15.8 C
Yerevan

Հիմա ՌԴ‑ի Հերթն Է

Մեծ հավա­նա­կա­նությամբ, Թուրքիան ստա­ցել է որո­շա­կի բաներ, և հազիվ թե ԱՄՆ նախա­գա­հը ՆԱՏՕ շրջա­դարձա­յին դիտվող Վեհա­ժո­ղո­վից առաջ գնար Թոււրքիա­յին սպառնա­լու ճանա­պարհով: Առա­վել ևս, որ իրա­վի­ճակն էլ այնպի­սին չէ, որ ԱՄՆ‑ն իրեն թույլ տա այդ շռայլությունը, հաշվի առնե­լով այն, ինչ տեղի է ունե­նում այն ռեգիոննե­րում, որտեղ էական խաղա­ցող է Թուրքիան:

Հակոբ Բադալյան

Թուրքիան Հանեց Արգե­լա­փա­կումը, Ալիևը Մնա­ցել Է Գծե­րի Միջև, Ինչ Կասի Պուտի­նը

Հունի­սի 28‑ի երե­կո­յան հայտնի դարձավ, որ Թուրքիան հանում է Շվե­դիա­յի և Ֆինլանդիա­յի ՆԱՏՕ անդա­մակցության առնչությամբ իր արգե­լա­փա­կումը: Դրա վերա­բերյալ պայմա­նա­վորվա­ծությունը կայա­ցել է Մադրի­դում ՆԱՏՕ Վեհա­ժո­ղո­վից առաջ՝ Թուրքիա­յի, Շվե­դիա­յի, Ֆինլանդիա­յի ղեկա­վարնե­րի և ՆԱՏՕ ԳՔ մասնակցությամբ քննարկման արդյունքում: Առա­ջին հարցը, որ այդ տեղե­կությունից հետո եկել է բոլո­րի մոտ, այն է, թե ինչ է ստա­ցել Թուրքիան դրա դիմաց: Թերևս կասկած չկա, որ առանցքա­յին նշա­նա­կություն է ունե­ցել Բայդեն-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցը, որը նախորդել է այդ քննարկմանն ու համա­ձայնությա­նը: Թուրքիան ստա­ցել է զգուշա­ցում և դրա­նից հետո համա­ձայնել է Շվե­դիա­յի և Ֆինլանդիա­յի անդամակցությա՞նը, թե՞ Թուրքիան Բայդե­նից ստա­ցել է իր համար կարև­որ հավաստիա­ցումներ թե թուրք-ամե­րիկյան հարա­բե­րության, թե միջազգա­յին այլ հարցե­րի վերա­բերյալ: Դրա պատասխա­նը հնա­րա­վոր կլի­նի շոշա­փել առա­ջի­կա օրե­րի կամ շաբաթնե­րի ընթացքում, տեսնե­լով, թե ինչ քայլեր կանի Թուրքիան այս կամ այն ուղղությամբ և որքա­նով դրանք կլի­նեն տարբեր՝ մինչ Ֆինլանդիա­յի ու Շվե­դիա­յի հարցում համա­ձայնությունը, և դրա­նից հետո:

Մեծ հավա­նա­կա­նությամբ, Թուրքիան ստա­ցել է որո­շա­կի բաներ, և հազիվ թե ԱՄՆ նախա­գա­հը ՆԱՏՕ շրջա­դարձա­յին դիտվող Վեհա­ժո­ղո­վից առաջ գնար Թոււրքիա­յին սպառնա­լու ճանա­պարհով: Առա­վել ևս, որ իրա­վի­ճակն էլ այնպի­սին չէ, որ ԱՄՆ‑ն իրեն թույլ տա այդ շռայլությունը, հաշվի առնե­լով այն, ինչ տեղի է ունե­նում այն ռեգիոննե­րում, որտեղ էական խաղա­ցող է Թուրքիան: Բնա­կա­նա­բար, այդ շարքում է նաև Կովկա­սը, սակայն ընդգրկուն՝ մերձա­վո­րարև­ելյան-ծոցի գոտի­նե­րի մեծ շրջա­նա­կով: Այստեղ թերևս հարկ է նկա­տել, որ, եթե խոսքը համա­ձայնության մասին է, ապա ըստ էության թուրք-ամե­րիկյան համա­ձայնության, ու պետք չէ բացա­ռել այն, որ այդ համա­ձայնությունը տեղի է ունե­նում այն քննարկումնե­րի ֆոնին, որ ծավալվում են ռուս-իրա­նա­կան տիրույթում:

Այդ առումով ուշադրության է արժա­նի, որ Բայդեն-Էրդո­ղան հեռա­խո­սազրույցից բացի, Թուրքիա­յի արգե­լա­փակման չեղարկմա­նը փաստո­րեն ժամա­նա­կագրա­կան առումով նախորդել էր նաև Անկա­րա Իրա­նի արտգործնա­խա­րար Աբդո­լա­հիա­նի այցը, ուր նա հանդի­պել էր Չավուշօղլուի, հետո նաև Էրդո­ղա­նի հետ, այն էլ լրագրողնե­րի համար փակ ռեժի­մով: Ընդ որում, ուշադրության է արժա­նի այն, որ Անկա­րան ՆԱՏՕ նոր անդամնե­րի հարցում Վաշինգտո­նի հետ պայմա­նա­վորվում է ոչ միայն ՆԱՏՕ վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ, այլ նաև դրան զուգա­հեռ՝ Աշգա­բա­դում տեղի ունե­նա­լիք Կասպի­ցի ավա­զա­նի երկրնե­րի Վեհա­ժո­ղո­վին ընդա­ռաջ, որոնց շարքում Թուրքիան չկա, իսկ Պուտինն այդ Վեհա­ժո­ղո­վում ծրագրել է առանձնազրույցներ Իլհամ Ալիևի  և Իրա­նի նախա­գահ Ռայի­սիի հետ: Ընդ որում, այստեղ իհարկե մտա­հո­գության առարկա առկա է ոչ միայն Հայաստա­նի համար, այն իմաստով, թե ինչ «բոնուս» կարող է ստա­ցած լինել Անկա­րան իր համա­ձայնության դիմաց և որքա­նով դա կարող է վերա­բե­րել Կովկա­սին: Իրա­վի­ճակն ամենև­ին ոգև­ո­րիչնե­րից չէ նաև Ալիևի համար, որը նվա­զա­գույնը լոկալ իմաստով հայտնվել է ամե­րի­կա-թուրքա­կան և ռուս-իրա­նա­կան «գծե­րի» միջև: Այստեղ իհարկե նա փորձում է քաղել առա­վե­լա­գույնը և այստեղ մտա­հո­գության առարկան մեզ համար, որ նրան կարող են ուղղվել որո­շա­կի առա­ջարկներ երկու կողմից էլ, և դրանք կարող են ներա­ռել մեզ համար կարև­որ հանգա­մանքներ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ