15.8 C
Yerevan

Երբ Պետք Է, Տեսնում Են, Երբ Պետք Չէ՝ Ոչ

ԱԳՆ սխալնե­րը «Հայրե­նիքն» ավե­լի լավը չեն դարձնում: Ու երբեք ուրի­շի թերության վրա մեկ ուրի­շը ավե­լի լավը չի դառնա, եթե ողջ գործունեությունը միտված է միայն սևացնե­լուն:

Մեր Ուղին

Դաշնակցա­կան «Հայրենիք»-ն անդրա­դարձել է ՀՀ ԱԳՆ այն հայտա­րա­րությա­նը, որում ԱԳՆ‑ը հույս է հայտնել, որ Գազա­յում զինա­դա­դարն ու գերի­նե­րի փոխա­նա­կումը բարենպաստ կազդեն տարա­ծաշրջա­նի վրա: «Հայրենիք»-ը գրում է, որ անշուշտ Գազա­յի վիճա­կը սարսա­փե­լի է և զինա­դա­դարն ու պատանդնե­րի փոծա­նա­կումը ինչ որ չափով կթեթև­ացնեն մարդկանց տառա­պանքը, բայց միևնույն ժամա­նակ տարա­կուսանք է հայտնում, թե ինչո՞ւ ԱԳՆ‑ը նույն փութա­ջա­նությամբ չի զբաղվում Բաքվի բանտե­րում պահվող հայ գերի­նե­րի, մասնա­վո­րա­պես Արցա­խի նախկին ղեկա­վարնե­րի հարցով: «Հայրե­նիքն» անշուշտ իրա­վա­ցի է: Հայ գերի­ներ մեր հարցն են ու առաջնա­հերթությունն էլ մեզ է պատկա­նում, բայց կա մի պահ, որ աչքի է զարնում: ԱԳՆ հայտա­րա­րությունը մեկնա­բա­նե­լը մի բան է, քաղա­քա­կան ենթա­տեքստով մեղադրե­լը՝ մեկ այլ բան: Հայ գերի­նե­րի ու նրանց կարգա­վի­ճա­կի մասին մեկ անգամ չէ, որ ՀՀ կողմից բարձրա­ձայնվել է, բայց «Հայրե­նի­քը» երբեք նույն ոգև­ո­րությամբ չի մեկնա­բա­նել այդ ամե­նը: Ցավա­լի է, որ «Հայրե­նի­քը» տեսնում է այն, ինչ չի արվում, բայց չի տեսնում այն, ինչն արվում է: Ու այդ ամե­նի մեջ լրատվությունը դառնում է քարոզ, իսկ քարո­զը միշտ էլ միա­կողմա­նի է:
Դրա­նից բացի ևս մեկ հարց է հասունա­նում: «Հայրենիք»-ը, որ ակտի­վո­րեն լուսա­բա­նում էր, թե ինչպես են ՀՀ դեսպա­նա­տան դարպասնե­րի կարմիր ներկ քսում արտա­սահմա­նի որոշ հայեր, երբ անթա­քույց համակրանքով լուսա­բա­նում էր, թե ինչպես են հայհո­յում ՀՀ դեսպաննե­րին այս ու այն երկրում, արդյո՞ք չէր մտա­ծում, որ դա հարված է պետա­կան հեղի­նա­կությա­նը, ոչ թե որևէ կոնկրետ կուսակցա­կան անձի կամ կուսակցության:
«Հայրե­նի­քում» շատ լավ հասկա­նում են, թե ինչն ինչոց է, բայց նախընտրում են վրի­պակ փնտրել ցանկա­ցած թեմա­յով, նույնիսկ եթե դա հասնում է աբսուրդի աստի­ճա­նի: «Հայրե­նի­քում» կամ մոռա­ցել են կամ չեն ուզում հիշել, որ հենց ՀՀ ԱԳ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի ժամա­նակ խոսում էր ադրբե­ջա­ցի­նե­րի այլանդա­կություննե­րի մասին, ոչ միայն գերի­նե­րի, այլև մի ողջ ժողովրդի տարագրման ու ցեղասպան քաղա­քա­կա­նության մասին, բայց «Հայրե­նի­քը» առանձնա­պես չգո­վեց Միրզո­յա­նին, որ վերջինս մատնա­ցույց է արել առկա խնդիրնե­րը: Գուցե պատճառն այն է, որ Միրզո­յա­նը մի կուսակցությունից է, իսկ «Հայրե­նի­քը»՝ մեկ այլ:
Գուցե: Բայց նրանք երկուսն էլ նույն պետության մասին են խոսում:
ԱԳՆ աշխա­տանքը կարե­լի է անվերջ ու անընդմեջ քննա­դա­տել ու շատ առումնե­րով մենք լրիվ ճիշտ կլի­նենք: Բայց ԱԳՆ սխալնե­րը «Հայրե­նիքն» ավե­լի լավը չեն դարձնում: Ու երբեք ուրի­շի թերության վրա մեկ ուրի­շը ավե­լի լավը չի դառնա, եթե ողջ գործունեությունը միտված է միայն սևացնե­լուն:

«Հայրե­նի­քի» գրա­ռումը՝


https://hairenikweekly.com/?p=60824&fbclid=IwY2xjawEtZGNleHRuA2FlbQIxMAABHc3lOvHFi0CNzRQFs6hMQVRmNVtD0NrFnP1CiGvNZm6AQfcWtTxDA0iBww_aem_5Av93vNuUzOjZqwnUBq80Q

Առնչվող Հոդվածներ