16.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Այս ծանր պայմաննե­րում պիտի ընտրել մեկին, որը ունե­նա լայն ժողովրդա­կա­նություն, ուժեղ կամք, վճռա­կա­նություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնա­վո­րություն։

Ռազմա­ճա­կա­տի քայքա­յումը եւ նահանջն ազդում էր երկրի ներքին դրության եւ զինվո­րա­կան կարգա­պա­հության վրա։ Դասալքությունը ահռե­լի չափե­րի էր հասել:

Երեւա­նի Ազգա­յին խորհրդի անդամ, բժիշկ Հովա­կիմ Մելիքյա­նի վկա­յությամբ «գյուղե­րում ու քաղաքնե­րում վխտում էին հազա­րա­վոր դասա­լիք զինվորներ»։

Իշխա­նությունը փորձում էր նրանց հավա­քել եւ ուղարկել ռազմա­ճա­կատ, սակայն շատե­րը զորա­մա­սե­րում զենք ու հանդերձանք ստա­նա­լուց հետո լքում էին դիրքե­րը եւ հայտնվում թիկունքում։

«Յուրա­քանչյուր գյուղում ու քաղա­քում բուն էին դրել ավա­զա­կա­յին խմբեր, որոնք ազատ ու անվախ պարա­պում էին դրա­մա­շորթությամբ ու թալանչիությամբ։ Շատե­րը մաուզերնե­րով զինված՝ սպառնա­կան նամակներ էին գրում սրան ու նրան եւ փող պահանջում։ Ոչ մի մարդ իրեն ապա­հով չէր զգում։ Վերացվել էր իսպառ կյանքի ու գույքի ապա­հո­վությունը, իսկ երկրի իշխա­նությունը, անուժ էր դրա դեմ կռվե­լու։ Յուրա­քանչյուր օր, կառա­վա­րության կողմից ազդեր ու սպառնա­լիքներ էին տպագրվում, պատե­րին փակցվում, ազգաբնակչության մեջ տարածվում, սակայն սպառնա­լիքնե­րը մնում էին անկա­տար եւ ոչ մի ազդե­ցություն չէին անում» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն)։

«Լրա­գիրնե­րից եւ նամակնե­րից կտեսնեք, որ Կովկա­սը ահա­բեկված է եւ խուճա­պի է մատնված. սրա պատճա­ռը փնտրե­լու եք ոչ թե թշնա­մու գերա­զանց ուժե­րի մեջ, այլ մեր ներքին կացության. զորքը անբա­րո­յա­կա­նա­ցել է. տուն փախչողնե­րի փսի­խո­զը հասել է ծայրա­հե­ղության։ Սրա դեմ վերջերս միջոցնե­րի դիմե­ցինք՝ կիրարկե­լով մահվան պատի­ժը, եւ աջ-ձախ սկսել ենք զարկել. առա­ջին տպա­վո­րությունը լավ է։ Այս լքվա­ծությունը մեծա­պես ազդեց ճակատնե­րի վրա» (Հատված Արամ Մանուկյա­նի նամա­կից, 6 մարտի, 1918թ., Երեւան։ Աղբյուր՝ Արամ Մանուկյան, Հուշեր, Երեւան, 1990թ.)։

Այս ամե­նի դեմ վճռա­կան պայքար է սկսում Արամ Մանուկյա­նը։ Նա իր մոտ է կանչում հայտնի խմբա­պետ Դալի Ղազա­րին եւ հրա­մա­յում ամե­նա­կարճ ժամա­նա­կա­մի­ջո­ցում գնալ ռազմա­ճա­կատ։ Արա­մի հրա­մանն անմի­ջա­պես կատարվում է, եւ Դալի Ղազա­րը «Հայ Կանանց Միության կողմից կարված թավշյա դրո­շա­կով, որի վրան մակագրված էր «Մահ կամ Ազա­տություն» մեկնում է առաջնա­գիծ»։ Սակայն բոլոր խմբե­րի հրա­մա­նա­տարնե­րը չէին, որ ցանկա­նում էին ենթարկվել կարգուկա­նո­նին։

«Ղազա­րի խմբի մեկնե­լուց հետո, իր սխրա­գործություննե­րով հայտնի մաուզե­րիստ Չոլախ Գեւորգը, իր շուրջն է հավա­քում մնա­ցած մաուզե­րիստնե­րին եւ սկսում շարունա­կել իր «մաուզե­րիստա­կան» գործո­ղություննե­րը։ Արամ փաշա­յի հրա­մա­նով սկսե­ցին խիստ հալա­ծանքներ, գանա­կո­ծություններ ու բանտարկություններ մաուզե­րիստնե­րի շարքե­րում։ Այս ընթացքից վրդովված Չոլախ Գեւորգը մտնում է Ազգա­յին խորհուրդ՝ Արա­մի գրա­սենյա­կը, սկսում է հանդգնա­բար խոսել Արա­մի հետ եւ սպառնա­լիքներ կարդալ մաուզե­րիստնե­րին հալա­ծողնե­րի հասցեին։ Արա­մը զայրա­նա­լով դուրս է տանում նրան գրա­սենյա­կից եւ կարգադրում գնդա­կա­հա­րել նրան» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):

Շուտով Երեւա­նի Ազգա­յին խորհրդի որո­շումով ստեղծվում է արտա­կարգ դատա­րան՝ «Հեղա­փո­խա­կան Տրի­բունալ» անունով՝ իրա­վա­բան Գիգա Պետրոսյա­նի նախա­գա­հությամբ, որը հետա­գա­յում դարձավ Հայաստա­նի Հանրա­պե­տության արդա­րա­դա­տության առա­ջին նախա­րա­րը։

«Իբրեւ դատա­խազ հրա­վիրվեց իրա­վա­բան Լեւոն Մուշեղյա­նը, որ հետո ուղարկվեց Նախի­ջեւան թուրքե­րի մոտ, որպես հաշտա­րար պատգա­մա­վոր, ուր եւ տմարդո­րեն սպանվեց։ Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցի­չը ես էի։ Տրի­բունալն իր կարճա­տեւ կյանքում, որոշ դեր խաղաց կարգ ու կանոն երկրի մեջ մտցնե­լու գործում» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):

Ժողովրդա­կան դիկտա­տո­րը

Անիշխա­նության, ավե­լի ճիշտ՝ բազմա­թիվ իշխա­նություննե­րի առկա­յության պայմաննե­րում անհրա­ժեշտ էր Երեւա­նի նահանգում ստեղծել միասնա­կան գործա­դիր իշխա­նություն, որն իր վրա կվերցներ կարգուկա­նոն հաստա­տե­լու պատասխա­նատվությունը, կունե­նար վճռա­կա­նություն, կվա­յե­լեր ժողովրդի վստա­հությունը եւ կկա­րո­ղա­նար կասեցնել թուրքա­կան զորքե­րի մահա­բեր առաջխա­ղա­ցումը։ Այդ իշխա­նությունը Երեւա­նի Ազգա­յին խորհուրդն էր, որի գլխա­վոր դերա­կա­տա­րը Արամ Մանուկյանն էր։

1918թ. մարտի սկզբին Երեւա­նում մի խումբ զինվո­րա­կաններ որո­շում են, որ պարտություննե­րը կանգնեցնե­լու եւ իրադրությունը փրկե­լու համար անհրա­ժեշտ է դիկտա­տոր ընտրել, եւ ամա­ռա­յին ակումբում զինվո­րա­կան ժողով են հրա­վի­րում։ Այնտեղ սպա­նե­րից մեկն ասում է. «Այսպի­սի միմյանց չհասկա­ցող ու միմյանց հակա­սող իշխա­նություննե­րը չեն կարող երկի­րը փրկել անկումից։ Հարկա­վոր է ունե­նալ մեկ դիկտա­տոր, որին պիտի ենթարկվեն բոլոր տեսա­կի իշխա­նություննե­րը»։ Ելույթ են ունե­նում նաեւ այլ մասնա­կիցներ եւ առա­ջարկում տարբեր զինվո­րա­կաննե­րի թեկնա­ծությունը՝ Սիլիկյա­նի, Դանիել Բեկ-Փիրումյա­նի եւ այլն։ Այնուհե­տեւ ելույթ է ունե­նում Երեւա­նի պարետ Շահխա­թունին.

«Այս ծանր պայմաննե­րում պիտի ընտրել մեկին, որը ունե­նա լայն ժողովրդա­կա­նություն, ուժեղ կամք, վճռա­կա­նություն եւ երկրի դրությունն ըմբռնող մի անձնա­վո­րություն։ Այդպի­սի մարդ կարող է լինել եւ ոչ զինվո­րա­կան։ Այդպի­սի մի անձնա­վո­րություն ես ճանա­չում եմ հանձին Արամ փաշա­յի, որի վրա պետք է դնենք այդ ծանր պարտա­կա­նությունը եւ որը կարող է արդա­րացնել մեր հույսե­րը։ …Արամ փաշան է մեր դիկտա­տո­րը. գնանք դեպի նա եւ այս ծանր լուծը դնենք նրա շլինքին: Կեցցե Արամ փաշան» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):

«Ես ավե­լի անո­ղոք կլի­նեմ»

Ոգեւորված բազմությունը շարժվում է Արա­մի տուն, որն Ազա­տության փողո­ցում էր՝ Քալանթարյաննե­րի բնա­կա­րա­նում։ Ներկա­յա­ցուցիչնե­րը մտնում են ներս եւ Արա­մին հայտնում ժողո­վի որո­շումը։ Ժողո­վուրդն Արա­մին ձեռքե­րի վրա է առնում եւ տանում Ազգա­յին խորհրդի շենքի մոտ, որտեղ նա ելույթ է ունե­նում։

«Հրա­պա­րա­կավ հայտնում եմ, որ ես եմ խփել տվել Չոլախ Գեւորգին, որ մահ ու թալան էր սփռում իր շուրջը»:

«Շատ շնորհա­կալ եմ ձեր ցույց տված պատվի համար։ Ես եկել եմ այստեղ ծառա­յե­լու իմ հայրե­նի­քին եւ ազգին։ Կծա­ռա­յեմ, որքա­նի իմ ուժերս կնե­րեն։ Այդ ծանր պարտա­կա­նությունը, որ դնում եք ինձ վրա, հաճույքով ընդունում եմ, զգա­լով, որ այդ պաշտոնն էլ մի միջոց է հայրե­նի­քիս ծառա­յե­լու։ Բայց գիտցեք, որ ես դրա­նով ավե­լի անո­ղոք կլի­նիմ նրանց հանդեպ, ովքեր կթե­րա­նան հայրե­նի­քի հանդեպ կատա­րե­լու իրենց պարտա­կա­նությունը։

Հրա­պա­րա­կավ հայտնում եմ, որ ես եմ խփել տվել Չոլախ Գեւորգին՝ այն Գեւորգին, որ մահ ու թալան էր սփռում իր շուրջը։ Նման դեպքեր կանեմ նրանց հանդեպ, օրի­նա­վոր ճանա­պարհով, որոնք այս ծանր ճգնա­ժա­մին կխանգա­րեն մեր գործը եւ կվրդո­վեն հասա­րա­կության խաղա­ղությունը։ Ես կանեմ եւ կպա­հանջեմ յուրա­քանչյուրիցդ, ինչ որ պահանջում է մեր արյունա­թա­թախ հայրե­նի­քը» (Հովա­կիմ Մելիքյան, Արյան ճանա­պարհով, Հայրե­նիք, թիվ 4, 1925թ., Բոստոն):

Վահա­նովդ կամ վահա­նիդ վրա

Նույն օրե­րին, երբ Արամ փաշա­յին դիկտա­տոր էին հռչա­կում, «Աշխա­տանք» թերթը (հրա­տա­րա­կիչ խմբա­գիրնե­րից մեկը Արամ Մանուկյանն էր) դիմում է ժողովրդին՝ կոչ անե­լով զինվո­րագրվել հայկա­կան բանա­կին եւ զենքով պաշտպա­նել հայրե­նի­քը։

«Աշխա­տանք», 3 մարտի, 1918թ., Երեւան.

«Թող համոզվին ու ըմբռնեն ազգե­րու դեմոկրա­տիա­նե­րը, ինքնո­րոշման սկզբունք հայտա­րա­րողներն ու ընկերվա­րա­կան տեսա­կա­նեն ճառողնե­րը՝ թե տակա­վին սուրն է միմիայն այս երկրի վրա իրա­վունք որո­շո­ղը։

Թող յուրա­քանչյուր հայ դուրս գա զեն ի ձեռքին, դիմե ռազմա­բե­մը, իսկ վախկոտներն ու դասա­լիքնե­րը թող չի կնճռո­տին հայրե­նի­քը պաշտպա­նողնե­րու անբիծ ճակա­տը։

Շարժվի՛ր, հայ ժողո­վուրդ, դու որո­շած ես չի չքա­նալ այս աշխարհեն, դիմիր դեպի քու փառքդ ու անկումդ որո­շող մարտա­դաշտը, բայց այս անգամ՝ ՎԱՀԱՆՈՎԴ՝ ԿԱՄ ՎԱՀԱՆԻԴ ՎՐԱ»։

Վանի հերո­սա­մարտի խորհրդա­նիշ Արա­մը

Երեւա­նում ծավալվող իրա­դարձություննե­րից ընդա­մե­նը երեք տարի առաջ Արամ Մանուկյա­նը Վանում էր. նա հերո­սա­մարտի խորհրդա­նիշն էր: 1915 թվա­կա­նի մայի­սի 7‑ին նշա­նակվել էր Վանի ժամա­նա­կա­վոր նահանգա­պետ ու չորս ամիս, մինչ ռուսա­կան զորքի անակնկալ հեռա­նա­լը, ղեկա­վա­րում էր Վանը:

Արա­մի զինվո­րա­կան վերնա­շա­պի­կը

Վանի պայքա­րի հերո­սա­կան օրե­րի ամե­նա­վառ վավե­րագրե­րից մեկն Արամ Մանուկյա­նի զինվո­րա­կան վերնա­շա­պիկն է: Այն պահվում է Երեւա­նում՝ ՀՅԴ պատմության թանգա­րա­նում:

Արամ Մանուկյա­նը ծնվել է 1879թ. Զեյվա գյուղում (այժմ՝ Սյունի­քի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Առա­ջին անգամ Վան էր մեկնել 1904թ. աշնա­նը, որտեղ մեծ սեր ու հեղի­նա­կություն էր վայե­լել՝ ստա­նա­լով Վանի Արամ անունը: Առա­ջին աշխարհա­մարտի սկսվե­լուն պես կազմա­կերպել ու ղեկա­վա­րել էր Վանի ինքնա­պաշտպա­նա­կան մարտե­րը: Արամ Մանուկյա­նը Վանի նահանգա­պե­տության անկման եւ ռուսա­կան զորքե­րի անակնկալ նահանջի ժամա­նակ կազմա­կերպել էր Վասպուրա­կա­նի հայության գաղթն Արեւելյան Հայաստան, ինչի շնորհիվ փրկվել էր շուրջ 200 հազար մարդ:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը, Աստղիկ Հակոբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ