15.8 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հանկարծ նկա­տե­ցի, թե ինչպես առա­ջի շարքից կամա­ցուկ վեր բարձրա­ցավ մի սպի­տա­կա­հեր գլուխ. Քաջազնունին էր: Կորագլուխ, համրա­քայլ, խոր լռության մեջ ամբիոն բարձրա­ցավ: Ինձ այնպես թվաց, թե նա իր հետ տանում էր դեպի ամբիոն մի ծանր բեռ: — Ինչո՞ւ էր նա գլխա­կոր ու կորա­քա­մակ…


Տրա­պի­զո­նի բանակցություննե­րի տապա­լումից եւ պատվի­րա­կության վերա­դարձից հետո Անդրկովկա­սի կառա­վա­րության առջեւ մի հրա­տապ խնդիր էր ծառա­ցած՝ անկա­խության հռչա­կումը: Թուրքերն Անդրկովկա­սը չէին համա­րում Ռուսաստա­նից անջատված ինքնուրույն պետություն եւ պահանջում էին կատա­րել Բրեստ-Լիտովսկի պայմա­նագրի դրույթնե­րը, ինչը եւ արել էին պատվի­րակնե­րը:

1918թ. ապրի­լի 9‑ին Անդրկովկասյան սեյմը արտա­կարգ նիստ է հրա­վի­րում Անդրկովկա­սի անկա­խությունը քննարկե­լու համար: Նիստն ուշագրավ էր նրա­նով, որ այն ուժե­րը, որոնք նախկի­նում ոչինչ չէին անում Անդրկովկա­սի պաշտպա­նությունն ու զորա­կո­չը կազմա­կերպե­լու գործում, այժմ հայտա­րա­րություններ էին անում ինքնա­պաշտպա­նության անհրա­ժեշտության եւ ազգա­յին հպարտության մասին:

Սոցիալ-դեմոկրա­տա­կան խմբակցության ներկա­յա­ցուցիչ Օնիաշվի­լին, որը Անդրկովկա­սի անկա­խության հռչակման հանձնախմբի հիմնա­կան զեկուցողն էր, ասում էր, որ ռուսա­կան «օրիենտա­ցիա» ընդունե­լու իմաստն այն էր, որ Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րը հավա­տա­ցած էին, թե Ռուսաստա­նը կարող է իրենց պաշտպա­նել արտա­քին թշնա­մի­նե­րից ու ներքին անկարգություննե­րից:

«Իդեալնե­րը այլանդակ կերպա­րանք ընդունե­ցին»

«Այժմ ռուսա­կան օրիենտա­ցիան իսկա­պես հետա­դի­մա­կան է, եւ հեղա­փո­խա­կան պարտքի գիտակցությունը պահանջում է մեզնից վանել այդ ուղղությունը եւ նորը որո­նել: Ռուսաստա­նի անբա­ժան ամբողջությունը, որի մի մասն էլ Անդրկովկասն է, այսօր գոյություն ունի լոկ խոսքով, իսկ փաստո­րեն չկա այդ ամբողջությունը, եւ մեզ համար միակ ելքն է հայտա­րա­րել Անդրկովկա­սի ֆեդե­րա­տիվ-դեմոկրա­տա­կան հանրա­պե­տության անկա­խությունը»,- ասել էր Օնիաշվի­լին: Նա նշում էր, որ ստո­րագրե­լով Բրեստ-Լիտովսկի պայմա­նա­գի­րը, Ռուսաստա­նը Անդրկովկա­սը Թուրքիա­յին էր զիջել եւ մեծ «վիրա­վո­րանք հասցրել Անդրկովկա­սի ժողո­վուրդնե­րին»:

Ռասուլզա­դեն դժգո­հում էր Բրեստի պայմա­նագրից՝ իր վրդովմունքը հայտնե­լով Կարսի, Արդա­հա­նի եւ Բաթումի կորստյան առի­թով: Իհարկե, Սեյմում նա չէր ասում, որ Անդրկովկա­սի թաթա­րա­կան բնակչությունը ամեն կերպ խոչընդո­տում էր այդ նույն շրջաննե­րի պաշտպա­նությա­նը, խափա­նում գնացքնե­րի երթեւե­կությունը, որոնք զենք եւ սպա­ռա­զի­նություն էին տեղա­փո­խում սահմաննե­րում մարտնչող հայ զինվորնե­րին:

Սեյմում Անդրկովկա­սի անկա­խությա­նը դեմ է արտա­հայտվում սահմա­նա­դիր-դեմոկրա­տա­կան (կադետ) կուսակցության ներկա­յա­ցուցիչ Սեմյո­նո­վը: Նա ասում էր, որ անկա­խություն հռչա­կե­լը նշա­նա­կում է անմի­ջա­պես հայտնվել թուրք-գերմա­նա­կան ազդե­ցության տակ: «Կարծում եք, որ նա (Գերմա­նիան) ժողո­վուրդնե­րի ինքնո­րոշման իրավո՞ւնքն է պաշտպա­նում, թե՞ Անդրկովկա­սի շահե­րի մասին է մտա­ծում: Ո՛չ: Գերմա­նիա­յին հարկա­վոր է, որ Անդրկովկասն էլ մտնի կենտրո­նա­կան դաշնակցության մեջ եւ թույլ տա, որ գերմա­նա­կան զորքե­րը անցնեն այդ երկրով՝ հարվա­ծե­լու անգլիա­ցի­նե­րին»:

«Հորի­զո­նի» թղթա­կի­ցը, որը հետեւում էր Սեյմի՝ ապրի­լի 9‑ի նիստին, հետո գրում էր, որ հնչող իրա­րա­մերժ կարծիքներն ու մտքե­րը ընդհատվում էին պատգա­մա­վորնե­րի աղմուկով, ծիծա­ղով, ծափա­հա­րություննե­րով… «Հուղարկա­վո­րություն, թաղում է…», «Ծննդա­բե­րության երկունք…», «Именины…», «Դեմոկրա­տիան փորում է իր գերեզմա­նը…», «Եթե մեզ ուժով անջա­տեն Ռուսաստա­նից, մեր վերքից դուրս կծո­րա մեր ամբողջ արյունը…»:

«Հորի­զոն», 24 (11) ապրի­լի, 1918թ., թիվ 76

«Հանկարծ նկա­տե­ցի, թե ինչպես առա­ջի շարքից կամա­ցուկ վեր բարձրա­ցավ մի սպի­տա­կա­հեր գլուխ. Քաջազնունին էր: Կորագլուխ, համրա­քայլ, խոր լռության մեջ ամբիոն բարձրա­ցավ: Ինձ այնպես թվաց, թե նա իր հետ տանում էր դեպի ամբիոն մի ծանր բեռ: — Ինչո՞ւ էր նա գլխա­կոր ու կորա­քա­մակ…

«Սեյմի Դաշնակցա­կան ֆրակցիան խորա­պես գիտակցե­լով այն մեծ պատասխա­նատվությունը, որ նա վերցնում է իր վրա այս պատմա­կան րոպեին, հայտա­րա­րում է, որ ընդունում է Անդրկովկա­սի անկա­խությունը»:

Եվ ուրիշ ոչինչ: Լռեց ու ցած իջավ…»:

Անդրկովկա­սի անկա­խությունը

Սեյմը ձայնե­րի մեծա­մասնությամբ ընդունում է Անդրկովկա­սի անկա­խությունը, անջա­տումը Ռուսաստա­նից եւ հայտա­րա­րում ֆեդե­րա­տիվ-դեմոկրա­տա­կան հանրա­պե­տություն: Ապրի­լի 10‑ի նիստում հաստատվում է նաեւ Անդրկովկասյան Հանրա­պե­տության նոր կառա­վա­րության կազմը: Մինիստր նախա­գահ եւ արտա­քին գործե­րի նախա­րար է նշա­նակվում Չխենկե­լին, ներքին գործե­րի նախա­րար՝ Ռամիշվի­լին, արդա­րա­դա­տության՝ Խան-Խոյսկին, երկրա­գործության՝ Խոմե­րի­կին, զինվո­րա­կան՝ Գեորգա­ձեն, ֆինանսնե­րի՝ Ա. Խատիսյա­նը, առեւտրի եւ արդյունա­բե­րության՝ Հաջինսկին, լուսա­վո­րության՝ Ուսուբե­կո­վը, պետա­կան վերահսկիչ՝ Հեյդա­րո­վը, հաղորդակցության՝ Մելիք-Ասլա­նո­վը, խնա­մա­տա­րության՝ Քաջազնունին, պարե­նա­վորման՝ Ա. Սահակյա­նը, աշխա­տանքի՝ Ա. Երզնկյա­նը:

Սեյմը հանձնա­րա­րում է նոր կառա­վա­րությա­նը հաշտության բանակցություններ վերսկսել Թուրքիա­յի հետ: Անդրկովկա­սի անկա­խության հռչա­կումից անմի­ջա­պես հետո հրա­ժա­րա­կան են տալիս Կովկասյան ռազմա­ճա­կա­տի ընդհա­նուր հրա­մա­նա­տար գենե­րալ Լեբե­դինսկին եւ շտա­բի պետ գենե­րալ Լեւանդովսկին:

Փրկությո՞ւն, թե՞ նորա­նոր աղետներ

Անդրկովկա­սի անկա­խությունը միանշա­նակ չի ընդունվում հայ հանրության շրջա­նում: «Մշա­կի» խմբա­գիր Համբարձում Առա­քելյա­նը գրում էր, որ ստեղծված ծանր եւ անե­լա­նե­լի պայմաննե­րում Անդրկովկասյան սեյմը հարկադրված էր կատա­րել Թուրքիա­յի եւ Գերմա­նիա­յի պահանջնե­րը եւ Անդրկովկա­սի անկա­խությունը հռչա­կել, որպեսզի կարո­ղա­նա բանակցել Թուրքիա­յի հետ: «Արդյոք այդ ծանր եւ պատասխա­նա­տու ակտը կբե­րի՞ Անդրկովկա­սի համար փրկություն, խաղա­ղություն, թե՞ կլի­նի սկզբնա­պատճառ նորա­նոր աղետնե­րի — դա դժվար է այժմ գուշա­կել»:

Իսկ «Հորի­զո­նի» խմբագրա­կանն արձա­նագրում էր, որ հասա­րա­կությունը բավա­կա­նա­չափ պատրաստված չէր այս քաղա­քա­կան քայլին: «Անդրկովկասյան ազգե­րի դեմոկրա­տիան երկար տարի­ներ պայքա­րե­լով ռուս միա­պե­տության դեմ, այնուա­մե­նայնիվ, իր դրո­շա­կի վրա երբեք չի գրել պետա­կան անկա­խության նշա­նա­բա­նը: Նա ձգտել է մերթ տեղա­կան լայն ինքնա­վա­րության, մերթ քաղա­քա­կան ավտո­նո­միա­յի, եւ վերջա­պես ժողովրդա­կա­նացրել է ռամկա­վար ֆեդե­րա­ցիա­յի գաղա­փա­րը Ռուսաստա­նի պետա­կան պայմաննե­րում»,- գրում էր թերթը:

Իսկ Երեւա­նում լույս տեսնող «Աշխա­տանք» թերթը 1918թ. ապրի­լի 14-ին գրում էր, որ Անդրկովկա­սի քաղա­քա­կան ուժե­րը նահանջել են իրենց դիրքե­րից, եւ եթե նախկի­նում խիստ քննա­դա­տում էին բոլշեւիկնե­րին եւ Բրեստի հաշտության պայմա­նա­գի­րը, ապա այժմ մեկը մյուսի հետեւից թուրքե­րին են զիջում հայկա­կան բնա­կա­վայրե­րը՝ հույս ունե­նա­լով, թե դա կկանգնեցնի թշնա­մուն:

«Աշխա­տանք», 14 ապրի­լի, 1918թ., թիվ 95.

«Առանց կռվի Կարսը հանձնե­լով, հաշտության խափուսիկ, բայց աղե­տա­լի հեռանկա­րով, մեր զորքի հազիվ վերա­կանգնված ոգին թուլացնենք, եւ ապա, հանկարծա­կիի եկած՝ առանց դիմադրության սրախողխո՞ղ ըլլանք, թե լավ կշռա­դա­տե­լով մեր գլխին գալի­քը, կռվով տեղի տանք, արյունով զիջենք մեր ամեն մեկ թիզ հողը: Մեր փրկությունը ոչ թե Կարս տալու, այլ մեր թափե­լիք յուրա­քանչյուր կաթիլ արյան մեջն է միայն»:

***

Նախագծի վրա աշխա­տել են՝ Միքա­յել Յալա­նուզյա­նը, Մարի Թարյա­նը, Լուսի­նե Ղարիբյա­նը

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ