16.8 C
Yerevan

Թուրքիան՝ Ադրբե­ջանցու Թիկունքին Ու Ռուսի Կողքը

Արևմուտքը փորձում է կանխել այդ՝ հայտա­րա­րե­լով Մինսկի խմբի ձևա­չա­փի մասին, ընդ որում նշե­լով, որ այդ միակ հարցն է, որի համար Արևմուտքը պատրաստ է ռուսնե­րի հետ մի սեղա­նի շուրջը նստե­լու:

Հովսեփ Խուրշուդյան

1inAm‑ի հյուրն է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նը: Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել միջազգա­յին իրադրությա­նը, հատկա­պես շոշափվել է իրա­նա­կան գազի՝ Եվրո­պա արտա­հանման հնա­րա­վո­րություննե­րի ու ռիսկե­րի թեման, ինչպես նաև թուրքա­կան անդրկովկասյան քաղա­քա­կա­նության և Հայաստա­նի՝ այս ամբողջ խառնաշփո­թում դրության մասին:

Զրույցի սկզբում շոշափվեց հայ-հունա­կան հարա­բե­րություննե­րը: Խուրշուդյա­նը բավա­կան բարձր գնա­հա­տեց Հայաստա­նի արտգործ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նի այցը Հունաստան՝ նշե­լով, որ նրան այնտեղ դիմա­վո­րել են շատ բարձր մակարդա­կով և նաև թե, որքա­նով են կարև­որ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռա­կողմ հուշագրե­րը: Հունաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը, ինչպես կարծում է Խուրշուդյա­նը, ոչ թե պիտի հակա­թուրքա­կա­նության տրա­մա­բա­նության մեջ տեղա­վորվեն, այլ դեպի Եվրո­պա համա­գործակցության, հարա­բե­րություններ կառուցե­լուն ուղղված գործընթա­ցի: Թուրքիան բավա­կան ջղագրգիրռ է այս հարցե­րում, հատկես, որ Հունաստա­նը հիմա Եվրո­պա­յի այն գործիքն է, որով նրանք փորձում են հակակշիռ ստեղծել Թուրքիա­յի դեմ: Արևմուտքը փորձում է սահմա­նա­փա­կել Թուրքիա­յին, որպեսզի վերջինս ավե­լի չծա­վալվի, իսկ Թուրքիան էլ շարունա­կում է սաբո­տաժ անել ՆԱՏՕ-ում, թեկուզ սկանդի­նավյան երկրնե­րի անդա­մակցությունը խանգա­րե­լու համար: Արևմուտքը արդեն իսկ Թուրքիա­յին չի տրա­մադրում նորա­գույն ռազմա­կան միջոցներ, նույնիսկ F‑16 ռազմա­կան օդա­նա­վե­րի նորացման հարցում ոչ մի տեղա­շարժ չկա, թեև անընդհանտ բանակցություններ են գնում, թե ինչպես և երբ, բայց փաստը մնում է այն, որ Թուրքիան այսօր ՆԱՏՕ-ից չի ստա­նում այն, ինչ ցանկա­նում է: Կարև­որ է նաև հասկա­նալ, որ Արևմուտքը ոչ թե ուզում է Թուրքիա­յին վռնդել կամ նրա­նից ազատվել, այլ վերա­դարձնել իր նախկին դիրքե­րին, երբ Թուրքիան Եվրո­պա­յի ազդե­ցության ու գործի­քա­կազմի կրողն էր: Թուրքիան, որը ցանկա­նում է դուրս գալ ամեն տեսակ վերահսկո­ղությունից, պակա­սը փորձում է լրացնել ռուսնե­րի հետ համակգործակցությամբ: Այդ ամե­նը շատ ավե­լի ակներև է դառնում, երբ ռուսներն ու թուրքե­րը ամեն ինչ ուզում են անեն միջանցք կոչվա­ծը իրա­կա­նություն դարձնե­լու հետ կապված: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ այդ միջանցքում հայե­րը ոչ մի հսկկո­ղություն չունե­նան և այդ ամե­նից ոչ մի կոպեկ չստա­նան: Ինչպես նաև ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վի այցի քարտե­զը՝ Անկա­րա-Երև­ան-Բաքու, խոսում է ռուս-թուրքա­կան դաշինքի էլ ավե­լի ամրապնդվող կարգա­վի­ճա­կի մասին: Թուրքիան մեծ ջատա­գով է այսպես կոչված 3+3 ձևա­չա­փի, որն իրա­կա­նում դառնում է 3+1, այսինքն Հայաստանն ընդդեմ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբե­ջա­նի:  Արևմուտքը փորձում է կանխել այդ՝ հայտա­րա­րե­լով Մինսկի խմբի ձևա­չա­փի մասին, ընդ որում նշե­լով, որ այդ միակ հարցն է, որի համար ԱՐևմուտքը պատրաստ է ռուսնե­րի հետ մի սեղա­նի շուրջը նստե­լու: 

Ինչպես կարծում է Հովսեփ Խուրշուդյա­նը, ինչքան էլ որ Արևմուտքը փորձում է լուծել այդ հարցը և այդ անել ժողովրդա­վա­րա­կան, ընդունված նորմե­րի հիման վրա, այնքան ռուսնե­րը փորձե­լու են անո­րոշ վիճա­կում պահել Արցա­խի հարցն ու ընդ որում հենց իրենք են հայտա­րա­րում, որ կարչգա­վի­ճա­կի հարցը դեռևս պետք է այսպես մնա:

Գուցե և մեզ էլ դա ձեռք տա, կարծում է Հովսեփ Խուրշուդյա­նը, բայց միայն այն դեպքում, եթե այն ժամա­նա­կը, որ ընդգրկե­լու է այդ ձգձգման գործընթա­ցը, չի լինե­լու «Փարուխ» տրա­մա­բա­նությամբ, այսինքն ռուսնե­րը կամ չեն կարո­ղա­նա­լու կամ չեն ուզե­լու միջամտել ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յին:

Իսկ միջանցք կոչվա­ծը արդեն իսկ չի լինե­լու այն տրա­մա­բա­նությամբ, որը կարծում էին և ցանկա­նում էին ռուսնե­րը, թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը: Նույնիսկ Ադրբե­ջանն արդեն այն նույն ոգև­ո­րությամբ չի խոսում, ինչ և առաջ:

Տարա­ծաշրջա­նում ևս մի կարև­որ իրա­դարձություն է կատարվում: Խոսքը գնում է իրա­նա­կան գազի ու նավթի մասին: Եվրո­պան մեծ կախում ունի էներգա­կիրնե­րից և հիմա Ռուսաստա­նի փոխա­րեն լավ այլընտրանք է դառնում Իրա­նը: Պատա­հա­կան չէ Եվրա­միության դեսպան Բորե­լի այցը Իրան: Ադրբե­ջա­նը չի կարող ապա­հո­վել այնքան ինչքան, որ Իրա­նը: Եվրո­պան նույնիսկ պատրաստ է Վենե­սուե­լա­յի հետ այդ հարցում բանակցել, այն դեպքում երբ ամբողջո­վին դեմ է Մադուրո­յի ռեժի­մին: Իսկ ռուսներն այս պարա­գա­յում հասկա­նում են, որ լրիվ մեկուսացված են մնում աշխարհից ու փորձում են ակնարկնե­րով հասկացնել, որ եթե Եվրո­պան իրենց հաղթի, հաջորդը լինե­լու են պարսիկներն ու Վենե­սուե­լան:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ