25.3 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 10

Ընդհանրա­պես Անդրկովկա­սի անկա­խա­ցումը թուրքե­րին ձեռնտու քայլ էր՝ կրկնա­կի առումով: Նախ անկախ Անդրկովկա­սը բուֆե­րա­յին գոտի էր դառնում Ռուսաստա­նի ու  Թուրքիա­յի մեջ, որով Թուրքիան իր սահմաններն ավե­լի անվտանգ էր դարձնում և երկրորդ, եթե Անդրկովկա­սը ռուսնե­րի­նը չէ, ապա կարող է դառնալ նաև թուրքե­րի­նը:

Հրանտ Տէր-Աբրա­համյան

Ներկա­յացնում ենք Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից հեղի­նակված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի հերթա­կան, տասնե­րորդ մասը:

Նախորդ մասում պատմությունն ավարտվեց նրա­նով, որ թուրքե­րը 1918թ. հունվա­րին արդեն անցել էին հարձակման, գրա­վել էին մի շարք բնա­կա­վայրեր՝ Վանը, Էրզրումը, Սարի­ղա­մի­շը, Արդվին և այլն ու մոտե­ցել էին Ղարսին: Իրա­վի­ճակն ընդհա­նուր առմամբ շարունա­կում էր մնալ անհասկա­նա­լի,  քաո­տիկ: Հայ-թուրքա­կան պատե­րազմը շարունակվում էր, բայց իրա­վա­կան առումով թուրքե­րը անհասկա­նա­լի է, թե ում դեմ էին կռվում: Չկար հայկա­կան պետություն, կար միայն անհա­մա­տե­ղե­լի, անհասկա­նա­լի ու խայտաբղետ կազմով Անդրկովկասյան Սեյմը, որը հունվա­րին նույնիսկ պատե­րազմ չէր էլ հայտա­րա­րել թուրքե­րի դեմ: Հայ քաղա­քա­կան ուժե­րը գտնվում էին խիստ շփոթվա­ծության մեջ և չգի­տեին, թե ինչ անել:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը բավա­կան երկար շոշա­փեց այն փիլի­սո­փա­յությունը, թե ինչ արժե բանակցությունը և ինչ արժե զինված պայքա­րը: Նա հստակ արտա­հայտվեց այն մասին, որ բանակցություններն ընդա­մե­նը քաղա­քա­կա­նության և մի գործիք են և իրենք իրենցով պետք է հենված լինեն նաև ռազմա­կան ուժի վրա: Ոչինչ չունե­նա­լու դեպքում ոչինչ բանակցել չի ստացվի: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև այդ վիճա­կը համե­մա­տեց այսօրվա վիճա­կի հետ, գտնե­լով, որ մենք հիմա էլ փախչում ենք պատասխա­նատվությունից և փոխա­նակ մեզ պետք եկած ուժը մեր մեջ գտնե­լու, փնտրում ենք դրսում, որն էլ մեզ թուլացնում է:

Մինչ այդ Սեյմը պատե­րազմ է հայտա­րա­րում Թուրքիա­յին: Պատե­րազմ ասվա­ծը տևում է ընդա­մե­նը 20 օր մոտա­վո­րա­պես: Եթե մինչ այդ եղած Տրա­պի­զո­նի բանակցություննե­րում թուրքե­րը ստի­պում էին, որ Անդրկովկասն անկա­խա­նա, ապա ասյ տանուլ տրված պատե­րազմից հետո, Անդրկովկա­սին ստի­պում էին նաև նոր զիջումնե­րի, ընդ որում Նախիջև­ա­նով, Շարուրով, Սուրմա­լուվ, այսինքն կիպ մոտա­նա­լով Գյումրիին, որն այդ ժամա­նակ անվանվում էր Ալեքսանդրա­պոլ: Ընդհանրա­պես Անդրկովկա­սի անկա­խա­ցումը թուրքե­րին ձեռնտու քայլ էր՝ կրկնա­կի առումով: Նախ անկախ Անդրկովկա­սը բուֆե­րա­յին գոտի էր դառնում Ռուսաստա­նի ու  Թուրքիա­յի մեջ, որով Թուրքիան իր սահմաններն ավե­լի անվտանգ էր դարձնում և երկրորդ, եթե Անդրկովկա­սը ռուսնե­րի­նը չէ, ապա կարող է դառնալ նաև թուրքե­րի­նը:

Հաղորդման ընթացքում էական առումով շոշափվեց նաև Ղարսի անկումը: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը ներկա­յացրեց, թե ինչպես վրա­ցա­կան պաշտոնյա­նե­րը հրա­մա­յե­ցին Ղարսը հանձնել, և թե ինչպես Ղարսը հանձնվեց: Հայազգի գենե­րալ Նազարբե­կո­վը կամ Նազարբեկյա­նը այն մշա­կութա­յին ինքնուրույնությունը չուներ, որպեսզի չենթարկվեր կառա­վա­րության քաղա­քա­կան որո­շումնե­րին: Ղարսն ընկավ: Զորքի բարո­յազրկումը հասավ գագաթնա­կե­տին: Սեյմի երեք հայ պաշտոնյա­ներ բողո­քե­ցին այդ ամե­նի դեմ և հրա­ժա­րա­կան տվե­ցին, բայց մի քանի օր հետո նորից վերա­կանգնվե­ցին իրենց պաշտոննե­րում, չնչին զիջումնե­րի դիմաց: Այստեղ նորից երև­ում է այն, որ հայ քաղա­քա­կան միտքը նույնիսկ այս պայմաննե­րում չէր ցանկա­նում ինքնուրույության ու պատասխա­նատվության դաշտ մտնել և շարունա­կում էր իր փրկությունը սխալ տեղե­րում փնտրել:

Այնպես էր ստացվել, որ Սեյմի կողմից հաշտության բանակցություննե­րի հիմնա­կան ծանրությունն ընկավ հայե­րի վրա, քանի որ թուրքերն իրենց կովկասյան եղբայրնե­րից պահանջե­լու ոչինչ չունեին, վրա­ցի­նե­րից արդեն իսկ վերցրել էին այն ինչ հնա­րա­վոր էր և Սեյմը թուրքե­րին բավա­րա­րում էր հայկա­կան տարածքնե­րը նրան տալով, իսկ հայ քաղա­քա­կան միտքը շարունա­կում էր դոփել տեղում և անուժ Սեյմից որևէ գործնա­կան բան սպա­սել:

Այս ամե­նի արդյունքում թուրքե­րը հասան Ալեքսանդրա­պոլ և պատրաստվում էին երեք ուղղությամբ հարվա­ծել Երև­ա­նին:

Ամբողջա­կան տեսանյութը կարող եք դիտել՝

Առնչվող Հոդվածներ