15.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ալեքսանդր Խատիսյա­նը գրում է, որ իրենք բանակցություննե­րի էին եկել հաշտություն կնքե­լու, սակայն հեռա­նում էին «պատե­րազմը տանե­լով»:

1918թ. մարտի վերջին Տրա­պի­զո­նի բանակցություննե­րը փակուղի էին մտել: Թուրքե­րը նախ մերժել էին Արեւմտյան Հայաստա­նում հայկա­կան ինքնա­վա­րության հարցը, այնուհե­տեւ Անդրկովկասյան պատվի­րա­կությունից պահանջել ընդունել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմաննե­րը, եւ անհա­պաղ հանձնել Կարսը, Արդա­հանն ու Բաթումը:

Չնա­յած բանակցություննե­րը դեռ շարունակվում էին, մարտի 30-ին թուրքե­րը վերջնա­գիր են ներկա­յացնում Բաթումի ամրո­ցի հրա­մա­նա­տա­րին՝ սպառնա­լով, որ հակա­ռակ դեպքում ապրի­լի 1‑ին սկսե­լու են քաղա­քի գրո­հը: Այս դեպքե­րից մի քանի օր առաջ պատվի­րա­կության ղեկա­վար Չխենկե­լին Թիֆլի­սից ստա­ցել էր Անդրկովկասյան կառա­վա­րության հեռա­գի­րը, որով համա­ձայնում էին թուրքե­րին զիջել Կարսի նահանգը, Արդվի­նի մի մասը, բայց ոչ մի կերպ՝ Բաթումը: Իր պատասխան հեռագրում Չխենկե­լին պնդել էր ընդունել Բրեստ-Լիտովսկի համա­ձայնա­գի­րը: Մարտի 28-ին Չխենկե­լին թուրքա­կան պատվի­րա­կության ղեկա­վար Ռաուֆ բեյին հայտնում է, որ իրենք ընդունում են Բրեստի պայմա­նա­գի­րը եւ հետա­գա բանակցություննե­րը շարունակվե­լու են դրա հիման վրա:

«Կառա­վա­րությունը չէր ստո­րա­նա մինչեւ կատա­կերգության»

1918թ. մարտի 31-ին Գեգեչկո­րին Անդրկովկասյան սեյմին հայտնում է, թե երկու թուրք սպա­ներ հանդի­պել են Բաթումի պարե­տին եւ պահանջել հանձնվել: Պարե­տը չի կատա­րել պահանջը: Գեգեչկո­րին դատա­պարտում էր թուրքե­րի քաղա­քա­կա­նությունը՝ նշե­լով, որ նրանք են դիմել հաշտության բանակցություններ սկսե­լու առա­ջարկով:

«Եթե մենք կարծեինք, թե այդ արվում է սոսկ Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրին սանկցիա տալու համար, կառա­վա­րությունը չէր ստո­րա­նա մինչեւ կատա­կերգության, որին վերածվեց հաշտության վեհա­ժո­ղո­վը»,- ասել էր Գեգեչկո­րին: Խոսե­լով հեղա­փո­խության եւ սահմաննե­րի պաշտպա­նության անհրա­ժեշտության մասին՝ Գեգեչկո­րին կոչ էր անում քաղա­քա­կան ուժե­րին միա­վորվել եւ համա­տեղ ջանքե­րով դիմա­կա­յել արտա­քին թշնա­մուն: Այդ օրվա քննարկման արդյունքում Անդրկովկասյան սեյմը 4 կետից բաղկա­ցած բանա­ձեւ է ընդունում․ 

  1. Հաշտության բանակցություննե­րը դադա­րեցվում են եւ պատգա­մա­վո­րությանն առա­ջարկվում է անմի­ջա­պես հեռա­նալ Տրա­պի­զո­նից: 
  2. Անդրկովկա­սում պաշտո­նա­պես պատե­րազմա­կան դրություն է հայտա­րարվում: 
  3. Ստեղծվում է հատուկ կոլե­գիալ մարմին ռազմա­կան գործո­ղություննե­րը վարե­լու համար, որի կազմում ընդգրկվում են զինվո­րա­կան, ներքին գործե­րի եւ ֆինանսնե­րի նախա­րարնե­րը: 
  4. Սեյմը դիմում է Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րին՝ ասե­լով, թե հաշտության բոլոր միջոցնե­րը սպառված են եւ «մնում է զենքը ձեռքին կանգնել ի պաշտպա­նություն հայրե­նի­քի ու հեղա­փո­խության»:

Հեռա­ցում Տրա­պի­զո­նից

Ստա­նա­լով Սեյմի հեռա­գի­րը՝ անդրկովկասյան պատվի­րա­կությունը ապրի­լի 1‑ին որո­շում է հեռա­նալ Տրա­պի­զո­նից՝ թուրքե­րին չհայտնե­լով բուն պատճա­ռը: Չխենկե­լու հանձնա­րա­րությամբ երկու հոգի մնում են՝ թուրքե­րի հետ ծածուկ հարա­բե­րություններ պահե­լու նպա­տա­կով:

 «Պատվի­րա­կությունը զգա­լով ինքզինքը անել կացության մեջ եւ վախե­նա­լով ապա­գա աղետնե­րից՝ հաղորդեց թուրքա­կան պատվի­րա­կությա­նը, թե ինքը պարտա­վորված է մեկնել Թիֆլիս, եւ որ այդ մեկնումը պետք է նկա­տել ոչ թե խզում, այլ բանակցություննե­րի ժամա­նա­կա­վոր ընդհա­տում: Չխենկե­լին, որ միա­ժա­մա­նակ իրեն պահում էր եւ իբրեւ վրաց ժողովրդի ներկա­յա­ցուցիչ, եւ, ինչպես հետո պարզվեց, մյուս պատգա­մա­վորնե­րի թիկունքում վարում էր վրա­ցա­կան քաղա­քա­կա­նություն, Տրա­պի­զո­նում թողեց ազգա­յին-դեմոկրատնե­րի պարագլուխ Վեշա­պե­լիին՝ գործե­լու համար հօգուտ վրաց ազգա­յին շահե­րի: Մնաց նաեւ ազգա­յին-դեմոկրատ մյուս պարագլուխ Գվա­զա­վան» (Սիմոն Վրացյան, Հայաստա­նի Հանրա­պե­տություն, Երեւան, 1993):

Թուրքա­կան դրո­շը Բաթումում 

Ալեքսանդր Խատիսյա­նը գրում է, որ իրենք բանակցություննե­րի էին եկել հաշտություն կնքե­լու, սակայն հեռա­նում էին «պատե­րազմը տանե­լով»: Տրա­պի­զո­նից պատվի­րա­կությունն ուղեւորվում է Բաթում, սակայն ապրի­լի 2‑ին մոտե­նա­լով քաղա­քին՝ նրանք տեսնում են թուրքա­կան դրո­շը եւ փոխում ուղղությունը:

«Պայծառ, արեւոտ օր մըն էր: Օդը այնքան թափանցիկ էր, որ դյուրությամբ հեռունե­րը կտեսնեինք: Հանկարծ, մեր նավա­պե­տը հուզված մոտե­ցավ ինձ ու Չխենկե­լիին եւ կես ձայնով ըսավ. ամրո­ցի վրա թուրքա­կան դրո­շակ կտեսնեմ, քաղա­քը թուրքե­րուն ձեռքն է, եւ մենք չենք կրնար մտնել նավա­հանգիստ: Եվ իրավ, Բաթումի ամրության վրա կծա­ծա­ներ թրքա­կան դրո­շա­կը եւ քաղա­քը, անկասկած, թուրքե­րու ձեռքն էր: Փոքրիկ խորհրդակցությունե մը ետք, որո­շե­ցինք մեր նավը ուղղել դեպի Փոթի: Քանի մը ժամ ետքը հասած էինք. ճանա­պարհին տեսանք բազմա­թիվ նավեր ու նավակներ լեցված վրա­ցի զինվորնե­րով, որոնք կփախչեին Բաթումեն» (Ալեքսանդր Խատիսյան, Հայաստա­նի Հանրա­պե­տության ծագումն ու զարգա­ցումը, 1968):

Թիֆլիս հասնե­լուց հետո հայկա­կան պատվի­րա­կության անդամներն իմա­նում են, որ Բաթումը հանձնվել էր առանց դիմադրության: Բաթումից անմի­ջա­պես հետո թուրքա­կան բանա­կը շարունա­կել էր առաջխա­ղա­ցումը եւ գրա­վել Օզուրկեթն ու Աբասթումա­նը:

Անդրկովկասյան պատվի­րա­կության հեռա­նա­լուց մեկ օր անց Տրա­պի­զոն է գալիս Էնվե­րը՝ Կովկասյան արշա­վանքը ղեկա­վա­րե­լու: Հայտնի է դառնում նաեւ, որ պատվի­րա­կության անդամնե­րից երկու մահմե­դա­կան եւ մեկ վրա­ցի Տրա­պի­զո­նից մեկնել էին Կ.Պոլիս՝ դարձյալ առանձին բանակցություննե­րի: Թուրքա­կան առաջխա­ղա­ցումը ստի­պում էր ամեն մեկին իր գլխի ճարը տեսնել, եւ Անդրկովկասյան սեյմն արա­գո­րեն քայքայվում էր։ Էնվե­րը հայտա­րա­րել էր, որ եթե «հայե­րը թողնեն իրենց ռուսա­կան օրիենտա­ցիան եւ ձեռք քաշեն անգլիա­ցի­նե­րից ու ընդգրկեն թուրքա­կան օրիենտա­ցիան, նրանք չեն ենթարկվի հալա­ծանքի, իսկ եթե շարունա­կեն կռվել Թուրքիա­յի դեմ, նրանց ֆիզի­կա­կան գոյության մասին պատասխա­նա­տու լինել չի կարող ինքը՝ Էնվեր փաշան»:

«Ժամե­րով խոսում էինք»

Բանակցություննե­րի տապա­լումը, թուրքե­րի պահանջներն ու զորքի առաջխա­ղա­ցումը սպառնում էր առա­ջին հերթին հայե­րին, եւ ստեղծված պայմաննե­րում կողմնո­րոշվե­լու եւ գործո­ղություննե­րի ընթացքը որո­շե­լու նպա­տա­կով 1918թ. ապրի­լի 6–8‑ը Ալեքսանդրա­պո­լում գումարվում է հայկա­կան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան կազմա­վո­րումնե­րի արտա­կարգ խորհրդակցություն: Մասնակցում էին Անդրկովկասյան սեյմի եւ կառա­վա­րության հայ անդամնե­րը, Երեւա­նի, Կարսի, նահանգա­կան կոմի­սարնե­րը, ՀՅԴ արեւելյան բյուրո­յի, Երեւա­նի ազգա­յին խորհրդի, Հայ զինվո­րա­կան միության, ռազմա­կան եւ այլ կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը:

Առա­ջին նիստում ռազմա­ճա­կա­տի դրությունը ներկա­յացնում է Հայկա­կան կորպուսի հրա­մա­նա­տար Թովմաս Նազարբեկյա­նը:

«Գեն. Նազարբե­կո­վը տալիս է մի քանի լրա­ցուցիչ տեղե­կություններ ֆրոնտի մասին: Այժմ ամբողջ ֆրոնտում ունենք 6 հազար զինվոր, որ մեծ թիվ չէ, իհարկե, քանի որ նախա­ձեռնությունը պատկա­նում է թշնա­մուն, մենք չունենք հետա­խուզություն: Կարսի պաշտպա­նության համար եղած ուժե­րը քիչ են, մեզ հարկա­վոր են նոր ուժեր, եղածնե­րը քիչ են: Զորքը չունի բավա­րար հագուստ, սնունդն էլ գոհա­ցուցիչ չէ, հոգնած են զորա­մա­սե­րը, չեն թարմացվում նոր ուժե­րով: Մենք մենակ դիմադրել չենք կարող թշնա­մուն, տաճկա­հա­յե­րից էլ առանձին օգնություն չպետք է սպա­սենք»: (Համա­հայկա­կան խորհրդակցություններ (1912–1920թթ.), Փաստաթղթե­րի ժողո­վա­ծու, Երեւան, 2004):

Հաջորդ օրը՝ ապրի­լի 7‑ին, համա­ժո­ղո­վը լսում է Ալեքսանդր Խատիսյա­նի զեկուցումը Տրա­պի­զո­նի բանակցություննե­րի, թուրքե­րի պահանջնե­րի եւ թաթարնե­րի ու վրա­ցի­նե­րի գործե­լա­կերպի մասին։ Նա հայտնում է, որ 38 օրվա ընթացքում Տրա­պի­զո­նում ունե­ցել են 6 ընդհա­նուր եւ 46 նիստ՝ պատվի­րա­կության կազմով։ «Ունե­ցել ենք մասնա­վոր խորհրդակցություններ տաճիկնե­րի հետ եւ՛ ընդհա­նուր, եւ՛ մասնա­վոր. խոսում էինք ժամե­րով»,- ասել էր Խատիսյա­նը։

Չարյաց փոքրա­գույնը

Քննարկման ժամա­նակ ներկա­նե­րը լսում են նաեւ Հովհաննես Քաջազնունու տեսա­կե­տը, որը, ինչպես եւ Խատիսյա­նը, գտնում էր, որ Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրի ընդունումը չարյաց փոքրա­գույնն է։ Ըստ Քաջազնունու՝ Բրեստի պայմա­նա­գի­րը թուրքե­րի համար չափա­զանց մեծ ձեռքբե­րում էր․ գրե­թե 200 տարվա ընթացքում պարտվե­լով ռուսնե­րին՝ այժմ նրանք կարո­ղա­ցել էին հաղթա­նակ կորզել, եւ չէին կարող իրենց ժողովրդին բացատրել, թե ինչու են զիջումներ անում Անդրկովկա­սին։ Բացի այդ, թուրքե­րը վստահ չէին, որ Անդրկովկա­սը վերջնա­կա­նա­պես անջատվել է Ռուսաստա­նից, հետեւա­բար ցանկա­նում էին իրենց իսկ ռազմա­կան անվտանգության համար հետ ստա­նալ Կարսի եւ Բաթումի ամրոցնե­րը։ Քաջազնունին նաեւ նշում էր, որ թուրքե­րի հավակնություննե­րը հնա­րա­վոր է կանգնեցնել միայն ուժեղ բանա­կի եւ թիկունքի կայունության շնորհիվ, ինչը, նրա կարծի­քով, այդ պահին անհնար էր։

«Պատե­րազմ մղե­լու համար անհրա­ժեշտ է զորք ունե­նալ, իսկ մենք չունենք, քանի որ զինված, բայց վատ կազմա­կերպված, չմարզված անկարգա­պահ զանգվա­ծը դեռեւս զորք չէ։ Հաջող պատե­րազմի համար զորքը պետք է ունե­նա ապա­հովված թիկունք։ Պատե­րազմը կխո­րացնի ներքին անարխիան թիկունքում, արյունա­լի անկարգություննե­րը, ինչը կքայքա­յի առանց այն էլ վատ կազմա­կերպված ռազմա­ճա­կա­տը»,- ասում էր Քաջազնունին։

 Հայե­րը շատ լավ հասկա­նում էին, որ Կարսը կորցնե­լու դեպքում անմի­ջա­պես հարվա­ծի տակ էին հայտնվե­լու Ալեքսանդրա­պոլն ու Երեւա­նը, իսկ երաշխիք, որ թուրքե­րը Կարսը վերցնե­լով կանգ էին առնե­լու, ոչ ոք չուներ։

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ