15.8 C
Yerevan

Թավշյա ՈՒ Անզոր Արդա­րա­դա­տություն

«Թավշյա իշխա­նությունը» սրբեց արդա­րացրեց գրե­թե բոլո­րին: Հասա­րակ քաղա­քա­ցին պարտա­վոր չէ իրա­վա­բան լինել, կամ առա­վո­տից իրի­կուն  դատա­կան լսումնե­րի գնալ: Հասա­րակ քաղա­քա­ցին տեսնում է, թե ինչպես են Փաշինյա­նի օրոք արդա­րացվում բոլոր նրանք, ում դեմ պայքա­րի խոստումով ժողովրդին հեղա­փո­խության էր դրդում հենց նույն Փաշինյա­նը:

Մեր ՈՒղին

Ոստի­կա­նա­պետ Վլա­դի­միր Գասպարյա­նի, նրա տեղա­կալ Լևոն Երա­նոսյա­նի և ևս երկու աշխա­տակցի դատա­կան գործերն ավարտվե­ցին: Նրանք մեղա­վոր ճանաչվե­ցին տարբեր հոդվածնե­րով, դատա­պարտվե­ցին ազատազրկման…ու հենց դատա­րա­նի դահլի­ճից ազատ արձակվե­ցին՝ վաղե­մության ժամկե­տի և համա­ներման գործոննե­րով:

Այն, որ Հայաստա­նում արդա­րա­դա­տությունը ոչ մի կերպ չի կայա­նում՝ հայտնի երև­ույթ է: Վլա­դի­միր Գասպարյա­նի կամ Լևոն Երա­նոսյա­նի գործերն ինչ որ բացա­ռիկ երև­ույթներ չէին: Նույն վաղե­մության ժամկե­տով արդա­րացվել էր նաև ՀՀ երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, հանցանշաննե­րի անբա­վա­րա­րության հետև­անքով կարճվել էր երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի գործը և այսպես շարունակ: 2018թ. այս կողմ տասնյակ, եթե ոչ հարյուրա­վոր ձերբա­կա­լություննե­րի մասին են հայտա­րարվել, ընդ որում դրանց մեջ եղել են կաշառք տալու կամ վերցնե­լու, պետա­կան դավա­ճա­նության, իշխա­նության զավթման, մահա­փորձի կազմա­կերպման, թմրանյութե­րի իրացման, փողե­րի լվացման և այլ մեղադրանքներ և այդ մեղադրանքնե­րի 90 և ավել տոկո­սի դեպքում մեղադրյալնե­րը արդա­րացվել են, դատա­կան գործե­րը փակվել են ու վերջ: Նիկոլ Փաշինյա­նը, ով մշտա­պես խոսում է արդա­րա­դա­տության կայացման, անցումա­յին արդա­րա­դա­տության, վեթինգի մասին, խոշոր հաշվով ոչ մի բան էլ չի արել այդ ուղղությամբ: Արդա­րա­դա­տա­կան համա­կարգը ոչ թե կաղում է, այլ պարզա­պես կանգնած է: Անգամ ամե­նա­փոքր դատա­կան գործե­րը երկար և անարդյունա­վետ քաշքշուկնե­րի են վերածվում, բյուրոկրա­տա­կան ձևա­կա­նություննե­րը կարող են խեղդել ցանկա­ցած համբե­րություն և այս ամե­նի հետև­անքը չկա­յա­ցած արդա­րա­դա­տա­կան համա­կարգն է ու հասա­րա­կության սպա­սումնե­րի ի դերև ելնե­լը: «Թավշյա իշխա­նությունը» սրբեց արդա­րացրեց գրե­թե բոլո­րին: Հասա­րակ քաղա­քա­ցին պարտա­վոր չէ իրա­վա­բան լինել, կամ առա­վո­տից իրի­կուն  դատա­կան լսումնե­րի գնալ: Հասա­րակ քաղա­քա­ցին տեսնում է, թե ինչպես են Փաշինյա­նի օրոք արդա­րացվում բոլոր նրանք, ում դեմ պայքա­րի խոստումով ժողովրդին հեղա­փո­խության էր դրդում հենց նույն Փաշինյա­նը: Ու այստեղ ոչ թե հասա­րա­կա­կան պահանջ կա անձամբ Ռոբերտ Քոչարյա­նին կամ նախկին պաշտոնյա­նե­րին հենց այնպես դատե­լու ու բանտարկե­լու, այլ արդա­րության մեծ պահանջ: Ու եթե «նախկիննե­րը», որոնց արած ապօ­րի­նություննե­րի, թալա­նի, չարա­շահման մասին առա­վո­տից իրի­կուն գոռում են ՔՊ-ականներն իրենց առաջնորդ Փաշինյա­նի հետ, արդար են, ապա էլ ո՞րն էր Փաշինյա­նի իշխա­նության գալու ու հիմա էլ պաշտո­նա­վա­րումը շարունա­կե­լու իմաստը: Մարդիկ Փաշինյա­նի հետև­ից գնա­ցին հենց անարդա­րություննե­րից զզված, հոգնած, գնա­ցին ու նույնիսկ 44-օրյա պատե­րազմից հետո կրկին նրան իշխա­նություն ընտրե­ցին այն հավա­տով, որ Փաշինյանն ու իր թիմը արդա­րություն է կայացնե­լու, որ պատժվե­լու են բոլոր նրանք, ովքեր մասնա­կից են Հանրա­պե­տությունը չոքեցնե­լու ու այս օրին հասցնե­լուն:

Բայց արի ու տես, որ ՔՊ օրոք բոլո­րը արդա­րացվում են: 1in.am‑ի հետ զրույցում նախկին դատա­խազ, փաստա­բան Ալեքսանդր Սիրունյա­նը այդ մասին խոսե­լիս ասաց, որ լրիվ տրա­մա­բա­նա­կան է այն խայտա­ռակ վիճա­կը, որ հիմա կա: Եթե Քոչարյա­նը կամ Սարգսյա­նը չեն դատվում, ապա նրանց տեղա­կալնե­րը ինչո՞ւ պիտի դատվեն: Դեռ չասած այն տասնյակ ու հարյուրա­վոր ավե­լի ցածր պաշտոնյա­նե­րի մասին, ովքեր թաթախված են կոռուպցիա­յի ու ապօ­րի­նություննե­րի մեջ: Այո՛, դատա­կան իշխա­նությունն ազատ է, բայց ո՞րն է այդ ազա­տության իմաստը, եթե այն չի աշխա­տե­լու: Դատա­րաննե­րը ստա­նում են փնթի սարքված գործեր, որոնց նկատմամբ եզրա­կա­ցությունը կամ արդա­րա­ցումն է վաղե­մության ժամկե­տով ու համա­ներմամբ, կամ ինչ որ չնչին պատիժներ: Այստե­ղից է պետք սկսել: Պետք է հասկա­նալ, թե ինչո՞ւ է դատա­խա­զությունը զբաղված անօ­գուտ հայցե­րով ու չաշխա­տող մեղադրանքներ սարքե­լով, որոնք դատա­րաննե­րին կանգնեցնում են փաստի առաջ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատա­խա­զության ներկա­յացրած գործե­րը գրե­թե բոլո­րը «ժամկետն անց» կարգա­վի­ճակ ունեն: Սա մի խոշոր խնդիր է, որի նկատմամբ ոչ մի բան չի ձեռնարկվում: Սիրունյա­նի բնո­րոշմամբ՝ հաջորդ գործը, որը վաղե­մությամբ կամ համա­ներմամբ կփակվի, Աղվան Հովսեփյա­նի գործն է: Նրան էլ կարդա­րացնեն: Հիմա էլ Գագիկ Խաչատրյա­նի գույքի հետ բերման մասին են խոսում, կխո­սեն. Կխո­սեն, կանցնի կգնա: Հաջորդ տարի էլ մեկ ուրի­շի մասին կխո­սեն ու այսպես շարունակ…

Հարկ է հիշել, որ դեռևս 2019թ. Փաշինյա­նը անցումա­յին արդա­րա­դա­տության մասին էր խոսում, անգամ վեթինգ խոստա­ցավ, որն իհարկե չարվեց: Ընդա­մե­նը մի օր առա­վոտյան մի քանի ժամ մարդիկ արգե­լա­փա­կե­ցին դատա­րաննե­րը ու վերջ: Այդ վեթինգա­յին ֆլեշմո­բը իր անլրջությամբ կարծես վերա­հաստա­տում էր, որ արդա­րա­դա­տությունը չի կայա­նա­լու ու ոչինչ էլ չի փոխվե­լու: Վեթինգ չարվեց, ոչ մի փոփո­խություն էլ տեղի չունե­ցավ: Բայց դրա փոխա­րեն հերթով արդա­րացվում են բոլոր նրանք, ովքեր հասա­րա­կա­կան ընկալմամբ ու Փաշինյա­նի և իր թիմի բնո­րոշմամբ պատասխա­նա­տու են Հայաստա­նին պատա­հած դժբախտություննե­րի համար: Այդ դեպքում կրկին հարց է առա­ջա­նում, թե ո՞րն է Փաշինյա­նի՝ վարչա­պետ մնա­լու իմաստը, եթե նա չի կարո­ղա­նում գոնե այնպի­սի կադրա­յին քաղա­քա­կա­նություն իրա­կա­նացնի, որ Հայաստա­նում արդա­րա­դա­տա­կան համա­կարգում ինչ որ բան փոխվի: Միայն «ասֆալտին փռե­լով» հո չի: Ի՞նչ իմաստ ունի այդ ամե­նը, եթե շարունա­կություն չկա: Այսինքն Փաշինյանն ընդա­մե­նը էժան թատրո՞ն է խաղում, որ տպա­վո­րություն առա­ջացնի, թե իբր հանցա­գործության դեմ պայքար է ընթա­նում:

Փաստա­բան Սիրունյա­նը նշում է, որ վեթինգը մեկ երկու դատա­վոր փոխե­լով չէ, այլ պետք է հեռացնել դատա­վոր, դատա­խազ, քննիչներ…բոլորին: Անկախ նրա­նից լավն է թե վատը: Հարկա­վոր է համա­տա­րած հեռացնել բոլո­րին և ուղարկել արտա­սա­հան վերա­պատրաստման, որ տեսնեն ու սովո­րեն, թե ինչպի­սին է դատա­րանն ու դատա­կան համա­կարգը, իսկ հետո այդ բոլո­րը պիտի քննության տան: Ու քննությունն էլ Հայաստա­նից ոչ ոք չպի­տի ընդունի, այլ դրսի իրոք նորմալ մասնա­գետնե­րը: Լավ ցանկության դեպքում կարե­լի է 3–4 ամսում վերջացնել այդ ամե­նը: Թող երեք ամիս էլ մի քանի հերթա­պահ դատա­խազ ու դատա­վո­րով յոլա գնանք, միևնույն է հիմա որ այդքան դատա­վոր ու դատա­խազ ունենք, արդյունքը զրո է: Եթե սա չարվեց, պետք է մոռա­նալ ամեն տեսա­կի արդա­րա­դա­տության որա­կի լավացման մասին ընդհանրա­պես:

Դատա­կան վիճա­կի խայտա­ռակ փնթիության մասին նշում են նաև Դանիել Իոա­նիսյա­նը, Դավիթ Ստե­փանյա­նը և բազմա­թիվ շարքա­յին քաղա­քա­ցի­ներ: Արդա­րա­դությունը Հայաստա­նում վտանգված է: Սա պարզա­պես կարող է ծնկի բերել Հայաստա­նը: Պետությունը չի կարող ապրել անարդա­րության պայմաննե­րում, հենց դրա­նից են քանդվում պետություննե­րը, երբ անարդա­րությունը դառնում է համա­կարգա­յին:

ՔՊ‑ը անմի­ջա­կա­նո­րեն պատասխա­նա­տու է այս ամե­նի համար: Եթե նրանք ի զորու չեղան անցումա­յին արդա­րա­դա­տություն իրա­կա­նացնե­լու, այլ շարունա­կե­ցին զբաղվել ԱԺ-ում հայհո­յանքնե­րով ու միայն խոսե­լով, նրանցից պատասխան է պահանջվե­լու ոչ միայն չարված աշխա­տանքի, այլ ժողովրդի հույսը չարա­շա­հե­լու և մարդկանց խաբե­լու համար:

Առնչվող Հոդվածներ