15.8 C
Yerevan

Երև­անն Ու Անկա­րան Տեսնում Են Տարբեր Արա­գություններ

Անկա­րան կարգա­վորման գործընթա­ցին նայում է թերևս հենց այդ պրիզմա­յով և անկասկած է, որ այստեղ Հայաստա­նի և Թուրքիա­յի չափման ելա­կե­տե­րը կամ մեկնա­կե­տե­րը և մոտիվնե­րը էապես տարբեր են:

Հակոբ Բադալյան

«Ինչպես տեսնում եք, առ այս պահը չկա առա­ջընթաց», հայ-թուրքա­կան կարգա­վորման գործընթա­ցի շուրջ աշխա­տանքա­յին հերթա­կան հանդի­պումից առաջ հայաստանցի լրագրողնե­րի հետ ճեպազրույցում ասել է Հայաստա­նի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյա­նը: Հուլի­սի 1‑ին Վիեննա­յում Ռուբինյա­նը հերթա­կան հանդի­պումը կունե­նա իր թուրք գործընկե­րոջ՝ Սերդար Քըլը­չի հետ: Հայաստա­նի հատուկ բանագնա­ցի հայտա­րա­րությունը հատկա­պես ուշագրավ է օրերս Թուրքիա­յի նախա­գա­հի խորհրդա­կան Իբրա­հիմ Քալը­նի այն հայտա­րա­րության ֆոնին, որում Քալը­նի խոսում է հայ-թուրքա­կան հարա­բե­րության կարգա­վորման գործընթա­ցի արագ ընթացքի մասին: Արագ ընթացքը ենթադրում է որո­շա­կի առա­ջընթաց: Քալը­նի այդ հայտա­րա­րությունը հնչել էր Հաբերթուրքի հետ նրա հարցազրույցում, որն էլ եղել էր Լավրո­վի՝ Բաքու այցին զուգա­հեռ: Էրդո­ղա­նի խորհրդա­կանն ասում է, որ կարգա­վորման գործընթա­ցը շարժվում է արագ, իսկ Հայաստա­նի բանագնա­ցը նշում է, որ չկա տեսա­նե­լի առա­ջընթաց: Ընդ որում, հրա­պա­րա­կա­յին մակարդա­կում անկասկած է, որ առա­ջընթաց առկա չէ, չկա հունվա­րից սկսած հանդի­պումնե­րի շոշա­փե­լի արդյունք: Սակայն, այդ իրա­վի­ճա­կը թերևս զարմա­նա­լի էլ չէ:

Եվ դա պայմա­նա­վորված  չէ լոկ նրա­նով, որ հայ-թուրքա­կան հարա­բե­րության հարցը գործնա­կա­նում շատ ավե­լի բարդ ու բազմա­շերտ է, քան լոկ արցախյան կամ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությամբ պայմա­նա­վորված լինե­լու հանգա­մանքը: Գուցե իհարկե հենց սկզբից այն այսպես ասած «կախվա­ծության մեջ» է հայտնվել այդ հարցից, սակայն դրա­նով հանդերձ հայ-թուրքակկան հարա­բե­րության խնդի­րը հետխորհրդա­յին մոտ երեք տաասնամյա­կի ընթացքում իր վրա կրել ու կրում է աշխարհա­քա­ղա­քա­կան և աշխարհա­կարգա­յին վերա­փո­խումնե­րի ազդե­ցությունը: Այդ իմաստով, եթե Հայաստա­նի համար հայ-թուրքա­կան կարգա­վորման հարցը անվտանգության, ռազմա-քաղա­քա­կան կայունության ապա­հովման խնդիրնե­րի համա­լի­րի էական բաղադրիչնե­րից է, ապա Թուրքիա­յի համար այդ հարցը ավե­լի շուտ երրորդ կողմե­րի հետ աշխա­տանքի միջոց է, մասնա­վո­րա­պես աշխարհա­կարգա­յին դիմա­կա­յության մեջ գտնվող տարբեր բևեռնե­րի՝ այդ բևեռնե­րի դիմա­կա­յությունից առա­վե­լա­գույնը քաղե­լու նպա­տա­կադրումով:

Անկա­րան կարգա­վորման գործընթա­ցին նայում է թերևս հենց այդ պրիզմա­յով և անկասկած է, որ այստեղ Հայաստա­նի և Թուրքիա­յի չափման ելա­կե­տե­րը կամ մեկնա­կե­տե­րը և մոտիվնե­րը էապես տարբեր են: Սա չի նշա­նա­կում իհարկե, որ այդ տարբե­րությունը պետք է լինի կարգա­վորման ուղղությամբ աշխա­տանքը դադա­րեցնե­լու հիմք: Պարզա­պես, այդ աշխա­տանքի առնչությամբ չպետք է լինեն գերսպա­սումներ կամ չափա­զանցված ակնկա­լիքներ, ըստ այդմ Երև­ա­նի համար էլ իրա­կան քաղա­քա­կա­նության ռեժի­մում թերևս առա­վել էական պետք է լինի գործընթա­ցը, քան դրա որևէ արդյունքի նպա­տա­կադրումը: Իհարկե, անհնար է մասնակցել գործընթա­ցի առանց արդյունքի մասին հստակ պատկե­րա­ցումնե­րի, սակայն հաշվի առնե­լով այն միջա­վայրը, որտեղ արդյունքի հեռանկա­րը իրա­պես շոշա­փե­լի չէ, պետք է կենտրո­նա­նալ գործընթա­ցի վրա և այն պահելն ու աշխա­տանքա­յին ռեժի­մը շարունա­կե­լը պետք է դառնա մարտա­վա­րա­կան նպա­տակ:

Առնչվող Հոդվածներ