21.3 C
Yerevan

Միշե­լի Լռությունն Ու Բրյուսե­լի Կարգա­վի­ճա­կի Հարցը

Հայաստանն ունի խնդիր հասկա­նալ, թե հատկա­պես ո՞ր ուղղությունից կարող է լինել առա­վել մեծ ազդե­ցություն, և ի՞նչ տրա­մա­բա­նություն կարող է բերել այդ ազդե­ցությունը՝ գործընթա­ցը սառեցնելու՞ն, թե՞ առկա քննարկումնե­րի ընդհանրա­կան օրա­կարգը արդեն որևէ կոնկրե­տությամբ այս կամ այն ուղղությամբ ծանրացնե­լուն:

Հակոբ Բադալյան

ԵԽ նախա­գահ Շարլ Միշե­լը շարունա­կում է լուռ մնալ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նի միջա­դե­պից հետո, որի հետև­անքով զոհվել էր հայ զինծա­ռա­յող: Ըստ երև­ույթին, Միշելն ինքն էլ փորձում է հասկա­նալ, թե ինչ է կատարվել կամ կատարվում: Այդ առումով, Արցախյան հարցն ու հայ-ադրբե­ջա­նա­կան խնդի­րը Բրյուսե­լի գործընթա­ցի պրիզմա­յում դիտարկե­լիս, թերևս շատ կարև­որ է մի հանգա­մանք՝ չգե­րագնա­հա­տել Բրյուսե­լի գործընթա­ցի հնա­րա­վո­րությունը, չգե­րագնա­հա­տել Եվրա­միության և դրա նախա­գա­հի քաղա­քա­կան ուժը, հաշվի առնե­լով թեկուզ մի պարզ հանգա­մանք: Որքանո՞վ է Եվրա­միությունը միա­տար քաղա­քա­կան սուբյեկտ, որն արտա­ցո­լում է իր հավա­քա­կա­նության կուռ ռազմա­վա­րություն: Այդ հարցի լավա­գույն պատասխա­նը այսօր Ռուսաստա­նի հանդեպ պատժա­մի­ջոցնե­րի վեցե­րորդ փաթե­թի շուրջ ԵՄ ներսում եղած և չհաղթա­հարվող տարա­կարծություններն են: Կան մի շարք այլ վկա­յություններ, նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ Եվրա­միություն՝ իբրև այդպի­սին, իբրև քաղա­քա­կան միա­տարր սուբյեկտ, գոյություն չունի, հետև­ա­բար ԵԽ նախա­գահ Շարլ Միշե­լի դիվա­նա­գի­տա­կան ջանքն ինքնին ունի տարբեր ուժա­յին բևեռնե­րի միջև մանևրե­լու, որո­շա­կի հավա­սա­րակշռություն պահե­լու անհրա­ժեշտություն:

Այդպի­սով, Բրյուսե­լի գործընթա­ցը գերագնա­հա­տել պետք չէ, որովհետև այն չունի ինքնա­բա­վության համար անհրա­ժեշտ բավա­րար ներուժ, բավա­րար ռազմա-քաղա­քա­կան ռեսուրս: Դա էլ ինքնին նշա­նա­կում է, որ բոլո­րո­վին միարժեք չէ այն, որ Հայաստա­նը պետք է ամեն գնով նպաստի այդ գործընթա­ցի զարգացմանն ու ծավալմա­նը: Հայաստա­նը պետք է ձեռքը պահի դրա զարկե­րա­կին, սակայն չցուցա­բե­րի դրա հանդեպ ավե­լորդ դյուրա­հա­վա­տություն: Հատկա­պես այն պայմաննե­րում, երբ նկա­տե­լի է, որ Անկա­րան ձեռնա­մուխ է լինում ուկրաի­նա­կան գծի ուղղությամբ միջնորդա­կան նոր աշխուժացման: Էրդո­ղա­նը նախօ­րեին խոսել է Պուտի­նի և Զելենսկու հետ, դարձյալ առաջ քաշել Ստամբուլում նրանց հյուրընկա­լե­լու պատրաստա­կա­մությունը: Ի՞նչ է ակնկա­լում Էրրդո­ղա­նը հերթա­կան անգամ, շաբաթներ առաջ նախորդ փորձի տապա­լումից հետո, բարդ է ասել: Ընդ որում ուշադրության է արժա­նի այն, որ նախորդ փորձը ըստ էության տապալվեց Մեծ Բրի­տա­նիա­յի վարչա­պետ Բորիս Ջոնսո­նի ակտիվ միջամտությամբ: Գործնա­կա­նում այդ փորձի տապա­լումից հետո նկատվեց աշխուժություն Հարա­վա­յին Կովկա­սի ուղղությամբ և թերևս ուշադրության է արժա­նի այն, որ այդ շրջա­նա­կում ի դեպ նախա­պես չհայտա­րարված այցով Բաքու ժամա­նեց նաև Մեծ Բրի­տա­նիա­յի զինված ուժե­րի նախա­րա­րը: Առիթ եմ ունե­ցել խոսե­լու այն մասին, որ բրյուսելյան գործընթա­ցը որքան կարող է լինել Ռուսաստա­նի դերը նվա­զեցնե­լու ուղղությամբ, նույնքան և գուցե ավե­լի կարող է պայմա­նա­վորված լինել Թուրքիա­յի դերա­կա­տա­րումը զսպե­լուն, հատկա­պես եվրո­պա­կան ուղղությամբ: Իսկ դրա համար Անկա­րա­յին պետք է «շեղել» այլ ուղղություննե­րով, որոնցից մեկն էլ կարող է լինել Հարա­վա­յին Կովկա­սը:

Իսկ այդ պարա­գա­յում առա­ջա­նում է հարց, թե արդյո՞ք Մոսկվան ու Անկա­րան չեն գործակցի ընդդեմ Բրյուսե­լի: Ընդ որում ուշադրության է արժա­նի և այն, որ Թուրքիան հայտա­րա­րել է Սիրիա­յի հյուսի­սում քրդե­րի դեմ գործո­ղություննե­րի մասին, ավարտել օպե­րա­ցիա­յի պատրաստությունը, սակայն չի սկսում այն, թերևս մեկնարկը կապե­լով Պուտի­նի և Զելենսկու հետ զրույցնե­րի արդյունքին: Այդ ամե­նը արա­գա­ցող պտույտներ են Իրա­նի շուրջ, որի ուղղությամբ Իսրա­յե­լը սկսել է անգամ կոնկրետ գործո­ղություններ՝ հատուկ օպե­րա­ցիա­ներ իրա­կա­նացնե­լով Իրա­նի ներսում: Իսկ ԱՄՆ‑ն գաղտնի բանակցություններ է վարում Սաուդյան Արա­բիա­յի իշխա­նության հետ, որը հրա­պա­րա­կա­յին մակարդա­կում հրա­ժարվում է խոսել Վաշինգտո­նի հետ: Այդ իրա­վի­ճա­կում առա­վել հավա­նա­կան է, որ բրյուսելյան գործընթա­ցը ինքնին ունի ավե­լի շուտ օբյեկտա­յին, քան սուբյեկտա­յին «ֆունկցիա», լինե­լով ենթա­կա հարա­կից գործընթացնե­րի ազդե­ցությա­նը: Այլ կերպ ասած, նախ կարիք ունի ճշտվե­լու հենց բրյուսելյան գործընթա­ցի կարգա­վի­ճա­կը: Հայաստանն ունի խնդիր հասկա­նալ, թե հատկա­պես ո՞ր ուղղությունից կարող է լինել առա­վել մեծ ազդե­ցություն, և ի՞նչ տրա­մա­բա­նություն կարող է բերել այդ ազդե­ցությունը՝ գործընթա­ցը սառեցնելու՞ն, թե՞ առկա քննարկումնե­րի ընդհանրա­կան օրա­կարգը արդեն որևէ կոնկրե­տությամբ այս կամ այն ուղղությամբ ծանրացնե­լուն: Նկա­տե­լի է, որ թե Բաքուն, թե Երև­ա­նը կարծես թե փորձում են մայի­սի 22-ից հետո «ոտքն» ավե­լի շատ պահել արգե­լա­կի վրա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ