21.3 C
Yerevan

Երկվորյակ Բռնա­պե­տե­րը

Եթե հայկա­կան և ուկրաի­նա­կան սահմա­նադրություննե­րից դուրս են գալիս այն տարածքնե­րի անուննե­րը, որ ռուսներն ու հարավկովկասյան թաթարնե­րը զավթել են ուկրաի­նա­ցի­նե­րից ու հայե­րից, ապա Բաքուն ու Մոսկվան փորձում են իրենց գրա­վա­ծին օրի­նա­կան տեսք տալ հենց նրա կողմից, ումից խլել են։ Այսինքն, եթե Կիևի Սահմա­նադրությունն ընդունի, որ Ղրի­մը, Դոնեցկը, Լուգանսկը և այլն պատկա­նում են Ռուսաստա­նին, ապա­գա­յում Կիևը ոչ մի օրի­նա­կան հիմք չի ունե­նա­լու դրանց վերա­դարձի հետ կապված։ Իրա­վունք չի ունե­նա­լու նույնիսկ խոսել այդ մասին։ Նույնը Բաքվի պարա­գա­յում է։

Մեր Ուղին

Պարզվում է, միայն Բաքվի բռնա­պե­տը չէ, որ խաղա­ղության համար անպայման փորձում է Հայաստա­նին Սահմա­նադրություն փոխել տալ։ Ռուսաստա­նը ևս հանկարծ «սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի» խիստ կարիք է զգա­ցել, միայն թե ուկրաի­նա­ցի­նե­րի հետ կապված։ Ռուսաստա­նի ԱԽՔ Շոյգուն հայտա­րա­րել է, որ Կիևը դժվա­րություններ ունի խաղա­ղության հետ կապված ու որ Ուկրաի­նան պետք է փոխի իր սահմա­նադրությունը, որպեսզի հարգվի Ռուսաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։
Զարմա­նա­լի զուգա­դի­պություն է, Բաքուն նոյն բանն է խոսում Երև­ա­նի մասին՝ պնդե­լով, որ Հայաստա­նի Սահմա­նադրությունը վտանգում է խաղա­ղության գործընթա­ցը, որովհետև ՀՀ Սահմա­նադրությունը տարածքա­յին հավակնություններ ունի Ադրբե­ջա­նի տարա­ծաշրջա­նի նկատմամբ։
Բաքվի ու Մոսկվա­յի նմա­նությունը միայն «սահմա­նադրա­կան ախտի» մեջ չէ, այլ շատ ուրիշ առումնե­րով ևս։ Երկուսն էլ ավտո­րի­տար երկրներ են, երկուսն էլ հարձակվել են իրենց հարև­ա­նի վրա, երկուսն էլ փորձում են ուրի­շի հողը սեփա­կա­նացնել, երկուսն էլ սահմա­նադրություն են ուզում փոխել տալ ու իհարկե Մոսկվան ու Բաքուն համարվում են ջերմ ու բարե­կամ երկրներ, որոնք նաև ռազմա­կան փոխօգնության մասին պայմա­նա­գիր ունեն։ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» արտա­հայտությունն ավե­լի քան ապա­ցուցում է իր պարզ հանճա­րե­ղությունը։
Բայց հարց է առա­ջա­նում, թե այդ ի՞նչ է պատա­հել հանկարծ, որ բռնա­պե­տե­րը սկսել են օրենքի ու օրի­նա­կա­նության մասին մտա­ծել։ Ուրի­շի տարածքնե­րը գրա­վող ու միջազգա­յին օրենքնե­րի վրա թքած ունե­ցող այս դեսպոտնե­րը հանկարծ ինչու են աչքնե­րը տնկել ուրի­շի սահմա­նադրության վրա ու փոփո­խություններ են պահանջում։ Միամտություն կլի­ներ կարծել, որ Պուտինն ու Ալիևը կբա­վա­րարվեն Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րով ու դրա­նից հետո իրոք խաղա­ղություն կհաստատվի։ Իհարկե ոչ։ Եթե Ալիևը և Պուտի­նը այնքան օրի­նա­սեր լինեին, որ Սահմա­նադրա­կան փոփո­խություններն իրոք ինչ որ արժեք ունե­նա­յին իրենց համար, ապա Հայաստա­նի ու Ուկրաի­նա­յի վրա հարձակվե­լու և արյունա­հեղ պատե­րազմներ հրահրե­լու փոխա­րեն կփորձեին պարզ ու անկեղծ շարադրել իրենց կարծիքն ու մտա­վա­խություննե­րը ու միա­ժա­մա­նակ ունակ կլի­նեին հասկա­նալ, որ աշխարհն իրենցով չի սկսվում և ավարտվում։
Ու հիմա, երբ Պուտի­նը, 3 տարի տարի Ուկրաի­նան ավե­րե­լուց, իսկ Ալիևը 120 հազար մարդու բռնի տեղա­հա­նե­լուց հետո խոսում են Սահմա­նադրության մասին, հարց է առա­ջա­նում, թե այդ ի՞նչ փոփո­խություն են ուզում, որ հանգստացնե­լու է նրանց։
Սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րը Բաքվի ու Մոսկվա­յի համար մի քանի դեր են կատա­րե­լու։ Առա­ջի­նը՝ Երև­ա­նին ու Կիև­ին Սահմա­նադրա­կան փոփո­խություններ ստի­պե­լը լեգի­տի­մացնում է Մոսկվա­յի ու Բաքվի գործո­ղություննե­րը։ Եթե հայկա­կան և ուկրաի­նա­կան սահմա­նադրություննե­րից դուրս են գալիս այն տարածքնե­րի անուննե­րը, որ ռուսներն ու հարավկովկասյան թաթարնե­րը զավթել են ուկրաի­նա­ցի­նե­րից ու հայե­րից, ապա Բաքուն ու Մոսկվան փորձում են իրենց գրա­վա­ծին օրի­նա­կան տեսք տալ հենց նրա կողմից, ումից խլել են։ Այսինքն, եթե Կիևի Սահմա­նադրությունն ընդունի, որ Ղրի­մը, Դոնեցկը, Լուգանսկը և այլն պատկա­նում են Ռուսաստա­նին, ապա­գա­յում Կիևը ոչ մի օրի­նա­կան հիմք չի ունե­նա­լու դրանց վերա­դարձի հետ կապված։ Իրա­վունք չի ունե­նա­լու նույնիսկ խոսել այդ մասին։ Նույնը Բաքվի պարա­գա­յում է։ Ալիևը փորձում է իր հաղթա­նակն ամրագրել հենց Հայաստա­նի Սահմա­նադրության մեջ, զրկել հայե­րին ԻՐԱՎՈՒՆՔԻՑ։ Ռուսներն ու հարավ-կովկասյան թաթարնե­րը առա­ջին հերթին ոչ թե տարածք են ուզում խլել, այլ իրա­վունք, զրկել իրա­վա­կան հիմքե­րից։ Ահա, թե ինչու են երկու ոտքե­րը մի կոշի­կի մեջ մտցրած «սահմա­նադրա­կան փոփո­խություն» պահանջում։ Որպեսզի և՛ հաղթվա­ծին, և՛ ողջ աշխարհին «լեգի­տի­մություն» պարտադրեն։ Սա խելա­ցի ու միա­ժա­մա­նակ շատ ստոր պահվածք է, երբ փորձում ես ապա­գա թելադրել դիմա­ցի­նին, քանդել նրա ներկան ու աղա­վա­ղել նրա անցյա­լը, երբ դու ընդա­մե­նը հասա­րակ մսա­գործ ես, բայց փորձում ես քո կատա­րա­ծը մորթը ինչ որ վեհ ու կարև­որ ներկա­յացնել։
Բաքուն ու Մոսկվան նույն սանրի կտավ են, բացարձա­կա­պես նույն պահվածքով ու շարժա­ռիթնե­րով։
Ինչ վերա­բե­րում է Հայաստա­նին, ապա Երև­ա­նը պետք է շատ զգույշ և ճկուն լինի, որովհետև Բաքուն փորձում է Հայաստա­նին «խաղա­ղություն» պարտադրել այնպի­սի պայմաննե­րով, որը ԵՐև­ա­նը ոչ մի կերպ չկա­րո­ղա­նա ընդունել, իսկ վարչա­պե­տի հայտա­րա­րություններն առ այն, որ Երև­անն ընդունել է Բաքվի բոլոր պահանջնե­րը, մնում է ստո­րագրվի պայմա­նա­գի­րը, Բաքվին դնում է անհարմար դրության մեջ։ Հիմա Բաքուն պետք է նոր ու ավե­լի անճոռնի պահանջներ առաջ քաշի Երև­ա­նի առաջ, անի ամեն ինչ, որ հայե­րը հունից դուրս գան ու խաղա­ղությունը չստացվի։ Որովհետև Բաքվի ուզա­ծը Արցա­խը չէ, միջանցքը չէ, Սյունի­քը չէ, այլ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կան-պետա­կան ապա­գան, Ադրբե­ջա­նի ճակա­տագրա­կան ապա­հո­վագրումը։ Բաքուն Հայաստա­նի ոչնչացմամբ իր ապա­գան է ուզում հաստա­տել, այլա­պես պայմա­նա­գի­րը վաղուց ստո­րագրած կլի­ներ, բայց ամեն անգամ ինչ որ նոր պահանջ է ձևա­վո­րում, որպեսզի ոչինչ չստո­րագրի, որովհետև ստո­րագրե­լուց հետո, եթե Ադրբե­ջա­նը կրկին վիճա­կը սրի(մի բան, որ գրե­թե անխուսա­փե­լի է նրանց պարա­գա­յում), ապա Երև­ա­նը պետք հասկա­նա, թեև արդեն շատ վաղուց պետք է հասկա­ցած լիներ, որ հարավկո­վաասյան թաթարնե­րի միակ ցանկությունը Հայաստա­նի ոչնչա­ցումն է։

Առնչվող Հոդվածներ