի մտնե­լուն: Շատ դժվար է, բայց միա­ժա­մա­նակ շատ հետաքրքիր ու ուսուցա­նե­լի: Թերեւս, այս թեման համա­րենք նույնիսկ մեր նոր պատմության գլխա­վոր այլընտրանքը: Հենց դրա համար էլ այստեղ հատկա­պես ուզում ենք շեշտել, որ տողե­րիս հեղի­նա­կը որեւէ հավակնություն չունի այդ տիտա­նա­կան ու մանրակրկիտ գործն ի կատար ածե­լու մի հոդվա­ծով՝ նույնիսկ համե­մա­տա­բար ծավա­լուն: Իհարկե, հեղի­նակնե­րը սիրում են նման համեստ հավաստիա­ցումներ անել, եւ ընթերցողներն էլ հաճախ դա ընկա­լում են որպես յուրա­հա­տուկ ծես, պայմա­նա­կա­նություն եւ այլն: Բայց այս դեպքում հատուկ ուզում եմ շեշտեմ, որ խոսքը ոչ թե ծիսա­կան, այլ իրա­կան հավաստիացման մասին է: Իմ խնդիրն է տվյալ դեպքում ընդա­մե­նը թեմա գցել, ցրցամ տալ մի խոսակցություն, որը կարծես երբեք լրջությամբ չի զարգա­ցել: Իսկ ավե­լի լուրջ եւ ամբողջա­կա­նի համար անհրա­ժեշտ է տարի­նե­րի աշխա­տանք եւ դրա արդյունք՝ հատորներ: Եվ ես այնքան եմ կարեւո­րում այս թեման ու գործը, որը, հուսամ, ապա­գա­յում կարվի հետա­զո­տողնե­րի կողմից, որը, խոստո­վա­նեմ, որո­շա­կի, չասեմ վախով, բայց անհանգստությամբ եմ մոտե­նում դրան, չնա­յած վաղուց ի վեր մտա­ծել եմ եւ որոշ չափով ուրվագծել այն: Այս «նախազգուշա­ցումնե­րից» էլ բխում է գրվածքի ոճն ու ձեւը: Ես չեմ գրե­լու այս անգամ «դասա­կան» այլընտրանք, այլ ավե­լի շուտ կտամ դրա «նյութե­րը»՝ հիմնա­կան հարցադրումներն ու գործոննե­րը, որոնցից հնա­րա­վոր է կազմել այլընտրանքա­յին սցե­նարնե­րը: Մոտա­վո­րա­պես ինչպես լինում է՝ «պատմություն» եւ «նյութեր պատմության համար»: 

Առա­ջին գործո­նը, որը պետք է նշենք՝ ժողովրդագրա­կան է (դեմոգրաֆիա­կան. հատուկ ճշտում եմ, քանի որ նկա­տել եմ, որ Հայաստա­նում որոշ դեպքե­րում ժողովրդագրա­կա­նը զարմա­նա­լիո­րեն կարող են շփո­թել «ժողո­վուրդ» արմա­տի այլ ածանցյալնե­րի հետ՝ ժողովրդա­վա­րա­կան եւ այլն): Գաղտնիք չէ, եւ շատ է խոսվել այն մասին, որ 19-րդ դարի սկզբին ապա­գա Ռուսա­հա­յաստա­նի մի զգա­լի մասում հայե­րը բնակչության փոքրա­մասնություն էին, եւ որ 1828–29 թթ. ընթացքում Ատրպա­տա­կա­նից (Խոյ, Սալմաստ, Ուրմիա) եւ Արեւմտյան Հայաստա­նից (Կարին, Բասեն, Ալաշկերտ, Բայա­զետ, Մշո դաշտ) հայե­րի կազմա­կերպված արտա­գաղթի միջո­ցով վերա­հա­յացվե­ցին Արեւելյան Հայաստա­նի շատ շրջաններ: Այս արտա­գաղթը հովա­նա­վորվեց ռուսա­կան կառա­վա­րության կողմից եւ խոչընդոտնե­րի էր հանդի­պում հատկա­պես Օսմանյան կառա­վա­րության կողմից, որն այն ժամա­նակ չէր ուզում կորցնել հայե­րի նման օգտա­կար հպա­տակնե­րին: Այդ շրջա­նում օսմանյան շահե­րի տեսա­կե­տից արեւելքում հիմնա­կան խնդի­րը քրդե­րի «ավա­զա­կա­պե­տությունն էր», որը չէր ուզում ենթարկվել կենտրո­նա­կան կառա­վա­րությա­նը, իսկ հայե­րը աշխա­տա­սեր, խաղա­ղա­սեր, հավա­տա­րիմ եւ միա­ժա­մա­նակ քրդա­կան ինքնա­վա­րությունից թիվ մեկ տուժող՝ բնա­կան ու ցանկա­լի դաշնա­կիցներ էին քրդե­րի դեմ կառա­վա­րության պայքա­րում (19-րդ դարի վերջին, ինչպես գիտենք, հարա­բե­րությունն այս թուրք-հայ-քրդա­կան եռանկյունում փոխվեց): Քրդե­րը, ի դեպ, ցանկա­լի չէին նաեւ Ռուսաստա­նում, եւ դրա համար Արեւելյան Հայաստա­նի՝ Ռուսաստա­նին միա­նա­լուց հետո տեղի մահմե­դա­կան բնակչությունից հենց քրդե­րի զգա­լի մասը գաղթեց պարսկա­կան տիրա­պե­տության տակ մնա­ցած շրջաններ, իսկ, օրի­նակ, թուրքա­լե­զունե­րը՝ ապա­գա ադրբե­ջանցի­նե­րը, մեծ մասամբ մնա­ցին տեղում: Այն քրդերն էլ, որ չգաղթե­ցին, աստի­ճա­նա­բար չձուլվե­ցին թուրքե­րին, քանի որ այստե­ղի քրդե­րի մեծ մասը դավա­նանքով շիա­ներ էին, ինչպես նաեւ՝ թուրքե­րի մեծ մասը: Այդպի­սի ձուլված կամ կիսա­ձուլված քրդե­րից էին Հայաստա­նի եւ Ղարա­բա­ղի թուրքե­րից շատե­րը, այդ թվում, ինչպես պնդում են շատերն Ադրբե­ջա­նում, Ալիեւնե­րի ընտա­նի­քը… 

Մինչեւ ռուսա­կան տիրա­պե­տությունը, հայկա­կան մեծա­մասնություն ունե­ցող տարածքներն էին Արեւելյան Հայաստա­նում՝ Լոռին, Տավուշը, այսպես կոչված՝ Դաշտա­յին Ղարա­բա­ղի լեռնա­յին մասը, Լեռնա­յին Ղարա­բա­ղը, ներկա­յի Սյունի­քի մարզի հարա­վա­յին հատվա­ծը՝ նախկին սովե­տա­կան Գորի­սի, Ղափա­նի, Մեղրիի շրջաննե­րը եւ Սիսիա­նի շրջա­նի հարա­վա­յին մասը, հին Գողթան գավա­ռը՝ ներկա­յում Նախի­ջեւա­նի հանրա­պե­տության հարա­վում, ինչպես նաեւ Էջմիա­ծին քաղա­քը, Աշտա­րակն իր մի քանի գյուղով, ներկա­յի Կոտայքի մարզի մի քանի բնա­կա­վայր, ներկա­յի Վայոց ձորի մարզի մի քանի գյուղ, վերջա­պես Երեւա­նում կային զգա­լի թվով հայեր: Գյումրիում նույնպես կան ընտա­նիքներ, որոնք սերում են «հին հայե­րից»: Կարծես տվե­ցինք ամբողջա­կան պատկե­րը, եթե նույնիսկ բաց ենք թողել որոշ կետեր, ապա դրանք շատ բան չեն փոխում ընդհա­նուր պատկե­րում:

1828–29 թթ. նորեկ հայե­րը (շրջաննե­րում, ուր նրանցից բացի կան նաեւ հնաբնակներ, ինչպես օրի­նակ՝ Վայոց ձորում, նրանց մինչեւ հիմա ասում են «թազա հայեր») բնա­կեցրին Ջավախքը, Շիրա­կը (գերա­զանցա­պես էրզրումցի­ներ, բայց նաեւ մշե­ցի­ներ, բասենցի­ներ եւ այլ տեղե­րից եկածներ), Ապա­րա­նը (մշե­ցի­ներ), Գեղարքունի­քը (բայա­զետցի­ներ, ալաշկերտցի­ներ, մշե­ցի­ներ), ներկա­յի Կոտայքի մարզի զգա­լի մասը, Արա­րատյան դաշտը, Վայոց ձորը, նախկին Սիսիա­նի շրջա­նի հյուսի­սա­յին մասը, Նախի­ջեւա­նը  (բոլո­րը հիմնա­կա­նում Խոյ-Սալմաստ-Ուրմիա­յից, հին անվամբ՝ Ատրպա­տա­կա­նից): Մեկ դար անց սրանց ավե­լա­ցան նաեւ Թալի­նը բնա­կեցրած սասունցի­նե­րը, Գառնիի ենթաշրջա­նը բնա­կեցրած մշե­ցի­նե­րը, եւ վանե­ցի­նե­րը, որոնք հիմնա­կա­նում բնա­կեցրին Երեւա­նը եւ դրա­նով հիմք դրե­ցին Երեւա­նի մայրա­քա­ղաք դառնա­լուն, ու մի քանի գյուղ էլ Արա­րատյան դաշտում ու շրջա­կայքում: 

Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յա­ցումը 1828–29-ին իհարկե կատարյալ չէր, այլ միայն մի երկար գործընթա­ցի սկիզբն էր, որի ավարտը տեսավ արդեն մեր սերունդը՝ 1988–90-ին: 20-րդ դարի սկզբին Արեւելյան Հայաստա­նի բնակչությունը դեռ, այսպես ասած, «կես-կես» էր, եւ, օրի­նակ, նույն Արա­րատյան դաշտի բազմա­թիվ հատվածներ բնա­կեցված էին գերա­զանցա­պես թուրքե­րով: Այդուհանդերձ հենց Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յա­ցումն է դարե­րի հեռանկա­րից իմաստա­վորվում որպես Ռուսաստա­նին միացման հիմնա­կան հետեւանք, հիմնա­կան օգուտ, որի արժե­քը չի կորել նաեւ այսօր: Շատերն են այս հանգա­մանքը բերում որպես «վերջին փաստարկ», որը թեման փակում է՝ առանց Ռուսաստա­նին միա­նա­լու չէր լինի այսօրվա Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, քանի որ պարզա­պես չէինք ունե­նա այստեղ հայկա­կան մեծա­մասնություն կամ գոնե բավա­րար թվով հայ բնակչություն: Այս փաստարկն իրոք դժվար է վիճարկել, եւ չենք էլ պատրաստվում դա անել: 

Բայց այլ բան է, որ ամեն փաստ ունի նաեւ իր «ստվե­րը»: Տվյալ դեպքում ստվերն այն է, որ Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յա­ցումն ուներ իր գինը: Բարդ չէ նկա­տել, որ այդ գինն Արեւմտյան Հայաստա­նում եւ Ատրպա­տա­կա­նում հայ բնակչության պակա­սորդն էր, այսինքն՝ Արեւելյան Հայաստա­նը հայացվել է ի հաշիվ Արեւմտյան Հայաստա­նի եւ Ատրպա­տա­կա­նի: Մենք ապրում ենք մի իրա­կա­նության մեջ, ուր փաստը Արեւելյան Հայաստա­նի տարածքում գոյա­ցած Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է, որը դարե­րի մեր գլխա­վոր ձեռքբե­րումն է, դարե­րի մեր պայքա­րի արդյունքը: Բնա­կա­նա­բար մարդուն ինքնին տրված ու ինքնին արժե­քա­վոր է թվում այն իրա­կա­նությունը, որում ապրում է: Բայց այլ պայմաննե­րում կարող էին լինել այլ իրա­կա­նություններ, որտեղ հայկա­կան պետությունը վերածնվեր ոչ թե Արեւելյան, այլ, ասենք, Արեւմտյան Հայաստա­նում: Եվ այդ իրա­կա­նության մեջ ապրող մարդկանց համար Արա­րատյան դաշտի անհա­յաբնակ լինե­լը կարող էր նույնքան՝ եթե ոչ բնա­կան ու ցանկա­լի, ապա գոնե ժամա­նա­կա­վո­րա­պես հաշտվե­լի իրա­կա­նություն լինել, ինչպես մեզ համար Մշո դաշտի ոչ հայաբնակ լինելն է այսօր: 

Ընդհանրա­պես մեր պատմությունը վերլուծե­լիս՝ որպես կանոն, կենտրո­նա­նում ենք ոչ միայն քաղա­քա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին, այլեւ գաղա­փա­րա­խո­սա­կան հարա­բե­րություննե­րի վրա եւ առա­վել հաճախ կամ անտե­սում, կամ քիչ ուշադրություն ենք դարձնում այդ ամե­նի նյութա­կան հողին՝ աշխարհագրությանն ու ժողովրդագրությա­նը: Մինչդեռ պատմության հիմքը կամ նույնիսկ, ասենք, հումքը հենց աշխարհագրա­կան ու ժողովրդագրա­կան տվյալներն են, որոնց նկատմամբ քաղա­քա­կա­նը, տնտե­սա­կա­նը եւ մյուսներն ունեն մակե­րե­սի, վերնա­հարկի հարա­բե­րություն, էլ չասած այնպի­սի եթե­րա­յին երեւույթի մասին, որպի­սին գաղա­փա­րա­խո­սություններն են, որոնք իրենց հերթին մակե­րես են քաղա­քա­կա­նի, տնտե­սա­կա­նի, դասա­կարգա­յի­նի նկատմամբ: Մակե­րես՝ չի նշա­նա­կում անկա­րեւոր եւ ուշադրության ոչ արժա­նի: Մակե­րեսն ընդա­մե­նը հարա­բե­րություն է, հարա­բե­րա­կան անուն, որը նշա­նա­կում է, որ մակե­րե­սը թեեւ կարեւոր է, բայց անբա­ցատրե­լի է առանց խորքի ու հիմքի, եւ որ մակե­րեսն ինքնին չի կարող բացատրություն լինել որեւէ երեւույթի, եթե հաշվի առնված չեն հիմնա­րար հարա­բե­րություննե­րը: Պատմությունը գործընթաց է քաղա­քա­կան, հանրա­յին, տնտե­սա­կան, մշա­կութա­յին հարա­բե­րություննե­րի, որը ծավալվում է կոնկրետ նյութա­կան միջա­վայրում, թատե­րա­բե­մում, որպի­սին են աշխարհագրա­կան, ժողովրդագրա­կան տվյալնե­րը: Առանց դրանց գործընթա­ցը եւ դրա վերլուծությունը մնում է օդում:

Այսպես՝ 1880–1910-ականների հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րը վերլուծե­լիս մենք առա­վել հաճախ վերլուծում ենք դրա քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ այլ առումնե­րը, փորձում ենք սխալն ու ճիշտը, հաջո­ղություննե­րի ու ձախո­ղումնե­րի պատճառնե­րը գտնել մարդկա­յին հարա­բե­րություննե­րում՝ նույն քաղա­քա­կան, տնտե­սա­կան, գաղա­փա­րա­խո­սա­կան եւ այլն: Դա ինքնին սխալ չէ, անօ­գուտ չէ, բայց այն պայմա­նով միայն, որ նախա­պես հաշվի ենք առել, այն էլ՝ մանրա­մասն ու լրջմիտ անդրա­դարձով նյութա­կան հիմքը՝ աշխարհագրությունն ու ժողովրդա­վա­րությունը: Որքան էլ վերլուծենք քաղա­քա­կա­նը եւ մյուսնե­րը, որքան էլ սխալներ գտնենք այդտեղ, սակայն մի բան պարզ է, որ հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րը ոչնչով ավե­լի սխա­լա­շատ չէր, քան Օսմանյան կայսրության դեմ պայքա­րող մյուս ժողովրդա­կան շարժումնե­րը՝ բուլղա­րա­կա­նը, մակե­դո­նա­կա­նը, մինչ այդ՝ հունա­կանն ու սերբա­կա­նը եւ մյուսնե­րը: Բայց դրանք բոլորն էլ պսակվե­ցին հաջո­ղությամբ, իսկ հայկա­կա­նը՝ ոչ: Էական տարբե­րությունը հայկա­կա­նի եւ մյուսնե­րի այն էր, որ հայկա­կան պայքա­րը չէր կարող հենվել ամուր ժողովրդագրա­կան եւ աշխարհագրա­կան հենքի վրա: Մի քանի տարի առաջ մի փոքր հոդված էի գրել այս թեմա­յով: Շատ կարճ փորձեմ վերարտադրել դրա հիմնա­կան թեզե­րը: 

Արեւմտյան Հայաստա­նում չորս խոշոր կենտրոն կար, ուր հայե­րը համե­մա­տա­կան կամ տեղ-տեղ բացարձակ մեծա­մասնություն էին՝ Վան-Վասպուրա­կա­նի շրջա­նը, Մշո դաշտն ու Սասունը, Կարնո դաշտը, Լեռնա­յին Կիլի­կիան: Սրանցից երե­քը՝ Վանը, Մուշը, Կիլի­կիան, բնա­կա­նից դարձան ազա­տագրա­կան պայքա­րի կենտրոններ: Կարի­նը օսմանյան գերիշխա­նության խոշոր ստրա­տե­գիա­կան կենտրոն էր Էրզրումի բերդով եւ այդ պատճա­ռով այստեղ բարդ էր զինված ազա­տագրա­կան պայքա­րի գործող կենտրոն ստեղծե­լը: 

Կարեւորն այն է, որ բոլոր այս հայաբնակ շրջաննե­րը իրա­րից մեկուսացված կենտրոններ էին, որոնց միջա­կայքում գերա­զանցա­պես քրդաբնակ տարածքներ էին: Նույնիսկ Վանն ու Մուշը, որոնք իրար մոտ էին, ի զորու չեղան միմյանց հետ մշտա­կան հուսա­լի հաղորդակցություն ունե­նալ, թեեւ փորձեր եղել են, եւ խնդրի կարեւո­րությունը գիտակցվել է: Ավե­լին՝ հայկա­կան կենտրոննե­րը մեկուսա­ցած էին ոչ միայն միմյանցից, այլեւ Արեւելյան Հայաստա­նից նույն քրդաբնակ շրջաննե­րի շղթա­յով: Իսկ այս իրա­վի­ճա­կի հիմքը հենց թուրքա­հա­յե­րի եւ պարսկա­հա­յե­րի գաղթն էր Արեւելյան Հայաստան 1828–29-ին: Հենց դրա արդյունքում հայկա­կան բնակչությունից զրկվե­ցին Բայա­զե­տը, Ալաշկերտը, Բասե­նի դաշտը, որոնք մի կողմից կապն էին Կարի­նի՝ Վանի եւ Մշո դաշտի միջեւ, մյուս կողմից՝ Արեւմտյան ու Արեւելյան Հայաստաննե­րի միջեւ, թուլա­ցավ Կարնո եւ Մշո դաշտե­րի հայկա­կա­նությունը (բուն Էրզրում քաղա­քում հայե­րը դադա­րե­ցին մեծա­մասնություն լինել, բայց մեծա­մասնություն պահպա­նե­ցին շրջա­կա գյուղե­րում՝ Կարնո դաշտում): Նույն գաղթի պատճա­ռով հայկա­կան բնակչությունը էապես նոսրա­ցավ Ուրմիա լճի ավա­զա­նում՝ Ատրպա­տա­կա­նի արեւելքում, որը Վան-Արա­րատյան դաշտ երկրորդ ճանա­պարհն էր: 

Հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րը Օսմանյան կայսրության դեմ կարող էր ստա­նալ միանգա­մայն այլ բնույթ եւ ունե­նալ միանգա­մայն այլ արդյունք, եթե հենվեր արմա­տա­պես այլ ժողովրդագրա­կան եւ աշխարհագրա­կան տվյալնե­րի վրա: Չեմ ուզում այստեղ մանրա­մասն հիմնա­վո­րել, թե ինչ կարեւոր նշա­նա­կություն ունեն որեւէ զինված պայքա­րի համար ժողովրդագրա­կան հենա­րա­նը, հաղորդակցության ուղի­նե­րը եւ այլն: Դա շատ հեռուն կտա­ներ մեզ: Հուսով եմ միայն, որ ընթերցո­ղը, որը պատկե­րա­ցում ունի, թե ինչ բան է որեւէ պայքա­րի նյութա­կան հիմքը, կհասկա­նա այս փաստե­րի կարեւո­րա­գույն, եթե չասեմ՝ վճռո­րոշ նշա­նա­կությունը, իսկ մյուսներն էլ կփորձեն աշխա­տեցնել իրենց տրա­մա­բա­նությունն ու երեւա­կա­յությունը:

Մոտե­նում ենք մի կարեւոր կետի: Խոսե­լով Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յացման կարեւո­րության մասին, որպես կանոն՝ մտքում նկա­տի ունենք այն, որ առանց դրա չէինք ունե­նա այսօրվա ՀՀ‑ն, ինչը ճիշտ է, եւ զուգա­հեռ չէինք ունե­նա նաեւ Արեւմտյան Հայաստա­նը՝ այնպես, ինչպես չունենք այսօր, ինչն արդեն շատ կասկա­ծե­լի պատկե­րա­ցում է: Արեւելյան Հայաստան այսօր ունենք, որովհե­տեւ ունե­ցել ենք այստեղ բավա­կա­նա­չափ ամուր ժողովրդագրա­կան հիմք: Եվ հակա­ռա­կը, չունենք այսօր Արեւմտյա­նը, որովհե­տեւ դրա ժողովրդագրությունը խարխլվել է 1915-ից շատ առաջ եւ հատկա­պես 1829-ից հետո: Իհարկե, այնպես չէ, որ մինչեւ 1829-ինն ամեն բան փայլուն էր, բայց շրջա­դարձա­յին կետ հենց դա կարող ենք համա­րել: Արեւմտյան Հայաստա­նի կորստի հիմքը, Մեծ եղեռնի հիմքը դրվել է հենց արեւմտա­հա­յե­րի, որոշ չափով նույնիսկ Ատրպա­տա­կա­նի հայե­րի մեծ գաղթով 1828–29 թթ.: Չեմ ասում, որ կորուստը երաշխա­վորված էր, խոսում եմ միայն հիմքի, սկզբնա­կե­տի մասին: 

Բավա­կա­նա­չափ համարձա­կություն ունեմ պնդե­լու, որ ինչպես էլ զարգա­նա­յին հայ-թուրքա­կան հարա­բե­րություններն այլընտրանքա­յին իրա­կա­նության մեջ, ուր այդ գաղթը չէր լինի, կամ առհա­սա­րակ չէր լինի Հայաստա­նի մի մասի միա­ցումը Ռուսաստա­նին, ինչպի­սին էլ լիներ Արեւմտյան Հայաստա­նի ճակա­տա­գի­րը, կունե­նա­յինք արդյոք այդ տարածքում հայկա­կան պետություն, թե ոչ, բայց Մեծ եղեռնը չէր լինի: Եվ սա ունի երկու պատճառ: 

Նախ՝ պետք է հասկա­նալ, որ Մեծ եղեռնն օդի մեջ տեղի ունե­ցած պատմություն չէր՝ միայն հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րով պայմա­նա­վորված: Այլ այն հարա­զատ եւ տրա­մա­բա­նա­կան մասն է Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի, դրա կարեւոր մասը՝ ռուս-թուրքա­կան, այլեւ՝ անգլո-թուրքա­կան եւ ֆրանս-թուրքա­կան պատե­րազմնե­րի: Այս հարա­բե­րություննե­րից դուրս ոչ մի Մեծ եղեռն չէր լինե­լու եւ չէր կարող լինել: Բոլոր ցեղասպա­նություններն էլ քաղա­քա­կան հարա­բե­րություննե­րի արդյունք են եւ տեղի են ունե­նում ու բացատրե­լի են կոնկրետ քաղա­քա­կան իրա­վի­ճակնե­րում: Օրի­նակ՝ նույն Օսմանյան կայսրությունում 16-րդ դարում բնաջնջվել են հարյուրհա­զա­րա­վոր շիա-թուրքեր (այսօրվա ադրբե­ջանցի­նե­րի նախա­տի­պը), որովհե­տեւ Օսմանյան կայսրությունն այն ժամա­նակ հակա­մարտության մեջ էր Իրա­նի հետ, իսկ շիա-թուրքերն Իրա­նի պոտենցիալ դաշնա­կիցներն էին: Այսինքն՝ օսմանցի թուրքե­րի ցեղա­կից շիա-թուրքե­րի ցեղասպա­նությունը մասն էր օսմա­նա-իրա­նա­կան պատե­րազմի, այլ ոչ թե օդի մեջ իրա­դարձություն էր՝ բխած չարությունից, ատե­լությունից եւ նման «բոբո» բանե­րից: Իհարկե, կար եւ գաղա­փա­րա­կան հիմնա­վո­րումը՝ սունի­նե­րի պայքա­րը շիա­նե­րի դեմ, բայց նման գաղա­փա­րա­կան հիմնա­վո­րումնե­րը կարեւոր են դառնում, միայն եթե կոնկրետ քաղա­քա­կան առիթ ու հիմք կա, եւ իրենք իրենցով լումա­յի արժեք ունեն, ինչպես որ լումա­յի արժեք ունի երիտթուրքե­րի պանթուրքիզմը որպես հայե­րի Ցեղասպա­նության հիմնա­վո­րում. եթե չլի­նեին Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի կոնկրետ հարա­բե­րություններն ու իրա­վի­ճա­կը, զուտ պանթուրքիզմից ոչինչ էլ չէր բխի: 

Երկրորդ՝ եթե մի պահ պատկե­րացնենք, որ ինչ-որ հանգա­մանքնե­րում թուրքե­րը հղա­նա­լու էին հայե­րի բնաջնջումն անկախ ռուս-թուրքա­կան հարա­բե­րությունից, ապա այդ այլընտրանքա­յին աշխարհում Մեծ եղեռնը մեծ հավա­նա­կա­նությամբ նույնպես չէր դառնա իրա­կա­նություն: Պատճառնե­րի մասին վերեւում արդեն խոսել ենք՝ Արեւմտյան Հայաստա­նի ժողովրդագրա­կան եւ աշխարհագրա­կան հենքը: Եղեռնն իրա­կա­նություն է դարձել այդ հենքի թուլության պատճա­ռով: Գրե­թե բոլոր խոշոր հայկա­կան կենտրոննե­րում՝ Վանում, Մուշ-Սասունում, Ուրֆա­յում եւ այլուր, եղել է հայկա­կան ինքնա­պաշտպա­նություն 1915–16-ին: Բայց դրանց մեծ մասը ձախողվել է հայկա­կան շրջաննե­րի՝ իրա­րից եւ Արեւելյան Հայաստա­նից կտրված լինե­լու պատճա­ռով: Հաջողվել է միայն Վանի ինքնա­պաշտպա­նությունը, որովհե­տեւ համե­մա­տա­բար մոտիկ են եղել Ռուսա­հա­յաստա­նին, եւ որովհե­տեւ համե­մա­տա­բար ավե­լի կոմպակտ են եղել այդ տարածքի հայաբնակ ենթաշրջաննե­րը: Իսկ եթե Վանն ու Մուշը, այլեւ Կարնո դաշտն իրար հետ կապված լինեին, եթե կազմեին հայկա­կան գոնե հարա­բե­րա­կան մեծա­մասնությամբ միասնա­կան հոծ տարածք Բայա­զե­տի, Ալաշկերտի, մյուսնե­րի հետ, ապա Մեծ եղեռնն առնվազն շատ ավե­լի բարդ իրա­գործե­լի կլի­ներ:

Եվ այսպես, եթե պատկե­րացնենք, որ Հայաստա­նը չի միա­նում Ռուսաստա­նին 19-րդ դարի սկզբին, եւ առհա­սա­րակ ինչ-որ պատճա­ռով Անդրկովկա­սը դուրս է մնում ռուսա­կան գերիշխա­նությունից, ապա կունե­նա­յինք փաստա­ցի երկու՝ իրա­րից առանձնացված Հայաստաններ: Տվյալ դեպքում նկա­տի ունենք ոչ թե տարածքա­յին իմաստով Հայաստան, այլ ժողովրդագրա­կան: 

Մի Հայաստա­նը հյուսիս-արեւելքում՝ Բորչա­լուից ու Լոռիից Տավուշով կմիա­նար Լեռնա­յին Ղարա­բա­ղին Դաշտա­յին Ղարա­բա­ղի լեռնա­յին հատվա­ծով եւ կավարտվեր Գորիս-Ղափան-Մեղրի-Ագուլի­սում: Սա, ի դեպ, աշխարհագրա­կան պայմաննե­րով եւ նույնիսկ երկրա­բա­նա­կան պատմությամբ գրե­թե միասնա­կան շրջան է: Դա Հայկա­կան լեռնաշխարհի եզերքնե­րից է, որն իր պայմաննե­րով տարբեր է եւ հակա­դիր Լեռնաշխարհի կենտրոն՝ հրաբխա­յին բարձրա­վանդա­կին: Եթե հրաբխա­յին բարձրա­վանդա­կում, որը նախկին ծովի տարածք է, գերա­կա­յում են բարձր լեռնա­յին հարթա­վայրե­րը (Շիրա­կի դաշտի նման), որոշ չափով ցածրա­դիր հարթա­վայրե­րը (Արա­րատյան դաշտի նման) եւ հրաբխա­յին լեռնա­գա­գաթնե­րը, որոնք հաճախ «աճում են» հենց հարթա­վայրե­րի միջից՝ Մասիս, Արա­գած, Արա­յի լեռ, Սիփան եւ այլն, ապա ծայրա­մա­սա­յին տարածքնե­րում, որոնք նախկին կղզի­նե­րի կամ ծովա­փե­րի տարածքներ են, գերա­կա­յում է կտրտված բնա­պատկե­րը՝ «սարուձո­րը», կլի­ման ավե­լի խոնավ է, տարածքն էլ՝ անտա­ռա­յին: Սա Հայկա­կան լեռնաշխարհի սահմանն է, որից այն կողմ սկսվում են Անդրկովկա­սի մեծ ցածրա­դիր դաշտե­րը՝ Քռի միջին ու ստո­րին հոսանքնե­րում, որտեղ հայկա­կան քաղա­քակրթությունն իր բնա­կան ավարտն է գտնում. այս տարածքնե­րը երբեք չեն հայացվել, նույնիսկ երբ մաս են եղել հայկա­կան թագա­վո­րության: Այս հատվա­ծի մեծ մասում, բացի Լոռուց եւ Մեղրի-Ագուլի­սից, գերա­կա­յում է Ղարա­բաղյան բարբառն իր խոսվածքնե­րով (ներառյալ Տավուշի­նը, Գանձա­կի­նը, Գորի­սի­նը, Ղափա­նի­նը. սրանք բոլորն էլ Ղարա­բաղյան բարբառներ են): 

Մյուս Հայաստա­նը կլի­ներ Արեւմուտքում՝ ձգվե­լով Կարնո դաշտից Բասե­նով, Ալաշկերտով, Բայա­զե­տով եւ իջնե­լով մի կողմից դեպի Մուշ ու Սասուն, մյուս կողմից՝ Վանա լճի ավա­զան, եւ սա էլ՝ միա­ցած Ուրմիա­յի արեւմտյան ափին: Սրանք բոլորն էլ կկազմեին մեկ միասնա­կան հայաբնակ տարածք: Առանձին հայկա­կան կղզի կմնար միայն Լեռնա­յին Կիլի­կիան: 

Երկու Հայաստաններն իրա­րից առանձնացված կլի­նեին անհա­յա­ցած ընդարձակ տարածքով՝ Շիրակ, Գեղարքունիք, Արա­րատյան աշխարհի, Կոտայքի, Վայոց ձորի, Նախի­ջեւա­նի մեծ մասե­րը: Այս տարածքի առանձին հատվածնե­րում պահպանվե­լու էին հայաբնակ կղզյակներ՝ Աշտա­րակն իր գյուղե­րով, Երեւա­նը շրջա­կա մի քանի գյուղով՝ Քանա­քեռ, Նորք, Փարա­քար եւ այլն, Վայոց ձորում մի քանի գյուղ եւ այլն, եւ այլն: Եվ իհարկե, այստեղ՝ որպես ձգո­ղա­կան կենտրոն, կմնար Էջմիա­ծի­նը կաթո­ղի­կո­սի նստա­վայրով:

Չենք ուզում այստեղ գծել այդ երկու Հայաստաննե­րի հնա­րա­վոր այլընտրանքա­յին պատմությունը: Դա իրոք առանձին եւ բավա­կա­նա­չափ մանրակրկիտ գործ կլի­ներ: Հավա­նա­բար կարե­լի է ենթադրել երկուսի առանձին զարգա­ցում, քանի որ աշխարհագրո­րեն իրա­րից շատ կտրված են, բայց իրենք իրենց մեջ բավա­կա­նա­չափ միասնա­կան ու ամբողջա­կան հարմար պահին ինքնուրույնության հասնե­լու համար: Չնա­յած այսօրվա ՀՀ զգա­լի մասը դուրս է մնում այս երկու տարածքից, բայց Էջմիածնի առկա­յությունն այդտեղ շատ ուժեղ գործոն է: Եթե երկու մեծ հայկա­կան տարածքնե­րից մեկը հասներ քաղա­քա­կան ինքնուրույնության որեւէ զգա­լի չափի, ապա կամ կաթո­ղի­կո­սա­կան գահը մի օր տեղա­փոխվե­լու էր այդտեղ, կամ հակա­ռա­կը, ինքնուրույնության հասած հայկա­կան քաղա­քա­կան միա­վորն էր ձգտե­լու ինչ-որ կերպով վերա­տի­րա­նալ Էջմիածնին: 

Համե­նայնդեպս նշեմ, որ Էջմիածնի խնդիրն այնքան էլ երկրորդա­կան չէ: Հենց կաթո­ղի­կո­սա­կան գահի վերա­դարձն այդտեղ 15-րդ դարում կարեւոր հիմք դարձավ, որ հայկա­կան պետության վերա­կանգնման նախագծե­րը կենտրո­նա­նան Արա­րատյան դաշտի շուրջ: Եվ մյուս կողմից՝ Էջմիածնի հմայքն այնքան էր, որ նույնիսկ ադրբե­ջանցի­նե­րը 1918–20 թթ. իրենց բոլոր քարտեզնե­րում Էջմիա­ծի­նը թողնում էին հայե­րին, չնա­յած Երեւա­նը համա­րում էին իրենցը: Իսկ Շահ Աբա­սը հայե­րին Իսֆա­հան տեղա­փո­խե­լուց հետո ցանկա­նում էր Էջմիածնի վանքն էլ քար առ քար տեղա­փո­խել, քանի որ զգա­ցել էր, որ քանի դեռ հայե­րի գլխա­վոր սրբությունն այդտեղ է, նրանք չեն դադա­րում որպես իրենց հայրե­նիք ընկա­լել Արա­րատյան դաշտը, իսկ Շահ Աբասն ուզում էր, որ հայե­րը միա­ձուլվեն Իրա­նին՝ ուժե­ղացնե­լով այն իրենց աշխա­տա­սի­րությամբ ու տաղանդով: 

Ավե­լի լավ նախա­պատրաստե­լու համար Հայաստա­նի հնա­րա­վոր այլընտրանքա­յին քաղա­քա­կան պատմությունը, նշենք եւս մի քանի կարեւոր գործոն՝ չմո­ռա­նա­լով հընթացս, որ այլընտրանքա­յին պատմության նպա­տակն իրա­կան պատմությունն ավե­լի լավ հասկա­նալն է, այսպես ասած՝ բացե­լը, քննարկե­լի դարձնելն է այն, ինչ թվում է ինքնին պարզ ու անքննե­լի: 

Նախ՝ ասենք, որ ռուսա­կան առաջխա­ղացման Կովկա­սից այն կողմ կասե­ցումը, թեեւ ոչ շատ հավա­նա­կան, բայց եւ ոչ անհնար պետք է համա­րել: Եթե այդ առաջխա­ղա­ցումն ինչ-որ պատճառնե­րով մի քիչ ուշա­նար, ապա, ինչպես 19-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում հիմնա­կա­նում անգլիա­կան, բայց որոշ չափով նաեւ այլ արեւմտաեվրո­պա­կան տերություննե­րի ջանքե­րով կասեցվել է ռուսա­կան հետա­գա առաջխա­ղա­ցումը դեպի Պարսկաստան եւ Արեւմտյան Հայաստան ու ավե­լի հարավ, ապա նույն կերպ կարե­լի է պատկե­րա­ցել նաեւ ռուսա­կան ծավալման կասե­ցումը նույն ուժե­րի կողմից նաեւ Կովկա­սից այս կողմ: Այս դեպքում որպես այլընտրանքա­յին պատմության կարեւոր գործոն՝ պետք է հաշվի առնենք տարա­ծաշրջա­նում անգլիա­կան ազդե­ցության որո­շա­կի չափ համա­պա­տասխան հետեւանքնե­րով, այդ թվում՝ հայոց պատմության վրա: 

Երկրորդ՝ ռուսա­կան գերիշխա­նության բացա­կա­յությամբ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը կամ որեւէ կարեւոր արժեք չէր ունե­նա­լու, կամ համե­նայնդեպս արտա­հայտվե­լու էր շատ ավե­լի թույլ, քան իրա­կան պատմության մեջ: Ընդհանրա­պես հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունն ինքնա­բավ երեւույթ չէ, այլ մեծ հաշվով ֆունկցիա է Ռուսաստա­նի եւ Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի: Իսկ ավե­լի կոնկրետ պետք է հաշվի առնենք, որ ադրբե­ջա­նա­կան առանձին ինքնությունը՝ գոնե որպես լիարժեք ազգա­յին ինքնություն, երբեք չէր կայա­նա­լու Ռուսաստա­նից դուրս, այլ Այսրկովկա­սի շիա-թուրքե­րը մնա­լու էին իրա­նա­կան քաղա­քակրթա­կան ու պետա­կան ինքնության սահմաննե­րում՝ մոտա­վո­րա­պես այնպես, ինչպես այսօրվա Իրա­նի ադրբե­ջանցի­ներն եւ իրա­նաբնակ այլ թյուրքա­լե­զուներ: Կովկա­սի թուրքե­րի կամ ինչպես ռուսներն էին ասում (իսկ վրա­ցի­նե­րը խոսակցա­կան լեզվում ասում են ցայսօր)՝ թաթարնե­րի ինքնությունը կրո­նա­կա­նից՝ շիա­կա­նից, եւ քաղա­քակրթա­կա­նից՝ պարսկա­կան, դեպի լեզվա­կան եւ ցեղա­յին՝ թուրքա­կան զարգա­ցումը տեղի է ունե­ցել ոչ միայն պարզա­պես Ռուսա­կան կայսրությունում, այլեւ գոնե սկզբնա­կան շրջա­նում ռուսա­կան խրա­խուսմամբ, քանի որ ռուսնե­րի խնդիրն էր սկզբնա­կան շրջա­նում կտրել այստե­ղի թուրքե­րին Իրա­նից, իսկ պանթուրքիզմի խնդիր այդ ժամա­նակ չկար, նույնիսկ սաղմնա­վորված չէր, քանի որ Օսմանյան կայսրությունում էլ զուտ ազգա­յին՝ թուրքա­կան ինքնությունը թույլ էր, գերա­կա­յո­ղը կրո­նա­կան եւ պետա­կան ինքնություններն էին: Ընդ որում՝ այս գործընթա­ցում բազմա­թիվ սկզբնա­պես իրա­նա­լե­զու խմբեր թուրքա­ցան՝ թաթե­րը, թալիշնե­րը, նույն քրդե­րը: Իսկ դրանք ժամա­նա­կին մեծ տեղ ու դեր ունեին: Օրի­նակ՝ Բաքվի խանության եւ հարա­կից խանություննե­րի տարածքում գերա­կա­յողն ավե­լի շատ պարսկա­լե­զուներն էին, քան թուրքա­լե­զունե­րը: Բայց ինչպես ասա­ցինք, ռուսա­կան գերիշխա­նության տեսա­կե­տից կարեւոր էր կտրել կապը պարսկա­կա­նի հետ, որով էլ խրա­խուսվում էր թուրքա­կա­նը: Եթե չլի­ներ ռուսա­կան տիրա­պե­տությունը, չէր լինի առանձին «ադրբե­ջանցի» ազգ, այլ կլի­նեին տեղի թուրքա­լե­զու շիա­ներ ու պարսկա­լե­զու շիա­ներ՝ երկուսն էլ պատմա­կա­նո­րեն, մշա­կույթով եւ պետա­կա­նո­րեն միտված դեպի իրա­նա­կան մեծ ինքնությունը: Համա­պա­տասխա­նա­բար երբեք այն արժե­քը չէր ստա­նա հայ-թուրքա­կան հակա­մարտությունն Այսրկովկա­սում, ինչ ստա­ցավ իրա­կան պատմության մեջ: 

Երրորդ՝ այլ կերպ կդա­սա­վորվեր նաեւ Վրաստա­նի պատմությունը: Դարե­րի ընթացքում Վրա­ցա­կան թագա­վո­րություններն ու իշխա­նություննե­րը, թեկուզ թուլա­ցած ու մասնատված, որոշ դեպքե­րում էլ՝ անվա­նա­կան, բայց պահպա­նել են իրենց գոյությունը պարսկա­կան եւ օսմանյան գերիշխա­նության տակ: Դա պատա­հա­կան չէ, քանի որ հատկա­պես իրա­նա­կան գերիշխա­նության հին ավանդույթը (թերեւս աշխարհում կամ գոնե Արեւմտյան Եվրա­սիա­յում պահպանված հնա­գույն պետա­կան ավանդույթը) երբեք չի ենթադրել տեղա­կան ինքնիշխա­նության իսպառ ոչնչա­ցում: Այնտեղ, ուր պահպանվել են տեղա­կան իշխա­նություննե­րը, իրա­նա­կան համա­կարգը միշտ դրանց հետ «յոլա է գնա­ցել»: Եթե, օրի­նակ, Հայաստա­նում էլ պահպանված լինեին թագա­վո­րություններն ու իշխա­նություննե­րը, իրա­նա­կան համա­կարգը սրանց հետ էլ կգործակցեր, այլ ոչ թե կոչնչացներ, ինչպես վկա­յում է հենց Ղարա­բա­ղի եւ այլ հայկա­կան մելի­քություննե­րի փորձը: 

Օսմանյան համա­կարգի հարցը մի քիչ այլ է, դրան այստեղ չենք անդրա­դառնա: Ռուսա­կան համա­կարգը, որը հիմնված է հռո­մեա­կան-բյուզանդա­կան ավանդույթի վրա, ենթադրում է իր գերիշխա­նության տակ եղած տարածքնե­րում տեղա­կան ինքնիշխա­նություննե­րի իսպառ վերա­ցում, եւ միայն ծայրա­հեղ դեպքե­րում, այն էլ ժամա­նա­կա­վո­րա­պես կարող է հանդուրժել ինքնա­վար վիճակ: Դրա համար օրի­նա­չափ է, որ Վրաստա­նի թագա­վո­րություններն ու իշխա­նություննե­րը, պահպանվե­լով դարե­րի ընթացքում մահմե­դա­կան լծի տակ, վերա­ցան ռուսա­կան՝ դաշնա­կից ու հավա­տա­կից տիրա­պե­տության հաստատմամբ: Ինչ էլ լինի, վրաց թագա­վո­րություննե­րը պետք է պահպանվեին, եւ կարե­լի է ենթադրել, որ ժամա­նա­կի ընթացքում դրանց միջից առա­վել ուժեղնե­րը Վրաստա­նի միա­վորման համար պայքար էին սկսե­լու: Գուցե ձեւա­վորվեր երկու առանձին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Վրաստա­նի թագա­վո­րություններ, գուցե դրանք ի վերջո միա­վորվեին: Այս գործընթա­ցը պետք է որ իր ազդե­ցությունը թողներ հայաբնակ առա­ջին մեծ գոտու վրա, որի մի մասն այսպես թե այնպես արեւե­լավրա­ցա­կան թագա­վո­րության կազմում էր: Եթե Վրաստա­նը միա­վորվեր եւ ուժե­ղա­նար, կարող էր իր ազդե­ցությունը տարա­ծել բոլոր շրջա­կա հայաբնակ տարածքնե­րի վրա, եւ վերստեղծվեր Զաքարյաննե­րի շրջա­նի վրաց-հայկա­կան պետության պես մի բան, մանա­վանդ որ այդպի­սի ծրագրեր 18-րդ դարում կային: 

Այսրկովկա­սի մահմե­դա­կան իշխա­նություննե­րը՝ խանություննե­րը, նույնպես կպահպանվեին: Դրանք ժամա­նա­կի ընթացքում կամ ավե­լի ու ավե­լի կձուլվեին Իրա­նին այդ երկրի արդիա­կա­նացմա­նը զուգա­հեռ, կամ էլ կընկնեին վրա­ցա­կան ազդե­ցության տակ, եթե Վրաստանն ուժե­ղա­նար՝ միա­վորվե­լու ինքը եւ միա­վո­րե­լով Բագրա­տունյաց հովա­նու ներքո նաեւ հայե­րին:

Կպահպանվեին եւ Ղարա­բա­ղի հայկա­կան մելի­քություննե­րը, որոնք այդքան պայքա­րե­լով ռուսա­կան տիրա­պե­տության հաստատման համար, վրաց թագա­վո­րություննե­րի նման վերա­ցան այդ նույն տիրա­պե­տության հաստատմամբ: Դրանք կգո­յա­տեւեին Ղարա­բա­ղի խանե­րի, վրաց թագա­վորնե­րի եւ պարսից շահե­րի հարա­բե­րություննե­րի խաչմե­րուկում եւ շահե­րի այդ բախման մեջ կարող էին կամ ավե­լի մեծ ինքնուրույնություն ձեռք բերել եւ ազատվել խանե­րի գերիշխա­նությունից, կամ էլ աստի­ճա­նա­բար թուլա­նա­յին, բայց հազիվ թե իսպառ վերա­նա­յին, քանի որ շատ ամուր էր նրանց ժողովրդագրա­կան հենքն ու ավանդության ուժը: Այլընտրանքա­յին զարգացման խաչմե­րուկնե­րից մեկում դրանք կարող էին նոր հայկա­կան պետության հիմքը դառնալ: Թերեւս առա­վել ճիշտ քաղա­քա­կա­նությունը նրանց կողմից կլի­ներ իրա­նա­կան կողմնո­րո­շումն ընդդեմ թուրքա­կան խանե­րի անջա­տո­ղա­կա­նության եւ ի վերջո դրա շնորհիվ խանա­կան իշխա­նության վերա­ցումը՝ հետա­գա բաց հեռանկարնե­րով: 

Ինչ վերա­բե­րում է արեւմտա­հա­յե­րին, ապա նրանց գոյության երաշխի­քը լինե­լու էր ամուր ժողովրդագրա­կան հենքը՝ այնպես, ինչպես նկա­րագրե­ցինք: Կախված հանգա­մանքնե­րի զարգա­ցումից՝ նրանք կամ կանկա­խա­նա­յին Օսմանյան կայսրության անխուսա­փե­լի փլուզմա­նը զուգա­հեռ եւ կստեղծեին հայկա­կան բավա­կա­նին ընդարձակ պետություն՝ Կարի­նում կամ Վանում ունե­նա­լով կենտրո­նը, որի ազդե­ցությունը կտա­րածվեր նաեւ Այսրկովկա­սի վրա, կամ էլ առնվազն կպահպա­նեին իրենց ֆիզի­կա­կան գոյությունն ու ինքնությունը Թուրքիա­յի կազմում: Ընդ որում՝ թուրք-քրդա­կան հակա­սություննե­րի առկա­յությունը մշտա­կան մանեւրի հնա­րա­վո­րություն էր տալու: Իսկ ամուր ինքնությամբ եւ ժողովրդագրա­կան ուժեղ հենք ունե­ցող ազգի գոյությունը սեփա­կան հայրե­նի­քում միշտ էլ ուշ թե շուտ հանգեցնում է անկա­խության, ճիշտ ինչպես որ քրդերն են մի օր ունե­նա­լու անկախ պետություն: 

Վերջա­պես երկու խոսք էլ Հայաստա­նի արդիա­կա­նացման մասին: Տեսա­կետ կա, որ ռուսա­կան գերիշխա­նության գլխա­վոր արդյունքնե­րից երկրորդը, բացի Արեւելյան Հայաստա­նի վերա­հա­յա­ցումից, Հայաստա­նի արդիա­կա­նա­ցումն էր, որը չէր իրա­կա­նա­նա­լու առանց Ռուսաստա­նին միա­նա­լու: Սա հայ լիբե­րալ մտա­վո­րա­կա­նության, այլեւ մինչ այդ հայ կղե­րա­կա­նության՝ «առա­ջա­դեմ աշխարհին» կամ էլ «քրիստոնյա եղբայրնե­րին» միա­նա­լով աստվա­ծաշնորհ բարիքներ ձեռք բերե­լու միֆո­լո­գիա­յի մերօրյա ճյուղա­վո­րումնե­րից է: Ես չեմ ուզում մանրա­մասն անդրա­դառնալ սրան: Մի անգամ այս շարքի հոդվածնե­րից մեկով փորձել եմ բավա­կա­նին ծավա­լուն անդրա­դառնալ սովե­տա­կան արդիա­կա­նացման խնդրին: Հիմնա­կան միտքս այն էր, որ անկախ սովե­տա­կա­նից՝ Հայաստանն ուներ ինքնուրույն մոդեռնի­զա­ցիա­յի ռեսուրս, որը թեեւ կարող էր չլի­նել այդքան արագ եւ մասշտա­բա­յին, բայց դրա փոխա­րեն գինը կլի­ներ ավե­լի ցածր եւ ոճն ավե­լի կառուցո­ղա­կան, ոչ ագրե­սիվ: Ինչ վերա­բե­րում է նախա­սո­վե­տա­կան Ռուսա­հա­յաստա­նին, ապա նշել եմ արդեն, որ Ռուսաստա­նի առա­վել հետամնաց ծայրա­մա­սե­րից էր, իսկ հայությունը զարգա­նում էր միայն Հայաստա­նից դուրս: 

Ընդհանրա­պես ենթադրել, որ հայ ազգը չուներ արդիա­կա­նացման ինքնուրույն ռեսուրս՝ անկախ որեւէ մեծ տերության միա­նա­լուց, նշա­նա­կում է նախ՝ բավա­կա­նա­չափ ուշա­դիր չլի­նել սեփա­կան ազգի պատմությա­նը, որը բոլոր քիչ թե շատ նպաստա­վոր պայմաննե­րում ապա­ցուցել է, որ տարա­ծաշրջա­նի առա­վել ընդունակ ազգե­րից է տնտե­սա­կան, մշա­կութա­յին զարգացման ոլորտում: Եվ երկրորդ՝ նշա­նա­կում է վերլուծության փոխա­րեն պարզ քարոզչությամբ է զբաղվել: Ամբողջ Մերձա­վոր Արեւելքը 20-դր դարի ընթացքում արդիա­կա­նացվել է առանց ռուսնե­րի միջնորդության կամ նվազ միջնորդությամբ, իսկ հայե­րը, որ տարա­ծաշրջա­նի բոլոր ժողո­վուրդնե­րի կողմից ընկալվել են որպես առա­վել «եվրո­պա­ցի», պիտի չկա­րո­ղա­նա­յին արդիա­կա­նա­նալ ինքնուրույն: Այդպես մտա­ծե­լը, մեղմ ասած, անլուրջ է: Իհարկե, հայկա­կան արդիա­կա­նա­ցումը կլի­ներ, ինչպես ասա­ցինք՝ ավե­լի դանդաղ, ավե­լի մեղմ: Բայց եթե մեկը նախընտրում է արդիա­կա­նացման ստա­լինյան տեմպե­րը, եւ համա­պա­տասխա­նա­բար՝ մեթոդնե­րը, որովհե­տեւ մեթոդնե­րը Ստա­լի­նի չար սատա­նա լինե­լու հետեւանք չէին, այլ միայն տեմպե­րի, ապա՝ դա իր իրա­վունքն է: Բայց այսօրվա Թուրքիան կամ Իրա­նը նույնպես արդիա­կա­նացված երկրներ են, եւ հարց է, թե արդյոք հետսո­վե­տա­կան երկրնե­րից պակաս են այդ հարցում: Հայ ազգն իր ուժե­րով կարող էր հասնել առնվազն այդ երկուսի արդիա­կա­նացման մակարդա­կին, կարծում եմ՝ մի քիչ էլ ավե­լի: Դա ավե­լի քան բավա­կան էր: 

Ինչպես տեսնում ենք, Հայաստանն ու հայությունն առանց Ռուսաստա­նին միա­նա­լու կապրեր, եւ նույնիսկ չի բացառվում վերստեղծեր իր պետությունը կամ պետություննե­րը: Ես չեմ կարող եւ չեմ ուզում ասել, թե ո՞ր տարբե­րակն էր նախընտրե­լի՝ այն, որը եղավ, թե այն, որը կարող էր լինել: Դրա իմաստն էլ չկա: Իմ խնդի­րը, կրկնեմ, նման գնա­հա­տա­կաններ տալը չէ, այլ այլընտրանքա­յին հնա­րա­վո­րություննե­րը վերլուծե­լու միջո­ցով վերհա­նել ներկա­յի կառուցվածքը, ազա­տել այն չափից ավե­լի կարծրա­ցած պատկե­րա­ցումնե­րից, եւ եթե հնա­րա­վոր է, որոշ լույս սփռել ապա­գա­յի վրա՝ վերա­կանգնե­լով ագզա­յին ինքնավստա­հության, սեփա­կան ուժե­րի նկատմամբ հավա­տի զգա­ցումը: 

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ