16.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Երեւա­նում հայե­րի ու թաթարնե­րի համա­տեղ խորհրդակցության ժամա­նակ Դրոն հայտնում է, որ բոլոր ճանա­պարհնե­րը՝ երկա­թուղին եւ խճուղի­նե­րը փակ են, եւ ինքը չի կարո­ղա­նում իր զորագնդե­րը ռազմա­ճա­կատ առաջնորդել։ Դրոն ասում է, որ եթե ճանա­պարհնե­րը չբացվեն, «ինքը ստիպված կլի­նի զենքի ուժով բանալ։


1917թ. հեղա­փո­խություննե­րի հետեւանքով առա­ջա­ցած լիա­կա­տար ամե­նա­թո­ղությունը, կենտրո­նա­կան կառա­վա­րության բացա­կա­յությունը, ռազմա­ճա­կա­տի քայքա­յումը եւ զորքե­րի ընդհա­նուր բարո­յալքումը չէին կարող բացա­սա­կան ազդե­ցություն չունե­նալ հայկա­կան իրա­կա­նության վրա։ Գրե­թե չորս ամսվա անընդմեջ նահանջը, թուրքա­կան բանա­կի առաջխա­ղա­ցումն ու թաթարնե­րի հետ բախումներն ամբողջ Անդրկովկա­սում ստեղծել էին տագնա­պի եւ խուճա­պի մթնո­լորտ։

1918թ. փետրվա­րի վերջին անա­ռիկ թվա­ցող Էրզրումի անկումը, Բրեստ-Լիտովսկի ու Տրա­պի­զո­նի բանակցություննե­րը եւ թուրքա­կան վերջնա­գի­րը այն վերջին սահմանն էին, որից հետո հայ ժողովրդի լինել-չլի­նե­լու հարցը լուծվե­լու էր Հայաստա­նի սրտում՝ Երեւա­նում։

1918թ. փետրվա­րի կեսե­րից Անդրկովկա­սի թաթարնե­րը թուրքա­կան գործա­կալնե­րի ու սպա­նե­րի աջակցությամբ հակա­հայկա­կան լայնա­ծա­վալ բախումներ են սկսում Անդրկովկա­սի գրե­թե բոլոր շրջաննե­րում։ Երեւա­նի եւ հարա­կից շրջաննե­րի թաթա­րա­կան բնակչությունը ոչ միայն չէր ցանկա­նում պատե­րազմել թուրքա­կան բանա­կի դեմ, այլեւ ամեն կերպ խոչընդո­տում էր հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի տեղա­շարժը, դարա­նա­կա­լում, սպա­նում ու թալա­նում հայե­րին։

Փետրվա­րի վերջին հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը հարկադրված էին զորքով կարգուկա­նոն հաստա­տել մի շարք շրջաննե­րում. Դրո­յի հրա­մա­նա­տա­րությամբ իրա­կա­նացված այս գործո­ղություննե­րի արդյունքում ոչնչացվում են թաթա­րա­կան մի շարք ավա­զա­կախմբեր եւ բնա­կա­վայրեր, որտեղ ամրա­նում էին հրո­սակնե­րը։

«Կովկա­սը մեծ ճգնա­ժամ է ապրում. հայ-թուրքա­կան ոչ թե ընդհա­րում, այլ պատե­րազմ է սկսվել։ Նահանգ նահանգի հետ կապ չունի. մի ամիս է Թիֆլի­սից լրա­գիր կամ փոստա չենք ստա­նում» (Հատված Արամ Մանուկյա­նի նամա­կից, 6 մարտի, 1918թ., Երեւան։ Աղբյուր՝ Արամ Մանուկյան, Հուշեր, Երեւան, 1990թ.):

«Մութ պրո­վո­կա­ցիա»

1918թ. փետրվա­րին Երեւա­նի նահանգում տեղի ունե­ցած ռազմա­կան գործո­ղություննե­րի արձա­գանքը հասնում է Թիֆլիս, եւ մահմե­դա­կաննե­րի պահանջով Անդրկովկասյան սեյմը քննության է առնում տեղի ունե­ցա­ծը։

«Հորի­զոն», 4 մարտի, 1918թ., թիվ 46

«Վերին աստի­ճա­նի մտա­հո­գիչ տեղե­կություններ է բերել Սեյմի արտա­կարգ պատվի­րա­կությունը Երեւա­նի նահանգից, ուր ցավա­լի դեպքեր են տեղի ունե­ցել եւ շարունա­կում են տակա­վին տեղի ունե­նալ։ Թուրք ազգաբնա­կությունը փաստո­րեն կանգնեցրել է շարժումը երկա­թուղու գծի վրա եւ անանցա­նե­լի դարձրել խճուղի­նե­րը, որի հետեւանքով զինվո­րա­կան գնդե­րը, հակա­ռակ բարձր իշխա­նության կարգադրության, չեն կարո­ղա­նում մեկնել դեպի ռազմա­ճա­կատ։ Այս հողի վրա ընդհա­րումներ են տեղի ունե­ցել թուրք զինված խմբե­րի եւ զորա­մա­սե­րի միջեւ. արդյունքը ստացվել է այն, որ քսա­նի չափ թրքա­կան գյուղեր քար ու քանդ են եղած եւ հազա­րա­վոր մարդիկ մնա­ցել են անօ­թեւան՝ փախստա­կան վիճա­կի մեջ։

…Երեւա­նի հայ եւ թուրք մտա­վո­րա­կա­նությունն անկեղծ ու գերա­գույն ջանքեր էին գործ դնում հնա­րա­վոր բախումնե­րի առաջն առնե­լու համար եւ հեղա­փո­խության 12 անիշխա­նա­կան ամիսնե­րի ընթացքում նրանց այդ հաջողվում էր։ Բայց հիմա, պատմա­կան այս գերա­զանցա­պես տագնա­պա­լից օրե­րին, երբ խաղա­ղությունն ու տարրե­րի համե­րաշխությունն անհրա­ժեշտ է ավե­լի քան երբեք, նրանց չի հաջողվել մութ պրո­վո­կա­ցիան սանձել, եւ փաստո­րեն ահա ձեր առջեւ են.- հուզված, իրենց պարտա­կա­նությունը կատա­րե­լու անզոր գնդեր եւ ավերված գյուղեր…

…Այս տեսա­կե­տից առա­ջին եւ անհե­տաձգե­լի պահանջն է Երեւան ուղարկել արտա­կարգ լիա­զո­րություննե­րով օժտված չեզոք մի իշխա­նություն, որ հավա­սա­րա­պես ներգործե բոլո­րի վրա՝ առանց ազգա­յին ու կրո­նա­կան խտրա­կա­նության։ Այդ իշխա­նությունը պետք է ունե­նա իր հետ զինվո­րա­կան ուժ՝ խառն զորա­մա­սե­րից կազմված, որով ի վիճա­կի լինի կյանքի մեջ գործադրել իր կամքն ու որո­շումնե­րը։ Առանց այդ ուժի ոչ մի իշխա­նություն եւ ոչ մի դեր չի կարող կատա­րել այնտեղ։

Այս բանը չեն կարող չհասկա­նալ թե կառա­վա­րությունը, թե, մանա­վանդ, թուրք ժողովրդի ղեկա­վարնե­րը. նրանք պետք է գիտակցեն, որ ֆրոնտի պաշտպա­նությունը Անդրկովկա­սի համար օրվա ամե­նա­կենսա­կան հարցն է, եւ հայ դեմոկրա­տիան թույլ չի տա, որ որեւէ ուժ, ով էլ լինի նա, փակե ճանա­պարհնե­րը եւ զորքե­րին արգելք հանդիա­սա­նա թշնա­մու դեմ դուրս գալու»։

«Զենքի ուժով բանալ»

1918թ. մարտի 2‑ին Թիֆլիս է վերա­դառնում Սեյմի հատուկ պատվի­րա­կությունը, որը մեկնել էր Երեւա­նի նահանգ՝ պարզե­լու փետրվար ամսին տեղի ունե­ցած բախումնե­րի պատճառնե­րը եւ դրանց հետեւանքնե­րը վերացնե­լու հնա­րա­վո­րություննե­րը։ Սեյմի պատվի­րա­կությունը Երեւան հասնե­լուց հետո մի քանի խումբ է ուղարկում թաթա­րա­կան գյուղեր, սակայն նրանք հեռու չեն հասնում. ճանա­պարհին թուրքե­րը նրանց զինա­թա­փում են, ծաղրում եւ հետ ուղարկում։

Ղամարլուում (Արտա­շատ) հայերն ասում էին, որ թուրքե­րի հետ միշտ համե­րաշխ են եղել, եւ վերջին բախումնե­րի պատճառն այն էր, որ նրանք փակում էին երկա­թուղին եւ թույլ չէին տալիս հայկա­կան զորա­մա­սե­րին մեկնել ռազմա­ճա­կատ։ Սեյմի պատվի­րա­կությունը հասնում է մինչեւ Արա­րատ կայա­րան եւ չի կարո­ղա­նում առաջ՝ դեպի Ջուլֆա գնալ։

«Երեւա­նում հայե­րի ու թաթարնե­րի համա­տեղ խորհրդակցության ժամա­նակ Դրոն հայտնում է, որ բոլոր ճանա­պարհնե­րը՝ երկա­թուղին եւ խճուղի­նե­րը փակ են, եւ ինքը չի կարո­ղա­նում իր զորագնդե­րը ռազմա­ճա­կատ առաջնորդել։ Դրոն ասում է, որ եթե ճանա­պարհնե­րը չբացվեն, «ինքը ստիպված կլի­նի զենքի ուժով բանալ»։

Թուրքե­րը խոստա­նում են վերա­կանգնել երկա­թուղա­յին երթեւե­կությունը, սակայն պատվի­րա­կության հեռա­նա­լուց անմի­ջա­պես հետո Սուրմա­լուում կրկին հարձակվում են հայ զինվորնե­րի վրա։ «Տեղում ոչ մի իշխա­նություն չկա, չկան գյուղա­կան ու շրջա­նա­յին կոմի­սարներ։ Գավա­ռա­կան ու նահանգա­կան կոմի­սարներն անզոր են… Ամեն կողմ վխտում են ավա­զակներն ու ոճրա­գործնե­րը, գողություն, թալան, սպա­նությունը սովո­րա­կան երեւույթներ են։ Ոչ դատ կա, ոչ դատաստան։ Եվ զարմա­նա­լի է, որ մինչեւ այժմ նահանգը չի խեղդվել այդ անարխիա­յի մեջ» (Հորի­զոն, 4 մարտի, 1918թ., թիվ 46)։

Դավա­լուում (Արա­րատ) բամբա­կի մշակման ռուս-ֆրանսիա­կան ձեռնարկություն կար՝ հագե­ցած վերջին տեխնի­կա­կան հնա­րա­վո­րություննե­րով։ «Այդ գործա­րա­նում ամեն ինչ կատարվում էր էլեկտրա­կա­նությամբ, այնպես, որ գիշե­րը «գործա­րա­նի շրջա­կայքը ցերեկվա նման լույս էր տալիս»։ Գործա­րանն այդ խավար աշխարհում մի լուսո փարոս էր, ուր աշխա­տում էին գլխա­վո­րա­պես թուրք գյուղա­ցի­նե­րը։ Զարմա­նա­լին այն էր, որ իրենք՝ թուրքե­րը, հիմնո­վին ոչնչացրել էին իրենց կերակրող այս հիմնարկությունը» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 3, 1925թ., Բոստոն)։

Մեղա­վո­րը «չար սատա­նան է»

1918թ. մարտի սկզբին Լեռնա­յին Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի պաշտպա­նությունն ուժե­ղացնե­լու նպա­տա­կով Թիֆլի­սի Հայոց ազգա­յին խորհրդի որո­շումով ստեղծվում է ղարա­բաղցի­նե­րի եւ զանգե­զուրցի­նե­րի գունդը, որը գնդա­պետ Մելիք-Շահնա­զարյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ պետք է մեկներ Ղարա­բաղ։ Քանի որ Գանձակ-Եվլախ երկա­թուղա­յին ճանա­պարհը փակ էր, որոշվում է գունդն ուղարկել Նոր Բայա­զետ (Գավառ)-Դարալագյազ ճանա­պարհով։ Գունդը հասնում է Ելե­նովկա (Սեւան քաղաք), որտե­ղից մինչեւ Նոր Բայա­զետ շուրջ 30 կիլո­մետր է։

Ճանա­պարհն անցնում էր թուրքա­կան 6 գյուղե­րի միջով։ Առա­ջին իսկ խումբը դառնում է թաթա­րա­կան հարձակման զոհը. սպանվում է շուրջ 70 զինվոր, շատե­րը վիրա­վորվում են, թաթարնե­րը քանդում են հեռագրասյունե­րը եւ Նոր Բայա­զե­տի ու Երեւա­նի կապն ամբողջո­վին կտրվում է։ Այդ միջո­ցին Ելե­նովկա­յի մոտ տեղի ունե­ցած հարձա­կումից լիո­վին անտեղյակ էին Նոր Բայա­զե­տում։

Տեղե­կությունը հասնում է Երեւան, եւ Ազգա­յին խորհուրդը նոր ուժեր է ուղարկում. նախ՝ բանակցե­լու, իսկ անհա­ջո­ղության դեպքում՝ ուժով ճանա­պարհը բացե­լու համար։ «Որոշված ժամին պատգա­մա­վո­րությունը գնում է դեպի լիճը։ Թուրքերն արցունքն աչքե­րին ընկնում են պատգա­մա­վո­րության ոտքե­րը, հանցանքը գցում են «չար սատա­նա­յի» վրա եւ թողություն խնդրում։ Շուտով Ելե­նովկա է հասնում Երեւա­նի պարտի­զա­նա­կան գունդը՝ երկու թնդա­նո­թով եւ շարժվում է դեպի Նոր-Բայա­զետ։ Հենց առա­ջին՝ Բղլու թուրքա­կան գյուղի բնա­կան ամրություննե­րից թուրքե­րը կրակ են բաց անում։

Գունդը ստիպված է լինում անցնել պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի։ Կարճ դիմադրությունից հետո թուրքե­րը փախչում են» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն)։ Ճանա­պարհը դեպի Նոր Բայա­զետ ամբողջո­վին վերա­կանգնվում է։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am հոդվա­ծը։

Առնչվող Հոդվածներ