21.3 C
Yerevan

ՀՅԴ-ում Հրա­ժարվե­ցին Նաև Քրիստա­փո­րից

Հարց է առա­ջա­նում, թե ինչո՞ւ էր նման մեծ հեղի­նա­կություն վայե­լող մարդ ինքը անցկացնում զենքի փորձարկումը։ Մի՞թե այլ մեկը չկար, որ կզբաղվեր դրա­նով։ Ինչո՞ւ էր Միքա­յելյանն իրեն վտանգի ենթարկում։ Կամ առհա­սա­րակ ինչո՞ւ էր Միքա­յելյա­նը ֆիզի­կա­պես մասնակցում այդ ամե­նին և ոչ թե «գաղա­փա­րա­կան պայքար» մղում կապի­տա­լիզմի դեմ եվրո­պա­կան որևէ հանգիստ քաղա­քի հարմա­րա­վետ հյուրա­նոցնե­րից մեկում։

Մեր Ուղին

ՀՅԴ հերթա­կան Ընդհա­նուր Ժողո­վը ավարտվեց ու արդյունքը եղավ հերթա­կան հայտա­րա­րությունն առ այն, որ Դաշնացկությունը․․․․այդպես էլ հասկա­նա­լի չեղավ ո՛չ ժողո­վի իմաստն ու նպա­տաը, ոչ այն բարձրա­գոչ հայտա­րա­րություննե­րը, ոչ էլ Ընդհա­նուր Ժողո­վից հետո սպասվե­լիք գործունեությունը։
Կողքից հետև­ո­ղի համար Դաշնակցությունը փորձում է ավե­լի շատ ինքնաարդա­րացմամբ ու ինքնա­հիմնա­վորմամբ զբաղվել, թե ինչու դեռ ընդհանրա­պես գոյություն ունի ու ինչու է շարունա­կում անընդհատ տապալվել, տապա­լել, բայց միևնույն է խրատ կարդալ բոլո­րի գլխին, թե ինչը ինչպես է պետք անել։
Այս ընդհա­նուր ժողո­վում սակայն մի բան կար, ավե­լի շուտ չկար, որը ուշադրության արժա­նի հանգա­մանք է։ հենց նույն օրե­րին, երբ ՀՅԴ‑ը Ընդհա­նուր Ժողով էր հայտա­րա­րել, հին տոմա­րով մարտի հինգին ՀՅԴ հիմնա­դիր Քրիստա­փոր Միքա­յելյա­նի հիշա­տա­կի օրն էր, որի մասին ոչ մի բառ այդպես էլ չասվեց։ ՀՅԴ-ում մոռացե՞լ են նրա մասին, մոռացե՞լ են Մարտի 5‑ի ու դրան ուղեկցող երև­ույթնե­րի մասին՝ հայտնի չէ, բայց հայտնի է, որ ՀՅԴ‑ը և հայ ազգա­յին գաղա­փա­րա­խո­սությունը նույնացնող պարոննե­րը նույնիսկ մեկ բառով չհի­շա­տա­կե­ցին այն մարդու մասին, ով կանգնած է իրենց կուսակցության ստեղծման ակունքնե­րում և որի գաղա­փարնե­րի այլանդա­կումը շարունա­կում են հենց իրենք։
Քրիստա­փոր Միքա­յելյա­նը, ով ՀՅԴ հիմնա­դիրնե­րից էր ու հայ ազա­տագրա­կան պայքա­րում ակնա­ռու, առանցքա­յին դեմք, զոհվել է 1905թ․ մարտի 5‑ին, Բուլղա­րիա­յում՝ Վիտո­շա լեռան լանջին զենքի փորձարկման ժամա­նակ։ Ք․ Միքա­յելյա­նը և իր կուսա­կիցնե­րը ձեռնարկել էին մի հանդուգն գործո­ղություն՝ Աբդուլ 2‑րդ սուլթա­նի դեմ մահա­փորձը։ Նման կերպա­րի դեմ մահա­փորձի ձեռնարկումը վկա­յում է այն մասին, թե որքան լուրջ էին նախա­պատրաստվում այդ ամե­նին դաշնակցա­կաննե­րը և որքան լավ էին գիտակցում դրա կարև­ո­րությունն ու հաջո­ղության հասնե­լու նշա­նա­կությունը։ Քրիստա­փոր Միքա­յելյա­նը, ով դեռ մինչև ՀՅԴ հիմնադրումը ևս մշտա­պես եղել է ամեն ինչին գաղա­փա­րա­կան սկզբունքով նայող գործիչ, հասկա­նա­լով սուլթա­նի դեմ մահա­փորձի կարև­ո­րությունը, զոհվեց այդ մահա­փորձի համար նախա­տեսվող զենքի փորձարկումից։
Հարց է առաջանում,թ ե ինչո՞ւ էր նման մեծ հեղի­նա­կություն վայե­լող մարդ ինքը անցկացնում զենքի փորձարկումը։ Մի՞թե այլ մեկը չկար, որ կզբաղվեր դրա­նով։ Ինչո՞ւ էր Միքա­յելյանն իրեն վտանգի ենթարկում։ Կամ առհա­սա­րակ ինչո՞ւ էր Միքա­յելյա­նը ֆիզի­կա­պես մասնակցում այդ ամե­նին և ոչ թե «գաղա­փա­րա­կան պայքար» մղում կապի­տա­լիզմի դեմ եվրո­պա­կան որևէ հանգիստ քաղա­քի հարմա­րա­վետ հյուրա­նոցնե­րից մեկում։
Սա երևի բարդ է հասկա­նա­լը։ Մեր օրե­րում, երբ նույնիսկ փողո­ցում մի քանի մետր վազելն է համարվում հերո­սություն ու անձնա­զո­հություն ու կուսակցա­կան կարիե­րիստնե­րը կարող են բացատրել ու արդա­րացնել ամեն ինչ, դժվար է հասկա­նա­լը, որ Քրիստա­փոր Միքա­յելյա­նը պարզա­պես չէր կարող մի կողմ նստել ու հրա­մաններ և բանաձև­ումներ արձա­կել։ Նա չէր կարող ուրիշնե­րին ուղարկել մահվան բերա­նը և ինքը բավա­րարվել «կազմա­կերպչա­կան» ինչ որ գործե­րով։ Ընդհա­կա­ռա­կը, Քրիստա­փո­րը ոչ միայն կազմա­կերպում էր, այլև ինքն էր իրա­կանցնում նախա­պատրաստա­կան միջո­ցա­ռումնե­րը։ Նա ինքն էր ռումբը փորձարկում՝ հաշվե­լու և հասկա­նա­լու համար, թե արդյո՞ք ամեն ինչ բավա­րար է, թե ոչ։ Կարե­լի՞ է նման ռումբով վերջացնել գործը, թե ոչ։ Որովհետև Քրիստա­փոր Միքա­յելյա­նը պարզա­պես աշխա­տանք չէր կատա­րում կամ պատվեր, նա գնում էր անձամբ սուլթան Համի­դի դեմ՝ մի մարդա­կեր հրե­շի, որը հարյուր հազա­րա­վոր հայե­րի էր ոչնչացրել։ Ուստի, նման դահի­ճի դեմ մահա­փորձը շատ լուրջ իրա­դարձություն էր, ինչպես նաև այն, թե ինչու Քրիստա­փո­րը անձամբ փորձարկեց չարա­բաստիկ ռումբը, որի պայթյուն էլ ՀՅԴ-ից ու հայ ազա­տագրա­կան պայքա­րից խլեց մի կարև­որ ու բացա­ռիկ դեմքի։
Ու շատ զարմա­նա­լի է, որ իր իսկ հիմնադրած կուսակցությունում, շատ տարի­ներ անց, իր մահվան օրե­րին ընթա­ցող Ընդհա­նուր Ժողո­վում անգամ մեկ բառով հրա­պա­րա­կա­յին հիշա­տա­կում չեղավ այն մարդու մասին, ով իր կյանքը դրեց մի մեծ ու կարև­որ գործի զոհա­սե­ղա­նին։ Արդյո՞ք եթե Քրիստա­փո­րը ողջ մնար Ելդը­զի մահա­փորձը ավե­լի լավ արդյունքներ էր տալու, որովհետև սուլթա­նի բախտը բերեց ու նա ողջ մնաց։ Դա չգի­տենք։ Բայց գիտենք, որ Քրիստա­փոր Միքա­յելյա­նի մասին որևէ հիշա­տա­կումի բացա­կա­յությունը ուղիղ արտա­ցո­լում է այն, որ ՀՅԴ-ում ոչ միայն մոռա­ցել են Քրիստա­փո­րի գաղա­փարնե­րի ու պատգամնե­րի մասին, այլև նույնիսկ նրա մահվան օրվա ու դրա նշա­նա­կության մասին։
Արժե՞ արդյոք այլևս զարմա­նալ, թե ՀՅԴ‑ը որքան շատ է շեղված իր «քրիստա­փորյան ուղուց», թե՞ դա համա­րել գաղա­փա­րա­կան այլա­սերման աննա­հանջ ընթացք, որն այլևս կասեցնել հնա­րա­վոր չէ։

Առնչվող Հոդվածներ