18.7 C
Yerevan

Հանրա­պե­տություն

«Այդ վայրա­գություննե­րից հետո Ազգա­յին խորհուրդը որո­շեց պատժիչ զորա­մաս ուղարկել եւ զսպել թուրք խուժա­նի վայրա­գություննե­րը։ Այդ գործը հանձնվեց Դրո­յին, որ կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում մաքրեց շրջա­նը թուրք ավա­զա­կախմբե­րից»։


1918թ. սկզբին Անդրկովկա­սում սկսում է ակտի­վա­նալ թաթա­րա­կան տարրը, որն աստի­ճա­նա­բար քաղա­քա­կան կառուցվածք էր ստա­ցել, ձեւա­վո­րել էր իր կուսակցություննե­րը և ակտի­վո­րեն զբաղվում էր ազգա­յին զինված ուժե­րի ստեղծմամբ։ Անդրկովկա­սի թաթարնե­րը՝ ադրբե­ջանցի­նե­րը, օգտվե­լով Ռուսա­կան կայսրության քայքա­յումից, ակտի­վո­րեն համա­գործակցում էին Թուրքիա­յի հետ։

Ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան վերնա­խա­վի ձգտումնե­րը լիո­վին համընկնում էին թուրքե­րի շահե­րին. Կովկա­սի թաթարնե­րը ցանկա­նում էին անջատվել Ռուսաստա­նից։ 1917–18թթ իրա­դարձություննե­րի շարքում կարեւոր նշա­նա­կություն էր ստա­ցել նահանջող ռուսա­կան բանա­կի զենքի ու սպա­ռա­զի­նության բռնագրա­վումը։ Արդեն հունվա­րին Գանձա­կում եւ Շամքո­րում տեղի ունե­ցած արյունա­լի իրա­դարձություննե­րի հետեւանքով զոհվել էին հազա­րա­վոր ռուսներ։

Անդրկովկասյան կառա­վա­րությունը թեեւ հանդես էր գալիս միասնա­կան իշխա­նությամբ, սակայն թաթարնե­րի, վրա­ցի­նե­րի եւ հայե­րի ռազմա­քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան շահե­րը հակա­մետ էին։ 1918‑ի սկզբին աստի­ճա­նա­բար սկսում են ձեւա­վորվել անդրկովկասյան երեք ժողո­վուրդնե­րի տարածքա­յին հավակնություննե­րը՝ երեքն էլ պետա­կա­նություն հիմնե­լու ճանա­պարհին էին, եւ երեքն էլ ցանկա­նում էին հստա­կեցնել իրենց սահմաննե­րը։ Սակայն տարածքա­յին սահմա­նա­զա­տումը Ցարա­կան կառա­վա­րության օրոք արված էր ոչ թե ազգա­յին պատկա­նե­լության, այլ վարչա­կան կառա­վարման սկզբունքով, ինչի հետեւանքով գրե­թե բոլոր շրջաննե­րում կար խառը բնակչություն։ Ռուսա­կան բանա­կի հեռա­նա­լուն զուգընթաց սկսվում են բախումնե­րը թաթարնե­րի եւ հայե­րի միջեւ։

Թաթարնե­րը ցանկա­նում էին դուրս մղել հայ բնակչությա­նը այն շրջաննե­րից, որոնք համա­րում էին իրենց պետա­կա­նության սահմաննե­րը։ Բացի այդ, գտնում էին, որ տարածքա­յին իրա­վունքներ ունեն Երեւա­նի նահանգի մի շարք բնա­կա­վայրե­րում։ Անդրկովկասյան կոմի­սա­րիա­տը եւ հետա­գա­յում՝ Սեյմը, չունեին բավա­րար ուժ եւ հեղի­նա­կություն այս բախումնե­րը կանխե­լու համար։

Թալան եւ հարձա­կումներ

Աստվա­ծա­տուր Խաչատրյա­նը, ով Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նի հանձնա­րա­րությամբ 1920թ. կազմել էր հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի մասին ծավա­լուն տեղե­կանքը, գրում է.

«Կովկա­սի թաթարնե­րի վերա­բերմունքը Կովկա­սի գործե­րում սկզբեն սկսած շատ որոշ է, եւ մարդիկ վրա­ցի­նե­րու պես չեն թաքցներ իրենց մտադրություններն ու ձգտումնե­րը, որ է՝ նախ՝ միանգամ ընդմիշտ անջատվել Ռուսաստա­նեն եւ երկրորդ՝ առա­ջա­պահն դառնալ օսմաննե­րուն՝ Կովկա­սին տիրե­լու համար։ Այս երկրորդ կետի իրա­գործման համար անհրա­ժեշտ էր մեջ տեղեն վերցնել հայե­րու հարուցած արգելքը, որ կրնա կատարվել հայե­րու ջախջա­խումով եւ բնաջնջումով, որ եւ օսմաննե­րուն ալ բուն նպա­տա­կա­կետն էր եւ անոնց կողմեն թելադրված թաթարնե­րուն։ Հոս ուրեմն Կովկա­սի թաթարներն ու օսմանյան թուրքե­րը կմիա­նան իրա­րու ընդհա­նուր համա­թուրք իդեա­լին շուրջ»։

1918‑ի հունվա­րի վերջից երկա­թուղա­յին կայա­րաննե­րում, ճանա­պարհնե­րին սկսում են հարձակման, թալա­նի ենթարկվել հայե­րը։ Շատե­րին իջեցնում էին գնացքնե­րից ու սպա­նում։

«Մշակ», 4 փետրվա­րի, 1918թ., թիվ 26

Փետրվա­րի 1‑ի գիշե­րը Նոր-Բայա­զե­տի գավա­ռի Երա­նոս գյուղի մի խումբ գյուղա­ցի­ներ իրենց գործե­րով մեկնում են Թիֆլիս։ Վագոննե­րում տեղ չլի­նե­լու պատճա­ռով նրանք տեղա­վորվում են ապրանքա­տար վագո­նի գավթում։ Երբ գնացքն անցնում էր Աշա­ղա-Սարալ կայա­րա­նի մոտով, տեղա­կան թուրքե­րը երկար, ծայրը երկա­թե կեռ ձողեր մեկնե­ցին դեպի վագո­նը եւ դրանցով ցած գցե­ցին քնած գյուղա­ցի­նե­րից Ասա­տուր Սիմոնյա­նին եւ Ավագ Կարա­պետյա­նին։ Ենթադրում են, որ խեղճե­րը գնացքի արագ ընթացքի միջո­ցին ընկնե­լով, տեղն ու տեղը մեռել են, եւ ապա թուրքե­րը թալա­նել են նրանց։

«Վայրե­նի ատե­լություն դեպի հայե­րը»

Փետրվա­րի սկզբին քննարկե­լով թաթա­րա­կան ավա­զա­կախմբե­րի հարձա­կումնե­րի հարցը՝ Երկրա­յին խորհուրդը լսում է ռուս Մստիսլավ Ցվետկո­վի վկա­յությունը, թե ինչպես էին թաթա­րա­կան զինված բանդա­նե­րը Լեա­կի կայա­րա­նում պահանջել հանձնել զենքը, ապա ստուգել ուղեւորնե­րի փաստաթղթե­րը հայե­րին գտնե­լու նպա­տա­կով։ Գանձա­կում գնացքն արդեն գնդա­կոծվում է, եւ մարդիկ փրկվում են միայն մեքե­նա­վա­րի շնորհիվ, ով արա­գացնում է ընթացքը։ Ցվետկո­վը նշել էր, որ «թուրքե­րի այդ վայրե­նի ատե­լությունը դեպի հայե­րը հետեւանք եղավ այն բանի, որ հայե­րը փոխա­րի­նե­ցին զորա­ճա­կա­տում հեռա­ցող ռուսնե­րին՝ դրա­նով, իբր թե երկա­րացրին պատե­րազմը»։

Եղի­շե Իշխանյա­նը «Լեռնա­յին Ղարա­բաղ. 1917–1923» հուշագրությունում վկա­յում է, որ հունվա­րի վերջին Վարանդա­յի, Ավե­տա­րանչոց Սղնախ եւ Ալա­մանց Գոմեր գյուղե­րում ճակա­տից վերա­դարձած զինվորնե­րին գիշե­րը սպա­նել էին հրա­ցաննե­րին տիրա­նա­լու նպա­տա­կով։ Ճանա­պարհնե­րը վերահսկվում էին թաթա­րա­կան խմբե­րի կողմից, ովքեր առա­ջին իսկ հնա­րա­վո­րության դեպքում հարձակվում էին ուղեւորնե­րի, հատկա­պես՝ զինվորնե­րի ու սպա­նե­րի վրա։

Փետրվա­րի սկզբին Վլա­դի­կավկա­զից Թիֆլիս են հասնում Արեւմտյան ռազմա­ճա­կա­տում կռված 75 հայ զինվոր։ Գանձակ չհա­սած՝ նրանք իմա­նում են, որ ճանա­պարհներն անվտանգ չեն։

«Զինվորնե­րը արեւմտյան ճակա­տում թրծված, բազմիցս բաց աչքե­րով դեպի մահը ընթա­ցած մարդիկ որո­շում են ճամփից դուրս, բավա­կան հեռու տեղով, ճամփին զուգա­հեռ ուղղվել դեպի քաղաք։ Ճամփի երեք քառորդն անցնում են առանց միջա­դե­պի, բայց նկատվում են թուրքե­րի կողմից, որոնք կրա­կում են զինվորնե­րի վրա։ Զինվորնե­րին առաջնորդում էր Տեղ գյուղա­ցի Պետրո­սը, Գեւորգյան շքանշաննե­րով կուրծքը զարդա­րած քաջ մարդ, որ հմտո­րեն ղեկա­վա­րե­լով խումբը, շեշտա­կի ու անվրեպ համա­զարկե­րով կասեցնում է թուրքե­րի մոտ 100 հոգա­նոց առա­ջա­ցող խմբին։ Թուրքե­րը տասը սպանված եւ վիրա­վոր են ունե­նում, իսկ հայե­րը հինգ վիրա­վոր»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։

«Թուրքե­րը հայեր են որսում եւ կոտո­րում»

«Թուրքե­րը մեզ ձեռնոց են նետել, մեր էշե­լոննե­րը զինա­թափ են անում, հայեր են որսում եւ կոտո­րում»: Այսպես էր գնա­հա­տում իրա­վի­ճա­կը Հայոց ազգա­յին խորհուրդը 1918թ. փետրվա­րի սկզբին։ Մի քանի օր առաջ Շախտախտի կայա­րա­նում (Նախի­ջեւան) թաթա­րա­կան հրո­սակնե­րը հարձակվել էին հայկա­կան գնացքնե­րի վրա»։

Նորա­շեն, 3 փետրվա­րի.- Վաղ առա­վո­տից Նորա­շեն կայա­րա­նը՝ Երեւա­նից 85 վերստ հեռա­վո­րության վրա, պաշարված է թուրք ավա­զակնե­րով՝ թվով մոտ 3000 մարդ։

Ղամարլու.- Հունվա­րի 28-ին քրդե­րը եւ թաթարնե­րը հարձակվե­ցին աբոզնե­րի վրա։ Ալի-Ղզի­լից հայտնում են, որ հայ պարտի­զա­նա­կան խումբը շրջա­պատված է թուրքե­րով ու քրդե­րով. սպանված է 2, վիրա­վորված՝ 4 հոգի։ Կոմի­սար Դրոն դիմեց թուրքե­րին՝ խաղա­ղությամբ վերջ տալ այս ամե­նին, եթե ոչ՝ իրենք դիրք կմտնեն Արաքսի ափե­րում։

Դավա­լու (այժմ՝ Արա­րա­տի մարզի Արա­րատ գյուղ), Շիրազլու (այժմ՝ Արա­րա­տի մարզի Ոսկե­տափ գյուղ).- Թուրքա­կան բանա­կի գործա­կալնե­րի քարոզչությունը Երեւա­նի նահանգում ակտի­վացրել էր թաթարնե­րի գործո­ղություննե­րը։ Հունվա­րի կեսե­րին Երեւա­նի ազգա­յին խորհուրդը հեռա­գիր է ստա­նում Դավա­լու գյուղից, որտեղ ասված էր, որ քրդերն ու տեղի թուրքե­րը շրջա­պա­տել են գյուղը։ Նույն օրը թաթարներն անսպա­սե­լի հարձակվում են նաեւ Քիչիկ Վեդի (Փոքր Վեդի) եւ Ղամարլու (Արտա­շատ) գյուղե­րի հայկա­կան գումարտա­կի վրա, շատե­րին սպա­նում ու գերի տանում։

Պատժե՞լ, թե՞ բանակցել

Երեւա­նում հուզումներ են սկսվում, եւ զայրա­ցած բնա­կիչնե­րը Ազգա­յին խորհրդից պահանջում են անհա­պաղ կտրուկ գործո­ղություննե­րի դիմել ու պատժել թաթարնե­րին։ Երեւա­նի ազգա­յին խորհուրդը որո­շում է չսրել իրադրությունը եւ բանակցություններ սկսել թաթարնե­րի հետ։ Ստեղծվում է պատվի­րա­կություն Հովհաննես Մելիքյա­նի (բժիշկ, Ազգա­յին խորհրդի անդամ Հովա­կիմ Մելիքյա­նի եղբայրը), Առա­քել Աֆրիկյա­նի, Սահակ Թորոսյա­նի, թաթար Խալիլ բեկի եւ իրա­վա­բան Աղա­բա­բեի անդա­մակցությամբ։

Պատվի­րա­կությունը գնում է Ղամարլու եւ պահանջում վերա­դարձնել վիրա­վորնե­րին, սպանվածնե­րի դիակնե­րը եւ դադա­րեցնել ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Թուրքե­րը երեք օր են պահանջում պայմաննե­րը քննե­լու համար, սակայն ժամկե­տը լրա­նա­լուց հետո չեն արձա­գանքում։ Ավե­լին՝ սպա­նում են բոլոր գերի­նե­րին ու վիրա­վորնե­րին։

«Տաճիկնե­րի պրո­պա­գանդա­յի ազդե­ցության տակ եւ Շամդինբե­կո­վի արածնե­րից խրա­խուսված՝ Ուլուխանլուի շրջա­նի թուրքե­րը հարձակվե­ցին այդ շրջա­նի հայ գյուղե­րի եւ զինվորնե­րի վրա։ Այնուհե­տեւ թուրքե­րը հարձակվե­ցին Ուլուխանլու, Արաքս, Արազդա­յան կայա­րաննե­րի վրա, այրե­լով ու թալա­նե­լով կայա­րաննե­րում եղած պահեստնե­րը։ Այդ վայրա­գություննե­րից հետո Ազգա­յին խորհուրդը որո­շեց պատժիչ զորա­մաս ուղարկել եւ զսպել թուրք խուժա­նի վայրա­գություննե­րը։ Այդ գործը հանձնվեց Դրո­յին, որ կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում մաքրեց շրջա­նը թուրք ավա­զա­կախմբե­րից՝ քանդե­լով վեց գյուղեր»։ (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 2, 1924թ., Բոստոն)։

Խժդժություններ Թիֆլի­սում

Խժդժություններ են տեղի ունե­նում նաեւ Թիֆլի­սում. Երեւանյան հրա­պա­րա­կում սպանվում է մուսուլմա­նա­կան դիվի­զիա­յի զինվոր։

Հանցա­գործությունը դեռ չբա­ցա­հայտված՝ Թիֆլի­սի նահանգա­յին կոմի­տեն «բորչալվե­ցի­ներն» ստո­րագրությամբ նամակ է ստա­նում, որտեղ գրված էր, որ եթե զինվո­րի սպա­նությունն անմի­ջա­պես չբա­ցա­հայտվի, ապա «Բորչա­լուն կգա Թիֆլի­սի վրա»։ Այս տեղե­կությունը տարածվում է Թիֆլի­սի Մեյդան եւ Շեյթան Բազար շրջաննե­րում, որտեղ շուտով երեւում են Վայրի դիվի­զիա­յի ձիա­վորնե­րը եւ սկսում խուզարկություններ անել։ Շուտով դեպքի վայր են շտա­պում Կարճիկյանն ու Սուլթա­նո­վը եւ կարո­ղա­նում են խաղա­ղեցնել իրա­վի­ճա­կը։ Նահանջող ռուսա­կան զորքի եւ թաթարնե­րի միջեւ արյունա­լի բախումներ են տեղի ունե­նում Մառնեուլի շրջա­նում՝ Սանդար կայա­րա­նում։

Փետրվա­րի 13-ին Կոմի­սա­րիա­տը հատուկ ուղերձ է հղում Կովկա­սի ժողո­վուրդնե­րին, որտեղ համե­րաշխության եւ խաղա­ղության կոչ էր անում. 

«Թող հայտնի լինի ամբողջ ազգաբնա­կությա­նը, որ հեղա­փո­խության թշնա­մի­նե­րը անդա­դար ջանում են վեճ ու երկպա­ռա­կություն սերմա­նել Անդրկովկա­սի ազգե­րի միջեւ եւ վառել այնպի­սի հրդեհ, որպի­սին գերեզման կպատրաստե հեղա­փո­խա­կան դեմոկրա­տիա­յի բոլոր ակնկա­լություննե­րին։ Մենք կանգնած ենք ահարկու վտանգի առաջ, Անդրկովկա­սի ժողովուրդնե՛ր, եղեք հեռա­տես եւ մի ենթարկվեք պրո­վո­կա­ցիա­յի»։

Անդրկովկա­սի թաթա­րա­կան բնակչությունը հայե­րին փորձում էր դուրս մղել ոչ միայն այն շրջաննե­րից, որոնք համա­րում էր իրե­նը, այլեւ հայկա­կան գավառնե­րից. տեղի էր ունե­նում երկու ժողո­վուրդնե­րի տարածքնե­րի սահմաննե­րի հստա­կե­ցում՝ զենքի ուժով ու պայքա­րով, որը հետա­գա­յում շարունակվեց Հայաստա­նի առա­ջին հանրա­պե­տության գոյության ամբողջ ժամա­նա­կաշրջա­նում։ Չնա­յած 1905–1907թթ. հայ-թաթա­րա­կան բախումնե­րի դառը փորձին՝ հայե­րի համար սա անսպա­սե­լի ու մտա­հո­գիչ իրա­կա­նություն էր։ Ստեղծվում էր երկրորդ ճակա­տը, որի դեմ պայքա­րը թուլացնում էր արտա­քին՝ թուրքա­կան հարձակմա­նը դիմա­կա­յե­լու հնա­րա­վո­րությունը։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ