25.3 C
Yerevan

Վտանգա­վոր Իրա­դարձություննե­րի Կիզա­կե­տում

Ընթա­նում է ոչ թե ու ոչ միայն կովկասյան գերա­կա­յության համար մղվող պայքար, այլև նոր, համաշխարհա­յին գերա­կա­յության պայքար և Անդրկովկա­սը այդ ամե­նի բաղկա­ցուցիչ մասն է: Տարա­ծաշրջա­նում շահագրգիռ հետաքրքրություններ ունեն նաև Հնդկաստա­նը, Չինաստա­նը:

Հակոբ Բադալյան

FreeNews‑ի եթե­րում հյուր է քաղա­քա­կան վերլուծա­բան Հակոբ Բադալյա­նը: Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վի այցին և քննարկվել, թե ընդհա­նուր առմամբ ինչ նշա­նա­կություն կամ նպա­տակ էր հետապնդում այդ ամե­նը:

Զրույցի ընթացքում հետաքրքիր հարց հնչեց, թե արդյո՞ք Լավրո­վի այցը Հայաստան նախա­տեսված էր  ինչ-ինչ սակարկումնե­րի համար, այսինքն ռուսնե­րը փորձում են ինչ որ բան պոկել այստե­ղից, որպեսզի ուրիշ գործարքնե­րում զիջումներ ստա­նան թուրքե­րի կողմից Սիրիա­յում: 

Հակոբ Բադալյանն ասաց, որ այդ «սակարկում» եզրույթը միշտ չէ, որ կարե­լի է հաջողված տրա­մա­բա­նությամբ գործա­ծել, ինչ որ մի պահի կարող է լինել սակարկումներ, ինչ որ մի պահի այդ ամե­նը կարող է պարզա­պես դիվա­նա­գի­տա­կան մանի­պուլյա­ցիա լինել: Հարցն ըստ էության ծագել է այն բանից, որ Լավրո­վը Հայաստան է այցե­լել Անկա­րա մեկնե­լուց հետո, որն էլ հայաստանյան քաղա­քա­կան շրջա­նակնե­րին նման մտածմունքնե­րի տեղիք է տալիս:

Ամեն դեպքում Հ. Բադալյա­նը նկա­տեց, որ սակարկումնե­րի տրա­մա­բա­նությունն այնքան էլ անհնա­րին բան չէ և եթե մի կողմ դրվի դիվա­նա­գի­տա­կան նրբանկա­տությունը, ապա կարե­լի է ասել, որ այո, աշխարհում բոլորն էլ ինչ որ բան անում են զիջումներ ստա­նա­լու, շահե­րի բախման ընթացքում սակարկումնե­րը ավե­լի հաջող լուծում ձևա­վո­րե­լու համար: Եվ եթե այստեղ ընթա­նում է հենց հայաստանյան տիրույթում սակարկումներ անել կամ չանե­լը, ապա ավե­լի պարզո­րոշ պետք է հասկա­նալ, թե այդ առևտուրը ում հաշվին է իրա­կա­նացվե­լու:

Հ. Բադալյանն ասաց, որ հանդիպման ընթացքում շոշափված եռա­կողմ բանակցություննե­րը հիշա­տա­կե­լու ֆոնին քննարկվել է բաև 3+3 ձևա­չա­փը, ինչը նշա­նա­կում է, որ ռուսնե­րը փորձում են բոլոր ձևե­րով իրենց մասնակցությունն ունե­նալ Կովկա­սին վերա­բերվող հարցե­րում: Ընդ որում այստեղ ոչ միայն ռուս-թուրքա­կան երկկողմ շահերն են, այլև արևմուտքը ևս մեծ մասշտա­բով ներգրա­ված է այստեղ: Ընթա­նում է ոչ թե ու ոչ միայն կովկասյան գերա­կա­յության համար մղվող պայքար, այլև նոր, համաշխարհա­յին գերա­կա­յության պայքար և Անդրկովկա­սը այդ ամե­նի բաղկա­ցուցիչ մասն է: Տարա­ծաշրջա­նում շահագրգիռ հետաքրքրություններ ունեն նաև Հնդկաստա­նը, Չինաստա­նը:

Հակոբ Բադալյա­նը նշեց նաև Իրա­նի մասին: Իրանն արդեն իսկ ունի միջուկա­յին զենքի մշակման համար, իսկ այդ ամենն արդեն չափից ավե­լի լուրջ է հնչում: 

Կովկա­սում հիմա պայքար է կառա­վարման համար, տեղի է ունե­նում աշխարհա­քա­ղա­քա­կան փոփո­խություններ ու չափից ավե­լի ճկուն է պետք լինել այս ամե­նի ընթացքում ջրից չոր դուրս գալու համար:

Հ. Բադալյա­նը նշեց, որ Լավրո­վը կարծես հպանցիկ, ասես շուրթե­րից թռած նախա­դա­սություննե­րով խոսեց հայ-ադրբե­ջա­նա­կան դելի­մի­տա­ցիա­յի մասին, ընդ որում խոսե­լով Փարուխի մասին: Ինչպես հայտնի է Փարուխը ՀՀ-Ադրբե­ջան սահմա­նի մաս չէ, այլ Արցախ-Արդբե­ջան շփման գիծ: Եթե մեզ համար Փարուխը հսկա­յա­կան նշա­նա­կություն ունի, ապա ռուսնե­րի համար Փարուխը ոչինչ է, ընդա­մե­նը ազդե­ցության համար կիրառվող գործիք: Պետք չէ Լավրո­վի ասածնե­րում ինչ որ անհասկա­նա­լի հայա­մետ ջերմ շեշտեր գտնել, քանի որ այս ամենն ընդա­մե­նը քաղա­քա­կա­նություն է:

Հակոբ Բադալյանն անդրա­դարձավ նաև Լավրո­վի այցին ուղղված ընդդի­մության պահվածքին: Նա նաև նշեց, որ թեև  ընդդի­մությունը հայտա­րա­րում է, որ Նիկոլ Փաշինյա­նը մանդատ չունի, բայց իր ակցիա­նե­րով հակա­ռակն է ցույց տալիս

Ամբողջա­կան տեսանյութը կարող եք դիտել՝

Առնչվող Հոդվածներ