25.3 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Մաս տասնհինգե­րորդ

Թուրքա­կան արշա­վանքը Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րից միայն հայե­րի համար էր սպառնա­լիք. թե՛ վրա­ցի­նե­րը, թե՛ առա­վել եւս՝ թաթարնե­րը, թուրքե­րին թշնա­մի չէին համա­րում, հետեւա­բար պատե­րազմե­լու որեւէ մտադրություն չունեին:

1918թ. հունվա­րի վերջին Կովկա­սում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի առանցքում կրկին Բրեստ-Լիտովսկի բանակցություններն էին, որի երկրորդ փուլը սկսվել էր 1917թ. դեկտեմբե­րի վերջին եւ մասնա­կի ընդհա­տումնե­րով շարունակվել մինչեւ 1918թ. հունվա­րի 28‑ը։ Բրեստ-Լիտովսկում Տրոցկին հրա­ժարվում է ընդունել Գերմա­նիա­յի վերջնա­գի­րը, չի ստո­րագրում որեւէ փաստա­թուղթ եւ հայտա­րա­րում է, որ Ռուսաստա­նը միա­կողմա­նիո­րեն դադա­րեցնում է պատե­րազմը եւ ցրում զորքը։

Հաջորդ օրը զինվորնե­րին ու սպա­նե­րին է դիմում գերա­գույն հրա­մա­նա­տար Կռի­լենկոն՝ կոչ անե­լով զինվել համբե­րությամբ, պահպա­նել ռազմա­կան տեխնի­կան, չխո­չընդո­տել երկա­թուղա­յին շարժա­կազմե­րի ընթացքը եւ զորա­մաս առ զորա­մաս նահանջել։

Գերմա­նա­ցի­նե­րը ռուսա­կան պատվի­րա­կությա­նը հայտնում են, որ իրենց վերջնա­գի­րը չընդունե­լը նշա­նա­կում է, որ երկու պետություննե­րի միջեւ կնքված զինա­դա­դա­րը կորցնում է ուժը։ Չնա­յած բոլշեւիկնե­րի բողո­քի նոտա­նե­րին՝ 1918թ. փետրվա­րի 5‑ին գերմա­նա­կան զորքե­րը բոլոր ուղղություննե­րով անցնում են հարձակման, եւ մեկը մյուսի հետեւից գրա­վում ռուսա­կան բնա­կա­վայրերն ու մոտե­նում Պետրոգրա­դին։ Մի քանի օրում գերմա­նա­կան զորքե­րը, չհանդի­պե­լով որեւէ դիմադրության, առա­ջա­նում են 200–300 կիլո­մետր։

Գերմա­նա­կան պատվի­րա­կության ղեկա­վար Մաքս Հոֆմա­նը գրում էր. «Այդպի­սի անհե­թեթ պատե­րազմ ես դեռ չէի տեսել։ Մենք պատե­րազմում էինք գնացքնե­րի եւ մեքե­նա­նե­րի մեջ։ Գնդա­ցիրնե­րով ու մեկ թնդա­նո­թով մի խումբ զինվորնե­րի նստեցնում ես գնացք ու շարժվում դեպի հաջորդ բնա­կա­վայր։ Վերցնում ես կայա­րա­նը, ձերբա­կա­լում բոլշեւիկնե­րին ու գնում առաջ»։

«Հորի­զոն», 3 փետրվա­րի, 1918թ., թիվ 25

«Ազատ եւ հեղա­փո­խա­կան Ռուսաստանն այլեւս չկա — կա բանա­կա­նությունը կորցրած մի խաժա­մուժ եւ մի քանի ցնո­րա­միտ խուժա­նա­վարներ, որոնք հուղարկա­վո­րությունն են կատա­րում ռուսա­կան հեղա­փո­խա­կան դեմոկրա­տիա­յի։ Հեղա­փո­խա­կան Ռուսաստա­նը կամո­վին հանձնվում է «գերմա­նա­կան կապի­տա­լիստնե­րի, բանկիրնե­րի եւ կալվա­ծա­տե­րե­րի քմա­հա­ճույքին»։

Իրադրությունը Կովկասյան ռազմա­ճա­կա­տում

Բրեստ-Լիտովսկի բանակցություննե­րի ձախո­ղումն Անդրկովկա­սում ընդունում են տագնա­պով եւ անհանգստությամբ: Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը պետք է իր դիրքո­րո­շումը հստա­կեցներ թուրքե­րի հետ առանձին հաշտություն կնքե­լու հարցում։ Փետրվա­րի 3‑ին Կոմի­սա­րիա­տը կոչ է անում բնակչությա­նը չտրվել սադրանքնե­րին, անսա­սան մնալ հեղա­փո­խա­կան դիրքե­րում եւ հիշել, որ անիշխա­նությունը կարող է հանգեցնել մեծ արյունա­հե­ղության։ 

Բանակցություննե­րի տապա­լումից եւ գերմա­նա­կան զորքե­րի առաջխա­ղա­ցումից անմի­ջա­պես օգտվում են թուրքե­րը։ Փետրվա­րի սկզբին Կովկասյան ռազմա­ճա­կա­տում թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Վեհի­բը հայտա­րա­րում է, որ անիշխա­նությա­նը վերջ տալու նպա­տա­կով իրենց բանա­կը պետք է առաջ շարժվի այնքան, քանի դեռ չի հանդի­պել ռուսա­կան զորքե­րին: Թուրքե­րը շատ լավ գիտեին, որ ռուսա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րին չի հանդի­պե­լու այն պարզ պատճա­ռով, որ այդպի­սիք գոյություն չունեն։

«Մշակ», 1 փետրվա­րի, 1918թ., թիվ 23

«Օրըստօ­րե Տրա­պի­զո­նից հեռա­նում են ռուսա­կան զորքե­րը, զինվո­րա­կան եւ քաղա­քա­ցիա­կան հիմնարկություննե­րը, հիվանդա­նոցնե­րը: Այնտեղ կա մի փոքրիկ գունդ վրաց զինվորնե­րի, որոնց էլ թողնված է քաղա­քի պաշտպա­նությունը: Քաղա­քից հեռա­նում են նաեւ բոլոր հիմնարկություննե­րի պաշտոնյա­նե­րը, թե հայ, թե ռուս, թե հույն, թե վրա­ցի:

Շրջա­նում թուրքա­կան զորքեր չկան, ուստի եւ նրանց կողմից անմի­ջա­կան վտանգ, բայց կան ավա­զա­կախմբեր (գուցե եւ ասկյարներ են ավա­զակնե­րի շորե­րով), որոնք պարբե­րա­բար հարձակվում են հունաց գյուղե­րի եւ ռուս եւ վրաց զինվորնե­րի վրա, երբ սրանց հանդի­պում են փոքրա­թիվ խմբե­րով:

Տրա­պի­զո­նից դուրս գալը մեծ հերո­սություն է: Այնտե­ղից մեկնող մարդը հանդի­պում է մեծա­մեծ դժվա­րություննե­րի, որովհե­տեւ նավեր քիչ են երթեւե­կում, իսկ երթեւե­կող նավերն էլ միշտ լեփ-լեցուն են զինվորնե­րով:

Անիշխա­նությունը կատարյալ է: Շնորհիվ տրանսպորտի բացա­կա­յության եւ քաղա­քից դուրս գալու դժվա­րության, հիմնարկություննե­րը չեն կարո­ղա­նում իրենց իրե­րը եւ ապրանքնե­րը փոխադրել Անդրկովկաս: Կամա­վորնե­րի ընտա­նիքնե­րը, մոտ 200 կին եւ երե­խա հարկադրված էին վարձել մի մասնա­վոր հույնի՝ 25000 ռուբլով:

Շնորհիվ հեռա­ցող զորքե­րի, քաղա­քը գտնվում է սանի­տա­րա­կան ամե­նա­վատթար դրության մեջ: Ամեն տեղ եւ ամեն կողմը գարշա­հո­տություն է տիրում: Ժանտախտը, որ բոլո­րո­վին թուլա­ցել էր ցրտե­րի պատճա­ռով, շնորհիվ առաջ եկած կեղտո­տության, կարող է նորից իր գլուխը բարձրացնել գարնա­նը, երբ սկսվեն տաք օրե­րը: Ընդհանրա­պես դրությունը, ինչպես քաղա­քում, նույնպես եւ շրջա­նում, շատ վտանգա­լից եւ ողբա­լի է»:

Թիֆլի­սում ԱՄՆ հյուպա­տոս Ֆելիքս Սմի­թը 1918թ. փետրվա­րի 12-ին հեռագրում էր ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին. «Ռուսա­կան զորքե­րը փաստա­ցի լքել են Կովկասյան ռազմա­ճա­կա­տը։ Էրզրում-Վան-Երզնկա գիծը գրա­վել են հայկա­կան ուժե­րը։ Տրա­պի­զո­նից արեւելք եւ արեւմուտք զբա­ղեցնում են թուրքա­կան անկա­նոն խմբե­րը։ Տրա­պի­զո­նի հսկա­յա­կան զինա­պա­հեստնե­րին սպառնում են քրդե­րը եւ տեղա­կան մահմե­դա­կան բնակչությունը» (Armenia in Documents of the US Department of State 1917–1920, Yerevan, 2012):

Սպառնա­լիք՝ միայն հայե­րի համար

Անդրկովկա­սի հետ առանձին հաշտություն կնքե­լու թուրքա­կան առա­ջարկը բարդ իրա­վի­ճա­կի առաջ կանգնեցրեց հայե­րին: Թուրքա­կան արշա­վանքը Անդրկովկա­սի երեք ժողո­վուրդնե­րից միայն հայե­րի համար էր սպառնա­լիք. թե՛ վրա­ցի­նե­րը, թե՛ առա­վել եւս՝ թաթարնե­րը, թուրքե­րին թշնա­մի չէին համա­րում, հետեւա­բար պատե­րազմե­լու որեւէ մտադրություն չունեին:

Վրա­ցա­կան մամուլը, վերլուծե­լով իրադրությունը 1918թ. հունվա­րի վերջին, գրում էր, որ թուրքա­կան հաշտության առա­ջարկը պետք է անմի­ջա­պես ընդունել: Թաթար հեղի­նակ Ախլիեւը մասնա­վո­րա­պես գրում էր.

«Անկասկած է, որ մենք տանուլ ենք տվել ներկա պատե­րազմը եւ շարունա­կել պատե­րազմը անկա­րող ենք, քանի որ չունենք այլեւս ոչ դրամ, ոչ զորա­բա­նակ, ոչ փորձված հրա­մա­նա­տա­րա­կան կազմ, ոչ կարգա­պա­հություն եւ ոգեւո­րություն, ոչ ռազմամթերք եւ ոչ եւս պատե­րազմի որոշ նպա­տակ: Պատե­րազմի որոշ նպա­տակ ունեն միայն հայե­րը, …եւ հազիվ թե մյուս ազգե­րը ջերմո­րեն պաշտպա­նեն այդ նպա­տա­կը: Վրա­ցի­նե­րը չեն գնա պատե­րազմե­լու թուրքե­րի դեմ, քանի որ թուրքե­րը անմի­ջա­պես չեն սպառնում Վրաստա­նին: Ռուսնե­րը իրենք են հեռա­նում ռազմա­ճա­կա­տից, իսկ մուսուլմաննե­րը նույնպես չեն գնա պատե­րազմե­լու թուրքե­րի դեմ»:

Իմպո­տենտ իշխա­նություն

Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տի գործունեությունից դժգո­հությունը մեծ էր. քաղա­քա­կան նպա­տակնե­րի ու շահե­րի տարբե­րությունը կառույցի ներսում հանգեցնում էր մշտա­կան բախումնե­րի ։ «Հորի­զո­նը», անդրա­դառնա­լով թուրքա­կան առաջխա­ղացմա­նը, գրում էր, որ Կովկասյան իշխա­նությունն անճա­րակ է ու իմպո­տենտ. 

«Նա մատը մատին չխփեց ֆրոնտի պաշտպա­նությունը ապա­հո­վե­լու համար։ Ընդհա­կա­ռա­կը, իր անհասկա­նա­լի ձգձգումնե­րով նա ավե­լի եւս կազմա­լուծեց գոյություն ունե­ցող զորա­մա­սե­րը եւ թույլ չտվեց, որ կազմա­կերպվեն հայկա­կան գնդե­րը։ Պետք է արձա­նագրել, որ Կովկասյան ֆրոնտի վերա­բերմամբ Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը կատա­րեց նույն անա­ռողջ դերը, ինչ որ բոլշեւիկնե­րը՝ գերմա­նա­կան ֆրոնտում»։ 

Դժգո­հություն կար նաեւ Ազգա­յին խորհրդի գործունեությունից, որին քննա­դա­տում էին բոլո­րը։ Գրող Ալեքսանդր Շիրվանզա­դեն, նկա­րագրե­լով հայ հասա­րա­կա­կան խմբե­րի գործունեությունը 1918թ. հունվար-փետրվար ամիսնե­րին, գրում էր, որ Ազգա­յին խորհուրդը չպետք է ուշադրություն դարձնի քննա­դա­տությա­նը, այլ կոնկրետ գործո­ղություննե­րի դիմի։

«Ամենքը քարո­զում են, ամենքը խրա­տում, ամենքը քննա­դա­տում, եւ յուրա­քանչյուրն աշխա­տում է իր անձը ապա­հո­վել, իր գրպա­նը լցնել եւ ամուր փակել: Այս պատկերն է ներկա­յացնում այժմ հայ հասա­րա­կությունը, գոնե Թիֆլի­սում»:

Շիրվանզա­դեի թանա­քա­մա­նը

Շիրվանզա­դեի անձնա­կան իրե­րը պահվում են Եղի­շե Չարենցի անվան Գրա­կա­նության եւ արվեստի թանգա­րա­նում: Թանա­քա­մա­նը դրված է Ալեքսանդր Շիրվանզա­դեի աշխա­տա­սե­ղա­նին այնպես, ինչպես նրա թիֆլիսյան բնա­կա­րա­նի աշխա­տա­սենյա­կում է եղել: Նուրբ զարդա­նախշե­րով այս իրը նավա­կի տեսք ունի, որի մեջտե­ղի հատվա­ծը գրիչնե­րի համար է նախա­տեսված: Կենտրո­նում «Շ» գլխա­տառն է փորագրված: Թանա­քա­մա­նը Ալեքսանդր Շիրվանզա­դեն նվեր է ստա­ցել իր 50-ամյա­կի առթիվ: Արծա­թե թերթի­կի վրա գրված ընծա­յա­կա­նից իմա­նում ենք, որ այս իրը գրո­ղին են նվի­րել Երեւա­նի պետա­կան համալսա­րա­նի ուսա­նողնե­րը:

«Թող մի անգամ առ միշտ Ազգա­յին խորհուրդը երես դարձնե այդ հասա­րա­կությունից: Թող արհա­մարհե եւ ծաղրի մատնե նրա խորհուրդներն էլ, նրա բողոքներն էլ, նրա քննա­դա­տությունն էլ: Եվ գործե այնպես, ինչպես իր խելքն ու զգա­ցումներն են թելադրում: Թող մեր քաջե­րի սրբա­զան բանա­կը մոռա­նա այդ հասա­րա­կությունը եւ մի անգամ առ միշտ զգա, որ նրա համար չէ պատրաստվել իր կյանքը զոհե­լու: Ոչ: Այդ հասա­րա­կությունը բազմա­չարչար, բայց ոչ թշվառ, ոչ, հազար անգամ ոչ, հայ ազգի խոցն է: Եվ որքան հայ ժողո­վուրդը շուտ պոկե իր առողջ մարմնից ու դեն շպրտե այդ խոցն, այնքան շուտ կբախտա­վորվի նա: Բավա­կան է, որքան նա թունա­վո­րեց հայի եռանդը, ուժը, լույսե­րը եւ հավա­տը դեպի իր ապա­գան»,- գրում էր Շիրվանզա­դեն։

Ի տարբե­րություն Անդրկովկա­սում տիրող տրա­մադրություննե­րի՝ թուրքերն առա­վել կազմա­կերպված էին, կարո­ղա­ցել էին կարգի բերել քայքայված ստո­րա­բա­ժա­նումնե­րը եւ որոշ ուժեր կուտա­կել։ Հայե­րը հասկա­նում էին, որ մեծ է հավա­նա­կա­նությունը, որ թուրքե­րը չեն բավա­րարվի Արեւմտյան Հայաստա­նի գրա­վումով եւ կշա­րունա­կեն առաջխա­ղա­ցումը դեպի Կովկաս։ 

«Էնվեր փաշան ուզում է հետ ստա­նալ ոչ միայն Քյալքիթն ու Երզնկան, այլեւ Էրզրումը, Վանը, ով գիտե՝ ներս խուժել նաեւ Կովկաս։ Սակայն Էնվե­րը բավա­րար չափով ուժ չունի եւ ուզում է ռիսկ անել։ Նա չի հաջո­ղի ոչ միայն Կովկա­սի դռնե­րին մոտե­նալ, այլ Երզնկա­յին ձեռք տալ, եթե մենք շտա­պենք այնտեղ հասցնել այն զինվո­րա­կան մասե­րը, որոնք կազմ ու պատրաստ են արդեն թիկունքում, եթե մենք փութանք իրա­կան մոբի­լի­զա­ցիա­յի ենթարկել մեր բոլոր կենդա­նի ուժե­րը»,- գրում էր «Հորի­զո­նը»։

Պատասխան Վեհի­բին

1918թ. փետրվա­րի սկզբին Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը վերջա­պես պատասխա­նում է հաշտություն կնքե­լու թուրքա­կան առա­ջարկին։ Կովկասյան բանա­կի հրա­մա­նա­տար գենե­րալ Իլյա Օդի­շե­լի­ձեն Գեգեչկո­րիի անունից հեռագրում է Էրզրում՝ թուրքա­կան բանա­կի հրա­մա­նա­տար Ֆերիկ Վեհիբ փաշա­յին հաղորդե­լու, որ Կոմի­սա­րիա­տը պատրաստ է բանակցություննե­րը սկսե­լու եւ խնդրում է թուրք գենե­րա­լին հայտնել պատգա­մա­վո­րության կազմը։

Մինչ Կոմի­սա­րիա­տը պատրաստվում էր բանակցություննե­րի, թուրքե­րը կամաց-կամաց առա­ջա­նում էին։ Չունե­նա­լով դիմադրության որեւէ հնա­րա­վո­րություն՝ Կովկասյան զորքե­րի հրա­մա­նա­տար Լեբե­դինսկին հեռագրում էր Վեհի­բին՝ խնդրե­լով չխախտել սահմա­նա­բա­ժան գիծը եւ թույլ չտալ թուրքա­կան զորքե­րի առաջխա­ղա­ցումը։ Լեբե­դինսկին փորձում էր համո­զել Վեհի­բին, թե ռուսա­կան բանա­կի հեռա­ցած ստո­րա­բա­ժա­նումնե­րին փոխա­րի­նող ազգա­յին զորա­մա­սե­րը նույնպես պետա­կան են, իսկ մահմե­դա­կաննե­րին հալա­ծե­լու տեղե­կություննե­րը չափա­զանցված են։

Երզնկա­յի աղե­տը

Երզնկա­յում Սեբաստա­ցի Մուրա­դի հրա­մա­նա­տա­րությամբ գործող հայկա­կան զորա­ջո­կա­տը որեւէ օգնություն չէր ստա­նում եւ փորձում էր հնա­րա­վո­րինս պահպա­նել սահմա­նա­գի­ծը։ Սակայն շուտով գենե­րալ Օդի­շե­լի­ձեն հրա­մա­յում է Մուրա­դին եւ փոքրա­թիվ ռուսա­կան զորքին նահանջել Երզնկա­յից ուժե­րը որո­շա­կի հատվածնե­րում կենտրո­նացնե­լու համար։ Մինչ այս իրա­դարձություննե­րը Մուրա­դը փորձել էր կարգա­վո­րել հարա­բե­րություննե­րը շրջա­նի քրդե­րի հետ։ Նրանց առաջնորդնե­րից մի քանի­սին հրա­վի­րել էին քաղաք, պատվել, զենք եւ սննդամթերք տվել։ Սակայն քրդե­րի վերջնա­կան աջակցությունը ստա­նալ չհա­ջողվեց։ Այդ ընթացքում Տրա­պի­զո­նից Երզնկա են հասնում շուրջ 300 հույներ, որոնցից 110‑ը զենք են ստա­նում Մուրա­դից եւ միա­նում հայկա­կան ուժե­րին։ 

1918‑ի հունվա­րի վերջին, չնա­յած քրդա­կան սադրանքնե­րին, վնա­սա­րար գործո­ղություննե­րին, Երզնկա­յի թուրք բնակչության կողմից հրահրվող անկա­յունությա­նը, Մուրա­դին հաջողվում է գոնե ժամա­նա­կա­վո­րա­պես կայունացնել իրա­վի­ճա­կը։ Սակայն ընդհա­նուր տագնա­պը, ռուսա­կան բանա­կի նահանջն ազդում էր նաեւ հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի վրա. կարգա­պա­հությունը ցածր էր, շատե­րը լքում էին դիրքե­րը եւ շտա­պում թիկունք։ 

Շուտով սկսվում է թուրքե­րի առա­ջին գրո­հը. մոտ 300 զինվոր գրո­հում է Չարտագլուի առա­ջա­պահ դիրքե­րը, որի պաշտպաննե­րը նահանջում են Երզնկա։ Թուրքա­կան առա­ջա­պահ ստո­րա­բա­ժա­նումնե­րը մոտե­նում են գերեզմա­նո­ցին. քաղա­քում խուճապ է սկսվում։ Մուրա­դը հապճեպ սկսում է նախա­պատրաստել զորքի եւ մոտ 6 000 բնակչի նահանջը։

«Կին, երե­խա, ծեր, մանուկ, պառավ, հիվանդ, բոկոտն Աստվա՜ծ, Աստվա՜ծ պոռա­լով շնչասպառ դեպի զորա­նոցնե­րը կվա­զեին։ Օդը սկսել էր ձյունել։ Համա­զարկը երթա­լով կսաստկա­նար, թշնա­մի բանա­կը հետզհե­տե կմո­տե­նար քաղա­քին։ Մուրադ եւ բժիշկ Ա. Պողոսյան, զորա­նո­ցեն սկսան կազմա­կերպել նահանջի կարա­վա­նը՝ հյուսի­սա­յին լեռան ստո­րո­տը գտնվող նոր շինված կառուղիով ճամփու դնե­լով զանոնք։ 

Հունվա­րի երե­սուն եւ մեկե­րորդ օրն էր՝ երբ նահանջի կարա­վա­նը շարժիլ սկսավ։ Զինվորնե­րի թիվին հետ 6000 հոգի կհաշվվեր նահանջողնե­րու թիվը»,- այսպես է նկա­րագրում Երզնկա­յի նահանջին ակա­նա­տես Արամ Ամիրխանյա­նը։ 

Քաղա­քի թուրքե­րը, տեսնե­լով, որ հայե­րը հեռա­ցել են, եւ թուրքա­կան բանա­կը մոտե­նում է, դուրս են գալիս թաքստոցնե­րից եւ սկսում հայկա­կան թաղա­մա­սի թալա­նը։

Նահանջողնե­րը, սակայն, դեռ բազմա­թիվ դժվա­րություննե­րի պետք է հանդի­պեին. ճանա­պարհին կային քրդա­կան ջոկատներ, որոնք ողջ ընթացքում գնդա­կո­ծում էին նահանջի քարա­վա­նը։

«Երբ կարա­վա­նը Խան գյուղ հասավ, մութը կոխեց, եւ ձյունը դադրե­ցավ։ Պարզ ու վճիտ երկինք մը, հյուսի­սա­յին ցուրտ հով մը կփչեր։ Քրտինքնե­րու մեջ լողա­ցող ժողո­վուրդը րոպե մը չէր կրնալ նստիլ եւ շունչ մը առնե­լու պահուն կեցած տեղերնին իսկույն կսա­ռեին»։

Շուտով քարա­վա­նը հասնում է Դերսի­մի եւ Դերջա­նի կիրճը, որտեղ նրանց է միա­նում տեղի հայ պահա­կա­զո­րը, եւ շարունա­կում ճանա­պարհը դեպի Չիլեկ։ Շրջա­կա բնա­կա­վայրե­րի քրդե­րը շտա­պում էին Երզնկա՝ թալա­նի։ 

«Սոսկա­լի ցուրտը կծկտե­ցուցած էր ամենքը։ Գնդա­պետ Մորել գորգ մը առած ուսե­րուն վրա՝ տխուր երեւույթով նստած էր բաց օդին մեջ վառվող կրա­կի մը քով։ Մուրադ անոր մոտ երթա­լով պատմեց վերջին անցուդարձե­րը Երզնկա­յի, որ ինք հեռա­դի­տա­կով տեսել էր Ձորի բերա­նի բլուրնե­րուն վրա­յեն։ …Մուրադ գնդա­պե­տին հետ խորհրդակցե­լով, որո­շե­ցին որ 100-ական զինվորներ լերանց վրա­յեն կարա­վա­նը հսկե­լով առա­ջա­նան դեպի Չորս, որ հինգ ժամ հեռու էր Չիլե­կեն»։ 

Մուրա­դը դիմում է նահանջողնե­րին եւ ասում, որ բոլո­րը պետք է զենք վերցնեն ու դիմադրե­լով նահանջեն, հակա­ռակ դեպքում ոչ ոք ողջ չի մնա։ «Տղե՛րք, ի սեր Աստուծո եւ այս խեղճ փոքրիկնե­րուն ու ձեր քույրե­րուն, զենք վերցուցե՛ք ու տղա­մարդու պես կռվիլ սորվե­ցեք։ Եթե այս կիրճե­րուն մեջ անվե­հեր ու խիզա­խո­րեն չկրնանք կռվիլ, ամենքս էլ կորսված ենք։ Ահա իմ վերջին խոսքս»։

Հյուծված, սառած ու հոգնա­բեկ խումբը Սանսար Դերսի­մի մոտ ընկնում է քրդե­րի խաչա­ձեւ կրա­կի տակ, որոնք ամրա­ցել էին մոտա­կա բարձունքնե­րին։ Բաժանվե­լով խմբե­րի՝ հայե­րը սկսում են հուսա­հատ դիմադրել. շուտով Մուրա­դի հրա­մա­նով երկու թնդա­նոթնե­րը սկսում են կրա­կել քրդա­կան ամրություննե­րի վրա։ 

«Ռուսա­հայ Հակո­բով եւ Տեր-Պետրո­սով, երկու աշխույժ երի­տա­սարդներ՝ գլուխը կեցած իրենց թնդա­նո­թի թիրախնե­րուն՝ անվե­հեր դյուցազնությամբ — ռաս, դվա, տրի — պոռա­լով կքա­շեին բլթակնե­րը թնդա­նոթնե­րուն։ Որեւէ ռումբ չէր վրի­պեր իր նպա­տա­կեն, եւ այնքան ուղիղ նշա­նա­ռությամբ կծե­ծեին անոնց անա­ռիկ դիրքե­րը, որ կես ժամեն գրե­թե հաջո­ղե­ցան լռության ենթարկել թշնա­միին դիրքե­րը եւ ցրել զանոնք»։

Մեծա­գույն դժվա­րությամբ, տալով մոտ 1500 զոհ՝ Երզնկա­յի բնա­կիչներն ու զինվորնե­րը հասնում են Մամա­խա­թուն։ Նույն օրե­րին Բաբերդից նահանջել էր նաեւ Սեպուհի զորա­ջո­կա­տը։ Մուրա­դը մտա­հո­գություն ուներ, որ Մամա­խա­թունը եւս պահե­լու հնա­րա­վո­րություն չի լինե­լու, իսկ նահանջի քարա­վաններն արդեն ձգվում էին դեպի Էրզրում։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ