25.3 C
Yerevan

Աշխարհն Անո­րոշ Ու Բարդ Փուլում Է

Վերջին տարի­նե­րին աշխարհում ռազմա­կան բյուջե­նե­րը կտրուկ աճել են՝ հասնե­լով տրի­լիոննե­րի, ինչը ևս մեկ անգամ վկա­յում է գլո­բալ լարվա­ծության խորացման մասին։ 

Ստե­փան Ասդուրեան

1inTV‑ն զրուցել է ԱՄՆ Բերկլիի համալսա­րա­նի և Հայաստա­նում Ամե­րիկյան համալսա­րա­նի պրոֆե­սոր Ստե­փան Ասդուրեա­նի հետ։ Զրույցի ընթացքում տեղի է ունե­ցել քննարկում անցնող տարվա փոփո­խություննե­րի և դրանց հնա­րա­վոր շարունա­կա­կա­նության վերա­բերյալ։

Ստե­փան Ասդուրեա­նը նշեց, որ աշխարհը մտել է խորքա­յին ու արա­գա­ցող փոփո­խություննե­րի փուլ, որտեղ դասա­կան կանխա­տե­սումնե­րը գրե­թե անկա­րե­լի են դարձել։ Նրա խոսքով՝ այսօր մասնա­գետնե­րը այլևս չեն կարող վստահ սցե­նարներ առա­ջարկել, քանի որ միա­ժա­մա­նակ տեղի են ունե­նում բազմա­թիվ մեծ ու փոխկա­պակցված փոփո­խություններ։ Այս շրջա­նը կարե­լի է բնութագրել որպես «պատմության արա­գա­ցում», որտեղ աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րը զարգա­նում են կարճ ժամա­նա­կա­հատվա­ծում և հաճախ անսպա­սե­լի ուղղություննե­րով։ Նա դիտարկում է, որ այդ փոփո­խություննե­րի մի մասը բացա­հայտ է, մյուսը՝ ոչ այնքան տեսա­նե­լի, սակայն բոլորն էլ ունեն երկա­րա­ժամկետ հետև­անքներ։

Ստե­փան Ասդուրեա­նը առանձնա­հա­տուկ կարև­ո­րություն տվեց արհեստա­կան բանա­կա­նության շուրջ գլո­բալ մրցակցությա­նը՝ նշե­լով, որ այն հիմնա­կա­նում ծավալվում է Միացյալ Նահանգնե­րի և Չինաստա­նի միջև։ Նրա համոզմամբ՝ սա միայն տեխնո­լո­գիա­կան պայքար չէ, այլ համաշխարհա­յին ազդե­ցության և իշխա­նության հարց։

Ասդուրեա­նը ընդգծեց նաև բնա­պահպա­նա­կան ճգնա­ժա­մի, հատկա­պես ջրի պակա­սի խնդի­րը, որը հաճախ մնում է երկրորդ պլա­նում, բայց ունի զանգվա­ծա­յին հետև­անքներ։ Նա նշեց, որ որոշ տարա­ծաշրջաններ արդեն իսկ կանգնած են բնակչության ապա­հովման լուրջ դժվա­րություննե­րի առաջ, ինչը կարող է հանգեցնել մեծա­ծա­վալ միգրա­ցիա­յի և նոր հակա­մարտություննե­րի։

Պրոֆե­սո­րը դիտարկում է, որ Հյուսի­սա­յին բևե­ռի սառույցնե­րի հալումը աշխարհա­քա­ղա­քա­կան նոր ճակատ է բացում՝ հսկա­յա­կան բնա­կան պաշարնե­րի պատճա­ռով։ Նրա խոսքով՝ այս գործընթա­ցում ներգրավված են մեծ տերություննե­րը, այդ թվում՝ Չինաստա­նը և Ռուսաստա­նը, և սա արդեն իսկ նոր մրցակցության դաշտ է Հազվագյուտ մետաղնե­րի ու ռազմա­վա­րա­կան հանքա­յին պաշարնե­րի շուրջ պայքա­րը գնա­լով սրվում է, քանի որ դրանք անհրա­ժեշտ են ժամա­նա­կա­կից տեխնո­լո­գիա­նե­րի և ռազմա­կան արդյունա­բե­րության համար։ Նա ընդգծեց, որ այդ ոլորտում Չինաստանն ունի զգա­լի առա­վե­լություն։

Անդրա­դառնա­լով ռազմա­կան ծախսե­րին՝ Ասդուրեա­նը նշեց, որ վերջին տարի­նե­րին աշխարհում ռազմա­կան բյուջե­նե­րը կտրուկ աճել են՝ հասնե­լով տրի­լիոննե­րի, ինչը ևս մեկ անգամ վկա­յում է գլո­բալ լարվա­ծության խորացման մասին։

Պրոֆե­սո­րը կարև­ո­րեց ռազմա­վա­րա­կան անցումնե­րի և նեղուցնե­րի նշա­նա­կությունը՝ հիշա­տա­կե­լով Թայվա­նը, Սև ծովը, Մերձա­վոր Արև­ելքը, Հորմուզի և Բաբ էլ-Մանդե­բի նեղուցնե­րը։ Նրա կարծի­քով՝ նույնիսկ առա­ջին հայացքից աննշան թվա­ցող իրա­դարձություննե­րը իրա­կա­նում ունեն լայն աշխարհա­քա­ղա­քա­կան ենթա­տեքստ։

Ստե­փան Ասդուրեա­նը դիտարկում է, որ Հայաստա­նի նկատմամբ Արևմուտքի աճող հետաքրքրությունը պայմա­նա­վորված է տարա­ծաշրջա­նի ռազմա­վա­րա­կան դիրքով, մասնա­վո­րա­պես Սյունի­քի նշա­նա­կությամբ՝ որպես կապող ուղի Չինաստա­նից դեպի Արևմուտք։ Նա ընդգծեց, որ սա էական գործոն է Հայաստա­նի շուրջ ընթա­ցող գործընթացնե­րում։

Անդրա­դառնա­լով տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րին՝ պրոֆե­սո­րը նշեց, որ ներկա­յումս ստո­րագրվող փաստաթղթե­րը դեռևս ուղղություններ են, ոչ թե վերջնա­կան լուծումներ։ Նրա խոսքով՝ անհրա­ժեշտ է այդ համա­ձայնություննե­րին իրա­կան բովանդա­կություն հաղորդել, ինչը դեռևս բաց հարց է ։

Ստե­փան Ասդուրեա­նը կարծում է, որ Հայաստա­նի համար կենսա­կան նշա­նա­կություն ունի Թուրքիա­յի հետ սահմաննե­րի բացումը՝ անկախ քաղա­քա­կան ու զգացմունքա­յին դժվա­րություննե­րից։ Նա նշեց, որ դա կարող է լինել շահա­վետ նաև Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի համար, սակայն գործընթա­ցը դեռ լի է անո­րո­շություննե­րով։ Տարա­ծաշրջա­նում շարունա­կում են պահպանվել անվտանգության լուրջ ռիսկեր, այդ թվում՝ Իրա­նի շուրջ հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը, որոնք կարող են անուղղա­կիո­րեն ազդել նաև Հայաստա­նի վրա։

Խոսե­լով Եվրո­պա­յի մասին՝ Ասդուրեա­նը նշեց, որ Եվրո­պան ներկա­յումս գտնվում է տնտե­սա­կան և քաղա­քա­կան բարդ իրա­վի­ճա­կում, և նրա միասնա­կա­նությունը լուրջ փորձություննե­րի է ենթարկվում։ Նա ընդգծեց, որ դա չի նշա­նա­կում, թե Եվրո­պան չի կարող դեր ունե­նալ մեր տարա­ծաշրջա­նում, սակայն նրա հնա­րա­վո­րություննե­րը սահմա­նա­փակվում են։

Ստե­փան Ասդուրեա­նը դիտարկում է, որ Ռուսաստա­նի դիրքե­րը Արևմուտքի աչքում զգա­լիո­րեն արժեզրկվել են Ուկրաի­նա­յի պատե­րազմի հետև­անքով, սակայն Ռուսաստա­նը շարունա­կում է մնալ ազդե­ցիկ խաղա­ցող՝ հատկա­պես իր միջուկա­յին ներուժի պատճա­ռով։ Նրա խոսքով՝ այս իրա­վի­ճա­կը ավե­լի է խորացրել Ռուսաստա­նի կախվա­ծությունը Չինաստա­նից։

Պրոֆե­սո­րը նշեց, որ Հայաստա­նը փորձում է վարել բազմա­վեկտոր քաղա­քա­կա­նություն՝ միա­ժա­մա­նակ խորացնե­լով կապե­րը Արևմուտքի հետ և հաշվի առնե­լով իր կախվա­ծություննե­րը։ Նա կարծում է, որ կարճա­ժամկետ հեռանկա­րում դա հասկա­նա­լի մոտե­ցում է, սակայն միջնա­ժամկետ և երկա­րա­ժամկետ հեռանկա­րում Հայաստա­նը ստիպված է լինե­լու ավե­լի հստակ ռազմա­վա­րա­կան ընտրություն կատա­րել։

Ստե­փան Ասդուրեա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ առա­ջի­կա տարի­նե­րը լի են անո­րո­շություննե­րով, և Հայաստա­նի ղեկա­վա­րության համար առանցքա­յին է զգուշա­վոր, բայց հետև­ո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը՝ հաշվի առնե­լով գլո­բալ և տարա­ծաշրջա­նա­յին բոլոր փոփո­խություննե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ