ՄԵՐ ՈՒՂԻՆ

Իմանալ Զբանս Քոչարյանի

Քառասունչորսօրյա պատերազմի հինգերորդ տարելիցին Հայաստանի երկրորդ նախագահը գրեթե բառացի ասաց այն, ինչ Իլհամ Ալիեւը Մոսկվայի քաղտեխնոլոգիական մշակմամբ հնչեցրել է 2020թ. հոկտեմբերի  8-9-ի բանակցությունների արդյունքում մարդասիրական հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտելուց հինգ օր հետո:

Մուղնի

2020թ. հոկտեմբերի  15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բացառիկ հարցազրույց է տվել «Ռուսաստանն այսօր» մեդիահոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: «Հոկտեմբերի 10-ի մոսկովյան համաձայնագրում հիշված են կարգավորման հիմնարար սկզբունքները, մեկնաբանեք, խնդրում եմ, այդ սկզբունքները, ինչպե՞ս եք Դուք դրանք հասկանում»- հարցրել է Կիսելյովը։ 

«Հայաստանի նախկին ղեկավարության հետ իմ աշխատանքի ընթացքում մենք շատ ակտիվ առաջ էինք գնացել սկզբունքները համաձայնեցնելու հարցում: Դա շատ դժվար էր: Բանակցությունները ցանկացած դեպքում բարդ գործընթաց են, առավել եւս նման կարեւոր հարցում: Այդուհանդերձ, երկու կողմերը ցուցաբերել էին քաղաքական կարգավորման ճանապարհով ընթանալու ցանկություն: Բայց, ցավոք սրտի, Հայաստանում նոր կառավարության իշխանության գալուց հետո այն ամենը, ինչ մինչ այդ մշակված էր, հայկական կողմից պարզապես զամբյուղ է նետվել, ինչպես նաեւ փորձ է արվել բանակցություններին ներգրավել այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» իշխանություններին, ինչը մերժվել է մեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Ալիեւը: 

Այնուհետեւ նա  յուրովի մեկնաբանել է ԼՂ կարգավորման հիմնարար սկզբունքները եւ ավելացրել. «Բայց Հայաստանի նոր իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ դա անընդունելի. Իրենք ոչ մի սանտիմետր տարածք չեն զիջի: Դա ասել է վարչապետը, պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է հանուն նոր տարածքների պատերազմի, մեր հասցեին մշտապես հնչել են սպառնալիքներ եւ վիրավորանքներ, որ ի վերջո վերածվել են այսպիսի դիմակայության: Կարծում եմ, հայկական կողմը պետք է սթափ գնահատի նոր իրավիճակը եւ հավատարիմ լինի հրադադարի ռեժիմին, որ բարբարոսաբար նա խախտել է  մի քանի ժամ հետո՝ ռմբակոծելով խաղաղ քնած Գյանջան»:

Քառասունչորսօրյա պատերազմի հինգերորդ տարելիցին Հայաստանի երկրորդ նախագահը գրեթե բառացի ասաց այն, ինչ Իլհամ Ալիեւը Մոսկվայի քաղտեխնոլոգիական մշակմամբ հնչեցրել է 2020թ. հոկտեմբերի  8-9-ի բանակցությունների արդյունքում մարդասիրական հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը խախտելուց հինգ օր հետո: Սա այն դեպքն է, երբ ասում են, որ մեկնաբանություններն ավելորդ են: Պարզապես գործ ունենք ոչ միայն ամոթալի, այլեւ, գուցե, ազգային սպառնալիք հանդիսացող երեւույթի հետ: 

Մուղնի

Մեր Ուղինի խմբագրական կազմը վերոնշյալ գրառումը ստացել է էլեկտրոնային հաղորդագրությամբ 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *