25.3 C
Yerevan

Հիմա Հերթն Ընդի­մությանն Է

Այսինքն՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության աջակցությունը Արցա­խին 2021 թվա­կա­նին աճել է 122 տոկո­սով՝ 2019 թվա­կա­նի համե­մատ կամ 70 մլրդ դրա­մով, իսկ Արցա­խի բյուջեն ընդհա­նուր առմամբ աճել է 48 տոկո­սով կամ 45 մլրդ դրա­մով: 2021 թվա­կա­նի՝ Արցա­խի բյուջեի 73 տոկո­սըվճա­րել է Հայաստա­նի Հանրա­պե­տությանկա­ռա­վա­րությունը, և 2021 թվա­կա­նին Հայաստա­նի կառա­վա­րության աջակցությունն Արցա­խի բյուջեին ավե­լին է եղել, քան 2019 թվա­կա­նի Արցա­խի ամբողջ բյուջեն: Այսինքն՝ 2021 թվա­կա­նին միայն Հայաստա­նի աջակցության մասը Արցա­խին եղել է ավե­լի շատ, քան 2019 թվա­կա­նին Արցա­խի ամբողջ բյուջեն միա­սին վերցրած:

Հունի­սի 15-ին ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը ԱԺ-ում ելույթի ժամա­նակ ընդհանրա­կան անդրա­դարձ կատա­րեց նաև արցախյան հարցին, այդ հարցի մասին եղած տեղե­կատվությա­նը, մեկնա­բա­նությանն ու քաղա­քա­կան վերա­բերմունքին:

Փաշինյա­նը խոսել է ՀՀ կողմից Արցա­խին տրա­մադրվող ֆինանսա­կան աջակցություննե­րի մասին, նշե­լով, որ ՀՀ կառա­վա­րությունն ակտի­վո­րեն աշխա­տում է ծավալնե­րի մեծացման ուղղությամբ: Մեջբե­րում վարչա­պե­տի ելույթից. «2021–2022 թվա­կաննե­րին Արցա­խի բյուջեն հասել էաննա­խա­դեպ մեծության, և Հայաստա­նի կառա­վա­րության բյուջե­տա­յին աջակցությունն Արցա­խին հասել է աննա­խա­դեպ մեծության: Որպեսզի պատկե­րը պարզ լինի, ասեմ, որ 2019 թվա­կա­նին Արցա­խի բյուջեն կազմել է 117.9 մլրդ դրամ, որն ամե­նա­բարձրն է եղել մինչ պատե­րազմա­կան ողջ շրջա­նում, այսինքն՝ 90-ականնե­րից սկսած: Այս գումա­րից 57.8 մլրդ դրա­մը Հայաստա­նի կառա­վա­րությունն է վճա­րել: 2021 թվա­կա­նին արդեն Արցա­խի բյուջեն՝ եկամտա­յին մասը, եղել է 174 մլրդ դրամ, որից 128 մլրդ դրա­մը Հայաստա­նի Հանրա­պե­տության վճա­րածգումարն է:

Այսինքն՝ հետպա­տե­րազմա­կան շրջա­նում Արցա­խի բյուջեն պատմա­կա­նո­րե­նա­մե­նա­բարձրն է եղել: Արցա­խը երբեք ավե­լի մեծ բյուջե չիունե­ցել, և Հայաստա­նի Հանրա­պե­տությունըերբեք ավե­լի մեծ ծավա­լով Արցա­խին աջակցություն չի ցուցա­բե­րել: Այսինքն՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության աջակցությունը Արցա­խին 2021 թվա­կա­նին աճել է 122 տոկո­սով՝ 2019 թվա­կա­նի համե­մատ կամ 70 մլրդ դրա­մով, իսկ Արցա­խիբյուջեն ընդհա­նուր առմամբ աճել է 48 տոկո­սով կամ 45 մլրդ դրա­մով: 2021 թվա­կա­նի՝ Արցա­խի բյուջեի 73 տոկո­սը վճա­րել է Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունը, և 2021 թվա­կա­նին Հայաստա­նի կառա­վա­րության աջակցությունն Արցա­խի բյուջեին ավե­լին է եղել, քան 2019 թվա­կա­նի Արցա­խի ամբողջ բյուջեն: Այսինքն՝2021 թվա­կա­նին միայն Հայաստա­նի աջակցության մասը Արցա­խին եղել է ավե­լի­շատ, քան 2019 թվա­կա­նին Արցա­խի ամբողջ բյուջեն միա­սին վերցրած»:

Դրա­նից բացի վարչա­պետն անդրա­դարձավ նաև բանակցա­յին գործընթացնե­րին և այն մեղադրանքնե­րին, որ քաղա­քա­կան ընդդի­մությունն ուղղում է իրենց հասցեին: Վարչա­պե­տի խոսքե­րով իրենց մեղադրում են բանակցություն տապա­լե­լու, Արցա­խից հրա­ժարվե­լու, Արցա­խը ադրբե­ջա­նա­կան համա­րե­լու և նմա­նա­տիպ այլ մտա­ծո­ղության ու սկզբունքնե­րի համար:

Մինչդեռ, ինչպես նշեց Փաշինյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը, Սերժ Սարգսյա­նը և նրանց կոա­լի­ցիոն գործընկեր ՀՅԴ‑ն երբեք Արցա­խը չեն դիտել Հայաստա­նի մաս: Նրանց կողմից հայ հանրության շրջա­նում շրջա­նառվող «ոչ մի թիզա­կա­նությունը» երբեք չի արտա­հայտվել միջազգա­յին բանակցություննե­րում: Նրանք իրենք են հրա­ժարվել Արցա­խի անկա­խությունից ու դերից, երբ Արցա­խը դուրս են թողել բանակցությունից 1998թ, երբ 2010թ. իրենց կողմից ճանաչված ՀՀ սահմաններն առնչվել են, ոչ թե Արցա­խի, այլ Ադրբե­ջա­նի հետ, երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ բանակցություննե­րը փակուղի են մտել: 

Նիկոլ Փաշինյա­նը պնդեց, որ 1988–2018թ. բանակցություննե­րի ընթացքում երբեք և ոչ մի տեղ նախկին իշխա­նություննե­րը Արցա­խի կարգա­վի­ճակ չեն քննարկել: Նրանք միշտ Արցա­խը բանակցա­յին տրա­մա­բա­նությամբ համա­րել են Ադրբե­ջա­նի մի մաս: Վարչա­պե­տը մեջբե­րում արեց, ըստ որի 1998 թվա­կա­նի նոյեմբե­րի 25-ին Հայաստա­նի այնժա­մա­նակվա իշխա­նությունը՝ Ռոբերտ Քոչարյա­նի գլխա­վո­րությամբ, համա­ձայնվել է որպես բանակցություննե­րի հիմք ընդունել համա­նա­խա­գահնե­րի կողմից ներկա­յացված այսպես կոչված «Ընդհա­նուր պետություն» առա­ջարկը, որում ասվում է՝ մեջբե­րում եմ — «Լեռնա­յին Ղարա­բա­ղը հանրա­պե­տա­կան ձևի պետա­կան և տարածքա­յին կազմա­վո­րում է և Ադրբե­ջա­նի հետ միա­սին կազմա­վո­րում է ընդհա­նուր պետություն նրա միջազգայնո­րեն ճանաչված սահմաննե­րում» — մեջբերման ավարտ:

Այս և նմա­նա­տիպ մի քանի հիշա­տա­կություննե­րից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեռ մի բան էլ զարմա­նում են, թե ինչպես է ՔՊ‑ն ընտրություննե­րում հաղթել:

Նախորդ իշխա­նության տարի­նե­րի 2013–2015-ին Ադրբե­ջա­նի կողմից 80 հազա­րից ավել անգամ խախտվել է հրա­դա­դա­րը: Դա խաղաղությո՞ւն էր: Այդ տարի­նե­րի ընթացքում թշնա­մու կողմից հազա­րա­վոր հայ զինվորներ են զոհվել սահմա­նին: Դա խաղաղությո՞ւն էր:

Վարչա­պետն ընդգծեց, որ այսօր իրենց ադրբե­ջա­նա­մե­տության մեջ են մեղադրում այն ուժե­րը, որոնք իրենք են բոլոր հնա­րա­վոր ձևե­րով Արցա­խը միջազգա­յին մակարդակնե­րում համա­րել Ադրբե­ջա­նի մաս: Նա նաև անդրա­դարձավ այն բանին, որ այս տարի­նե­րի ընթացքում կաշա­ռա­կե­րությունը, գողությունը, հանցա­վոր տրա­մա­բա­նությունը, թալա­նը եղել են ՀՀ ամե­նօրյա կյանքի անբա­ժա­նե­լի հատվածներ և այդ ամե­նով զբաղված ուժե­րը այսօր փորձում են մեղքը բարդել իրենց վրա:

Նիկոլ Փաշինյանն այն համո­զումն արտա­հայտեց, որ խաղա­ղությունը, դե յուրե հաստատտված համա­պարփակ խաղա­ղությունն է, որ պիտի լուծվի երկուստեք և հնա­րա­վո­րություն տրվի Հայաստա­նին ի վերջո խաղաղ զարգա­նա­լու:

Փաշինյանն ընդգծեց, որ այդ խաղա­ղությունը ոչ թե մուրա­լով է ձեռք բերվում ու ՀՀ շահե­րի հաշվին, այլ ողջ աշխարհի կողմից ճանաչված ու պարտադրված սկզբուքնե­րի, այն նույն սկզբուքնե­րի, որոնք հարգել և ընդունել են նաև իրենց մեղադրող այսօրվա ընդդի­մա­դիրնե­րը:

Հետաքրքիր կլի­ներ այս հարցով լսել ընդդի­մության հակա­դարձումն ու կարծի­քը, թե ինչպես կմե­կա­նա­բա­նեին այդ ամե­նը, հատկա­պես, որ իրենք Արցա­խը բանակցություննե­րում համա­րել են Ադրբե­ջա­նա­կան, միշտ էլ բանակցել են այդ տրա­մա­բա­նությամբ, բայց հայկա­կան հասա­րա­կությա­նը ուրիշ բան են ասել: Հետաքրքիր կլի­ներ նաև լսել նրանց պարզա­բա­նումնե­րը բանակցություննե­րում իրենց բռնած դիրքի և կեցվածքի մասին: Քանի որ այսօր և՛ իշխա­նությունը, և՛ ընդդի­մությունը մեղադրում են միմյանց նույն հարցով, թերևս ավե­լի հրա­տապ է դառնում, որ ընդդի­մությունը փորձի նույնքան փաստա­կան հակա­դարձումներ անել  իրենց վերա­բե­րող այն տարեթվե­րին և ստո­րագրություննե­րին, որ ներկա­յացրեց Փաշինյա­նը:

Ամբողջա­կան նյութը՝

https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2022/06/15/Nikol-Pashinyan-Speech/

Առնչվող Հոդվածներ