15.8 C
Yerevan

Մշա­կութա­յին Հակա­հե­ղա­փո­խությունն Ու Հիբրի­դա­յին Ամբողջա­տի­րության Խաչը

Անգամ թավշյա հեղա­փո­խության ելած ուժե­րի գերակշռող մի մաս այդ քայլին գնում էր ոչ թե համա­կարգի, այլ ընդա­մե­նը դրա ղեկա­վար կազմի հանդեպ մերժո­ղա­կան մոտեցման բերումով:

Հակոբ Բադալյան

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը կառա­վա­րության հուլի­սի 7‑ի նիստում անդրա­դարձել է Հայաստա­նում տարե­րա­յին տարա­ծում ունե­ցող երև­ույթի, երբ տարբեր բնա­կա­վայրե­րում, կամ դրանց մերձ բլուրնե­րի վրա  տեղադրվում են խաչեր՝ ամե­նա­տարբեր ձևի, ամե­նա­տարբեր առարկա­նե­րից, տարբեր չափե­րի: Փաշինյա­նը խոսել է նաև տարբեր ողբերգա­կան վթարնե­րի վայրե­րում տեղադրվող խաչքա­րե­րի, հուշա­քա­րե­րի, ծաղկեպսակնե­րի մասին, որոնք ևս հայտնվում են այդ տեղե­րում տարե­րայնո­րեն: Խնդի­րը չափա­զանց լուրջ է, թեև թվում է, որ Հայաստանն ընթա­ցիկ տնտե­սա-քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան, սոցիալ-հոգե­բա­նա­կան օրա­կարգե­րում ունի չափա­զանց լուրջ և արդիա­կան խնդիրներ և հրա­տապ լուծումնե­րի անհրա­ժեշտություն:

Միևնույն ժամա­նակ սակայն, Հայաստա­նի խնդիրնե­րի, համա­կարգա­յին արատնե­րի, արդիա­կա­նացման հրա­մա­յա­կաննե­րի խորքում հենց արժե­հա­մա­կարգա­յին և մտա­ծո­ղա­կան հիմքե­րը կամ դրանց բացա­կա­յությունն է, դրանց տարե­րայնությունն ու քաո­տիկ բնույթը, որն էլ ստա­նում է տարբեր դրսև­ո­րումներ թե կենցա­ղում, թե քաղա­քա­կա­նության մեջ, թե կենսա­գործունեության այլ բնա­գա­վառնե­րում, հասնե­լով ընդհուպ զինված ուժեր, պաշտպա­նա­կան համա­կարգ և այլն: Խոշոր հաշվով, հենց այդ «հիմքի» վրա միայն կարող էր կառուցվել այն հիբրի­դա­յին ամբողջա­տի­րության կոռուպցիոն համա­կարգը, որ կառա­վա­րել է Հայաստանն ավե­լի քան երկու տասնամյակ՝ հիմնված լինե­լով ոչ թե արժեք ստեղծե­լու, այլ եղած հնա­րա­վո­րը մսխե­լու, յուրացնե­լու հոգե­բա­նության ու մտա­ծո­ղության վրա, այդ մտա­ծո­ղության հիմքով էլ ձևա­վո­րե­լով համա­կարգի նվա­զա­գույն լեգի­տի­մություն հանրա­յին ենթա­գի­տակցության մակարդա­կում: Ընդ որում, անգամ թավշյա հեղա­փո­խության ելած ուժե­րի գերակշռող մի մաս այդ քայլին գնում էր ոչ թե համա­կարգի, այլ ընդա­մե­նը դրա ղեկա­վար կազմի հանդեպ մերժո­ղա­կան մոտեցման բերումով: Ասել կուզի, այդ շերտե­րի համար ոչ թե համա­կարգն էր մերժե­լի, ոչ լեգի­տիմ, այլ լեգի­տիմ չէր այդ պահի ղեկա­վար կազմը: Այստեղ է նաև պատճա­ռը, որ թույլ չի տալիս թավշյա հեղա­փո­խությունը խորա­պես որա­կել իբրև արժե­հա­մա­կարգա­յին: Այո, այն կրում էր որո­շա­կի արժեքներ՝ ժողովրդի իշխա­նություն, ժողովրդա­վա­րա­կան իշխա­նություն, ազատ ընտրություն, սակայն հեղա­փո­խությունը չուներ այն արժե­հա­մա­կարգա­յին պաշա­րը, որը թույլ կտար արձա­նագրել ոչ միայն քաղա­քա­կան-քաղա­քա­ցիա­կան, այլ նաև մշա­կութա­յին հեղա­փո­խության հանգա­մանք: Եվ դա այն պարա­գա­յում, երբ Հայաստա­նում օրի­նակ դրան նախորդած մոտ երկու տասնամյա­կի ընթացքում գրե­թե ամե­նօրյա ռեժի­մով տեղի էր ունե­նում հակամշա­կութա­յին հեղա­փո­խություն՝ ամեն օր ժամե­րով հորդող անո­րակ հեռուստաարտադրանքի, կենսա­գործունեության բոլոր բնա­գա­վառնե­րում դոմի­նանտություն հաստա­տած քրեա­կան ենթամշա­կույթի, քաղա­քա­կան և տնտե­սա­կան կոռուպցիա­յի, ինչպես նաև մեկ այլ առանցքա­յին բացի հետև­անքով՝ Հայ Առա­քե­լա­կան եկե­ղե­ցու ինստի­տուցիո­նալ անտարբե­րության և հարմարվո­ղա­կա­նության հետև­անքով:

ՀԱԵ‑ն, որ նվա­զա­գույնը պետք է պատասխա­նատվություն ստանձներ հանրության կյանքում քրիստո­նեա­կան արժեքնե­րի արդիա­կան ադապտա­ցիա­յի գործընթաց ապա­հո­վե­լու համար՝ մի կողմից նպաստե­լով այդ արժեքնե­րի պահպանմանն ու հանրահռչակմա­նը, մյուս կողմից ապա­հո­վե­լով ժամա­նա­կա­կից, տեխնո­լո­գիա­կան դարաշրջա­նի մարդու կյանքի ռիթմին ու բնույթին ադապտացնե­լուն, ինքն անկա­րող գտնվեց ադապտացվել նոր իրո­ղություննե­րում, կամ չունե­ցավ այդպի­սի ցանկություն՝ «ինտեգրվե­լով» հիբրի­դա­յին ամբողջա­տի­րության համա­կարգին և ստա­նա­լով դրա­նից իր բաժի­նը: Դրա հետև­անքն է նաև, որ այսօր Հայաստա­նում քրիստո­նեա­կան հավատն ու արժե­հա­մա­կարգը, քրիստո­նեա­կան մտա­ծո­ղությունը գերա­զանցա­պես արտա­հայտվում է «տոտե­մա­պաշտության» տրա­մա­բա­նությամբ դրսև­ո­րումնե­րով, որոնք քրիստո­նեության հետ կապ ունեն միայն արտաքնա­պես, ծիսա­կան կամ փաթե­թա­յին իմաստով, իսկ խորքում դրանք անհասկանլի հիբրիդ են, որ աղճա­տում են ոչ միայն քրիստո­նեա­կան, այլ ընդհանրա­պես որևէ արժե­քաին համա­կարգ:

Եվ դրա համար հանրությա­նը մեղադրանքը թերևս կլի­նի թյուր կամ թերի, որովհետև արժե­հա­մա­կարգա­յին, մշա­կութա­յին համայնա­պատկե­րը պետք է ձևա­վո­րեն ինստի­տուցիո­նալ էլի­տա­նե­րը, որոնք սակայն Հայաստա­նում ձևա­վո­րել էին արտա­քին փաթե­թա­վո­րումնե­րի ներքո տարածված հիբրի­դա­յին ամբողջա­տի­րության համա­կարգը: Ինստի­տուցիո­նալ էլի­տա­նե­րի հարցը Հայաստա­նում շարունա­կում է լինել բաց, իսկ խնդի­րը շատ խորն է անգամ վարչա­պե­տի մակարդա­կով արձա­նագրումնե­րի պարա­գա­յում լուծման դաշտ բերե­լու համար: Այլ հարց է, որ կառա­վա­րության մակարդա­կով խնդի­րը ոչ միայն բարձրա­ձայնվի, այլև ձևա­կերպվի և դրվի լուծման և մշա­կութա­յին, արժե­հա­մա­կարգա­յին, մտա­ծո­ղա­կան վերա­փո­խումնե­րի գործընթա­ցի հայե­ցա­կարգ մշա­կե­լու խնդի­րը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ