18.7 C
Yerevan

Հայկա­կան Սփյուռքի Ձևա­փո­խումը

Մաս 1‑ին

1990–2010-ականներ ընկած ժամա­նա­կա­հատվա­ծը լիո­վին բավա­րա­րեց, որ բազմա­թիվ սփյուռքա­հա­յեր լիո­վին հիասթափվեն մայր հայրե­նի­քում տեղի ունե­ցող կոռուպցիա­յի, մենաշնորհնե­րի ու հանցա­գործ գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունից։

Մեր Ուղին

Ինչպես որ նշել էինք «Մեր Ուղին»-ի նախորդ հրա­պա­րա­կումնե­րից մեկում՝ Սփյուռքի մասին խոսե­լիս մենք սովո­րա­բար բավա­րարվում ենք կարճ ու մակե­րե­սա­յին հաղորդագրություննե­րի փոխանցմամբ, որը, սակայն, չի արտա­հայտում ամբողջա­կան պատկերն ու էությունը։ Նորայր Էպլի­ղաթյանն իր «Հայկա­կան Սփյուռքը և 1960–70-ականներու վերածնունդը» հոդվա­ծում մի շարք հետաքրքիր երև­ույթնե­րի վրա էր ուշադրություն հրա­վի­րել և այժմ ցանկա­նում ենք ներկա­յացնել մեր կարծիքն առ այն, թե ի՞նչ տեղի ունե­ցավ Հայկա­կան Սփյուռքի հետ մասնա­վո­րա­պես 1990–2010-ականներին, ի՞նչ հարցեր մտան օրա­կարգ և ո՞րն էր Սփյուռքի գերխնդի­րը։
Նախ և առաջ նշենք, որ Հայկա­կան Սփյուռքը 1990-ականնե­րի վերջ-200-ականնե­րի սկիզբ վաղուց այն դասա­կան Սփյուռքը չէր, որ մենք սովոր ենք ընկա­լե­լու։ Այսինքն Հայկա­կան Սփյուռքը ոչ միայն Ցեղասպա­նությունից անմի­ջա­պես փրկված և կորցված հայրե­նի­քի կարո­տը սրտում ապրող ծերունի­նե­րի ու հողա­գործ-արհեստա­վորնե­րի, ֆիդա­յի-գրո­հա­յիննե­րի բազմություն էր, այլև արդեն արտա­սահմա­նում ծնված մեծա­ցած, այնտե­ղի սոցիո­նորմա­տիվ կյանքում ձևա­վորված հայեր և Հայաստանից(նաև այլ համայնքնե­րից) ԱՄՆ, Ռուսաստան, Եվրո­պա տեղա­փոխված հայեր։ Եվ այդ տարբեր պատճառնե­րով տարբեր վայրե­րում հավաքված հայե­րը ունեն տարբեր աշխարհա­յացք ու պատկե­րա­ցում, ունեն տարբեր պահանջներ ու կարծիք նույն հարցի շուրջ։ Ուստի, Սփյուռքի մասին «միասնա­կա­նության» պահանջ դնե­լուց առաջ հարկա­վոր է նաև ընկա­լել Սփյուռքի բազմա­շերտ բնույթը և այդ դեպքում որոշ հարցեր տմիանգա­մից պարզ են դառնում, որոշ հարցեր ընդհանրա­պես վերա­նում են։
Հայկա­կան Սփյուռքի մասին խոսե­լիս նաև պետք է հասկա­նալ, որ այն մեկ ամբողջա­կան մարմին չէ իր նախա­գա­հով ու ենթա­կա­նե­րով։ Հայկա­կան Սփյուռքը աշխարհով մեկ ցրված հայեր են ու շատ հաճախ նրանց մի խումբը շփում չունի մեկ այլ խմբի հետ։ Բնա­կա­նա­բար չկա նաև մեկ ամբողջա­կան օրա­կարգ և նպա­տակ։ Հարկա­վոր է ընդունել, որ Սփյուռք՝ չի նշա­նա­կում մեծա­հա­րուստ ինքնասպաննե­րի գործա­կա­լա­կան ցանց, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են դեսպա­նա­տուն պայթեցնել, ողջ ունեցվածքը նվի­րա­բե­րել ՀՀ-ին և առա­վո­տից-իրի­կուն պայքա­րել Ցեղասպա­նության ճանաչման(ավելի վաղ տարի­նե­րին նաև Արցա­խի) համար։ Սփյուռքա­հա­յե­րը սովո­րա­կան մարդիկ են, ինչ և աշխարհի մնա­ցած սովո­րա­կան մարդիկ, չունեն ինչ որ առասպե­լա­կան առա­քե­լություն։ Նրանց մի մասի կապը ՀՀ հետ ուժեղ է, մի մասն ընդհանրա­պես կապեր չի պահպա­նում։
Սփյուռքը նաև բազմա­շերտ է՝ քաղա­քա­կան կուսակցություննե­րից ու տարա­տե­սակ խմբե­րից մինչև անհատ բիզնեսմեններ ու գործա­րարներ, որոնք առանձնա­պես մեծ հակում ու հետաքրքրություն չունեն «ազգա­յին գործե­րու» հանդեպ։ Դա լրիվ նորմալ ու տրա­մա­բա­նա­կան է։ Ընդ որում Սփյուռքը, ինչպես և ցանկա­ցած օրգա­նիզմ, ենթա­կան է զարգացման, դեգրա­դա­ցիա­յի, փոփո­խություննե­րի՝ արժե­քա­յին և այլ առումնե­րով, ուժե­ղացման, թուլացման և այլն։ Բնա­կա­նա­բար Սփյուռքի վրա ազդում են ՀՀ-ում կատարվող որոշ իրա­դարձություններ, բայց նաև նրանք իրենց երկրնե­րի քաղա­քա­ցի­ներն են, ունեն քաղա­քա­ցիա­կան պարտա­վո­րություններ իրենց երկրնե­րի նկատմամբ, և այդ երկրի շահը կարող է չհա­մընկնել հայկա­կան դարա­վոր երա­զանքնե­րի հետ։ Ինչպես նաև նրանք մարդիկ են, ովքեր անձնա­կան կայացման պահանջ ունեն և լրիվ հասկա­նա­լի կերպով պատրաստ չեն ինքնահրկիզման՝ հանուն ՀՀ-ում հնչող տարբեր քաղա­քա­կան թեզե­րի։ Ի վերջո Սփյուռքը, որպես ցրված մարմին մեկ ամբողջություն չէ, ուստի ՀՀ կողմից և ՀՀ նկատմամբ նրանց վերա­բերմունքը ևս միա­տե­սակ լինել չի կարող։
Սփյուռքի ինքնության մասին խոսելն արդեն ավե­լի հեշտ է դառնում, երբ ընդունում ես Սփյուռքի մասին այս ամե­նը։ Սփյուռքի ինքնության(Սփյուռք ասե­լով այսուհետ պետք է հասկա­նալ, որ ամեն համայնք կտրուկ տարբեր է մյուսից գրե­թե ամեն ինչով) վրա մեծա­պես ազդե­ցին հատկա­պես 1980–90 ականնե­րը։ ԽՍՀՄ փլուզումը, Հայաստա­նի անկա­խության վերա­կանգնումը, պատե­րազմն Արցա­խում և ազա­տագրա­կան-հաղթա­կան պատե­րազմը Սփյուռքի բազմա­թիվ համայնքնե­րի վրա սառը ցնցուղի ազդե­ցություն ունե­ցավ։ Անխախտ թվա­ցող աշխարհն ու հավերժա­կան ռելսե­րի վրա գլորվող պայքա­րը, որ կար Սփյուռքի պատկե­րա­ցումնե­րում՝ հօդս ցնդեց։ Դիվա­նա­գի­տա­կան և ահա­բեկչա­կան, ցույցա­յին պայքարն արդեն միա­կը չէր․ կար Հայաստա­նի Հանրա­պե­տություն, որը պատե­րազմ էր մղում Ադրբե­ջա­նի դեմ՝ հանուն Արցա­խի։ Այլևս չկար կոմունիստա­կան ռեժի­մը։ Սփյուռքի առա­վել ուժեղ և գործուն կառույցնե­րը՝ Սիրիա, Լիբա­նան, Իրան, ԱՄՆ, Եվրո­պա­յի որոշ երկրներ, միանգա­մից արձա­գանքե­ցին այդ ամե­նին։ Տեղի ունե­ցավ ֆինանսա­կան, դիվա­նա­գի­տա­կան, մարդկա­յին, նյութա­կան ռեսուրսի մեծ չափով հատկա­ցում Հայաստա­նին, միա­ժա­մա­նակ ակտի­վա­ցավ քաղա­քա­կան կյանքի ռիթմն ու տրա­մա­բա­նությունը։ Հայկա­կան կուսակցություններն ու քաղա­քա­կան տրա­մա­բա­նություն ունե­ցող Սփյուռքյան կառույցնե­րը միանգա­մից մեծ եռանդով ձեռնա­մուխ եղան առա­ջա­ցած խնդիրնե­րի ու երև­ույթնե­րի «լուծմա­նը»։ Կարև­որ էր ոչ միայն արդյունքը, այլև այդ աննա­խա­դեպ աշխուժա­ցումը։ Այդ ամե­նից ընդա­մե­նը 10 տարի առաջ, 1980թ․ գրե­թե մարած երա­զանքնե­րը նոր ուժով արթնա­ցան, ինչպես նաև մեծ չափով ազգա­յին տրա­մադրություննե­րի զարգացմա­նը նպաստե­ցին բազմա­թիվ հայ համայնքնե­րում։ Դա ուղղա­կիո­րեն հանգեցրեց նաև Սփյուռքի քաղա­քա­կա­նացմա­նը։ Եթե այդ իրա­դարձություննե­րից առաջ հայ կուսակցություննե­րը հանդես էին գալիս գրե­թե հասա­րա­կա­կան կազմա­կերպություննե­րի կարգա­վի­ճա­կով, թեև քաղա­քա­կան տրա­մա­բա­նությամբ, տեսան հնա­րա­վո­րություն քաղա­քա­կան օրա­կարգը իրացնել հենց քաղա­քա­կան դաշտում։ Արդեն կար Հայաստա­նի Հանրա­պե­տությունը, ուր կարե­լի էր զբաղվել քաղա­քա­կա­նության սեփա­կան օրա­կարգով։
Ելնե­լով այն բանից, որ տարբեր երկրնե­րում կային տվյալ երկրի սեփա­կան քաղա­քա­կան օրա­կարգը, սոցիա­լա­կան-հասա­րա­կա­կան չափա­նիշնե­րը, ինչպես նաև վերա­բերմունքը Հայաստա­նի ու հայ համայնքի նկատմամբ, հայկա­կան Սփյուռքի տարբեր համայնքնե­րում տարբեր տրա­մա­բա­նությամբ ակտի­վա­ցավ քաղա­քա­կան կյանքի ռիթմը։
Անցնող տարի­նե­րի ընթացքում շատ բան փոխվեց։ 1990–2010-ականներ ընկած ժամա­նա­կա­հատվա­ծը լիո­վին բավա­րա­րեց, որ բազմա­թիվ սփյուռքա­հա­յեր լիո­վին հիասթափվեն մայր հայրե­նի­քում տեղի ունե­ցող կոռուպցիա­յի, մենաշնորհնե­րի ու հանցա­գործ գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունից։ Միա­ժա­մա­նակ նաև Սփյուռքը գիտակցեց, որ պարզա­պես գումար ուղարկե­լով շատ բան չես անի, քանի որ չկա վերահսկում, իսկ այդ մեծ գումարնե­րը մեծ կոռուպցիոն վտանգ էին առա­ջացնում։ Սփյուռքը սկսեց նաև պահանջնե­րով հանդես գալ։ Հիմնա­կա­նում ինչ որ վերահսկո­ղա­կան կամ ներա­ռա­կան պահանջնե­րով։ Հայաստա­նում դա կտրուկ մերժվեց։ Հայաստանն ինքն էր ցանկա­նում վերահսկել Սփյուռքն ամբողջո­վին և այդ փոխա­դարձ պահանջնե­րը, ինչպես նաև իրար չհասկա­նա­լը, ոչ պրոֆե­սիո­նալ մոտե­ցումն ու Հայաստա­նում գոյություն ունե­ցող սկանդա­լա­յին հանցա­վոր մակարդա­կը գժտություն առա­ջացրեց ՀՀ ու Սփյուռքի տարբեր համայնքնե­րի ու նրանց զորեղ ներկա­յա­ցուցիչնե­րի միջև։
Խնդիր էր նաև այն, որ մի կողմից Հայաստա­նի իշխա­նություննե­րը այդպես էլ չկա­րո­ղա­ցան հասկա­նալ Սփյուռքի տրա­մա­բա­նությունն ու ցանկություննե­րը, չկա­րո­ղա­ցան պրոֆե­սիո­նալ մոտե­ցում ցուցա­բե­րել, այլ, հիմնա­կա­նում ագահ ու ընչա­քաղց տրա­մա­բա­նությամբ շատ արագ վանե­ցին Սփյուռքին, մյուս կողմից էլ Սփյուռքը, ոչ ամբողջա­պես տիրա­պե­տե­լով Հայաստա­նի ներքին դրությա­նը, առա­վե­լա­պես ուկնդրե­լով Սփյուռքում գործող քաղա­քա­կան այն խմբե­րին, որոնք ինչ որ ներկա­յություն ունեին Հայաստա­նում, դարձավ այդ խմբե­րի քաղա­քա­կան օրա­կարգն առաջ տանող։ Այնպես ստացվեց, որ Սփյուռքի քաղա­քա­կա­նա­ցումը գլո­բալ միջա­վայրից անցում կատա­րեց նեղ կուսակցա­կան պլատֆորմի։ Կուսակցա­կա­նացված Սփյուռքի կառույցնե­րը սկսե­ցին ՀՀ‑ի հանդեպ հանդես գալ նույն տրա­մա­բա­նությամբ, ինչ և իրենց կուսակցա­կան-համայնքա­յին առաջնորդնե­րը։ Այդ խորը անդունդը, որ քիչ-քիչ գոյա­նում էր Հայաստա­նի ու Սփյուռքի մեջ, դարձավ իսկա­կան քաո­սի բույն, որտեղ որևէ հարցի լուծում ստա­նալն արդեն անհնա­րին էր թվում։ Կուսակցա­կա­նացված Հայաստանն ու կուսակցա­նացված Սփյուռքը բազմա­թիվ անհա­մա­ձայնություններ ունեին։ Բացի այդ ամե­նից, Հայաստա­նի կողմից Սփյուռքին վերահսկե­լու տրա­մա­բա­նությունը չընդունվեց Սփյուռքից, մանա­վանդ կար մեծ անվստա­հություն՝ Սփյուռքի տրա­մադրած միջոցնե­րի անխնա հափշտակման ու գողության ֆոնին։ Դա հանգեցրեց հարա­բե­րություննե­րի վատթա­րացման ու ինչ որ չափով՝ սառեցման։
Սփյուռքի համար հաջորդ մեծա­գույն ցնցումը 2018թ․ էր, երբ ՀՀԿ հավերժա­կան կառա­վա­րումը տապալվեց ու ժողովրդա­յին մեծ շարժման շնորհիվ իշխա­նության եկավ Նիկոլ Փաշինյա­նը։ Վերջի­նիս տրա­մադրվա­ծությունը՝ արմա­տա­խիլ անել նախկիննե­րի թողած չարի­քը, վճռա­կան վերա­բերմունքը «Արցա­խը Հայաստան է և վերջ» և այլն, մեծ չափով բորբո­քե­ցին Սփյուռքի բազմա­թիվ համայնքնե­րի ու նրանց ներկա­յա­ցուցիչնե­րի ազգա­սի­րա­կան ձգտումնե­րը։ Թվում էր, թե վերջա­պես ստեղծվել է մի իրա­վի­ճակ, որը կնպաստի Սփյուռք-Հայաստան կապե­րի աշխուժացման ու նորմա­լացման։
Բայց ամեն ինչ շատ արագ փոխվեց։ Նիկոլ Փաշինյա­նի ոչ պրոֆե­սիո­նալ թիմի ու հենց անձամբ իր կողմից երբեմն հնչող թեր ու դեմ կարծիքնե­րը կոնֆլիկտա­յին իրա­վի­ճակ էին ստեղծում Սփյուռքի մոտ։ Դրան գումա­րած նաև այն, որ Սփյուռքի տարբեր կառույցնե­րում ուժ և ազդե­ցություն ունե­ցող քաղա­քա­կան խմբեր ու մարդիկ, ովքեր նաև ներկա­յություն ունեին Հայաստա­նում, Սփյուռքը դարձրին քաղա­քա­կան գործիք՝ ՀՀ իշխա­նություննե­րի դեմ իրենց պայքա­րում։ Դա ևս էական չափով սրեց Հայաստան-Սփյուռք կապերն ու ուժե­ղացրեց կուսակցա­կան-քաղա­քա­կան տրա­մա­բա­նությունը Սփյուռքում։
2020թ․ 44-օրյա պատե­րազմի ծանր պարտությունից և 2023թ․ Արցա­խի վերջնա­կան կորստից հետո ՀՀ ընդդի­մա­դիր դաշտը հատկա­պես Սփյուռքում ավե­լի շահե­կան դրության մեջ հայտնվեց։ Պատե­րազմում պարտությունն ու Արցա­խի կորուստը ներկա­յացնե­լով որպես իշխա­նություննե­րի ու անձամբ Նիկոլ Փաշինյա­նի կանխամտածված-քաղա­քա­կան դավա­ճա­նության հետև­անք, Սփյուռքում հնա­րա­վոր եղավ ոչ մեծ չափով, բայց տեսա­նե­լի մասշտա­բով ակտի­վացնել որոշ հատվածնե­րի, որոնք սկսե­ցին պայքա­րել ՀՀ իշխա­նություննե­րի դեմ, թեև այդ պայքարն առա­վել չափով արտա­հայտվեց դեսպա­նատնե­րի առջև ցույցե­րով, հայհո­յանքնե­րով և այլ նման տարե­րա­յին ձևով։ Ընդ որում, ինչպես նշե­ցինք, տարբեր երկրնե­րում կան տարբեր արտա­քին քաղա­քա­կան տրա­մադրություններ ՀՀ նկատմամբ և դա առա­վել չափով ազդեց Սփյուռքի վրա։ Տարբեր են օրի­նակ ԱՄՆ և ՌԴ հայկա­կան համայնքնե­րի վերա­բերմունքը ՀՀ իշխա­նություննե­րի նկատմամբ։ Դա լրիվ հասկա­նա­լի և տրա­մա­բա­նա­կան գործընթաց է։ Մեծա­գույն խնդիրն այն է, որ այսօր կուսակցա­կա­նացված Սփյուռքի հետ միա­սին ապրում է նաև բոլոր հարցե­րից ձեռք քաշած Սփյուռք, որը միանգա­մայն հիասթափվել է ամեն ինչից և այլևս չի ցանկա­նում որևէ հարցի խառնվել։ Նրանց շուրջը ապրում ու գործում են փոքրա­թիվ խմբեր ու անհատներ ովքեր, չնա­յած ամեն ինչին հավա­տում են թե՛ՀՀ‑ը, թե՛ Հայաստան-Սփյուռք կապե­րի խորքա­յին միությա­նը։
[Շարունա­կե­լի]

Առնչվող Հոդվածներ