25.3 C
Yerevan

Խաղա­ղությունը Որոշ Մարդկանց Ձեռնտու Չէ․ Պարապ Կմնան

Եթե գործող կառա­վա­րությունից հետո իշխա­նության գան այն ուժե­րը, որոնք խուսա­փում են հստակ ասել՝ պատրաստ են արդյոք ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գիր առանց «եթե»-ների, ապա խաղա­ղություն չի լինի։  

Գեղամ Նազարյան

Factor TV‑ն զրուցել է ԱԺ պատգա­մա­վոր Գեղամ Նազարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նում ադրբե­ջա­նա­կան վառե­լի­քի հնա­րա­վոր վաճառքի շուրջ առա­ջա­ցած հանրա­յին դժգո­հությունն ու էմո­ցիո­նալ արձա­գանքնե­րը։ Պատգա­մա­վո­րը քննա­դա­տում է տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րը բոյկո­տե­լու կոչե­րը՝ պնդե­լով, որ պրագմա­տիզմն ու ռացիո­նա­լիզմը պետա­կա­նության պահպանման միակ հուսա­լի ուղի­ներն են։

Գեղամ Նազարյանն ասաց, որ ադրբե­ջա­նա­կան բենզի­նի թեմա­յում էմո­ցիան շատ է, իսկ ռացիո­նալ մոտե­ցումը՝ գրե­թե զրո։ Խնդի­րը բենզի­նի մեջ չէ, այլ՝ այն հարցում, թե Հայաստա­նը ցանկա­նում է լինել պետություն, թե պարզա­պես տարածք, որտեղ թույլատրվում է հայհո­յել թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին։ Նրա խոսքով՝ եթե բոյկո­տի կոչ է արվում ադրբե­ջա­նա­կան բենզի­նի դեպքում, նույն տրա­մա­բա­նությամբ պետք է հրա­ժարվել նաև թուրքա­կան ապրանքնե­րից՝ սննդից մինչև հագուստ։

Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վո­րը կարծում է, որ եթե չափա­զանց խիստ «պատվախնդիր» լինենք, ապա պետք է ընդհանրա­պես որևէ երկրից ոչինչ չգնենք։ Նա դիտարկում է, որ նման մոտե­ցումը կարող է բերել ոչ թե արժա­նա­պատվության պահպանման, այլ՝ պետա­կա­նության կորստի։ Նրա համոզմամբ՝ պետությունը չի կարող գոյատև­ել բացա­ռա­պես էմո­ցիա­նե­րով առաջնորդվե­լով, քանի որ տարա­ծաշրջա­նը չի հանդուրժի մշտա­պես էմո­ցիո­նալ որո­շումներ ընդունող երկիր։

Ամե­նա­հեշտ կառա­վա­րե­լի մարդը էմո­ցիա­յի մեջ հայտնված մարդն է, և այդ գործո­նը հաճախ օգտա­գործվում է քաղա­քա­կան նպա­տակնե­րով։ Նա նշեց, որ եթե առաջնորդվենք միայն վիրա­վորվա­ծության տրա­մա­բա­նությամբ, ապա պետք է խզենք հարա­բե­րություննե­րը ոչ միայն Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի, այլ նաև Իրա­նի և Ռուսաստա­նի հետ՝ հիշե­լով պատմա­կան ցավա­լի էջե­րը։ Պատգա­մա­վո­րը կարծում է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան թշնա­մանքի մշտա­կան պահպա­նությունը ձեռնտու է որոշ ուժե­րի, քանի որ հակա­մարտությունը թույլ է տալիս վերահսկել ամբողջ Հարա­վա­յին Կովկա­սը։ Նրա խոսքով՝ եթե տարա­ծաշրջա­նում խաղա­ղություն հաստատվի, երեք երկրնե­րը կարող են դառնալ լուրջ գործոն, ինչը շատե­րին ձեռնտու չէ։ Հասա­րա­կության մեջ խաղա­ղության նկատմամբ կա անվստա­հություն, քանի որ քաղա­քա­կան և մեդիա դաշտում կան մարդիկ, որոնց գործունեությունը խաղաղ պայմաննե­րում կդառնա անի­մաստ։ Նա կարծում է, որ խաղա­ղությունը անշնորհա­կալ թեմա է, քանի որ շատե­րը այն ընդունում են որպես ինքնին հասկա­նա­լի բան։ Ընտրություննե­րում խաղա­ղության գործո­նը որո­շիչ կլի­նի միայն սահմա­նա­փակ հատվա­ծի համար, մինչդեռ մարդկանց մեծ մասը առաջնորդվում է կենցա­ղա­յին հարցե­րով՝ ճանա­պարհնե­րի, սոցիա­լա­կան պայմաննե­րի, անմի­ջա­կան օգուտի տեսանկյունից։ Նրա դիտարկմամբ՝ փողը և նյութա­կան գործոննե­րը աղքա­տություն ունե­ցող երկրնե­րում միշտ մեծ դեր են խաղում ընտրություննե­րի ժամա­նակ։

Եթե գործող կառա­վա­րությունից հետո իշխա­նության գան այն ուժե­րը, որոնք խուսա­փում են հստակ ասել՝ պատրաստ են արդյոք ստո­րագրել խաղա­ղության պայմա­նա­գիր առանց «եթե»-ների, ապա խաղա­ղություն չի լինի։ Նրա խոսքով՝ «պարտված արդա­րություն» չի լինում, և անընդհատ հետաձգվող խոստումնե­րը հասա­րա­կությա­նը նոր վտանգնե­րի են տանում։

Անդրա­դառնա­լով քաղա­քա­կան դաշտում իր ապա­գա ծրագրե­րին՝ նա ասաց, որ իր հիմնա­կան նպա­տա­կը քաղա­քա­կան դաշտի առողջա­ցումն է և շառլա­տա­նության բացա­ռումը։ Նա նշեց, որ որևէ ցուցա­կում լինե­լու հարցը այս պահին իր համար փակ թեմա է։

Գեղամ Նազարյա­նը կարծի­քով Հայաստա­նի ամե­նա­մեծ խնդիրնե­րից մեկը ներքին ատե­լությունն է, որը սնուցվում է քաղա­քա­կան ուժե­րի կողմից։ Նրա խոսքով՝ քաղա­քա­կան հակա­սություննե­րը չպետք է վերածվեն հասա­րա­կա­կան թշնա­մանքի, քանի որ բոլորն ապրում են նույն նավում։ Խաղա­ղության դեպքում տնտե­սա­կան և մարդկա­յին շփումնե­րը անխուսա­փե­լի են, և նոր սերունդը հարց կտա, թե ինչու էին երկու ժողո­վուրդնե­րը իրար սպա­նում։ Նրա համոզմամբ՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վա­րություննե­րի գլխա­վոր խնդիրն է զսպել արկա­ծախնդիր ուժե­րին, որոնք մշտա­պես ձգտում են նոր հակա­մարտություննե­րի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ