25.3 C
Yerevan

Այլընտրանքա­յին Պատմություն

Հայկա­կան զորքը Կարսից նահանջե­լով հասնում էր Արփա­չա­յի ափե­րին: Դրանց մեծ մասը, հատկա­պես կենտրո­նա­կան թեւը, չնա­յած բավա­կա­նին մեծ թիվ էր կազմում, բայց լիո­վին բարո­յալքված էր:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան  

Առա­ջին Հանրա­պե­տության այլընտրանքա­յին պատմությունը

Մաս III. Ժողովրդա­կան պատե­րազմ եւ 
ազգա­յին հեղա­փո­խություն 

1920 թ. հայ-թուրքա­կան պատե­րազմի այլընտրանքա­յին պատմությունը կարե­լի է սկսել մի քանի կետից, ինչպես արդեն նշել ենք նախորդ հատվա­ծում: Մեծ վճռո­րոշ իրա­դարձություննե­րի, ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակնե­րի դեպքում միշտ էլ որպես կանոն բազմա­թիվ ճեղքվածքներ, բացվածքներ ու խաչմե­րուկներ են բացվում պատմա­կան զարգացման դեպի այս կամ այն կողմ զարգա­նա­լու առումով, որոնցից միայն մեկն է իրա­կա­նա­նում, իսկ մյուսնե­րը մնում են որպես այլընտրանք: Սակայն այլընտրանքը չի նշա­նա­կում ոչինչ, դատարկություն, անի­մաստություն: Այլընտրանքն իմաստ ունի թեկուզ միայն այնքա­նով, որ ցույց է տալիս, թե որքան փխրուն է պատմա­կան իրա­կա­նության հյուսվածքըեւ որքանհնա­րա­վո­րություններ կան նույնիսկ անհույս թվացյալ իրա­վի­ճակնե­րում:

Իրա­կա­նություն դարձած բազմա­թիվ պատմա­կան զարգա­ցումներ իրենց անսպա­սե­լի բնույթով ավե­լի շատ մոտ են թվում այլընտրանքա­յին, «երա­զա­յին», քան իրա­կան պատմությա­նը: Այսպես օրի­նակ՝ նույն քեմա­լա­կան շարժման հաղթա­նա­կը, թուրքա­կան «ազգա­յին» տարածքի փրկությունը 1920-ականնե­րին համաշխարհա­յին պատե­րազմում ջախջախված, կազմա­լուծված, ավերված պետությունում, եթե մի պահ դիտենք այն ժամա­նա­կա­կիցնե­րի աչքե­րով, այլ բան չէ, քան այլընտրանքա­յին առա­վել անհա­վա­նա­կան մի սցե­նար: Արդյոք նույնը չէ՞ բոլշեւիկյան հեղա­փո­խության հաղթա­նա­կը Ռուսաստա­նում կամ թեկուզ հայե­րիս հաղթա­նա­կը Ղարա­բաղյան պատե­րազմում 1990-ականնե­րին: Իսկ ի՞նչ կասեք 2018‑ի ապրիլյան հեղա­փո­խության մասին, անկեղծո­րեն քանի՞ հոգի էր մեզնից 2018‑ի փետրվա­րին հավա­տում նման զարգացման հնա­րա­վո­րությա­նը: Իրա­կա­նի ու այլընտրանքա­յի­նի սահմանն այնքան հստակ ու կոշտ չէ, որքան մեզնից շատե­րը կարծում են:

Վերա­դառնանք սակայն 1920 թվի աշնա­նը: 1920 թվի սեպտեմբեր-նոյեմբե­րի մի քանի հնա­րա­վոր այլընտրանքա­յին կետից, որոնցից սկսած հայ-թուրքա­կան պատե­րազմը կարող էր այլ կերպ զարգա­նալ, ընտրում ենք առա­ջին հայացքից ամե­նաանհա­վա­նա­կա­նը՝ 1920 թվի նոյեմբե­րի մեկը, երբ արդեն ընկած էր Կարսը, իսկ հայկա­կան բանա­կի մեծ մասը, թեեւ ձեւա­կա­նո­րեն պահպանված, բայց լիո­վին բարո­յալքված, կազմա­լուծված էր, եւ միայն մի քանի զորա­մաս էր պահպա­նում մարտունա­կությունը: Այս ընտրությունը հեշտ չենք արել: Ավե­լի պարզ տարբե­րակներ կային, որոնք սկզբնա­պես պատրաստվում էինք օգտա­գործել, որոնցից ամե­նա­սի­րունը թվում էր 1920‑ի հոկտեմբե­րի կեսը, երբ դեռ թարմ, նոր համալրված ու մարտա­կան ոգին գոնե արտա­քուստ բարձր հայկա­կան բանա­կը ձեռնարկեց իր հակա­հարձա­կումը Կարսից Սարի­ղա­մի­շի ուղղությամբ: Իրա­կա­նում այն ձախողվեց, բայց առանց մեծ ջանքի կարե­լի էր պատկե­րացնել նաեւ դրա հաջո­ղումը: Սակայն գրե­լու ընթացքում հրա­ժարվել եմ այդ՝ առա­վել պարզ թվա­ցող տարբե­րա­կից՝ հօգուտ 1920 թվա­կա­նի մռայլ, մելա­մաղձոտ, անձրեւոտ նոյեմբե­րի 1‑ի, երբ թուրքե­րը հասնում էին Արփա­չա­յի ափին՝ Ալեքսանդրա­պո­լի մատույցնե­րին: Թերեւս շատե­րի համար ընտրության այս տանջանքնե­րը թվան դատարկություն, ժամա­նա­կի զուր վատնում, հեղի­նա­կի պարա­պության նշան: Իմի­ջիայլոց նշեմ, որ մեր խնդիրնե­րից շատե­րը գալիս են հենց այն բանից, որ չափից շատ բան ենք համա­րում պարա­պություն կամ «խորա­նալ»: Ինձ համար ընտրության հարցը սկզբունքա­յին էր եւ ոչ միայն զուտ այլընտրանքա­յին պատմության այս նախագծի առումով, այլեւ մեր պատմության ու քաղա­քա­կա­նության (երկուսն էլ ինձ համար նույն էությունն են ունե­ցել միշտ, եւ պատմա­կան կրթությունն ընտրել եմ հենց այդ պատճա­ռով)՝ իմ զգա­ցո­ղությունն ու տեսա­կետնե­րը ճիշտ փոխանցե­լու:

Պատմա­կան «օրի­նա­չափ պարա­դոքսնե­րից» մեկն այն է, որ առա­վել մեծ հնա­րա­վո­րություննե­րը բացվում են առա­վել մեծ ճգնա­ժա­մե­րից ու հիասթա­փություննե­րից, վերելքնե­րը հաճախ հիմնա­վորվում են անկումնե­րում: Խոսքն այն մասին չէ իհարկե, որ ամեն անկումից վերելք է բխում: Բայց անկումնե­րը հաճախ վերելքնե­րի ավե­լի մեծ հնա­րա­վո­րություններ են իրենց մեջ կրում, քան «նորմալ իրա­վի­ճակնե­րը»: Վերեւում արդեն բերե­ցինք քեմա­լա­կան շարժման օրի­նա­կը՝ Թուրքիա­յի վերածնունդը իր պատմության ամե­նա­մեծ անկումից: Մեր Սարդա­րա­պատն ու անկախ Հայաստա­նի ծնունդը 1918-ին նույնպես որոշ չափով այդ օրի­նա­չա­փության դրսեւո­րումնե­րից են: Պետք է հիշենք, որ 1918-ին ոչ միայն Առա­ջին Հանրա­պե­տությունը ստեղծվեց, այլեւ այսօրվա Հայաստա­նը՝ որպես պետություն, ուղիղ գծով ծագում է 1918‑ի մայի­սից. փոխվել են վարչա­կարգեր ու կառա­վա­րություններ, իշխող ուժեր ու գաղա­փա­րա­խո­սություններ, սահմա­նա­փակվել ու նորից վերա­կանգնվել է միջազգայնո­րեն ճանաչված անկախ կարգա­վի­ճա­կը, բայց մեկ անգամ հռչակված հայկա­կան պետությունը գոյա­տեւում է ցայսօր:

Մեծ ճգնա­ժա­մե­րը, անկումնե­րը, պարտություննե­րը բերում են տառա­պանքներ ու կորուստներ, բայց միա­ժա­մա­նակ քանդում են անկենսունա­կը, արդեն ինքն իր մեջ փտա­ծը, բայց իներցիա­յի ուժով գոյա­տեւո­ղը, բովանդա­կություն կորցրած ձեւա­կա­նը մաքրում է դաշտը, զրո­յից սկսե­լու հնա­րա­վո­րություն է ստեղծում: Եթե պարտություն կրածն ունի բավա­կա­նա­չափ կենսունա­կություն, ապա շնորհիվ անկման ու ճգնա­ժա­մի՝ այդ զտող ու մաքրող, ըստ էության՝ առողջացնող հատկության՝ կարող է իր պարտությունը դարձնել վերածննդի հիմք:

1920‑ի աշնա­նը Հայաստա­նում պակա­սող միակ բանը հայկա­կան Քեմալն էր՝ մեկը, որն իր վրա կվերցներ պատասխա­նատվություն՝ գործե­լու ընդդեմ ակնհայտ թվա­ցող պայմաննե­րի, մեկը, որը կհա­վա­տար, որ այլընտրանքը հնա­րա­վոր է, մեկը, որը կփորձեր իրա­կա­նություն դարձնել այլընտրանքա­յին պատմությունը: Դրա համար 1920‑ի այլընտրանքա­յին պատմությունը երեւի իր էությամբ կոչենք ամե­նաայլընտրանքա­յի­նը բոլոր այլընտրանքա­յին պատմություննե­րից, որ ցայսօր շարադրել ենք: Հայկա­կան Քեմա­լի դերը ստանձնե­լու թեկնա­ծուներ ունեինք այդ թվե­րին՝ Ռուբեն Տեր-Մինասյան, Դրո, Նժդեհ, եւ որպես նրանց գործա­կից՝ էլի մի շարք ռազմա­կան ու քաղա­քա­կան գործիչներ: Այլեւայլ հանգա­մանքնե­րի պատճա­ռով ոչ մեկը նրանցից այդ դերը չի ստանձնել: Անհա­տի ու ազգե­րի ճակա­տա­գի­րը հաճախ կախված է մեկ մասնա­վոր որո­շումից. տողե­րիս հեղի­նա­կը դա գիտի նույնիսկ սեփա­կան համեստ փորձից: Մեկ սխալ որո­շումը կարող է ոչնչացնել «ճակա­տագրի պլա­նը» տվյալ անհա­տի կամ ազգի համար, չնա­յած մինչ այդ եղած տասը ճիշտ որոշման: Ռուբե­նը, Դրոն, Նժդե­հը՝ բոլորն էլ ունե­ցան կիսատ ճակա­տագրեր, դարձան զորա­վարներ առանց զորքի: Որքան ավե­լի գեղե­ցիկ կարող էր լինել այլընտրանքը, որը կփրկեր նաեւ բազմա­թիվ այլոց ճակա­տագրե­րը, այդ թվում նրանց քաղա­քա­կան ու գաղա­փա­րա­կան հակա­ռա­կորդնե­րի…

«Իրա­կան», ոչ այլընտրանքա­յին պատմությունն ասում է: 1920‑ի նոյեմբե­րին 1‑ին՝ Կարսի անկման երկրորդ օրը, Հայաստա­նի գրե­թե ողջ քաղա­քա­կան ղեկա­վար կազմը՝ նախա­րարներ, պատգա­մա­վորներ, կուսակցա­կան առա­ջին դեմքեր, հավաքվում է Ալեքսանդրա­պո­լում: Այստեղ էր ռազմա­կան ղեկա­վարնե­րի զգա­լի մասը, ինչպես նաեւ պաշտպա­նության նախա­րար Ռուբեն Տեր-Մինասյա­նը: Հայկա­կան զորքը Կարսից նահանջե­լով հասնում էր Արփա­չա­յի ափե­րին: Դրանց մեծ մասը, հատկա­պես կենտրո­նա­կան թեւը, չնա­յած բավա­կա­նին մեծ թիվ էր կազմում, բայց լիո­վին բարո­յալքված էր: Բարո­յալքված էր նաեւ կենտրո­նա­կան թեւի հրա­մա­նա­տա­րությունը՝ ի դեմս զորա­վար Հովսեփյա­նի, որի փոփո­խության հարցը վաղուց էր դրված, բայց այդպես էլ լուծված չէր: Հայկա­կան բանա­կի մյուս հատվածնե­րից՝ Կարսի ուղղության հյուսի­սա­յին հատվա­ծը պահող զորա­վար Սեպուհի գլխա­վո­րությամբ, որոնց մեջ զգա­լի մաս էին կազմում արեւմտա­հայ կամա­վորնե­րը, համե­մա­տա­բար ավե­լի բարվոք վիճա­կում էր, եւ ինչպես հետա­գա կռիվներն էլ ցույց տվե­ցին, պահպա­նել էր դիմադրության որո­շա­կի ներուժ: Ինքը՝ Սեպուհը, իրա­կան էր համա­րում հետա­գա դիմադրությունը: Իգդիր-Երեւան ուղղությամբ գործող հայկա­կան զորքը Դրո­յի ղեկա­վա­րությամբ, թեեւ Կարսի անկմամբ ստիպված էր թողնել Սուրմա­լուի գավառն ու նահանջել դեպի Արաքսի ափ, սակայն փաստա­ցի պարտություն չէր կրել եւ չնա­յած քանա­կով ավե­լի փոքր էր, քան Կարսի բանա­կը, բայց նույնպես համե­մա­տա­բար մարտունակ էր համարվում: Մի փոքր զորա­մաս տեղա­կայված էր նաեւ Շարուրում (այսօրվա Նախի­ջեւա­նի հանրա­պե­տության հյուսի­սա­յին հատված)՝ Նախի­ջեւա­նի ուղղությամբ: Այս ընթացքին գրե­թե զուգա­հեռ՝ հոկտեմբե­րի երկրորդ կեսին, Նժդե­հի ժողովրդա­կան զինված ուժե­րը բոլշեւիկնե­րից ազա­տում են Կապանն ու Գորի­սը (գրավված էին 1920‑ի ամռա­նը, որից հետո Նժդե­հը մի փոքր խմբով քաշվել էր Խուստուփի լեռներ): Զանգե­զուրի պայքարն ու հայ-թուրքա­կան պատե­րազմը սովո­րա­բար մեր պատմա­գի­տության մեջ դիտվում են առանձին-առանձին, կարծես հնա­րա­վոր է իրա­րից անկախ դիտել ժամա­նա­կագրո­րեն իրար համընկնող եւ փաստա­ցի նույն թշնա­մու (թուրք-ռուսա­կան կամ ինչպես մեզա­նում ընդունված է «կոռեկտո­րեն» ասել՝ քեմա­լա­բոլշեւիկյան դաշինքի) դեմ: Իրա­կա­նում, իհարկե, երկուսն էլ միեւնույն պատե­րազմի մասն էին:

Ինչպես տեսնում ենք, ընդհա­նուր առմամբ իրենց մարտունա­կությունը քիչ թե շատ պահում են ժողովրդա­կան զինված ուժե­րը եւ հեղա­փո­խա­կան կենսագրություն ունե­ցող զորա­վարնե­րը: Հակա­ռա­կը, բանա­կի պրոֆե­սիո­նալ մասը կազմա­լուծման եզրին է, չնա­յած թվա­քա­նա­կով դեռ բավա­կա­նին շոշա­փե­լի ուժ է: Առհա­սա­րակ իրա­վի­ճակն ավե­լի քան հիշեցնում էր 1918‑ի գարնան իրա­վի­ճա­կը, երբ թուրքե­րը Երզնկա-Կարին-Կարս-Ալեքսանդրա­պոլ գծով առաջ են շարժվում՝ միա­ժա­մա­նակ ստի­պե­լով, որ հարա­վա­յին գծի հայկա­կան զորա­մա­սերն էլ նահանջեն հյուսի­սա­յի­նին զուգա­հեռ, թեեւ հարա­վա­յին գծում՝ Վան, Իգդիր, Արաքս, հայե­րը ոչ մի լուրջ պարտություն չեն կրում, այլ միայն հետ են քաշվում ստիպված: Կրկնվում է Սարդա­րա­պա­տին նախորդող իրա­վի­ճա­կը՝ ամեն գնով հաշտությո՞ւն կնքել թե՞ շարունա­կել հուսա­հատ թվա­ցող կռի­վը թուրքե­րի դեմ: Շնորհիվ Երեւա­նում ծավալված ժողովրդա­կան շարժման, որը նոր լիցք է հաղորդում հուսալքված հայկա­կան բանա­կին, 1918-ին հաջողվում է Սարդա­րա­պա­տում հաղթա­նակ տանել: Այժմ նույն երկընտրանքն էր՝ կռվե՞լ, թե՞ հանձնվել: Ալեքսանդրա­պո­լում, Երեւա­նում եւ այլուր մարդիկ, թուրքա­կան անմի­ջա­կան վտանգի առջեւ կանգնած, սպա­սում էին քաղա­քա­կան վերնա­խա­վի որոշմա­նը:

Նոյեմբե­րի 1‑ին Ալեքսանդրա­պո­լում տեղի ունե­ցող բարձրաստի­ճան խորհրդակցությունում բոլո­րի հայացքն ուղղված էր Ռուբեն Տեր-Մինասյա­նին: Ինչպես վկա­յում է Կարո Սասունին, հենց Ռուբե­նի հետ էին կապվում դիմադրության հույսե­րը. նա պետք է անձամբ գլխա­վո­րեր նոր ժողովրդա­կան շարժումը, ինչպես 1918-ին արեց Արամ Մանուկյա­նը: 1920‑ի նոյեմբե­րի 1‑ի Ալեքպո­լի ժողո­վում Ռուբենն ասում է, որ եթե ինքը գտնի թեկուզ 1 000 զինվոր, որոնք դեռ պիտա­նի են կռվե­լու, ապա այդքա­նով կգլխա­վո­րի դիմադրությունը: Նա մեկնում է ճակատ, սակայն վերա­դառնա­լուց հետո հայտա­րա­րում է, որ այդ 1 000‑ն էլ չկա: Սրա­նից հետո որոշվում է, որ միակ ճանա­պարհը հաշտություն փնտրելն է թուրքե­րի հետ: Հաշտությունն ի վերջո մի կերպ կնքվում է, եւ զինա­դա­դա­րը տեւում է մինչեւ նոյեմբե­րի 8‑ը, որի ընթացքում թուրքե­րը, վերջնա­գիր ներկա­յացնե­լով, գրա­վում են նաեւ Ալեքսանդրա­պո­լը: Ռազմա­կան գործո­ղություննե­րը վերսկսվում են՝ շարունակվե­լով մինչեւ նոյեմբե­րի 18‑ը, որի ընթացքում մի քանի կետում հայկա­կան զորա­մա­սե­րը համառ դիմադրություն են ցույց տալիս, սակայն զորքի հիմնա­կան մասը շարունա­կում է գրե­թե առանց կռվի նահանջել մինչեւ Արա­գա­ծի փեշե­րը: Ռուբեն Տեր-Մինասյա­նը գրա­վոր դիմում է ժողովրդին դիմադրության կոչով, սակայն այդ կոչերն ապարդյուն են անցնում: Թվում է, թե այսքա­նից կարե­լի է եզրա­կացնել, որ դիմադրությունն իրոք անհնար էր: Բայց այդքան էլ այդպես չէ:

Գրա­վոր կոչե­րը չեն կարող փոխա­րի­նել իրա­կան կազմա­կերպչա­կան աշխա­տանքին: Սարդա­րա­պա­տի նման հաղթա­նակնե­րը գրա­վոր կոչե­րով չեն կերտվել: 1 000 հոգի գտնե­լու պատմությունը նույնպես տարօ­րի­նակ է թվում: Նախ՝ 1 000 հոգի գտնե­լը ցանկա­ցած պայմա­նում, նույնիսկ ամե­նա­ծանր՝ միշտ էլ հնա­րա­վոր է, եթե կա իրա­կան ցանկություն: Եվ ով-ով, բայց Ռուբեն Տեր-Մինասյանն իր 1 000-ին դժվար թե չգտներ, նա համե­նայնդեպս գիտեր՝ որտեղ նրանց կարե­լի է փնտրել, չէ՞ որ նա է եղել տարի­նե­րի ընթացքում սասունցի­նե­րի ռազմա­կան եւ քաղա­քա­կան ղեկա­վա­րը, նրա ծրագրով են սասունցի­նե­րը տեղա­վորվել նախա­պես թուրքե­րից մաքրած Թալի­նի շրջա­նում, եւ նրանք միշտ էլ պատրաստ են եղել Ռուբե­նի հրա­մա­նով գործել: Նույն Ռուբեն Տեր-Մինասյա­նը, 1920‑ի դեկտեմբե­րին հեռա­նա­լով Զանգե­զուր, շատ ավե­լի անի­րա­տե­սա­կան ծրա­գիր մշա­կեց եւ իրացրեց՝ փետրվարյան ապստամբությունը (այն, որ դա հենց Ռուբե­նի՝ դեռեւս 1920‑ի դեկտեմբե­րից մտահղացված ծրա­գիրն էր, գրե­թե կասկած չունեմ, բայց, իհարկե, այս թեզը պետք է հետա­գա­յում ապա­ցուցվի համարժեք գիտա­կան քննությամբ): Այդ ապստամբությունը հիմնված էր հենց 1 000‑ի վրա, դրա հիմնա­կան մարտիկնե­րը հայկա­կան ժողովրդա­կան, հեղա­փո­խա­կան զինված ուժերն էին, այլ ոչ թե պրոֆե­սիո­նալ սպա­յա­կան կազմը:

Այսինքն՝ Ռուբենն ունակ էր հարկ եղած դեպքում 1 000-ով գործե­լու եւ անհուսա­լի թվա­ցող իրա­վի­ճակնե­րում հեղա­փո­խա­կան բնույթի ծրագրեր իրա­կա­նացնե­լու: Բացի այդ, առաջնորդի խնդի­րը ոչ թե 1 000 հոգի գտնելն է, այլ կերտե­լը սեփա­կան օրի­նա­կով ու կազմա­կերպչա­կան ջանքով: Հազար հոգին միշտ էլ կգտնվի, եթե նախա­պես մեկն իր վրա վերցնի առա­ջին գործո­ղության պատասխա­նատվությունը: Ռուբե­նի ոչ այնքան հասկա­նա­լի վարքի պատճառնե­րը 1920‑ի աշնա­նը պետք է դեռ մի օր առանձին քննվեն, որովհե­տեւ եղած պատումնե­րը հավաստի չեն թվում: Գուցե պատճառնե­րը զուտ հոգե­բա­նա­կան էին, իսկ գուցե խնդի­րը նաեւ քաղա­քա­կան ինչ-որ երանգներ ուներ՝ դժվար է ասել: Հստակ է միայն այն, որ ցանկության դեպքում դիմադրությունը շարունա­կե­լու ճիշտ ճանա­պարհը կարե­լի է փորձել գտնել (կորցնե­լու բան էլ առանձնա­պես չկար), եւ Ռուբեն Տեր-Մինասյա­նը նման «անհույս» դիմադրություննե­րի բանա­լին գիտեր, չէր կարող չիմա­նալ ե՛ւ սեփա­կան փորձից, ե՛ւ իր ընկեր-կուսա­կիցնե­րի՝ Արամ Մանուկյա­նի ու Գարե­գին Նժդե­հի փորձից:

Իրա­կան պատմությունն ուրեմն ասում է, որ նոյեմբե­րի 1‑ին Ռուբեն Տեր-Մինասյա­նը, որն այդ պահին բոլո­րի մնա­ցած վերջին հույսն էր, հրա­ժարվում է դիմադրությունը շարունա­կե­լու ծրագրից:

Իսկ ի՞նչ կլի­ներ, եթե Ռուբե­նը այլ ընտրություն կատա­րեր: Այս կետից էլ սկսվում է այլընտրանքը: 

Եվ այսպես, այլընտրանքա­յին պատմության մեջ Ռուբեն Տեր-Մինասյա­նը ժամա­նում է Ալեքպոլ 1920‑ի նոյեմբե­րի 1‑ի առա­վոտյան՝ դիմադրության շարունա­կության որոշ ծրա­գիր մտքում արդեն ուրվագծած: Որպես պաշտպա­նության նախա­րար՝ նա նախեւա­ռաջ իրենց զբա­ղեցրած բարձր հրա­մա­նա­տա­րա­կան դիրքե­րից ազա­տում է Կարսի ճակա­տի մի շարք զորա­վարնե­րի՝ Դանիել բեկ-Փիրումյա­նին, Մովսես Սիլիկյա­նին, զորա­վար Հովսեփյա­նին եւ այլոց՝ որպես պարտության անմի­ջա­կան ռազմա­կան պատասխա­նա­տուներ: Զորա­վար Հովսեփյա­նը, բացի այս ամե­նից, ձերբա­կալվում է, եւ նրա գործի քննությունը հանձնվում է ռազմա­կան տրի­բունա­լին: Մյուսնե­րը վերանշա­նակվում են ավե­լի ցածր պատասխա­նատվությամբ պաշտոննե­րի, որտեղ հնա­րա­վո­րություն է տրվում անմի­ջա­կան կռիվնե­րում վերա­կանգնել Սարդա­րա­պա­տի ճակա­տա­մարտի հերոսնե­րի իրենց համբա­վը:

Կարս-Ալեքսանդրա­պոլ ճակա­տի հրա­մա­նա­տա­րությունը Ռուբեն Տեր-Մինասյա­նը անձամբ է ստանձնում՝ որպես օգնա­կաններ վերցնե­լով զորա­վար Սեպուհին եւ Սմբա­տին: Միա­ժա­մա­նակ արտա­կարգ զինվո­րա­կան դատա­րաննե­րի քննությանն են հանձնվում բոլոր այն սպա­նե­րի ու ենթասպա­նե­րի գործե­րը, որոնք զորքում վարել են բոլշեւիկյան քարոզչություն: Այդ գործե­րը պետք է քննվեն արագ, եւ մեղա­վորնե­րը ենթարկվեն մահա­պատժի: Ալեքսանդրա­պո­լի բանտե­րում մայի­սից եղած բոլշեւիկնե­րը, որոնք օր օրի սպա­սում են թուրքե­րի գալստյա­նը, դուրս են բերվում Երեւան եւ այնտեղ ստա­նում փաստա­ցի պատանդի կարգա­վի­ճակ. նրանց կյանքը կախված է լինում ռազմա­կան գործո­ղություննե­րի ընթացքից եւ դրանցում սովե­տա­կան մասնակցության անմի­ջա­կան ներգրավման աստի­ճա­նից:

Հասնե­լով Ալեքպո­լի ժողո­վին՝ Ռուբե­նը մասնա­կիցնե­րին հայտա­րա­րում է դիմադրությունը շարունա­կե­լու իր որոշման մասին եւ ներկա­նե­րից յուրա­քանչյուրին առա­ջարկում իրենց որոշված մասնա­բա­ժինն այդ դիմադրությունում, նաեւ հանձնա­րա­րում դիմադրության ակտիվ հրա­պա­րա­կա­յին քարո­զը: Արագ ավարտե­լով իր մասնակցությունը պաշտոնյա­նե­րի խորհրդակցությա­նը՝ Ռուբե­նը դիմում է Ալեքսանդրա­պո­լում իրեն լսե­լու համար հավաքված ժողովրդին: Ռուբե­նին միա­նում է նաեւ զորա­վար Սեպուհը: Նրանք ժողովրդա­կան պատե­րազմի կոչ են անում եւ խոստա­նում են ոչ միայն պաշտպա­նել Ալեքպոլն ու Արա­րատյան դաշտը, այլեւ հետ գրա­վել Կարսը: Այս կոչը լայն արձա­գանք է ստա­նում թուրքա­կան արշա­վանքի անմի­ջա­կան վտանգի առաջ, զանգվածնե­րը ոգեւորվում են եւ պատրաստվում դիմադրության:

Զորա­վարներ Սեպուհին եւ Սմբա­տին, ինչպես նաեւ Շիրա­կի նահանգա­պետ Կարո Սասունուն ժամա­նա­կա­վո­րա­պես թողնե­լով Շիրա­կի ճակա­տի եւ Շիրա­կում ժողովրդա­կան շարժման կազմա­կերպումը՝ Ռուբենն Ալեքպո­լից մեկնում է Թալին՝ սասունցի­նե­րի մոտ: Ճանա­պարհին կարճա­տեւ կանգ է առնում նաեւ Արթի­կի գյուղե­րում եւ այստեղ նույնպես դիմադրության կոչով դիմում ժողովրդին, քաջա­լե­րում տեղա­կան ինքնա­պաշտպա­նա­կան ջոկատնե­րի կազմա­կերպումը: Հասնե­լով Թալին եւ գիշե­րե­լով այստեղ՝ իր մոտ է հավա­քում տեղա­կան բոլոր խմբա­պետնե­րին, հայտնում նրանց իր ծրա­գի­րը, հրա­հանգում հնա­րա­վո­րինս լայն զորա­հա­վաք անել եւ հաջորդ երկու օրվա մեջ առա­վե­լա­գույն ուժե­րով հասնել իր մոտ՝ Ալեքպո­լի ճակատ: Մյուս օրը Ռուբե­նը հասնում է Արա­րատյան դաշտ՝ Դրո­յի հետ տեսակցության, որն այստե­ղի ճակա­տի հրա­մա­նա­տարն էր, եւ որի հրա­մա­նա­տա­րության տակ եղած զորա­մա­սե­րը պահպա­նում էին իրենց մարտունա­կությունը, չնա­յած ստի­պո­ղա­կան նահանջին Արաքսի այս ափ: Դրո­յին նույնպես հայտնում է իր ծրա­գի­րը եւ խնդրում նրա գործուն աջակցությունը, մինչ Ռուբե­նը պատրաստվում էր գործել առա­ջին հերթին Կարսի ճակա­տի ուղղությամբ. առա­վել կարեւորվում էր Դրո­յի դերն Արա­րատյան դաշտում ոչ միայն ռազմա­կան, այլեւ քաղա­քա­կան իմաստով: Դրո­յի հետ Ռուբենն այցե­լում է նաեւ Շարուրում տեղա­կայված գենե­րալ Շելկովնի­կո­վի փոքր զորա­մա­սը, որը հսկում էր Նախի­ջեւա­նի ճակա­տը եւ դեռեւս լուրջ մարտե­րի մեջ չէր մտել: Նրանք խնդրում են Շելկովնի­կո­վին ամուր պաշտպա­նա­կան դիրքե­րի վրա մնալ, մինչեւ նոր հրա­հանգնե­րը, եւ պատրաստվել հնա­րա­վոր հարձա­կո­ղա­կան գործո­ղություննե­րին Նախի­ջեւա­նի ուղղությամբ: Շարուրից նաեւ մի նամակ են գրում Գարե­գին Նժդե­հին եւ ուղարկում հատուկ սուրհանդա­կի միջո­ցով: Ապա Ռուբենն ու Դրոն նոյեմբե­րի 3‑ին հասնում են Երեւան:

Երեւա­նում նրանց արդեն սպա­սում են Հայաստա­նի տարբեր կողմե­րից հավաքված դաշնակցա­կան մարմիննե­րի ակտիվ ներկա­յա­ցուցիչնե­րը: Սրանց հետ հանդիպման ընթացքում առա­ջադրանք է դրվում, որ նրանցից յուրա­քանչյուրն իր տեղում պետք է կազմա­կերպի ժողովրդին՝ դիմադրության ցանց ստեղծե­լու, եւ մյուս կողմից՝ անհա­վա­տա­րիմ ու կասկա­ծե­լի տարրե­րին չեզո­քացնե­լու եւ ճնշե­լու նպա­տա­կով: Անհրա­ժեշտության դեպքում տեղա­կան ղեկա­վարնե­րը պետք է գործեն ինքնուրույն, սեփա­կան պատասխա­նատվությամբ եւ կտրուկ ու վճռա­կան:

Այս խորհրդակցությունից հետո Ռուբե­նը, Դրոն եւ Երեւա­նում եղած այլ գործիչնե­րը ելույթ են ունե­նում մայրա­քա­ղա­քում կազմա­կերպված մեծ հանրա­հա­վա­քին: Ռուբե­նը կրկնում է իր ալեքպոլյան դրույթնե­րը՝ հայտա­րա­րե­լով ժողովրդա­կան եւ հեղա­փո­խա­կան սրբա­զան պատե­րազմ: Նա խոստա­նում է ոչ միայն վճռա­կան հաղթա­նակ արտա­քին թշնա­մի­նե­րի դեմ եւ դրա միջո­ցով վերջնա­կան խաղա­ղության հաստա­տում Հայաստա­նի համար, այլեւ դրա­նից բխող սոցիա­լա­կան խնդրի լուծում: Հայաստա­նի բարձր դասա­կարգե­րի վարած ազգա­յին քաղա­քա­կա­նությունը վերջին տարի­նե­րին բազմիցս ապա­ցուցել է իր սնանկությունը, հայտա­րա­րում է Ռուբե­նը՝ հակա­ռակ իր սովո­րության հրա­պա­րա­կավ արտա­հայտե­լով առա­վել ծածուկ մտքե­րը: Ռուսաստա­նին կամ Անտանտին ապա­վի­նած գաղութա­հայ «դիվա­նա­գի­տությունը», պրոֆե­սիո­նալ ռուսա­հայ սպա­նե­րի վարած «ռեգուլյար» կռիվնե­րը, ներքին քաղա­քա­կա­նության մեջ լեգա­լությունից ու ֆորմա­լիզմից կառչած լինե­լը բոլորն էլ հերթա­կան մարմնա­ցումը ստա­ցան Կարսի պարտությամբ: Սրան հակա­ռակ՝ հայ գյուղա­ցին իր արյամբ կերտել է Հայաստա­նի անկա­խությունն ու նրա սահմաննե­րը ոչ միայն Սարդա­րա­պա­տում եւ Բաշ-Ապա­րա­նում, այլեւ հետա­գա տարի­նե­րի բոլոր կռիվնե­րում՝ Զանբի­բա­սա­րից ու Վեդիից մինչեւ Զանգե­զուր: Իր միջա­վայրից ելած մտա­վո­րա­կան եւ ռազմա­կան գործիչնե­րի ղեկա­վա­րությամբ հայ գյուղա­ցին է, որ վարել է նաեւ ամբողջ ազգա­յին-ազա­տագրա­կան պայքա­րը նախորդ երկու-երեք տասնամյա­կում, կերտել հաղթա­նակնե­րը եւ կրել զրկանքնե­րը: Հայկա­կան բուրժուա­զիան եւ նրա գաղա­փա­րա­խոս քաղքե­նի մտա­վո­րա­կաննե­րը ոչ միայն կամո­վին մի կոպեկ չեն զոհա­բե­րել այդ պայքա­րին, այլեւ ծաղրել ու ձաղկել են զինված պայքա­րը որպես արկա­ծախնդիր եւ անխո­հեմ բան: Իրենց խոհե­մությունը եղել է մեծ տերություննե­րի ողորմա­ծությանն ապա­վի­նած դիվա­նա­գի­տությունը: Նույնն է եղել նաեւ բարձրաստի­ճան կղե­րի մեծ մասը, չնա­յած շարքա­յին եկե­ղե­ցա­կաննե­րը՝ որպես ժողովրդի ներկա­յա­ցուցիչներ, իրենց մասնակցությունն են ունե­ցել հայկա­կան հեղա­փո­խությա­նը: Հայկա­կան վերնա­խա­վե­րի խոհեմ քաղա­քա­կա­նության զոհը դարձյալ հայ ժողովրդի ճնշող մեծա­մասնությունը գյուղա­ցիությունն էր՝ սկզբում տաճկա­հայ, վերջին տարի­նե­րին՝ արեւե­լա­հայ: Կարսի պարտությունը պետք է վերջի­նը դառնա եւ դառնա գերեզմա­նա­փո­րը հայ իշխող դասա­կարգե­րի սնանկ քաղա­քա­կա­նության, իսկ հողա­զուրկ հայ գյուղա­ցին պետք է վերջա­պես ստա­նա իր փոխհա­տուցումը հողա­յին արդար ռեֆորմով:

Այսուհետ պետք է գիծ քաշվի այս ամե­նի հանդեպ: Հայաստա­նի իշխա­նությունը, բարձր դասա­կարգը պետք է դառնա հայ գյուղա­ցիությունը՝ որպես փոխհա­տուցում իր կրած զրկանքնե­րի, ազգա­յին ջոջե­րի քաղա­քա­կա­նության հետեւանքով: Ազգը՝ ազգի մեծա­մասնությունն է, այսինքն՝ հայե­րիս դեպքում՝ գյուղա­ցիությունը, նաեւ՝ քաղա­քի հասա­րակ ժողո­վուրդը: Հայկա­կան իշխող դասա­կարգե­րը պետք է մի քավա­րան անցնեն, որպեսզի վերա­կանգնեն իրենց վստա­հությունը: Սրա­նով իրա­գործվում է դեռեւս Միքա­յել Նալբանդյա­նի՝հայկա­կան ազգա­յին հեղա­փո­խության հիմնադրի պատգա­մը՝ ազգա­յին եւ սոցիա­լա­կան հարցե­րի նույնությունը, այսինքն, որ չի կարող լինել ազգա­յին ազա­տություն նույնիսկ քաղա­քա­կան անկա­խության պայմաննե­րում, եթե միա­ժա­մա­նակ չի լուծվում ներքին ազա­տության՝ սոցիա­լա­կան խնդի­րը: Սրա­նով բացա­հայտվում է նաեւ հայկա­կան ազա­տագրա­կան պայքա­րի՝ հայկա­կան հեղա­փո­խության ներուժը, եւ իրա­գործվում Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության ծրա­գի­րը: Հայաստա­նը դառնա­լու է մի իրա­պես հեղա­փո­խա­կան երկիր, որը Ֆրանսիա­կան մեծ հեղա­փո­խության օրի­նա­կով՝ բզկտված, դրսից ու ներսից թշնա­մի­նե­րով շրջա­պատված, իրեն գերա­զանցող ուժե­րի դեմ կռիվ տվող հայրե­նի­քը վերա­ծե­լու է բոլո­րին հաղթող Նապո­լեո­նի՝ շնորհիվ իր նորաստեղծ ժողովրդա­կան բանա­կի: Բայց հայկա­կան Նապո­լեո­նը լինե­լու է ոչ թե անձ, այլ հավա­քա­կա­նությունը՝ կազմա­կերպված հայ ժողո­վուրդը: 

Ռուբե­նի այս ելույթը շշմեցրեց ոչ միայն ժողովրդին, այլեւ իր զինա­կիցնե­րին, որոնցից շատե­րը մի պահ սառել էին անսպա­սե­լիությունից: Սակայն դա արտա­հայտում էր ոչ միայն ժամա­նա­կի ոգին, այլեւ հարա­զատ զավակն էր հայկա­կան ազգա­յին-հեղա­փո­խա­կան մտքի՝ Նալբանդյա­նից մինչեւ Դաշնակցության հիմնա­դիրներ, եւ նույն Դաշնակցության, ինչպես նաեւ այլ ազգա­յին-ձախ ուժե­րի հրա­պա­րա­կա­խո­սություն: Բայց խնդի­րը ոչ միայն մտքի ժառանգա­կա­նությունն էր, այլեւ ամե­նա­կա­րեւորն այն էր, որ այդ միտքը կենսա­կա­նո­րեն բխում էր իրա­կա­նությունից, ճշգրտո­րեն արտա­հայտում պատմա­կան ու քաղա­քա­կան իրո­ղություննե­րը, ստուգա­պես համարժեք էր իրա­վի­ճա­կին: Դա այն էր, ինչ շատե­րը զգում էին, բայց գուցե չէին կարո­ղա­նում  մինչեւ վերջ ձեւա­կերպել 1918–20 թթ. փոթորկա­լից տարի­նե­րին: Եվ դրա համար այդ խոսքն արձա­գանք գտավ շատե­րի սրտե­րում ու զգա­ցումնե­րում, ոգեշնչեց ու թեւեր տվեց, հանեց հուսա­հա­տությունից դեպի գործե­լու եռանդ:

Մի պահ զարմանքից սառած ներկա­նե­րը բուռն ծափե­րով ու գոչե­րով արձա­գանքե­ցին ելույթին: Հավաքված ժողո­վուրդը պահանջում էր Ռուբե­նին հռչա­կել Հայաստա­նի դիկտա­տոր…

Շարունա­կե­լի

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ