15.8 C
Yerevan

Լեզուն Ազգա­յին Արժեք Է

Եթե մենք պետություն ենք, ազգ ենք, բանի­մաց հասա­րա­կություն ենք ուզում ունե­նալ՝ հայը, հայաստա­նի քաղա­քա­ցին, պետք է նախ ընդունի հայե­րե­նը, հետո մոտ հարև­աննե­րի լեզունե­րը, հետո համաշխարհա­յին կարև­որ լեզունե­րը։

Հրանտ Վարդանյան

ԼԵԶՈՒՆ

Քսա­նե­րորդ դարի հայ մտքի ասիմիլացման,այլասերման գլխա­վոր դերը՝ ռուսա­կան կրթության վրա է ընկած, ռուսա­կան կրթությամբ հայ պոետներ, գրողներ չենք ունե­ցել, կամ էլ եզա­կի մի բան կարող էր լինել,այն էլ եթե տան լեզուն հայե­րեն է եղել,մայրենին հայե­րեն է մնացել։Քսաներորդ դարավերջին՝Հայաստանում բնակվող շատ մարդկանց տնե­րում արդեն ռուսե­րենն էր հնչում,այն որպես մայրե­նի լեզու էր ընդունվել, ինչն արդեն նորմ էր դարձել։
Գիտության լեզուն թելադրված էր ռուսերենով,առաջատար գիտա­կան աշխա­տություննե­րի գերակշռող մասն այդ լեզվով էր տպագրվում ՝ հետև­ա­բար գիտության ուսումնա­սի­րե­լու լեզուն նույնպես գաղութի ընդունված ռուսե­րենն էր։
Զավեշտը նրա­նումն է,որ վերջին երեք հարյուր տարվա ռուսա­կան առա­ջա­տար մշա­կույթի լեզուն եվրո­պա­կան էր,դա ֆրանսերենը,գերմաներենն էր հիմնականում։Ստացվում էր,որ հայը աշխարհն ընկա­լում էր թարգմանվա­ծից թարգմա­նե­լով ։
Գաղութա­յին փակ ռեժիմում,ամեն բան թելադրված էր, իսկ դրանցից ամե­նից կարև­ո­րը լեզուն էր։Բարձրագույն կրթություն ստանալու,բանիմացության հնա­րա­վոր լեզուն ռուսե­րենն էր մնում,որը շատ հաճախ թարգմանված,կամ գողացված էր այլ լեզուներից՝այն էլ անպայման կայսրա­կան հոգե­բա­նությամբ խմբագրված։Բանն այն է,որ ռուսա­կան գիտությունը,ճարտապետությունը, արվեստի հանճարնե­րի սինթե­զը եվրո­պա­կան էր,իսկ միջին ռուսա­լե­զու հայը,վրացին,ուկրաինացին և մնա­ցած գաղութի ժողո­վուրդնե­րը համաշխարհա­յին գիտությունն ու արվեստը ընկա­լում էին ռուսե­րե­նով։
Այսօր աշխարհի բոլոր լեզունե­րը բաց են մեր առաջ՝ մենք,վրացիները,ուկրաինացիները,ղրղզները ուղիղ պետք է շփվենք աշխարհի լեզունով,բոլոր լեզունե­րի հետ։Միշտ մտա­ծե լ եմ ‚որ լեզունե­րի թելադրանքը պայմա­նա­վորված է եղել թե այդ լեզվով ինչպի­սի գիտություն և մշա­կույթ է ուսումնասիրվել։Այսօր առա­ջա­տար լեզունե­րը նրանք են,որոնցով բարձրա­գույն գիտություն և մշա­կույթ է ձևա­վո­վում ՝անգլե­րեն, ֆրանսերեն,գերմաներեն,իսպաներեն ‚չինա­րեն և այլն։Ամբողջ շախարհն խոսում է անգլերենով,այո դա էլ է թելադրված,առաջատար գիտությամբ,արվեստով,դրանից բխող քաղա­քա­կա­նությամբ։
Հայաստանն այսօր կարի­քը չունի ռուսա­կան դպրոցների,որի լեզվով այսօր ‚ոչ գիտություն,ոչ էլ բարձրա­կարգ արվեստ կա,որովհետև այդ երկրից վերջին երե­սուն տարի­նե­րի ընթացքում մեկ միլիո­նից ավել գիտության,մշակույթի առա­ջա­տար մարդիկ են հեռա­ցել։ Հայ մարդուն այսօր պետք չի աշխարհըն ընկա­լել՝ մի օտար լեզվի թարգմանությամբ։Մեզ համար շատ կարև­որ է իմանալ,խոսել մեր հարև­աննե­րի լեզուներով,մենք պետք է խոսենք աշխարհի գիտության,մշակույթի ընդունված կարև­որ լեզունե­րով։
Եթե մենք պետություն ենք ‚ազգ ենք,բանիմաց հասա­րա­կություն ենք ուզում ունե­նալ ՝հայը, հայաստա­նի քաղա­քա­ցին, պետք է նախ ընդունի հայե­րե­նը, հետո մոտ հարև­աննե­րի լեզուները,հետո համաշխարհա­յին կարև­որ լեզունե­րը, բայց ամբողջ կրթա­կան համակարգը,գիտությունը,արվեստը,մշակույթը պիտի հնչի,դասավանդվի,կրթվի միայն հայերենով,իսկ Ռուսաստա­նում հայի ասի­մի­լացվե­լը անխո­սա­փե­լի էր,որովհետև կայսրությունը խիստ էր վերա­բերվում տիրա­կալ լեզվից շեղվողներին,ազգային դպրոցներ չէր բացվում,հակառակը փակվում էին,դա հետա­դեմ էր համարվում։
Տարբեր լեզուների,խորացված ուղղվա­ծության դպրոցներ կարող են լինել մեր երկրում,որոնց կրթա­կան հիմքը պարտա­դիր կմնա հայերենը,մայրենի լեզուն հայե­րե­նը կմնա։
Ասում ենք մայրե­նի լեզու,որովհետև երե­խա­յի հետ խոսե­լու մոր միակ լեզուն է,որ լեզվով մայրն առա­ջի­նը խոսեց նորածնի հետ՝ դա էլ երե­խա­յի համար դառնում է մայրե­նի լեզու։
Հ․Գ․
Պետություն ունե­նա­լու միակ պատճա­ռը՝ քո ազգա­յին լեզվով ապրե­լու ցանկությամբ է պայմա­նա­վորված։
Ինքս էլ փորձում եմ այդպես ընկա­լել աշխարհը,ուղղելով, շտկե­լով հայե­րենս։

Գրա­ռումը՝ Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ