15.8 C
Yerevan

Ժողո­վուրդնե­րի «Բանտ» Ադրբե­ջա­նը

Ադրբե­ջա­նը ուդիա­կան քրիստո­նեության նկատմամբ հանդուրժող է եղել բացա­ռա­պես մի նպա­տա­կով՝ այն հայե­րին հակադրե­լու, հայե­րից գողա­նա­լու համար։ Իսկ հիմա, երբ Ադրբե­ջա­նում վստահ են, որ արցախյան հարցը լուծվել է, ապա ուդիա­կան ազգա­յին ու կրո­նա­կան ճնշումնե­րը դառնա­լու են նորմալ երև­ույթ»։ «Մավրը իր գործն արեց, մավրը կարող է գնալ»։ 

Արա­յիկ Մկրտումյան

2023թ․ սեպտեմբե­րին Արցա­խը բռնի հայա­թափման ենթարկե­լուց առաջ ու հետո Ադրբե­ջա­նը բազմիցս հայտա­րա­րել է, որ Արցա­խի բնա­կիչնե­րը Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­ներ պիտի լինեն ու «հրա­վի­րել է» արցա­խի հայե­րին, որպեսզի նրանք ադրբե­ջա­նա­կան անձնա­գիր վերցնեն և «հաշտ ու համե­րաշխ ապրեն ադրբե­ջանցի­նե­րի հետ՝ օգտնվե­լով քաղա­քա­ցիա­կան բոլոր ազա­տություննե­րից»։ Այն, որ Ադրբե­ջա­նի խոստումնե­րը մի քոռ կոպեկ անգամ չարժեն՝ հայտնի փաստ է։ Ինչպես նաև հայտնի փաստ է այն, որ իրեն ժողո­վուրդնե­րի «դրախտ» համա­րող Ադրբե­ջա­նը, որ փորձում է հանդուրժո­ղա­կա­նության ու ազգա­յին փոքրա­մասնություննե­րի ազա­տության դրախտի դեր տանել, հանդի­սա­նում է ոչ միայն հայատյաց, այլև անհանդուրժող բոլո­րի ու ամեն ինչի նկատմամբ։ Ադրբե­ջա­նը միայն հայե­րին չէ, որ ատում է։ Ադրբե­ջա­նը ատում է բոլո­րին՝ այդ թվում և ուրիշնե­րից գողացված ու Ստա­լի­նի քավո­րությամբ ստեղծված հանրա­պե­տությունում ապրող այն ազգե­րին ու ժողո­վուրդնե­րին, ովքեր այդտեղ են եղել դեռևս այն ժամա­նակնե­րին, երբ Ադրբե­ջան կոչված փորձանքը դեռևս չէր էլ պատրաստվում հայտնվել աշխարհի վրա։ Եվ հիմա Ադրբե­ջա­նը ատում է բոլոր նրանց, ովքեր իր կեղծի­քի, կեղծ ինքնության ու կեղծ պատմության ստեղծման վկա­ներն են։ Բաքվի սուլթա­նը ամեն ինչ անում է Ադրբե­ջա­նի տարածքում գտնվող մշա­կույթն ու պատմությունը ադրբե­ջա­նա­կա­նացնե­լու ուղղությամբ։
Առա­ջին ու գլխա­վոր հարվածն իհարկե ուղղված է հայե­րի դեմ, բայց Ադրբե­ջա­նում ապրող էթնիկ փոքրա­մասնություննե­րը ևս «վայե­լում են» Բաքվի ֆաշիստա­կան քաղա­քա­կա­նությունը։ Ուսումնա­սի­րե­լով, թե ինչ է կատարվում էթնիկ փոքրա­մասնություննե­րի հետ Ադրբե­ջա­նում, հասկա­նում ես, թե ինչ է առա­ջարկում Ալիևը հայե­րին՝ ջարդ, ճնշումներ, ձուլում։ Եվ այս խնդիրնե­րին Ադրբե­ջա­նում ապրող փոքրա­մասնություննե­րը բախվում են ամեն օր։ Թալիշներ, լեզգի­ներ, երգիվջներ, բարդուղներ, թաթեր, ուդի­ներ, քրդեր, ավարներ․․․նրանք Ադրբե­ջա­նում ապրող այն ազգա­յին փոքրա­մասնություննե­րի մի մասն են, ովքեր դժբախտություն ունեն ադրբե­ջանցի­նե­րի իշխա­նության տակ ապրե­լու։ Բաքվում ոչ մի ջանք ու եռանդ չեն խնա­յում նրանց ձուլե­լու, նրանց ինքնա­գի­տակցությունը վերացնե­լու համար։ Նրանք Ադրբե­ջա­նի համար այն «երկրորդ կարգի» մարդիկ են, որոնց պետք է օգտա­գործել ամե­նա­բարդ ժամա­նակ ու դեն նետել։ Այդ ազգա­յին փոքրա­մասնություննե­րը զրկված են իրենց լեզուն ու ազգա­յին սովո­րույթնե­րը պահպա­նե­լու կամ զարգացնե­լու հնա­րա­վո­րությունից։ Շատ անգամ նրանց արգե­լում են իրենց բնիկ անուննե­րով կոչվե­լու։ Օրենքով ամեն ինչ թույլատրված է, թղթի վրա սքանչե­լի ստեր կան գրված, բայց միայն այդքա­նը։
Մենք հրա­շա­լի գիտենք, որ արցախյան առա­ջին պատե­րազմից հետո Ադրբե­ջա­նում ընդունված քաղա­քա­կա­նություն կար սահմա­նագծին թալիշ, լեզգի և այլ ազգե­րից զինվորներ շարե­լու։ Հայե­րի դեմ մարտա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ մշտա­պես ադրբե­ջանցի­նե­րը առա­ջին հերթին ուղարկել են ոչ-ադրբե­ջանցի­նե­րին՝ այդ կերպ երկու հարց լուծե­լով՝ մի կողմից նվա­զեցրել են ադրբե­ջանցի­նե­րի հնա­րա­վոր կորուստնե­րը, մյուս կողմից մահվան բերան են ուղարկել այն բոլո­րին, ովքեր այլ գիտակցություն և ինքնություն ունեն։ Ադրբե­ջա­նում ազգա­յին փոքրա­մասնություննե­րի հարվա­ծում են ոչ միայն կրթա­կան ու մշա­կութա­յին առումով(օրինակ բուդուղե­րե­նը գրե­թե ոչնչացված են ու նույնիսկ եթե այն սկսի գրա­յին մակարդա­կում տարածվել, դեռևս երաշխա­վորված չէ, որ կփրկվի անհե­տա­ցումից․ ահա սա է ադրբե­ջա­նա­կան հումա­նիզմը), այլև՝ տնտե­սա­պես։ Բաքվի բռնա­պե­տը ամեն ինչ անում է, որ ազգա­յին փոքրա­մասնություննե­րը մնան չքա­վոր, անգրա­գետ ու մերժված, որովհետև եթե նրանք կարո­ղա­նան կապի­տալ կուտա­կել, լինեն կիրթ ու գիտա­կից, ապա կպայքա­րեն իրենց իրա­վունքնե­րի համար։ Օրի­նակնե­րը բազմա­թիվ են։ Օրի­նակ Եվլա­խի շրջա­նում, որը Ադրբե­ջա­նի ամե­նաաղքատ շրջաննե­րից մեկը չէ, թալիշնե­րին գրե­թե հասցրել են մուրացկա­նի կարգա­վի­ճա­կի։ Բազմա­զա­վակ ընտա­նիքնե­րին ոչ մի կարգի օգնություն չի ցուցա­բերվում, կրո­նա­կան փոքրա­մասնություննե­րը որևէ ազա­տություն չունեն։ Ադրբե­ջա­նում ամեն ինչ անում են, որ այնտեղ ապրեն միայն ադրբե­ջանցի­նե­րը և մյուսնե­րը ենթա­կան են միայն մշակման ու օգտա­գործման։
Հարկ է նշել, որ ադրբե­ջանցի­նե­րը հայկա­կան ճարտա­րա­պե­տա­կան մշա­կույթի զարդե­րը փորձում են կա՛մ լրիվ ոչնչացնել, կամ «նվի­րել» ուդի­նե­րին՝ դրա­նով իսկ փորձե­լով «ապա­հայկա­կա­նացնել տարա­ծաշրջա­նը»։ Բայց հայե­րից մշա­կույթ գողա­նա­լով ուդի­նե­րը չեն հարստա­նա­լու։ Ադրբե­ջա­նը ուդիա­կան քրիստո­նեության նկատմամբ հանդուրժող է եղել բացա­ռա­պես մի նպա­տա­կով՝ այն հայե­րին հակադրե­լու, հայե­րից գողա­նա­լու համար։ Իսկ հիմա, երբ Ադրբե­ջա­նում վստահ են, որ արցախյան հարցը լուծվել է, ապա ուդիա­կան ազգա­յին ու կրո­նա­կան ճնշումնե­րը դառնա­լու են նորմալ երև­ույթ»։ «Մավրը իր գործն արեց, մավրը կարող է գնալ»։
Ցավոք ստի Ադրբե­ջա­նում ապրող էթնիկ փոքրա­մասնություննե­րը ջախջախված են տնտե­սա­պես, գտնում են այնպի­սի ծանր սոցիալ-տնտե­սա­կան վիճա­կում, որ անհնար դառնա ինքնությունը պահե­լը։ Նրանց մի մասը ուծացված է, իսկ մնա­ցա­ծը ուժ չունեն։ Եվ դա տրա­մա­բա­նա­կան է։ Իր առա­ջին հանրա­պե­տության տարի­նե­րից էլ սկսած Ադրբե­ջա­նը մշտա­պես պետա­կան համա­կարգի ողջ ուժով պայքա­րել է ոչ-ադրբե­ջանցի­նե­րի դեմ։ Դա այդպես է նաև այսօր։ Ալիևյան վարչա­կարգի այն ստե­րը, թե Ադրբե­ջա­նում ամեն ինչ կարգին է հատկա­պես ազգա­յին փոքրա­մասնություննե­րի համար, աշխարհում որևէ հեղի­նա­կա­վոր աղբյուր կամ պարբե­րա­կան չի հաստա­տել։ Դա սուտ է ու այդ սուտը շատ թանկ է նստում։ Մեզ վրա նույնպես։
Ադրբե­ջա­նը այն պետությունն է, որտեղ ոչ միայն չի գործում ժողովրդա­վա­րությունը, այն ոչ միայն ավտոկրատ երկիր է, այլ ֆաշիստա­կան է ու ռասիստա­կան։ Ադրբե­ջա­նում ատե­լությունն ու ուրիշնե­րի նկատմամբ, շովի­նիզմը սովո­րա­կան պահվածք է։ Այսօր Արևմուտքը ավե­լի քան մոտ է կանգնած Ադրբե­ջա­նին ու Հայաստա­նին։ Արևմուտքը՝ հանձինս ԱՄՆ‑ի ու ԵՄ‑ի պետք է խորա­պես գնա­հա­տեն այս իրա­վի­ճա­կը, որովհետև մի կողմից ունեն ժողովրդա­վար Հայաստան, որտեղ ազատ խոսքը ամե­նուր է ու նույնիսկ չափն անցնող և այդ Հայաստա­նում որևէ ազգա­յին փոքրա­մասնությունից որևէ մեկը չի կարող անգամ մեկ բառ ասել, որ Հայաստա­նում վատ է և ունեն Ադրբե­ջան, որտեղ ապրող ազգա­յին փոքրա­մասնություննե­րը հանդի­սա­նում են միայն «ծախսվող վառե­լանյութ» և ոչ ավե­լին։
Հայաստա­նը այսօր ավե­լի մեծ դեր ունի, քան կարե­լի է պատկե­րացնել։ Հայաստանն այսօր ոչ միայն ժողովրդա­վա­րության, այլև հումա­նիզմի կենտրոն է, որտեղ հայե­րը, ռուսնե­րը, հնդիկնե­րը, պարսիկնե­րը, ասո­րի­նե­րը, եզդի­նե­րը ու նույնիսկ հրեա­նե­րը (որ միշտ կանխա­կալ են մեր նկատմամբ տրա­մադրված) ապրում են միանգա­մայն ազատ ու հանգիստ, անվնաս։ Հայաստանն այսօր շատ ավե­լի բարե­հաճ է օրի­նակ ռուսնե­րի նկատմամբ, քան հենց Ռուսաստա­նի կառա­վա­րությունը, որ ամեն բառի համար բանտարկում է, գործա­կալ է ճանա­չում և այլն։ Եվ այսօր այդ Հայաստա­նը լուրջ օգնության կարիք ունի։ Հայաստանն այսօր պարզա­պես տնտե­սա­կան միջանցք կամ ռազմա­վա­րա­կան օբյեկտ չէ, ի տարբե­րություն Ադրբե­ջա­նի, Հայաստա­նը մարդկա­յին իրա­վունքնե­րի ու ազգա­յին արժա­նա­պատվություննե­րի երկիր է, ուր մաշկի գույնի կամ կրո­նի պատճա­ռով երբեք խնդիրներ չեն առա­ջա­ցել։ Եվ այդ Հայաստա­նին այսօր Արևմուտքը պարտա­վոր է օգնել թեկուզ այն բանի պատճա­ռով, որ այս փոքրիկ ու վիրա­վոր երկրում ամե­նա­բարձրն է գնա­հատվում ու պաշտպանվում այն, ինչն իրենց համար դրո­շակ են դարձրել եվրո­պա­ցի­ներն ու ամե­րի­կա­ցի­նե­րը՝ մարդկա­յին ազա­տությունը, արժա­նա­պատվությունն ու ընտրե­լու իրա­վունքը։ Մենք՝ հայերս ընտրել ենք մեր ուղին՝ դա հումա­նիզմն է, ազա­տությունը, մնում է Արևմուտքը բավա­րար չափով քաջ գտնվի ու հասկա­նա, որ Հայաստա­նը տարա­ծաշրջա­նի ազա­տության ու հավա­սա­րության խորհրդա­նիշն է, քանի որ առանց Հայաստա­նի, տարա­ծաշրջա­նում մնում են միայն ռեակցիոն ավտո­րի­տարնե­րը։

Առնչվող Հոդվածներ