18.7 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 9‑րդ

«Հայա­կան քաղա­քա­կան միտքը չէր կողմնո­րոշվում, թե ինչ անել և շարունա­կում էր կառչած մնալ ռուսա­կան դիրքո­րո­շումից, չնա­յած, որ ռուսներն արդեն ոչ մի ներկա­յություն չունեին Անդրկովկա­սում և նույնիսկ Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրով թուրքե­րին էին զիջում նաև 1877–78թթ. պատե­րազմի հետև­անքով ռուսնե­րին անցած տարածքնե­րը»:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Շարունա­կում ենք  պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից ներկա­յացվող «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի հերթա­կան մասը:

Նախորդ՝ 8‑րդ հատվա­ծում դեպքե­րի ժամա­նա­կագրությունը բերեց մինչև 1917թ. դեկտեմբեր և որին արդեն հաջորդեց 1918թ. հունվա­րին թուրքե­րի կողմից Անդրկովկաս ներխուժումը:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նախ խոսեց մի կարև­որ խնդրի՝ քաղա­քա­կան նեղմտության մասին: Քաղա­քա­կան միա­կողմա­նիությունը, որ բնո­րոշ էր այդ տարի­նե­րին և ցավա­լիո­րեն արտա­հայտվում է նաև հիմա, մեծ խնդիրնե­րի առաջ կանգնեցրեց և՛ հայկա­կան զինված ուժե­րին, և՛ Անդրկովկա­սի հայությա­նը:

Ինչպես նշում է Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը, քաղա­քա­կան այդ գավա­ռա­յին մակարդա­կը հաշվի չէր առել քաղա­քա­կան շատ նրբություններ, այդ թվում և, թե ինչպես է ընթա­նա­լու հայե­րի ճանա­պարհը տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րի ֆոնին: Հայկա­կան քաղա­քա­կան միտքը երբեք չի աշխա­տել այն ուղղությամբ, թե ինչ կարող է պատա­հել, եթե ռուսա­կան ներկա­յությունը Անդրկովկա­սից վերա­նա: Հայկա­կան քաղա­քա­կան հոտա­ռությունը միայն խոշոր կետե­րի վրա էր հիմնված, որն էլ արտա­հայտվում էր այն պարզունակ տրա­մա­բա­նությամբ, որ ռուսնե­րը ավե­լի ուժեղ են և քանի, որ նրանք հաղթե­լու են, մենք հաղթո­ղի կողմն ենք կանգնում: Այդ տրա­մա­բա­նությամբ էլ հայե­րը դարձան Անտանտի դաշնա­կիցներ ու թեև Անտանտը իրոք ավե­լի կայուն ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րում ունեա­ցավ, քան Կենտրո­նա­կան տերություննե­րը, բայց ամեն ինչ չընթա­ցավ այնպես, ինչպես հայե­րը կարծում էին: Ու հենց այդ նրբություննե­րի և շեղումնե­րի մասին է, որ հայե­րը չէին մտա­ծել և նույնիսկ չէին էլ փորձում պատկե­րացնել:

Իրա­կան քաղա­քա­կա­նությա­նը բնո­րոշ երև­ույթնե­րից է նաև նույնիսկ անհնա­րին թվա­ցող տարբե­րա­կի քննարկումն ու հաշվի առնումը, քանի որ ամեն ինչ չի կարող և չի գնում այնքան հարթ, ինչքան, որ կարե­լի է թվալ թղթի վրա տեսա­կան հաշվումնե­րում:

Հայե­րի անտանտյան կողմնո­րո­շումն ունե­ցավ այն հետև­անքը, որ, թեև Անտա­նը հաղթեց, բայց տեղի ունե­ցավ հայե­րի կարծի­քով ամե­նաանհնա­րի­նը՝ ռուսնե­րը հեռա­ցան Անդրկովկա­սից:

Հավա­նա­բար հիշում ենք, որ դեռևս 1917թ. Ռուսաստա­նում տեղի ունե­ցած հեղա­փո­խություննե­րի հետև­անքով ձևա­վորվեց մի իրա­վի­ճակ, որ Ռուսա­կան կայսրությունը որպես պետություն փլուզվեց, սկսվեց անիշխա­նության ու քաղա­քա­ցիա­կան պատե­րազմնե­րի մի անվերջա­նա­լի շղթա և ռուսա­կան զորքը, որ գրա­վել էր արևմտյան Հայաստա­նի գրե­թե ողջ տարածքը, հեռա­ցավ: Հեռա­ցավ ոչ միայն գրա­ված տարածքնե­րից, այլև Անդրկովկա­սից ընդհանրա­պես, որը և ազա­տեց թուրքե­րի ձեռքե­րը:

Եվ այսպես, տեղի ունե­ցած իրա­դարձություննե­րի հետև­անքով Անդրկովկա­սը ուզած-չուզած անկա­խա­ցավ և ձևա­վորվեց Անդրկովկասյան Սեյմը: Խնդիր կար այն առումով, որ միացյալ հայ-վրա­ցա­կան-կովկասյան թաթարական(ադրբեջանական) պետությունը չէր կարող գոյատև­ել մի շարք սկզբունքա­յին պատճառնե­րով: Կարև­որ էր այն, որ կովկասյան թաթարնե­րը թուրքե­րի դեմ չէին կռվում, վրա­ցի­նե­րը ևս, իսկ հայե­րը կռվում էին: Անդրկովկասյան պետությունն ինքը խայտաբղետ և ոչ լիո­վին հասկա­նա­լի մի երև­ույթ էր և առա­վե­լա­պես վրա­ցա­կան կառա­վա­րություն ուներ:

Հայա­կան քաղա­քա­կան միտքը չէր կողմնո­րոշվում, թե ինչ անել և շարունա­կում էր կառչած մնալ ռուսա­կան դիրքո­րո­շումից, չնա­յած, որ ռուսներն արդեն ոչ մի ներկա­յություն չունեին Անդրկովկա­սում և նույնիսկ Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրով թուրքե­րին էին զիջում նաև 1877–78թթ. պատե­րազմի հետև­անքով ռուսնե­րին անցած տարածքնե­րը:

Դա ուղղա­կի հրա­շա­լի հնա­րա­վո­րություն էր թուրքե­րի համար: Նրանք թե ինքներն էլ էապես թուլա­ցել էին չորս տարի անընդմեջ պատե­րազմե­լուց, բայց հիմա ռւո­սա­կան զորքը չկար ու թուրքե­րը ներխուժե­ցին Անդրկովկաս այն պատճա­ռա­բա­նությամբ, որ իրենք ռուսա­կան զորքե­րի հետ խնդիրներ չունեն և կանգ կառնեն այնտեղ, որտեղ հանդի­պեն ռուսա­կան զորքի՝ շատ լավ տեղյակ լինե­լով, որ Անդրկովկա­սում ռուսա­կան զորք չկա: Իսկ ներխուժման պատճառն էլ իբրև թե թուրքե­րին ու քրդե­րին հայե­րից պաշտպա­նելն էր:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ նույնիսկ լավա­գույն բանա­կը պարտվում է, եթե կա քաղա­քա­կան սխալ ղեկա­վա­րում, օրի­նակ բերե­լով գերմա­նա­կան զինուժը և ասաց, որ թեև իրա­կա­նում այդ տարի­նե­րին տեղի էր ունե­նում հայ-թուրքա­կան պատե­րազմ, բայց հայկա­կան պետություն չկար, անո­րոշ էր նաև Սեյմի դիրքո­րո­շումը: Այսինքն  1918թ. հունվար փետրվար ամիսնե­րին հասկա­նա­լի չէր, թե իրա­վա­կան առումով թուրքե­րը ում դեմ էին կռվում: Փաստա­ցի՝ հայկա­կան զորքե­րի, իսկ պաշտո­նա­պես անո­րոշ ու անհասկա­նա­լի իրա­վի­ճակ էր:

Այդ ամե­նի հետև­անքը եղավ այն, որ թուրքե­րը գրա­վե­ցին Երզնկան, գրա­վե­ցին Տրա­պի­զո­նը, Էրզրումը, Արդվին և այլն: Թույլ դիմադրություն եղավ Վանում, որտե­ղից ևս նահանջ տեղի ունե­ցավ ու թուրքե­րը մոտե­ցան Կարսին:

[շարունա­կե­լի]

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ