16.8 C
Yerevan

Առա­ջին Հանրա­պե­տության Այլընտրանքա­յին Պատմությունը

Մաս VII (նախա­վերջին). Հայկա­կան ուտո­պիա

Ոչ թե դասա­կան այլընտրանքա­յին պատմություն իր մանրա­մասնե­րով, ճյուղա­վո­րումնե­րով ու հիմնա­վո­րումնե­րով, այլ ընդհա­նուր մի ակնարկ այն բանի, թե ինչ կարող էր լինել: Միայն ընդհա­նուր սահմաններ՝ առանց մանրա­մասնե­րի ու խորության: Մեր հիմնա­կան նպա­տա­կին՝ այլընտրանքի միջո­ցով փորձել հասկա­նալ իրա­կա­նը՝ պատմա­կան անցյա­լը եւ քաղա­քա­կան ներկան, այս ձեւա­չա­փը տվյալ դեպքում, կարծում եմ, նույնիսկ ավե­լի օգտա­կար կլի­նի:

Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Այս հոդվա­ծի առա­ջին տողե­րը դիտա­վորյալ սկսել եմ գրել դեկտեմբե­րի 2‑ին՝ 99 տարի անց այն օրվա­նից, երբ իրեն Հայաստա­նի իշխա­նություն հռչա­կած Հեղկո­մը հասավ Երեւան, եւ դրա­նով Հայաստա­նում վերջնա­կան հաստատվեց սովե­տա­կան իշխա­նություն: Ճիշտ է, պաշտո­նա­պես որպես Հայաստա­նի սովե­տա­կա­նացման օր նշվել է նոյեմբե­րի 29‑ը, քանի որ այդ օրը Հեղկոմն իրեն հռչա­կեց որպես այդպի­սին Քարվանսա­րա­յում (այսօրվա Իջեւա­նում): Սակայն իշխա­նության վերջնա­կան փոխանցումը տեղի է ունե­նում հենց դեկտեմբե­րի 2‑ին Երեւա­նում: Այսպես է սկսվում Սովե­տա­կան Հայաստա­նի պատմությունը՝ մի շրջան, որն իր բոլոր ենթա­փուլե­րով ու բազմա­շերտությամբ դեռ սպա­սում է ամբողջա­կան եւ խորքա­յին գիտա­կան վերլուծությանն ու գնա­հա­տա­կա­նին: Այդ գիտա­կան վերլուծությունը հնա­րա­վոր կլի­նի միայն ապա­գա­յի այնպի­սի Հայաստա­նում, ուր քաղա­քա­կան, գաղա­փա­րա­կան, տնտե­սա­կան, հոգեւոր եւ մնա­ցած հարա­բե­րություննե­րը կկա­ռուցվեն համա­պա­տասխան հայաստա­նա­կենտրոն իդեա­լի:

Որքան էլ լիարժեք լինի սակայն որեւէ գիտա­կան, ակա­դե­միա­կան վերլուծություն, մի տարր կա, որը պակա­սե­լու է՝ դա հենց այլընտրանքա­յին պատմությունն է: Որովհե­տեւ լիարժեք գնա­հա­տե­լու համար մեր սովե­տա­կան անցյա­լը՝ իր ձեռքբե­րումնե­րով ու կորուստնե­րով, մենք ոչ միայն պետք է կարո­ղա­նանք վերլուծել բուն սովե­տա­կա­նը, այլեւ այն, ինչ կարող էր լինել, եթե Հայաստա­նը սովե­տա­կան լինե­լու փոխա­րեն շարունա­կեր զարգա­նալ որպես անկախ պետություն 1920-ից սկսած մինչեւ մեր օրե­րը: Միայն գոնե ընդհա­նուր գծե­րով կառուցե­լով այդ այլընտրանքի պատկե­րը՝ կարող ենք իրա­պես հասկա­նալ, թե հատկա­պես ի՛նչ կորցրինք՝ զրկվե­լով անկախ Հայաստա­նից: Սովե­տա­կան Հայաստա­նի ձեռքբե­րումնե­րի իրա­կան արժե­քը գնա­հա­տե­լի է միայն ի համե­մա­տություն այլընտրանքա­յին անկախ Հայաստա­նի:

Հնարավո՞ր է արդյոք կառուցել գոնե ամե­նաընդհա­նուր գծե­րով ու մոտա­վոր պատկեր, թե ինչ եւ ինչպի­սին կարող էր լինել մի անկախ Հայաստան 1920 թվից ի վեր: Այլընտրանքա­յին պատմության, այսպես ասած, դասա­կան մեթո­դով լիարժեք աշխա­տանք անե­լու այս թեմա­յով անշուշտ պետք կլի­ներ առնվազն մի ամբողջ գիրք գրել՝ հիմնա­վո­րե­լով քաղա­քա­կան, տնտե­սա­կան, մշա­կութա­յին ոլորտնե­րի պատմության հնա­րա­վոր սցե­նարնե­րը, մանրա­մասն զարգացնե­լով առանձին կերպարնե­րի դերը, գծե­լով հնա­րա­վոր կոնֆլիկտնե­րի ու դրանց լուծման եղա­նակնե­րը: Ընդ որում՝ քանի որ խոսքը բավա­կա­նին երկար ժամա­նա­կաշրջա­նի մասին է, անխուսա­փե­լի պետք է լիներ առնվազն երկու-երեք հիմնա­կան՝ միմյանցից տարբերվող սցե­նարնե­րի զարգա­ցումը: Անկեղծ ասած՝ նույնիսկ հնա­րա­վո­րություն ունե­նա­լու դեպքում ես նման աշխա­տանքի պատրաստ չեմ այս պահին:

Մնում է ուրեմն մի երկրորդ տարբե­րակ: Ոչ թե դասա­կան այլընտրանքա­յին պատմություն իր մանրա­մասնե­րով, ճյուղա­վո­րումնե­րով ու հիմնա­վո­րումնե­րով, այլ ընդհա­նուր մի ակնարկ այն բանի, թե ինչ կարող էր լինել: Միայն ընդհա­նուր սահմաններ՝ առանց մանրա­մասնե­րի ու խորության: Մեր հիմնա­կան նպա­տա­կին՝ այլընտրանքի միջո­ցով փորձել հասկա­նալ իրա­կա­նը՝ պատմա­կան անցյա­լը եւ քաղա­քա­կան ներկան, այս ձեւա­չա­փը տվյալ դեպքում, կարծում եմ, նույնիսկ ավե­լի օգտա­կար կլի­նի:

Ես որո­շե­ցի ընդհա­նուր ակնարկս կոչել՝ Հայկա­կան ուտո­պիա: Անունն առա­ջին հայացքից շատ հավակնոտ է, բայց այն ինձ համար պատա­հա­կան չէ եւ զուտ հնչե­ղության համար չի ընտրված:

Գրե­լուս փորձը հուշում է՝ կան հոդվածներ, որոնց անուննե­րը գալիս են հոդվա­ծից՝ այն գրե­լիս եւ նույնիսկ հիմնա­կան մտքի հստա­կությունից առաջ: Կան հոդվածներ, որոնք գրվե­լուց առաջ էլ համա­ռո­րեն չեն գտնում հարմար անուն: Չեմ խոսում այս երկուսի արանքն ընկած բազմա­թիվ միջանկյալ տարբե­րակնե­րի մասին: Ինձ համար առա­վել սիրե­լի են առա­ջին տիպի գրվածքներս՝ նույնիսկ, եթե չի հաջողվում դրանք լավա­գույնս իրացնել, որովհե­տեւ դրանք արտա­հայտում են խորքից, ենթա­գի­տակցությունից եկող ինչ որ ազդակներ, որոնք հեղի­նակն ինքը դեռեւս չի կարո­ղա­նում մինչեւ վերջ հստա­կեցնել, բայց որոնք այնքան տիրա­կան են եւ ուժեղ, որ պարտադրում են իրենք իրենց, սեւե­ռուն միտք են դառնում: Լինում է նույնիսկ, որ չգի­տես էլ ինչ ես գրե­լու, բայց անունը կա եւ ստի­պում է գրել, եւ հենց գրե­լու ընթացքում էլ քեզ համար պարզ են դառնում քո իսկ մտքե­րը, ավե­լի ճիշտ՝ սկզբում դեռ անո­րոշ զգա­ցումնե­րը, ներքին ռիթմե­րը, որոնք գրե­լու ընթացքում են վերածվում մտքե­րի ու խոսքե­րի: Նյութը, որը հիմա գրում եմ հենց ա´յս՝ ուժեղ անուն ունե­ցողնե­րի շարքից է: Ես հիմա էլ դեռ չգի­տեմ՝ ինչ է հայկա­կան ուտո­պիան: Միգուցե նույնիսկ չստացվի արտա­հայտել դա այս հոդվա­ծով: Բայց գիտեմ, զգում եմ, որ անվա­նում է, որն այսօր մեզ պետք է, եւ որը պետք է ստա­նա այսօր կամ վաղն իր միս ու արյունը, իր գիտակցությունը: Եվ իհարկե, ուտո­պիա անվա­նումը բռնում է այլընտրանքա­յին պատմության էության հետ: Ինձ համար այլընտրանքա­յին պատմության ենթա­տեքստն ու դրա առա­վել կարեւոր առումը կապն է ֆուտո­րո­լո­գիա­յի հետ: Պատմա­կան նյութի վրա այլընտրանք գրե­լը կարեւոր նախա­վարժանք է ապա­գա­յի սցե­նարներկառուցե­լու գործում. այստեղ է այլընտրանքա­յի­նի առա­վել էական կիրա­ռա­կան նշա­նա­կությունը: Վերլուծե­լով անցյա­լի հնա­րա­վո­րություննե­րը՝ բանա­լի գտնել ապա­գա­յի հնա­րա­վո­րություննե­րի: Չէ՞ որ, ի տարբե­րություն անցյա­լի, ապա­գան բաց է եւ դրա բազմա­թիվ հնա­րա­վո­րություննե­րը դեռ իրացված չեն:

Ուտո­պիան՝ որպես կանոն, կապված է ապա­գա­յի հետ, բայց, իհարկե, գիտենք, որ կան նաեւ անցյա­լին ուղղված ուտո­պիա­ներ՝ «կորսված դրախտի» մասին պատմություններ ու պատկե­րա­ցումներ, որոնք ազդում են կամ նույնիսկ առաջնորդում են հանրություննե­րի գիտակցությունը եւ ներկա­յի ընկա­լումներն ու ուղղություննե­րը: Մեր հանրությունն ունի Սովե­տա­կան Հայաստա­նի (ավե­լի ստույգ դրա որո­շա­կի շրջա­նի՝ 1960–80-ականների) կորսված դրախտի իր պատկե­րա­ցումը (ի դեպ, սրա մասին բավա­կա­նին հետաքրքիր խոսվել է Լեւոն Տեր- Պետրոսյա­նի 2008‑ի նախընտրա­կան ծրագրում, ինչի վրա կարծես ոչ ոք առանձնա­պես ուշադրություն չի դարձրել): Հիմա ես չեմ ուզում վիճարկել կամ քննարկել այդ պատկե­րացման հիմքերն ու լինել-չլի­նե­լու իրա­վունքը (ի վերջո, եթե մի բան կա, անի­մաստ է դրա գոյության իրա­վունքը ժխտել):

Իմի­ջիայլոց ուզում եմ շեշտել, որ 60–80-ականների կորսված դրախտի զգա­ցո­ղությունը բնո­րոշ է ոչ միայն մեր եւ նույնիսկ ոչ միայն ընդհանրա­պես հետսո­վե­տա­կան հանրություննե­րիին, այլեւ շատ ավե­լի լայն միտում է, որն ընդգրկում է առնվազն Արեւմուտքի, նաեւ Մերձա­վոր Արեւելքի հանրություննե­րի զգա­լի հատվածնե­րը, եւ որը որոշ չափով, թեկուզ անուղղա­կի այսօրվա, այսպես կոչված, «պոպուլիստա­կան» շարժումնե­րի հիմքե­րից մեկն է: Մենք երբեք չեն հասկա­նա մերը, եթե վերագրենք այն զուտ «սովե­տա­կան կարո­տախտին» եւ չտե­ղա­վո­րենք ավե­լի լայն սահմաննե­րի մեջ: 
Փորձս գուցե անհա­մեստ է կամ նույնիսկ հուսա­հատ, եթե չասենք ինքնին՝ ուտո­պիստա­կան, բայց ես ուզում եմ գծել մեկ այլ ուտո­պիա­յի սահմաններ մեր հանրության կամ գոնե նրա մի մասի համար: Ուտո­պիա այն մասին, թե ինչ կարող էր լինել: Չէ՞ որ ի վերջո ուտո­պիա­յի տեսա­կե­տից մեծ կարեւո­րություն չունի՝ կորուսյալ դրախտը իրա­պես գոյություն է ունե­ցել, թե այլընտրանքա­յին պատմության մաս է: Միեւնույն է, ուտո­պիան ինքնին խզում է իրա­կա­նի հետ, ինքնին մարդկա­յին ցանկություննե­րի, երա­զանքնե­րի, ձգտումնե­րի, իդեալնե­րի ոլորտից է: Ուտո­պիան բառա­ցի նշա­նա­կում է՝ գոյություն չունե­ցող տեղ՝ «ոչ մի տեղ», այնպես որ, իմ կառուցե­լիք կորուսյալ դրախտի պատմությունը ոչ միայն չի տուժի, այլեւ գուցե նույնիսկ կշա­հի, որ հիմնված է ոչ թե իրա­կան, այլ այլընտրանքա­յին պատմության վրա: 

Ի տարբե­րություն իրա­կա­նության հետ խզման շատ այլ ձեւե­րի՝ ուտո­պիան հանրա­յին կյանքի անհրա­ժեշտ եւ դրա­կան մասն է: Ուտո­պիկ, իդեա­լա­կան պատկերներն անհրա­ժեշտ հակակշիռներ են մաքուր ռեա­լիզմի եւ պրագմա­տիզմի, որոնք եթե կորցնում են իրենց չափը, հակված են վերածվե­լու անհո­գի «հաշվարկնե­րի» անհե­ռանկար ճահճի, ինչպես որ իդեա­լիզմն ու ուտո­պիան առանց հակակշռի վերածվում են խելա­գա­րության ու կործանման: Ուտո­պիան կամ անհա­սա­նե­լի իդեա­լը  նման են արեւի լույսի՝ արեւի պես անհա­սա­նե­լի են, անդիպչե­լի, անշո­շա­փե­լի, բայց լույս ու ուղղություն են տալիս իրա­կա­նությա­նը, հողին:

Իհարկե, իմ առա­ջարկե­լիք ուտո­պիան ունի էական տարբե­րություններ սովո­րա­կան ուտո­պիա­յից: Գրե­լի­քիս սեռը չի ենթադրում իդեա­լա­կան պատկե­րի ստեղծում: Անհրա­ժեշտա­բար իմ նկա­րագրությունը լինե­լու է հնա­րա­վո­րինս իրա­պաշտա­կան, հնա­րա­վո­րինս ռեա­լիստո­րեն փորձե­լու եմ վերա­կանգնել երբեւէ գոյություն չունե­ցած անկախ Հայաստա­նի պատմությունը 1920 թվից հետո: Բառիս բուն իմաստով՝ ուտո­պիա չի կարող կոչվել: Բայց այն իմաստով, որով ուտո­պիա կարող ենք կոչել Սովե­տա­կան Հայաստա­նի կորուսյալ դրախտի մասին պատկե­րա­ցումը, մերը լինե­լու է դրա այլընտրանք ուտո­պիան: Ընդ որում՝ նույնիսկ պարտա­դիր չէ այդ երկու կորուսյալ դրախտներն իրար հետ կռվեցնել: Որքան էլ զարմա­նա­լի է, մեկը կարող է փոխլրացնել մյուսին: Սովե­տա­կան Հայաստա­նի թերի կողմերն անսպա­սե­լիո­րեն կարող են շտկվել այլընտրանքա­յին իրա­կա­նությունից եկող ազդակնե­րից, կարող են շատ մութ էջեր շտկվել:

Ինչո՞ւ է կարեւոր, որ մեր հանրությունն ունե­նա մեկ ուտո­պիա: Երեւի պատասխանն ակնհայտ է: 20-րդ դարի մեր պատմությունն այնպես է դասա­վորվել, որ առիթ է դարձել բազմա­թիվ ազգա­յին բարդույթնե­րի, նախեւա­ռաջ՝ անվստա­հության սեփա­կան ներուժի նկատմամբ: Ղարա­բաղյան պատե­րազմում հաղթա­նա­կը մասամբ կոտրեց այդ բարդույթնե­րը, բայց հետա­գա­յում Երրորդ Հանրա­պե­տության զարգացման առանձնա­հատկություննե­րը նոր բարդույթնե­րի ձեւա­վորման առիթ դարձան հաճախ: Եվ այստեղ մի կարեւոր խնդիր կա, որը կապված է մեր թեմա­յի հետ:

Այն է, որ Երրորդ Հանրա­պե­տության անկա­խությունն ուշա­ցած էր: Անկախ պետության կառուցման պաթո­սը՝ ծնունդն ազգա­յին-ազա­տագրա­կան պայքարնե­րի դարի, համա­հունչ էր ավե­լի մոդեռն էպո­խա­յին՝ 19–20-րդ դդ.: Նորանկախ պետության կառուցման համար, բացի ամե­նից, անհրա­ժեշտ էր այդ համա­հունչ միջա­վայրը իր մոբի­լի­զա­ցիոն էներգիա­յով, բարձր հավատքով, ֆուտուրիստա­կան ձգտումնե­րով եւ այլն: 20-րդ դարի ավարտի եւ 21-րդ դարի հետարդիա­կան մթնո­լորտը, գերիշխող նեո­լի­բե­րալ գաղա­փա­րա­խո­սությունը՝ «մասամբ նովին» ամե­նեւին էլ  նպաստա­վոր միջա­վայր չէին նոր ազգա­յին պետություննե­րի կառուցման համար: Դրանք արդեն կայա­ցած հանրություննե­րի արդյունք էին, իսկ մեզ պետք էր եւ այսօր էլ պետք է 20-րդ դարասկզբի մոբի­լի­զացնող ոգին՝ սկիզբ դնե­լու համար մեր անկա­խությունը: Բայց մենք կորցրել էինք մեր ժամա­նա­կը, կորցրել էինք ինքնուրույն զարգացման մի քանի անհրա­ժեշտ փուլ: Հենց այդ կորսվա­ծի այլընտրանքա­յին վերա­կանգնմանն էլ ուղղված է իմ ուտո­պիան, որը կոչված է հավատք ներշնչե­լու ինքներս մեր նկատմամբ:

Դա մեզ պետք է՝ կազմա­քանդե­լու համար շատ բարդույթներ, տեսնե­լու ու հասկա­նա­լու համար ոչ միայն այն, ինչ կարող էինք ունե­նալ, բայց չունե­ցանք, այլեւ այն, որ հայ ազգն իր անկա­խությունը պահե­լով շատ ավե­լիին կարող էր հասնել, քան այն, ինչ այսօր համա­րում է իր ծաղկման փուլը՝ 1960–80-ականների Սովե­տա­կան Հայաստա­նը: Սրա­նով չենք ժխտում Սովե­տա­կան Հայաստա­նի ձեռքբե­րումնե­րը, որոնք նույնքան մեր պատմության մասն են, որքան մնացյալ պատմություննե­րը: Սրա­նով ցույց ենք տալիս, որ մեր իրա­կան ներուժն ավե­լին էր եւ է՛, քան այն, ինչ ունե­ցել ենք, եւ այն, ինչով իրա­վամբ հպարտա­նում ենք:

ՀԱՍԿԱՆԱԼՈՎ, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԸ, ԼՑՎԵԼՈՎ ՆՈՐ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ՝ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՔԱՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ:

***

Կառուցե­լու համար մեր շարադրանքը պետք է հերթով՝ ոլորտ առ ոլորտ ուրվագծենք, թե ինչ էին լինե­լու 1920-ից այն կողմ գոյություն ունե­ցած անկախ Հայաստա­նի՝ ներքին ու արտա­քին քաղա­քա­կան հարա­բե­րություննե­րը, հանրա­յին կառուցվածքն ու միտումնե­րը (դասա­կարգա­յին, ռեգիո­նալ, ժողովրդագրա­կան, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն), տնտե­սա­կան զարգա­ցումը, գիտությունը, արվեստը (այդ թվում՝ գրա­կա­նությունը):

Ներքին քաղա­քա­կան հարա­բե­րություննե­րը

Հայաստա­նի քաղա­քա­կան կյանքում 1920–30-ական թթ. հավա­նա­բար կարտա­հայտվեին որո­շա­կի ավտո­րի­տար միտումներ, որոնք կուժե­ղա­նա­յին 30-ականնե­րին՝ ժամա­նա­կի ոգուն համա­պա­տասխան, սակայն սովե­տա­կան տոտա­լի­տա­րիզմի խելա­հե­ղությանն իրա­վի­ճա­կը ոչ միայն չէր հասնի, այլեւ մոտ անգամ չէր գա (ես, անկեղծ ասած, տոտո­լի­տա­րիզմ եւ ավտո­րի­տա­րիզմ եզրե­րի մեծ սիրա­հար չեմ, համա­րում եմ, որ դրանք ստույգ իմաստով գիտա­կան չեն, այլ ավե­լի նկա­րագրո­ղա­կան, բայց այս դեպքում օգտա­գործում եմ որպես ընդունված, քիչ թե շատ հասկա­նա­լի, պայմա­նա­կան եզրեր):

Խնդիրն այստեղ սուբյեկտիվ չէ՝ այն չէ, որ «վատ» ռուսները/բոլշեւիկներն իրենց չարությունից դրդված տոտա­լի­տար էին, իսկ լավ հայե­րը չէին լինի այդպի­սին: Ոչ էլ խնդի­րը մանկա­պարտե­զա­յին-իդեա­լիստա­կան է՝ բոլշեւիկնե­րը չէին հասկա­նում, որ տոտա­լի­տա­րիզմը վատ բան է, իսկ հայե­րը կհասկա­նա­յին (ուռա՜): Խնդիրն օբյեկտիվ է: Քաղա­քա­կան իրա­կա­նությունը բխում է այն սկզբնա­կան մեծ նպա­տա­կադրումից, որն իր առաջ դնում է տվյալ քաղա­քա­կան ուժը, եւ այդ նպա­տակնե­րին համա­պա­տասխան միջոցնե­րի, կարո­ղություննե­րի առկա­յությունից ու բացա­կա­յությունից: Սովե­տա­կան տոտա­լի­տա­րիզմը բխում էր «կապի­տա­լիստա­կան արեւմուտքի» դեմ տոտալ դիմա­կա­յության պայմաննե­րում, հնա­րա­վո­րին արա­գությամբ այդ դիմա­կա­յության համար անհրա­ժեշտ տնտե­սա­կան եւ հասա­րա­կա­կան հիմք կառուցե­լու խնդրից, որը դրել էր իր առաջ սովե­տա­կան ղեկա­վա­րությունը (սրա մասին ավե­լի մանրա­մասն գրել եմ նախորդ հատվածնե­րից մեկում): Բուն խնդի­րը ձեւա­կերպել կամ չձեւա­կերպե­լը, իհարկե, սուբյեկտիվ է որոշ չափով, ընտրության հարց է, բայց մեկ անգամ ընտրություն կատա­րե­լով, մնացյալն արդեն բխում է մեծ մասամբ այդ մեկ ընտրությունից: Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մի քիչ ավե­լի կոշտ, մի քիչ ավե­լի մեղմ, բայց սովե­տա­կան համա­կարգը մանա­վանդ իր կայացման փուլում պետք է լիներ տոտա­լի­տար: 

 Հայաստանն իր առջեւ չուներ «աշխարհին» («Արեւմուտքին») դիմա­կա­յե­լու խնդիր, այդ պատճա­ռով տոտա­լի­տա­րիզմի հեռանկա­րը դուրս էր գալիս ինքնին: Հայաստանն ուներ անկախ պետություն կառուցե­լու եւ զարգացման խնդիր, որի համար սկզբնա­կան փուլում օբյեկտի­վո­րեն պահանջվե­լու էր կառա­վարման որո­շա­կի կենտրո­նա­ցում, քաղա­քա­կա­նի սովո­րա­կա­նից մի քիչ ավե­լի գերա­կա­յություն իրա­վա­կան, տնտե­սա­կան, հանրա­յին հարա­բե­րություննե­րի նկատմամբ, միով բանիվ՝ «ավտո­րի­տա­րիզմ»: Ավտո­րի­տա­րիզմի միտումն անշուշտ ուժե­ղա­նա­լու էր համա­պա­տասխան համաշխարհա­յին միտման ազդե­ցությամբ, մանա­վանդ 1929‑ի տնտե­սա­կան ճգնա­ժա­մից հետո դա համա­տա­րած միտում էր արեւելյան, կենտրո­նա­կան ու հարա­վա­յին Եվրո­պա­յում, եւ նույնիսկ ամե­նա­նեղ իմաստով «արեւմուտքում»՝ Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, որոշ արտա­հայտություններ ունե­ցավ:

Ավտո­րի­տա­րիզմն ուժե­ղացնող միտումնե­րից էր լինե­լու նաեւ երկրի հանրա­յին կառուցվածքը՝ գերա­զանցա­պես գյուղատնտե­սա­կան, «հետամնաց» եւ արտա­քին հարա­բե­րություննե­րը՝ հարեւա­նությունը ԽՍՀՄ‑ի հետ, հետեւա­բար սովե­տա­կան ներթա­փանցման, ներքին քաղա­քա­կա­նության մեջ սովե­տա­կան ազդե­ցության գործա­կալնե­րի դեմ գործուն միջոցնե­րի անհրա­ժեշտությունը:

Մյուս կողմից նույն այդ ավտո­րի­տար միտումը մեղմացնող հանգա­մանքներ էին լինե­լու Թուրքիա­յի եւ մյուս հարեւաննե­րի հետ հաշտ հարա­բե­րություննե­րը, անգլիա­կան քաղա­քա­կան ազդե­ցությունը (որն անշուշտ առա­վել ուժեղ էր լինե­լու Հայաստա­նում), հայ հանրության բազմա­տարր, բազմա­շերտ կառուցվածքը (թեկուզ միայն տաճկա­հայ-ռուսա­հայ բաժա­նումը), ուր մրցա­կից հանրա­յին խմբե­րից յուրա­քանչյուրը բավա­կա­նին ուժեղ էին լինե­լու՝ թույլ չտա­լու մեկնումե­կի բացարձակ գերիշխա­նությունը, եւ որոշ չափով չեզո­քացնե­լու էին մեկը մյուսի ազդե­ցությունը: Ընդհանրա­պես պատմա­կա­նո­րեն Հայաստա­նը գերկենտրո­նա­ցած համա­կարգե­րի երկիր չէ՝ սկսած աշխարհագրությունից, նաեւ պատմա­կան ավանդույթով՝ հին թե նոր:

ԵՐԲԵՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՓՈՒԼՈՒՄ ՉԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ:

Կարճ՝ 1920–30-ականների Հայաստա­նը լինե­լու էր մեղմ ավտո­րի­տար միտումնե­րով մի երկիր, ուր ավտո­րի­տա­րիզմի որո­շա­կի տարրը նպաստե­լու էր երկրի արագ զարգացման, անկա­խության կայացման խնդրին, բայց ուր նույն այդ միտումն անխուսա­փե­լիո­րեն մեղմվե­լու, հավա­սա­րակշռվե­լու էր ազդու գործոննե­րով:

Ինքնին պարզ է, որ անկախ Հայաստա­նի թիվ մեկ ու գերա­կա­յող քաղա­քա­կան ուժը լինե­լու էր Դաշնակցությունը: Այդ իմաստով մրցակցա­յին քաղա­քա­կան դաշտի կայա­ցումն ունե­նա­լու էր որո­շա­կի խոչընդոտներ: Բայց մյուս կողմից պետք չէ թերագնա­հա­տել մյուս քաղա­քա­կան ուժե­րի դերը:

20-րդ դարի սկզբին հայկա­կան միջա­վայրում ձեւա­վորվել էին բավա­կա­նին բազմա­զան քաղա­քա­կան հոսանքներ: Դաշնակցությունից ավե­լի ձախ թեւում հիմնա­կա­նում ռուսա­հայ անդա­մությամբ՝ հայ սոցիալ-դեմոկրատներն էին (այսպես կոչված՝ «սպե­ցիֆիկնե­րը»՝ ռուսա­կան սոցիալ- դեմոկրա­տա­կան կուսակցությունից անկախ հայկա­կան ՍԴ կազմա­կերպության անդամնե­րը), հայ մենշեւիկներն ու բոլշեւիկնե­րը (սրանք արդեն ռուսա­կան ՍԴ մաս էին), հայ էսեռնե­րը, հնչակյաննե­րը: Կային նույնիսկ հայ անարխիստներ, ինչպես նաեւ տաճկա­հայ Կոմունիստա­կան կուսակցությունը (տարբեր արեւե­լա­հայ բոլշեւիկնե­րից): Ճիշտ է, սրանք, ի տարբե­րություն Դաշնակցության, երբեք չեն եղել զանգվա­ծա­յին կուսակցություններ, այլ ավե­լի շուտ այս կամ այն թերթի շուրջ խմբված ակումբներ: Բայց նախ՝ բոլորն էլ բավա­կա­նին հզոր մտա­վոր ներուժի տեր էին: Ձախա­կողմյան հայ հոսանքնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը՝ Դավիթ Անա­նուն, Բախշի Իշխանյան, Ռուբեն (Ալեքսանդր Ծատուրյան), Լեւոն Աթարբեկյան, Թադեւոս Ավդալբեկյան եւ այլք, բավա­կա­նին հետաքրքիր տեսա­կան՝ քաղա­քա­կան, հասա­րա­կա­գի­տա­կան եւ նույնիսկ գիտա­կան՝ պատմա­գի­տա­կան, գրա­կա­նա­գի­տա­կան եւ գեղարվեստա­կան գրա­կան ժառանգություն են թողել, որը սակայն գրե­թե իսպառ մոռացված ու անտեսված է Հայաստա­նում:

 Անկախ Հայաստա­նի պայմաննե­րում այս ժառանգությունը պտուղներ էր տալու, ստեղծե­լու էր ավանդույթ, որի հիմքով այսօր կունե­նա­յինք լրիվ այլ որա­կի քաղա­քա­կան միտք, քան ունենք, իսկ ձախ քաղա­քա­կան դիրքո­րո­շումն ունե­նա­լու էր հզոր ազգա­յին հիմքեր, այլ ոչ թե ընկալվե­լու էր օտա­րա­մուտ էկզո­տի­կա:

Ի դեպ, պետք է նշել, որ հայ հին բոլշեւիկնե­րի մեծ մասը, եթե ոչ բոլո­րը, երի­տա­սարդ տարի­քում եղել են կամ Դաշնակցության, կամ այլեւայլ հայկա­կան ձախ հոսանքնե­րի, առա­ջին հերթին՝ «սպե­ցիֆիկնե­րի» կուսակցության անդամներ: Այսպես օրի­նակ՝ Շահումյա­նը՝ դաշնակցա­կան, Մյասնիկյա­նը՝ դաշնակցա­կան, ապա՝ «սպե­ցիֆիկ», նույնը՝ Մռավյա­նը, Աշոտ Հովհաննիսյա­նը եւ շատ ուրիշներ, որոնք առա­ջին դերե­րում էին 1920-ականնե­րի Սովե­տա­կան Հայաստա­նում, իսկ 1930-ականնե­րի սկզբին հեռացվե­ցին ղեկա­վա­րությունից՝ մեղադրվե­լով հենց որպես «սպե­ցիֆիկներ», այսինքն՝ հայկա­կան ուրույն գիծ տանողներ: Այնպես որ, հայ ձախա­կողմյան հոսանքնե­րը նաեւ քաղա­քա­կան դպրո­ցի դեր են խաղա­ցել Սովե­տա­կան Հայաստա­նի կադրե­րի համար: Իմի­ջիայլոց, կուսակցա­կան բաժա­նումնե­րը հաճախ անցնում էին միեւնույն ընտա­նի­քով: Օրի­նակ՝ Մյասնիկյա­նի եղբայրը, եթե չեմ սխալվում, մնաց դաշնակցա­կան: Հայտնի դաշնակցա­կան խմբա­պետ եւ «ավա­զակ» էր 26 կոմի­սարնե­րից բոլշեւիկ Ամիրյա­նի եղբայրը եւ այլն:

Հայկա­կան քաղա­քա­կան դաշտի աջ թեւում էր Ժողովրդա­կան կուսակցությունը, որը ներկա­յացնում էր թիֆլի­սա­հայ լիբե­րալ բուրժուա­զիա­յին եւ սերտո­րեն կապված էր նաեւ արեւմտա­հայ բուրժուա­զիա­յի հետ (Պողոս Նուբար եւ այլն): Սրանք հետա­գա­յում մասե­րից մեկը դարձան Ռամկա­վար կուսակցության: Ժողովրդա­կաննե­րի համար ձախ էր ինքը՝ Դաշնակցությունը, եւ նրանք կողմնա­կից էին մաքուր ազգա­յին-լիբե­րալ ծրագրի, որը ներքին հարցե­րում նշա­նա­կում էր հայ մեծա­հա­րուստնե­րի շահե­րի պաշտպա­նություն, իսկ արտա­քին հարա­բե­րություննե­րում շեշտը դիվա­նա­գի­տության, այլ ոչ թե զինված պայքա­րի վրա էր:

Թեեւ, ինչպես նշե­ցինք, սրանցից ոչ մեկը զանգվա­ծա­յին կուսակցություն չէր, սակայն անկախ Հայաստա­նի պայմաննե­րում աստի­ճա­նա­բար իրա­վի­ճա­կը կարող էր փոխվել: Դաշնակցությունը գերա­կա­յող ուժ էր, քանի դեռ գերա­կա­յող խնդիր էր ազգա­յին-ազա­տագրա­կան զինված պայքա­րը՝ հայկա­կան հեղա­փո­խությունը: Սակայն երբ այդ պայքա­րի հիմնախնդի­րը՝ անկախ Հայաստա­նի ստեղծումը լուծված էր, եւ հաշտություն էր կնքված թուրքե­րի հետ, բնա­կա­նից կարեւորվե­լու էին սոցիա­լա­կան, տնտե­սա­կան եւ այլ խնդիրնե­րը, ներքին դասա­կարգա­յին մրցակցությունը: Այս պարա­գա­յում արդեն մի կողմից հող էր ստեղծվե­լու ձախա­կողմյան հոսանքնե­րի տարածման համար, մանա­վանդ եթե դրանք միա­վորվեին մեկ կուսակցության կամ շարժման մեջ: Իսկ մյուս կողմից էլ աջա­կողմյան Ժողովրդա­կաններն աջակցություն պետք է ստա­նա­յին Հայաստան վերա­դարձող կամ Հայաստա­նում ներդրումներ անող բուրժուա­զիա­յից: Իր դերը կունե­նար նաեւ ռուսա­հայ-տաճկա­հայ բաժա­նումը: Աստի­ճա­նա­բար կձեւա­վորվեր մրցակցա­յին քաղա­քա­կան դաշտ:

Դաշնակցությունը նույնպես երբեք միա­տարր չի եղել: Նոր պայմաննե­րում ներքին գաղա­փա­րա­կան բաժա­նումնե­րը եւ առանձին առաջնորդնե­րի ու խմբե­րի քաղա­քա­կան հավակնություննե­րը, ինչպես նաեւ նույն ռուսա­հայ-տաճկա­հայ հակադրությունը անշուշտ ուժե­ղացնե­լու էին Դաշնակցության ներսի ֆրակցիոն պայքա­րը: Եթե մրցակցա­յին քաղա­քա­կան դաշտը նույնիսկ չձեւա­վորվեր Դաշնակցությունից դուրս, ապա այն կգո­յա­նար աստի­ճա­նա­բար Դաշնակցության ներքին պայքա­րի ու բաժանման հիմամբ: Արդեն վերը նշած ձախ ուժե­րի մեծ մասն այսպես թե այնպես ժամա­նա­կին առա­ջա­ցել է որպես Դաշնակցության ներքին պառակտումնե­րի արդյունք (վառ օրի­նակ՝ հայ էսեռնե­րը, որոնք Դաշնակցությունից դուրս եկած ձախ թեւն էին): Այս գործընթա­ցը կարող էր ավե­լի եւս ուժե­ղա­նալ անկախ Հայաստա­նում: Դաշնակցության սոցիա­լա­կան ծրա­գիրն իր էությամբ սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կան էր՝ էսե­ռա­կան, այսինքն՝ շեշտը դնում էր գյուղա­ցիության շահե­րի վրա՝ ի տարբե­րություն սոցիալ-դեմոկրա­տա­կա­նի, որոնց շեշտը բանվոր դասա­կարգի շահերն էին:

Ամե­նա­կա­րեւո­րը: Կունե­նա­յին ոչ միայն պարզա­պես համե­մա­տա­բար մրցակցա­յին քաղա­քա­կան դաշտ, այլեւ չընդհատվող քաղա­քա­կան ավանդույթ: Հայկա­կան կուսակցություննե­րը չէին կտրվի իրենց բնիկ հողից եւ բնա­կա­նոն զարգա­ցում կապրեին Հայաստա­նում, այլ ոչ թե Սփյուռքում: Ասել,  որ դա էական, կարեւո­րա­գույն խնդիր է, նշա­նա­կում է ոչինչ չասել: Լիո­վին տարբեր կլի­նեին հայկա­կան ավանդա­կան կուսակցություննե­րը՝ նրանց գաղա­փա­րա­կան, մարտա­վա­րա­կան, կազմա­կերպչա­կան զարգա­ցումը, եթե դա տեղի ունե­նար Հայաստա­նում: Հայաստա­նից դուրս չի կարող լինել հայկա­կան քաղա­քա­կա­նություն բառիս բուն իմաստով: Կարող է լինել համայնքա­յին, հասա­րա­կա­կան գործունեություն լավա­գույն դեպքում: Վատա­գույն դեպքում անխուսա­փե­լի է քաղա­քա­կան ուժե­րի վերա­ծումը օտա­րերկրյա ազդե­ցության գործիքնե­րի: 20-րդ դարի ընթացքում հայկա­կան ավանդա­կան կառույցնե­րը՝ ոչ միայն կուսակցություննե­րը, այլեւ, օրի­նակ, եկե­ղե­ցին առարկա­յա­կան պատճառնե­րով ենթարկվել են հզոր աշխարհա­քա­ղա­քա­կան ազդե­ցություննե­րի: Այսօր մեր ունե­ցած հիմնախնդրի արմա­տը ավանդա­կան կառույցնե­րի հետ դա է:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՅԻՆՔ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՈՐԱԿԻ, ԲՆՈՒՅԹԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ:

Շատ կարեւոր է այստեղ հասկա­նալ նաեւ քաղա­քա­կան ավանդույթի, քաղա­քա­կան սերունդնե­րի խնդի­րը: Որեւէ ավանդույթի կարեւո­րա­գույն հատկա­նի­շը դրա շարունա­կա­կա­նությունն է, ժառանգա­կա­նությունը, փոխանցվող շղթա­յի անընդհա­տությունը: Ընդ որում՝ ժառանգա­կա­նության մեջ էական է ոչ միայն սերնդե­սե­րունդ փոխանցվող արժեքնե­րի պահպա­նումը, այլեւ դրանց շարունա­կա­կան զարգա­ցումը: Ավանդույթի կրողնե­րի համար զարգա­ցումը կարող է նույնիսկ աննկատ լինել, նրանք կարող են պատկե­րացնել, բայց իրա­կա­նում նույնիսկ իրենց առա­վել պահպա­նո­ղա­կան գիտակցող ավանդույթնե­րը (էլ չասած հենց զարգացման վրա շեշտը դնող արդիա­կան ավանդույթնե­րը) կենդա­նի են ոչ միայն եւ ոչ այնքան պահպանման, այլ զարգացման տարրով: Զարգացման համար էական է անընդհա­տությունը: Այս կամ այն ավանդույթի մեջ ստեղծված որեւէ արժեք իր հերթին սերմ է՝ գցված հողի մեջ, որից եւ որի հիմքով աճե­լու են նոր արժեքներ, նոր պտուղներ, որոնք տարբեր ուղղություննե­րով են տանե­լու «ծնող» արժե­քի ժառանգությունը:

Բերենք օրի­նակ գրա­կա­նությունից: Եթե 1930–40-ականներին Սփյուռքում գրված Կոստան Զարյա­նի կամ Օշա­կա­նի եւ շատ այլ հայ գրողնե­րի ստեղծա­գործություննե­րը, որոնք իրենց  ժամա­նա­կին չեն դարձել հայաստանյան գրա­կան կյանքի, ավանդույթի, ժառանգա­կա­նության մասը, տասնամյակներ անց՝ 2000-ականնե­րին վերահրա­տա­րակվում են Հայաստա­նում, այլեւս երբեք չեն կատա­րե­լու այն դերը գրա­կա­նության զարգացման մեջ, որը պետք է կատա­րեին, եթե իրենց ճիշտ ժամա­նա­կին դառնա­յին գրա­կան ավանդույթի մասը: Կարե­լի է ասել, որ այդ կորուստն անդառնա­լի է: Եթե, օրի­նակ, նույն Կոստան Զարյա­նի 1920–30-ականների բանաստեղծություննե­րը դառնա­յին մեր գրա­կան ավանդույթի մասը, դրանցից կարող էր ճյուղա­վորվել, զարգա­նալ մեր պոե­զիա­յի մի ուրույն ուղղություն, որը մի քանի տասնամյակ զարգա­նա­լով չգի­տենք, թե ուր կհասներ (գուցե իր սկզբնաղբյուրից շատ հեռու տեղ տաներ): Բայց այսօր դրանք սերմեր են՝ գցված քարի վրա, որովհե­տեւ ամեն բան ունի իր ճիշտ ժամա­նա­կը կամ ավե­լի ճիշտ՝ իր ժամա­նա­կի ծնունդն է: Իհարկե, այդ բանաստեղծություններն այսօր էլ մեծ արժեք ունեն, այսօր էլ կարող են որո­շա­կի ազդե­ցություն գործել, բայց դա նույնիսկ մոտ չէ այն ազդե­ցությա­նը, որը կարող էին ունե­նալ իրենց ժամա­նա­կին՝ տալով փարթամ սերունդ:

Նույնն է նաեւ քաղա­քա­կան մտքի դեպքում: Եթե, օրի­նակ, Ռուբեն Տեր-Մինասյա­նի «Հայ- թուրքա­կան կնճռի» կամ «Հայաստա­նը միջազգա­յին ճանա­պարհնե­րի վրա», Ռուբեն Դարբինյա­նի «Հայ քաղա­քա­կան մտքի դեգե­րումնե­րը», Նժդե­հի, Հայկ Ասատրյա­նի երկե­րը, Դավիթ Անա­նունի «Ռուսա­հայ հասա­րա­կա­կան զարգա­ցումը» եւ բազմա­թիվ այլ ստեղծա­գործություններ լինեին այսօր մեր ավանդույթի մասը, այլ ոչ թե միայն նեղ շրջա­նա­կին հայտնի ռարի­տետ անվա­նումներ, այսօր մեր քաղա­քա­կան բանա­վե­ճում անհա­մե­մատ ավե­լի հեռու գնա­ցած կլի­նեինք: Ոչ թե խնդիրն այն է, որ դրանք հանճա­րեղ գործեր են, որտեղ ձեւա­կերպված են հանճա­րեղ մտքեր, այլ այն, որ լինե­լով մեկ քայլ առաջ իրենց նախորդնե­րի քաղա­քա­կան մտքից՝ իրենց հերթին հիմք էին դառնա­լու հետա­գա զարգացման, եւ եթե շղթան չընդհատվեր, այսօր ունե­նա­լու էինք այդ նույն գործե­րի, պատկե­րա­վոր ասած, երրորդ, չորրորդ, հինգե­րորդ սերնդի տարբե­րակնե­րը: Եթե այսօր մի քիչ ավե­լի լավ իմա­նա­յինք հայ քաղա­քա­կան եւ հանրա­յին մտքի պատմությունը, կտեսնեինք, որ այսօր հաճախ քննարկում ենք խնդիրներ, որոնք քննարկվել են 19-րդ դարի վերջին, իսկ 1920-ականնե­րի քննարկումնե­րը մեր՝ հետնորդնե­րիս համե­մատ արդեն կարող են հաճախ ավանգարդ համարվել. մենք դեռ չենք հասել կամ նոր-նոր ենք հասնում այդ կողմե­րը:

Հատկա­պես քաղա­քա­կան ավանդույթի ընդհատման հետեւանքնե­րը դժվար վերա­կանգնե­լի են, որովհե­տեւ քաղա­քա­կա­նությունն առա­վե­լա­պես փորձի ու փորձի փոխանցման, այլ ոչ թե զուտ տեսության ու գրքա­յին ոլորտ է: Կենսունակ, տվյալ երկրի իրա­վի­ճա­կին համարժեք քաղա­քա­կան միտք կարող է ձեւա­վորվել միայն քաղա­քա­կան փորձի հիմամբ: Բացի մտքից, քաղա­քա­կա­նության մեջ շատ բան, եթե ոչ ամեն ինչ փոխանցվե­լի է միայն փորձով: Եթե խզվում է կապը սերունդնե­րի միջեւ, ապա քաղա­քա­կա­նության մեջ մտնող նոր սերունդը ստիպված է անհրա­ժեշտա­բար սկսել այն կետից, որը վաղուց անցել են նախորդնե­րը՝ կրկնե­լով նույն սխալնե­րը: Որպես կանոն՝ ցանկա­ցած առա­ջին քաղա­քա­կան սերունդը, փորձ չունե­նա­լով, առաջնորդվում է ոչ այնքան իրա­տե­սա­կան, գրքա­յին, իդեո­լո­գիա­կան պատկե­րա­ցումնե­րով, որոնց հաղթա­հա­րումը հաջորդ սերունդնե­րի խնդիրն է: 

Հայ ժողո­վուրդը չի ունե­ցել արդի իմաստով քաղա­քա­կան սերունդ մինչեւ 1880-ականնե­րը: 1880- 90-ականնե­րին ձեւա­վորվեց մեր առա­ջին քաղա­քա­կան սերունդը, որը ժառանգեց երկրորդը՝ մոտա­վո­րա­պես 1900-ականնե­րի երկրորդ կեսից: Այս երկրորդ սերնդով էլ, կարե­լի է ասել, ավարտվեց, ընդհատվեց հայկա­կան քաղա­քա­կան ժառանգության շղթան: Նրանց փորձը չփո­խանցվեց հաջորդնե­րին: Այսօրվա քաղա­քա­կան սերունդներն արդեն ձեւա­վորվե­ցին անկախ հենքով եւ ստիպված էին մեծ մասամբ սկսե­լու այնտե­ղից, որը վաղուց պետք է անցած լինեինք…

 Յուրա­քանչյուր երկրի քաղա­քա­կան դաշտը տվյալ երկրի ինքնիշխա­նության կարեւոր մասն է: Իր բազմա­զա­նությամբ, ներքին մրցակցությամբ հանդերձ այն նաեւ միասնություն է, եթե, իհարկե, դրսի ազդե­ցություննե­րը չափից ավե­լի չեն՝ աղա­վա­ղե­լու համար այդ միասնությունը: Այնպի­սի քաղա­քա­կան դաշտի ձեւա­վո­րումը, որը ճիշտ արտա­հայտի տվյալ երկրի շահե­րը, լինի այդ երկրի հանրա­յին կառուցվածքի քիչ թե շատ ճշգրիտ արտա­հայտությունը, լինի ինքնա­կենտրոն, բայց նաեւ բազմա­զան ու ճկուն, ինքնիշխա­նության կարեւոր հենա­րա­նի դեր խաղա, բարդ, ժամա­նա­կա­տար եւ ծախսա­տար գործ է: Մենք այսօր էլ չունենք դեռ այդ համա­կարգը եւ շատ բարդ է այսօրվա  աշխարհում ունե­նալ: Անկախ Հայաստա­նի տասնամյակնե­րի գոյության պարա­գա­յում այսօր կունե­նա­յինք նման դաշտ, որն ի զորու կլի­ներ պատասխա­նել եթե ոչ բոլոր մարտահրա­վերնե­րին, ապա գոնե դրանց մեծ մասին:

Վերջին հատվա­ծը՝ հաջորդիվ

Հեղի­նակ՝  Հրանտ Տէր-Աբրա­հա­մեան

Նկա­րա­զարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւա­վո­րումը՝  Աննա Աբրա­համյա­նի,   Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւա­վորման համար օգտա­գործվել է Էմա­նուել Սարդարյա­նի լուսանկա­րը

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ