25.3 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 8‑րդ

Օգտվե­լով այս ողջ խառնաշփո­թից ու ռուսնե­րի, պատե­րազմից դուրս գալու տրա­մադրությունից, թուրքե­րը որո­շե­ցին մաքրել Անդրկովկա­սի հարցե­րը և նախ 1917թ. դեկտեմբե­րին վերջնա­գիր ներկա­յացրին, որին պիտի հետև­եր արդեն ռազմա­կան գործո­ղություննե­րը:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք ներկա­յացնել Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից կազմա­կերպված պատմա­վերլուծա­կան «Ռուս-թուրքա­կան վանդակ» ծրագրի ութե­րորդ մասը:

Տէր-Աբրա­համյա­նը նախ նշեց, որ ժամա­նա­կի սղության պատճա­ռով հնա­րա­վոր չէ անդրա­դառնալ ամեն ինչին և մանրա­մասն, քանի որ այդ ժամա­նա­կա­հատվա­ծին վերա­բերվող իրա­դարձություններն այնքան խիտ և հագե­ցած են, որ դրա­նից ամեն մեկը առա­ձին ուսումնա­սի­րություն է պահանջում: Խնդրա­հա­րույց է նաև այն, որ ամեն ինչ չէ, որ մանրազնին ուսումնա­սիրված է: Շատ ենթաճյուղեր գտնվում են մոռա­ցության կամ թերուշադրության ներքո և դրանց ոչ համա­չափ ուսումնա­սի­րություննե­րը թույլ չեն տալիս ամբողջա­կան պատկեր ներկա­յացնե­լու: Այդ է պատճա­ռը, որ ժամա­նա­կաշրջա­նի մասին խոսե­լիս հնա­րա­վոր են բացեր թողնե­լու տպա­վո­րություն առա­ջա­նա:

«Ռուս-թուրքա­կան վանդա­կի» այս հատվա­ծը վերա­բե­րում է 1917թ., որը նշա­նա­վորվել է ռուսա­կան հեղա­փո­խություննե­րով և առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմում արձա­նագրված ռուսա­կան ճակա­տի բեկումով, որն անմի­ջա­կան և ուղղա­կիո­րեն իր ազդե­ցությունն ունե­ցավ նաև հայ ժողովրդի վրա:

1917‑ը նշա­նա­վորվեց նախ փետրվարյան, ապա և հոկտեմբերյան հեղա­փո­խություննե­րով:

Փետրվարյան հեղա­փո­խությունը, ինչպես նշեց Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, հնա­րա­վոր է ոչ միայն պատե­րազմի ընթացքն ու հետև­անքն էր, այլև դրա, արտա­քին միջամտության հնա­րա­վոր հետև­անք: Բանն այն է, որ առա­ջին համաշխարհա­յի­նի ընթացքում ռուսա­կան բանա­կը արդեն իսկ հասցրել էր բավա­կա­նա­չափ զրկանքներ քաշել, դրան նախորդած քաղա­քա­կան անկա­յունություննե­րը էապես թուլացրել էին ռուսա­կան կառա­վարման ադմի­նիստրա­ցիա­յի դիրքե­րը՝ ցարա­կան միա­պե­տությա­նը: Ուրիշ խնդիրներ էլ կային: 1917թ. հունվա­րի դրությամբ ռուսա­կան քաղա­քա­կան դաշտը ուներ հիմնա­կա­նում երկու տրա­մադրվա­ծություն՝ պատե­րազմի շարունա­կում և խաղա­ղության հաստա­տում: Պատե­րազմը շարունա­կե­լուն տրա­մադրված էին կադետները(սահմանադրական միա­պե­տության կողմնա­կիցնե­րը), աջե­րի մի մասը, իսկ սոցիա­լիստա­կան ուղղություննե­րը հիմնա­կա­նում տրա­մադրված էին խաղա­ղության հաստատմա­նը: Նաև կար այն նրբությունը, որ ռուսա­կան ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության մի մասը տրա­մադրված չէր Թուրքիան վերջնա­կա­նա­պես ոչնչացնե­լուն և գտնում էին, որ իրենք թուրքե­րից արդեն իսկ ստա­ցել են այն ինչ հնա­րա­վոր էր ու թուրքա­կան պետության վերջնա­կան անկումը իրենց ձեռնտու չէ: Ավե­լի հակված էին ձևա­վո­րել իրենց կողմից հսկվող սահմաննե­րում գոյություն ունե­ցող ազգա­յին ուժեղ Թուրքիա: Մենք այստեղ տեսնում ենք, որ թուրքե­րի նկատմամբ այս քաղա­քա­կա­նությունը, այսինքն աջակցությունը Թուրքիա­յին, ոչ միայն կոմունիստա­կան, բոլշև­իկյան նորություն էր, այլ ռուսա­կան պետության կողմից մշտա­պես ակտիվ պահվող արտա­քին քաղա­քա­կան գիծ:

Բացի այս ամե­նից աղետ էր հասնունա­նում կովկասյան ճակա­տում: Հեղա­փո­խությունը բարո­յազրկել էր զինվորնե­րին, որոնք զանգվա­ծա­յին լքում էին ճակա­տի գիծը: Այդ ամե­նին ուշա­դիր հետև­ում էին նաև թուրքե­րը: Թեև նրանք ևս ծանրա­գույն վիճա­կում էին, քանի որ նրանք ևս համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ ծանր կորուստներ էին կրել, բայց ռուսա­կան զորքե­րի զանգվա­ծա­յին փախուստն ազա­տում էր նրանց ձեռքե­րը ռուսնե­րի հետ նորից ճակատ-ճակա­տի դուրս գալուց: Ռուսա­կան նահանջը նաև անվտանգության սպառնա­լիքներ էր ստեղծում Արևմտյան Հայաստա­նի ու Անդրկովկա­սի համար ընդհանրա­պես:

Մինչ այդ, Անդրկովկա­սում կազմա­վորված կոա­լի­ցիոն կառա­վա­րությունը՝ Սեյմը, ըստ էության իրեն անջատ չհռչա­կեց ռուսա­կան պետությունից, այլ, կարե­լի է ասել, որ սպա­սում էին, թե ինչով և ինչպես է ավարտվե­լու Ռուսաստա­նում բռնկված քաղա­քա­ցիա­կան պատե­րազմը: Ռուսաստա­նում մեծ հեղի­նա­կություն վայե­լում էին էսէռներ, ոչ թե բոլշև­իկնե­րը, բայց բոլշև­իկնե­րը միակն էին, որ ունեին կենտրո­նացված կառա­վարման համա­կարգ և նրանց «Խաղա­ղություն ամեն գնով» թեզն ի վերջո հաղթա­նակ տարավ Ռուսաստա­նում, որտեղ տարբեր խմբա­վո­րումներ միմյանց դեմ էին պայքա­րում:

Օգտվե­լով այս ողջ խառնաշփո­թից ու ռուսնե­րի, պատե­րազմից դուրս գալու տրա­մադրությունից, թուրքե­րը որո­շե­ցին մաքրել Անդրկովկա­սի հարցե­րը և նախ 1917թ. դեկտեմբե­րին վերջնա­գիր ներկա­յացրին, որին պիտի հետև­եր արդեն ռազմա­կան գործո­ղություննե­րը:

Այս ողջ քաո­սի ընթացքում հայ քաղա­քա­կան միտքը գործում էր միա­կողմա­նիության ու շատ նեղ աշխարհա­հա­յացքի տրա­մա­բա­նությամբ, որը բնո­րոշ է մեզ նաև այսօր:

[շարունա­կե­լի]

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ