16.8 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Վանդակ

Մաս 12-րդ

Արևմտյան Հայաստա­նը, տարբե­րություն արև­ելյա­նի, նար ուներ «էրգիր», այսինքն երկիր՝ հայրե­նիք բնութագրումը, մինչդեռ արև­ելյա­նի մասին երբեք այդպես չի խոսվել: 

Հրանտ Տէր Աբրա­հա­մեան

Ներկա­յացնում ենք պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի և «Կողբ» հիմնադրա­մի կողմից մշակված «Ռուս-թուրքա­կան վանդակ» պատմա­վերլուծա­կան հաղորդա­շա­րի 12-րդ մասը:

Անկա­խություն և գիտակցում

Նախորդ հատվա­ծում խոսե­լով Սարդա­րա­պա­տի ճակա­կա­տա­մարտի մասին և ներկա­յացնե­լով այդ ամե­նի ոչ թե ժամա­նա­կագրա­կան ու փաստա­կան, այլ սկզբունքա­յին էությունը, ասյ հատվա­ծում Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց անկա­խության մասին, ավե­լի կոնկրետ 1918թ. մայի­սի 28‑ի Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության հռչակման և դրա սկզբունքա­յին ու հոգե­բա­նա­կան էության:

Ընդհա­նուր առմամբ 1918թ. մայի­սի 28‑ը ոչ թե պարզաօես քաղա­քա­կան գործընթաց էր, որը մի քանի տարի տևող տրա­մա­բա­նա­կան հանգրվա­ծը գտավ այդ օրը, այլ շատ ավե­լի մեծ, ին չոր չափով նաև ոչ լիո­վին պարզ մի երև­ույթ: Անկա­խությունն ինքն իրե­նով եղել է հայ ժողովրդի նպա­տակնե­րից մեկը և տեղ է գտել հայկա­կան երեք կուսակցություննե­րի ծրագրե­րում, բայց կան որոշ կետեր, որոնց վրա պետք է լույս սփռել:

Նախ, հայկա­կան տրա­մա­բա­նության մեջ անկախ Հայաստան ասվա­ծը վերա­բե­րել է հիմնա­կա­նում արևմտյան Հայաստա­նին: Լավ թե վատ, հայ քաղա­քա­կան միտքը այդպես է կառուցել իր քաղա­քա­կան ծրագրա­յին ապա­գան: Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ այդ թեմա­յով գիտա­կան ուսումնա­սի­րություններ արված չեն և այդ պատճա­ռով առայժմ կարե­լի է ենթադրություններ անել, բայց հաստատ ասել չի կարե­լի, թե ինչն է պատճառ հանդի­սա­ցել Հայաստա­նի անկա­խությունը պատկե­րացնել թուրքա­կան հատվա­ծում գտնվող մարզե­րում: Ըստ էության միայն Ս.Դ. Հնչակյաններ են Հայաստա­նի ազա­տագրությունը երա­զա­յին տեսլա­կա­նով պատկե­րացրել թուրքա­կան, ռուսա­կան որ միայն իրենց մոտ է հանդի­պում՝ պարսկա­կան Հայաստա­նի միա­վո­րումով, բաից այդ ամե­նը չափից ավե­լի մշուշա­յին երա­զանք էր ծրագրա­յին նպա­տակ համա­րե­լու հարցում: 

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նշեց, որ արևմտյան Հայաստա­նը, տարբե­րություն արև­ելյա­նի, նար ուներ «էրգիր», այսինքն երկիր՝ հայրե­նիք բնութագրումը, մինչդեռ արև­ելյա­նի մասին երբեք այդպես չի խոսվել: 

Հայաստա­նի ազա­տագրության համար արված ծրագրա­յին գործընթացնե­րը, որի սկիզբ կարե­լի է համա­րել Իսրա­յել Օրու գործունեությունը, հատ ու կենտ անգամներ է շոշա­փել արև­ելյան Հայաստա­նը, հիմնա­կան ջանքերն ուղղված են եղել արևմտյան Հայաստա­նի ազա­տագրմա­նը: Այդ հատկա­պես ցայտուն երև­աց հայ քաղա­քա­կան կուսակցություննե­րի գործունեության ժամա­նակ:

Մեր պատմագրությունը, ինչպես նշում է ՀՐանտ Տէր-Աբրա­համյա­նը, հայե­րին մշտա­պես պատկե­րել մի փոքր խեղճուկրակ ժողովրդի, որին բոլորն անպայման ուզում են կոտո­րեն, և այդ տրա­մա­բա­նությունը ոչ միայն զուրկ է եղել քաղա­քա­կան ռացիո­նա­լիզմից, այլև ստեղծել է հոգե­բա­նա­կան բազմա­թիվ բարդույթներ, որոնց խորացման հետև­անքնե­րից մեկն էր նաև 1918թ. դրությամբ Հայաստա­նի անկա­խության անհնա­րի­նության գաղա­փա­րը հայ քաղա­քա­կան էլի­տա­յի մտքե­րում: Եթե անկա­խության գաղա­փար կար, ապա վերա­բե­րում էր արևմտյան Հայաստա­նին, այն էլ ռուսա­կան հովա­նու ներքո: Հայաստա­նի անկա­խության այս ռուսա­կան քողի տարա­ծող համա­րում են Իսրա­յել Օրուն, ով Պետրոս 1‑ին առա­ջարկում էր ռազմակն արշա­վանք սկսել դեպի Հայաստան, բայց մոռա­նում են, որ մինչև Պետրոս 1‑ին դիմե­լը, Իսրա­յել Օրին մոտ 20 տարի փորձում էր իրա­կա­նություն դարձնել եվրո­պա­կան, առա­վե­լա­պես գերմա­նա­կան, ավստրիա­կան հնա­րա­վո­րություննե­րը:

Ընդ որում հետաքրքիր է, որ Հայաստա­նի ապա­գա­յի օտա­րերկրյա ծրագրե­րը հիմնա­կա­նում ունի ռուսա­կան, թուրքա­կան, գերմա­նա­կան ծագում: Ռուսա­կա­նի մասին արդեն բավա­կա­նա­չափ խոսվել է, իսկ ահա թուրքա­կան և գերմա­նա­կա­նը բավա­կան հետաքրքիր է: Հետաքրքիր է նրա­նով, որ 1918թ. հայե­րը, երբ էլի դադա­րում էին սեփա­կան անկա­խությա­նը հավա­տալ և նույնիսկ պատրաստ էին վրա­ցի­նե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի հետ անհասկա­նա­լի Սեյմ ձևա­վո­րե­լու, ապա թուրքե­րը, ովքեր 1914թ. հայե­րին առա­ջարկում էին իրենց կողմից կռվել և ստա­նալ անկախ արև­ելյան Հայաստան, հենց 1918թ. իրենք ստի­պում էին անդրկովկասյան երկրնե­րին հռչա­կել իրենց անկա­խություննե­րը: Թուրքե­րը պատճառներ ունեին այդպես անե­լու և նրանց ձեռք էր տալիս թույլ Անդրկովկա­սը, որին մշտա­պես ակերլի է հսկել: Գերմա­նա­ցի­նե­րը ավե­լի տրա­մադրված էին Հայաստա­նը վրա­ցա­կան պետության մեջ տեսնե­լուն, մինչդեռ հայե­րը կրկին չէին կարո­ղա­նում այդ նույն 1918թ-ին անկա­խությունն ընդունել ներքին համոզմունքով, ենթա­գի­տակցա­կան, այսպես ասած գենե­տիկ մարարդա­կով: 1918թ. մայի­սի 28-ից երկու ամիս առաջ, մեկ ամիս առաջ հայ քաղա­քակն էլի­տան շարունա­կում էի կառչած մնալ ռուսա­կան տրա­մա­բա­նությունից, թեև ռուսներն էլ չկա­յին, գնա­ցել էին անդրկովկա­սից:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը նաև համե­մա­տա­կան անցկացրեց Խորհրդա­յին Հայաստա­նի, դրա­նից առաջ ու հետո եղած իրո­ղություննե­րի հոգե­բա­նա­կան ընդունմա­նը և ապա կրկին շոշա­փեց անկա­խության գաղա­փա­րը կրե­լու փիլի­սո­փա­կա­յա­կան մակարդա­կի համոզմունք լինե­լու անհրա­ժեշտության մասին:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ