18.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Փետրվա­րի 15-ին կայա­ցած Սեյմի հերթա­կան նիստում մեծա­մասնությունը գտնում էր, որ պետք է հաշտություն կնքել Թուրքիա­յի հետ, սակայն նույն սկզբունքով, որով առաջնորդվում էին բոլշեւիկնե­րը՝ առանց անեքսիա­յի, ռազմա­տուգանքի եւ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքի հիման վրա։

1918թ. սկզբին Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը որո­շում է դադա­րեցնել իր գործունեությունը, փոխա­րե­նը ստեղծել ներկա­յա­ցուցչա­կան մարմին, որը կզբաղվեր Անդրկովկա­սի առջեւ ծառա­ցած բազմա­թիվ խնդիրնե­րի լուծմամբ։ Այդ խնդիրնե­րի թվում առաջնա­յի­նը Թուրքիա­յի հետ հաշտության բանակցություններն էին։

Ստա­նա­լով թուրքա­կան կողմի հեռա­գի­րը՝ Կոմի­սա­րիա­տը խոստա­ցել էր երեքշա­բաթյա ժամկե­տում պատասխա­նել, իսկ վերջնա­կան որո­շումը պետք է ընդուներ նոր ձեւա­վորված Անդրկովկասյան սեյմը։

Սեյմի առա­ջին նիստը հրա­վիրվում է 1918թ. փետրվա­րի 10-ին։ Պատգա­մա­վորնե­րը ընտրվել եւ բաշխվել էին կուսակցա­կան եւ միա­վո­րումնե­րի սկզբունքով։ Ամե­նա­մե­ծը սոցիալ-դեմոկրատ մենշեւիկնե­րի խմբակցությունն էր, որն ուներ 32 պատգա­մա­վոր։ Երկրորդ տեղում էր «Մուսաֆաթ եւ անկուսակցա­կաննե­րի խմբակ»-ը՝ 30 անդա­մով։ Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունն ուներ 27 պատգա­մա­վոր՝ Ռոստո­մը, Կոստի Համբարձումյա­նը, Համո Օհանջանյա­նը, Հակոբ Զավրյա­նը, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյա­նը, Ալեքսանդր Խատիսյա­նը, Խաչա­տուր Կարճիկյա­նը եւ ուրիշներ։

Սեյմի երկրորդ նիստում՝ փետրվա­րի 13-ին, նախա­գահ է ընտրվում Նիկո­լայ Չխեի­ձեն, այնուհե­տեւ ելույթ է ունե­նում Գեգեչկո­րին։ Կոմի­սա­րիա­տի կառա­վարման ժամա­նա­կաշրջա­նում ի հայտ եկած բարդություննե­րի մասին խոսե­լուց հետո Գեգեչկո­րին անդրա­դառնում է հաշտության խնդրին․

«Իմ ձեռքումն է զինա­դա­դա­րին եւ հաշտությա­նը վերա­բերյալ մի դոկումենտ։ Մեզ վրա հավաքվում են ահարկու խավար ամպեր։ Թե ինչպես պետք է խափա­նել կայծա­կը, դա կվճռի Սեյմը։ Համե­նայնդեպս, հաշտության հարցը գրա­վում է առաջնա­կարգ տեղ։ Ըստ երեւույթին՝ Անդրկովկա­սի համար նա կարող է լուծվել բավա­կա­նին նպաստա­վոր կերպով»:

Սեյմի վրա­ցի պատգա­մա­վորնե­րը ցանկա­նում էին հնա­րա­վո­րինս արագ հաշտություն կնքել թուրքե­րի հետ։ Նրանց կարծի­քով՝ դա հնա­րա­վո­րություն կտար խուսա­փել արյունա­լի բախումնե­րից եւ թուրքա­կան բանա­կի հետա­գա առաջխա­ղա­ցումից։ Թերեւս այս նկա­տի ուներ Գեգեչկո­րին, երբ խոսում էր «բարենպաստ լուծումնե­րի» մասին։

Հաշտություն առանց անեքսիա­յի

Փետրվա­րի 15-ին կայա­ցած Սեյմի հերթա­կան նիստում մեծա­մասնությունը գտնում էր, որ պետք է հաշտություն կնքել Թուրքիա­յի հետ, սակայն նույն սկզբունքով, որով առաջնորդվում էին բոլշեւիկնե­րը՝ առանց անեքսիա­յի, ռազմա­տուգանքի եւ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրա­վունքի հիման վրա։

Այս մոտեցմա­նը դեմ էին արտա­հայտվում «Մուսաֆաթ»-ի ներկա­յա­ցուցիչնե­րը եւ մենշեւիկնե­րի ղեկա­վար Նոյ Ժորդա­նիան։ Ըստ նրա՝ «Անդրկովկա­սը չի կարող կնքել ամո­թա­լի հաշտություն Թուրքիա­յի հետ. ավե­լի լավ է պատվով մեռնել»։

Ժորդա­նիա­յի ելույթն ուշագրավ դրվագներ էր պարունա­կում նաեւ Անդրկովկա­սում բնակվող ժողո­վուրդնե­րի տարածքա­յին խնդիրնե­րի վերա­բերյալ։ Նա նշում էր, որ Անդրկովկա­սում ազգա­միջյան բախումնե­րից խուսա­փե­լու միակ տարբե­րա­կը բոլոր ազգե­րի իրա­վա­հա­վա­սա­րությունն է։

«Ամեն մի ազգ, որպեսզի ունե­նա ինքնո­րոշվե­լու հնա­րա­վո­րություն, պահանջ ունի տերի­տո­րիա­յի։ Սակայն մեզ մոտ, Անդրկովկա­սում համարյա ոչ մի ազգություն չի կարող ստա­նալ այնպի­սի միա­հարթ տերի­տո­րիա, որպեսզի դրա մեջ չլի­նի ուրիշ ազգի անդամնե­րի մեծ թիվ։ Եթե գործը այդպես է, ուրեմն հնա­րա­վոր է, որ ամե­նուրեք ազգա­յին մեծա­մասնությունը կհա­լա­ծե ազգա­յին փոքրա­մասնության, այսինքն՝ չլուծված կմնա հենց այն հարցը, որը պետք է լուծվի, իմա՝ ազգա­յին հարցը»,- ասում էր Ժորդա­նիան։

Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցության դիրքո­րո­շումը ներկա­յացնում է Հովհաննես Քաջազնունին․

«Դաշնակցության ֆրակցիան դնում է հերթից դուրս պատե­րազմը վերջացնե­լու եւ Ռուսաստա­նի հեղա­փո­խա­կան դեմոկրա­տիա­յի ազդա­րա­րած սկզբունքնե­րով հաշտություն կնքե­լու հարցը՝ հաշտություն առանց բռնագրա­վումի եւ ռազմա­տուգանքի՝ ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման հիմունքնե­րով։ Մեր ճակա­տում այս սկզբունքը պետք է հանգի Թուրքա­հա­յաստա­նի ինքնա­վա­րության ստեղծման»։

Սիմոն Վրացյա­նը նշում էր, որ Սեյմում Դաշնակցության դիրքո­րո­շումը կարե­լի էր բաժա­նել մի քանի հիմնա­կան դրույթի.

 Ինքնուրույն Անդրկովկա­սը համարվում է Ռուսաստա­նի մի մասը:

  1. Պատե­րազմը վերջացնե­լու պայմա­նը Թուրքա­հա­յաստա­նի ինքնա­վա­րությունն է:
  2. Անդրկովկա­սը պետք է բաժանվեր ազգա­յին կանտոննե­րի:
  3. Անդրկովկա­սում պետք է ստեղծվեր միա­տարր, ընկերվա­րա­կան (սոցիա­լիստա­կան) իշխա­նություն։

Հետա­գա օրե­րին նույնպես Սեյմում քննարկվում է հաշտության հարցը։ Փետրվա­րի 16-ին լսում են հաշտության հանձնա­ժո­ղո­վի զեկուցումը, եւ ընդունվում է եզրա­կա­ցություն, որտեղ նշված էր, որ Թուրքիան արդեն գործ ունի ոչ թե Ռուսաստա­նի, այլ ժողովրդա­վա­րա­կան Անդրկովկա­սի հետ, հետեւա­բար հաշտությունը նույնպես պետք է լինի ժողովրդա­վա­րա­կան։

Արագ քայլե­րով՝ Թուրքիա­յի գիրկը

Ամե­նամտա­հո­գիչն այն կետն էր, որտեղ նշվում էր, որ Թուրքիա­յին պետք է վերա­դարձվեն այն տարածքնե­րը, որոնք նա կորցրել է միա­պե­տա­կան Ռուսաստա­նի դեմ պատե­րազմում։ Այսինքն՝ Թուրքիա­յի հետ «դեմոկրա­տա­կան հաշտությունը» ձեռք էր բերվում նախեւա­ռաջ հայե­րի հաշվին, քանի որ պատե­րազմի ժամա­նակ ռուսա­կան բանակն առա­ջա­ցել էր Արեւմտյան Հայաստա­նի տարածքում։ Ինչ վերա­բե­րում էր Թուրքա­հա­յաստա­նին, ապա այնտե­ղի հայերն ու ասո­րի­նե­րը կարող էին ստա­նալ ինքնա­վա­րություն։ Բացի այդ, Սեյմի առաջ քաշած մոտե­ցումը, թե Թուրքիա­յի հետ պետք է կնքվեր վերջնա­կան հաշտություն, նշա­նա­կում էր, որ ի դերեւ էին ելնում հայե­րի բոլոր այն հույսե­րը, թե Հայկա­կան հարցը կարող է լուծվել միջազգա­յին դաշնագրե­րով կամ դաշնա­կից պետություննե­րի աջակցությամբ։

«Հորի­զոն» թերթն առա­վել լավա­տե­սո­րեն էր տրա­մադրված։ Նախ արձա­նագրում էր, որ հաշտության հանձնա­ժո­ղո­վի Սեյմում միա­ձայն ընդունված եզրա­կա­ցությունը եւ թուրքե­րի հետ բանակցություն սկսե­լը նշա­նա­կում էր, որ Անդրկովկա­սը հանդես է գալիս որպես առանձին պետություն։ «Իր այս քայլով Անդրկովկա­սը կամա, թե ակա­մա մի պահ դադա­րում է պետա­կան մասնի­կի դեր կատա­րե­լուց եւ իր վրա է առնում ինքնիշխան եւ անկախ պետության սեփա­կա­նությունը կազմող ֆունկցիա­նե­րից մեկը՝ արտա­քին հարա­բե­րություննե­րը»,- գրում էր թերթը։

Կադե­տա­կան կուսակցության ներկա­յա­ցուցիչ, պատգա­մա­վոր Սեմյո­նո­վը Սեյմում հայտա­րա­րել էր, որ «Անդրկովկա­սը Ռուսաստա­նից անջա­տե­լով՝ դուք կերթաք ավե­լի առաջ, դուք ստիպված կլի­նեք Ադրբե­ջա­նը եւ Վրաստա­նը անջա­տել Անդրկովկա­սից, Հայաստա­նը անջա­տել Անդրկովկա­սից… Անկա­խություն հայտա­րա­րե­լուց հետո դուք կմտնեք թուրքա­կան օրիենտա­ցիա­յի մեջ, ակա­մա կդառնաք Թուրքիա­յի մեկ մասը կամ նրա­նից կախված, կամ նրա հովա­նա­վո­րության տակ։ Դուք կընկնեք պետություննե­րի այն խմբի մեջ, որը պատե­րազմում է Անգլիա­յի, Ֆրանսիա­յի եւ Ռուսաստա­նի դեմ»։ Հետա­գա­յում Վրացյա­նը գրում էր, որ Սեմյո­նո­վը ճիշտ էր ներկա­յացնում իրադրությունը. «Անդրկովկա­սը արագ քայլե­րով շարժվում էր Թուրքիա­յի գիրկը։ Հայե­րը պայքա­րում էին դրա դեմ, եւ նրանց ընդդի­մության պատճա­ռով անկա­խության հարցի լուծումը հետաձգվեց»։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նից հեռա­նա­լու տեսա­կե­տին՝ «Հորի­զո­նը» գրում էր, որ ոչ թե Անդրկովկասն է երես դարձրել Ռուսաստա­նից, այլ հակա­ռա­կը։ «Ռուսա­կան ծայրա­գա­վառնե­րից ոչ մեկն այնքան երկար ու համառ կառչած չմնաց Ռուսաստա­նին. նա շարունա­կում է այսօր էլ իր երե­սը դարձրած պահել դեպի հյուսիս, բայց այդ հյուսի­սը, դժբախտա­բար, ավե­լի ու ավե­լի է հեռա­նում եւ թխպոտ դառնում»։

Սեյմի բոլոր պատգա­մա­վորնե­րի, այդ թվում՝ մահմե­դա­կաննե­րի միա­ձայն քվեարկությունը, հօգուտ թուրքա­հա­յե­րի ինքնո­րոշման, հույս էր արթնացրել, թե Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րը հասկա­ցել են, որ առանց այդ հարցի լուծման Անդրկովկա­սում հնա­րա­վոր չէ խաղա­ղություն հաստա­տել։

Փետրվա­րի 22-ին Անդրկովկասյան սեյմը սկսում է քննարկել Անդրկովկա­սը անկախ դեմոկրա­տա­կան հանրա­պե­տություն հռչա­կե­լու հարցը։ Նախա­ձեռնությունը պատկա­նում էր Նոյ Ժորդա­նիա­յին եւ Սեյմի մահմե­դա­կան պատգա­մա­վորնե­րին։

Գլխա­վոր փաստարկն այն էր, որ անկա­խություն հռչա­կե­լու դեպքում թուրքե­րը ետ կկանգնեն Բաթումի եւ Կարսի նահանգնե­րը պահանջե­լուց։ Մինչ այդ, թուրքա­կան կողմն արդեն համա­ձայնել էր բանակցություններ սկսել Անդրկովկա­սի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։ Վեհիբ փաշան փորձել էր բանակցություններն անցկացնել Թիֆլի­սում, ապա՝ Բաթումում, սակայն Անդրկովկասյան սեյմը թուրքե­րի հետ հանդիպման համար ընտրել էր Տրա­պի­զո­նը։ Փետրվա­րի վերջին հայե­րից, վրա­ցի­նե­րից եւ ադրբե­ջանցի­նե­րից բաղկա­ցած բազմանդամ պատվի­րա­կությունը մեկնում է Տրա­պի­զոն։ 

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ