25.3 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը՝ Լավ Հնա­րա­վո­րություն Սփյուռքա­հայ Ներդնողնե­րի Համար

Հայաստա­նում դեսպա­նի փոփո­խությունը չի նշա­նա­կում ամե­րիկյան քաղա­քա­կա­նության շրջա­դարձ Հայաստա­նի ուղղությամբ։ Անկախ վարչա­կազմի փոփո­խությունից, Վաշինգտո­նի քաղա­քա­կան գիծը Հայաստա­նի նկատմամբ շարունակվում է նույն տրա­մա­բա­նությամբ և նույն ուղղությամբ։ 

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է ամե­րի­կա­հայ քաղա­քա­գի­տության դոկտոր, Լոս Անջե­լե­սի հայ համայնքի հասա­րա­կա­կան գործիչ Վիգեն Հովսեփյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Վիգեն Հովսեփյա­նը պարզա­բա­նում է, որ դեսպան Քրիստի­նա Քուի­նի փոփո­խությունը բնա­կա­նոն դիվա­նա­գի­տա­կան գործընթաց է և չպետք է ընկալվի որպես քաղա­քա­կա­նության կտրուկ շրջա­դարձ։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­գի­ծը, տարա­ծաշրջա­նա­յին հաղորդակցության ուղի­նե­րի ինքնիշխան կառա­վա­րումը և ամե­րիկյան ներդրումնե­րի ներգրա­վումը։ Առանձնա­կի կարև­որվում է ամե­րի­կա­հայ բիզնե­սի դերը, որը պետք է հաղթա­հա­րի նախկին հուսա­խա­բություննե­րը՝ սատա­րե­լու համար Հայաստա­նի տնտե­սա­կան հզո­րացմա­նը։

Վիգեն Հովսեփյանն ասաց, որ վերջին ժամե­րին սոցիա­լա­կան ցանցե­րում նկա­տում է բազմա­թիվ մեկնա­բա­նություններ՝ հատկա­պես Հայաստա­նի վերլուծա­բաննե­րի կողմից, որոնք փորձում են դեսպաննե­րի փոփո­խությա­նը տալ առանձնա­հա­տուկ քաղա­քա­կան նշա­նա­կություն։ Նրա դիտարկմամբ՝ այդ փոփո­խությունը ինքնին որևէ արտա­ռոց կամ տարա­ծաշրջա­նա­յին հատուկ ենթա­տեքստ չունի։ Հովսեփյա­նը նշեց, որ փոխվում են շուրջ 29 ամե­րի­կա­ցի դեսպաններ, որոնց մեծ մասը ծառա­յության մեջ է եղել երե­քից չորս տարի, ինչը Միացյալ Նահանգնե­րի դիվա­նա­գի­տա­կան համա­կարգում լիո­վին օրի­նա­չափ գործընթաց է։ Նրա խոսքով՝ անգամ եթե ԱՄՆ-ում նման խոշոր քաղա­քա­կան փոփո­խություններ տեղի չունե­նա­յին, դեսպաննե­րի մեծ մասը միևնույն է կփոխվեր պաշտո­նա­վարման ժամկե­տի լրա­նա­լու պատճա­ռով։

Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ Դոնալդ Թրամփի առա­ջին նախա­գա­հության ընթացքում ևս նշա­նա­կումնե­րի հարցում եղել են փորձա­րա­րա­կան մոտե­ցումներ, երբ դասա­կան հանրա­պե­տա­կան կադրե­րից դուրս փորձ է արվել ներգրա­վել այլ շրջա­նակնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի։ Այդ քաղա­քա­կա­նությունը, ըստ Հովսեփյա­նի, հանգեցրել էր կադրա­յին դժվա­րություննե­րի, որոնցից ներկա­յիս վարչա­կազմը փորձել է դասեր քաղել։ Վիգեն Հովսեփյա­նը կարծում է, որ Հայաստա­նի դեպքում դեսպա­նի փոփո­խությունը նույնիսկ փոքր-ինչ ուշա­ցած է, քանի որ այլ երկրնե­րի դեսպաններ արդեն ամիսներ առաջ են փոխվել։ Նա օրի­նակ բերեց Հնդկաստա­նում ԱՄՆ դեսպա­նի փոփո­խությունը՝ նշե­լով, որ այդ գործընթա­ցը սկսվել էր դեռևս նոյեմբե­րին։

Նա ընդգծեց, որ Հայաստա­նում դեսպա­նի փոփո­խությունը չի նշա­նա­կում ամե­րիկյան քաղա­քա­կա­նության շրջա­դարձ Հայաստա­նի ուղղությամբ։ Նրա համոզմամբ՝ անկախ վարչա­կազմի փոփո­խությունից, Վաշինգտո­նի քաղա­քա­կան գիծը Հայաստա­նի նկատմամբ շարունակվում է նույն տրա­մա­բա­նությամբ և նույն ուղղությամբ։ Հովսեփյա­նը նշեց, որ դա արդեն տեսա­նե­լի է եղել նախկի­նում, երբ ռազմա­վա­րա­կան համա­ձայնա­գի­րը ստո­րագրվեց Բայդե­նի վարչա­կազմի վերջին ամիսնե­րին, իսկ Թրամփի վարչա­կազմի գալուց հետո ոչ միայն չչե­ղարկվեց, այլ գործնա­կա­նում շարունակվեց։ Թրամփի վարչա­կազմը դիվա­նա­գի­տության մեջ հաճախ նախընտրում է ոչ դասա­կան մոտե­ցումներ՝ երբեմն նշա­նա­կե­լով բիզնես աշխարհից եկող գործիչնե­րի, որոնք օժտվում են ավե­լի լայն լիա­զո­րություննե­րով։ Նրա խոսքով՝ հնա­րա­վոր է, որ Հայաստա­նի դեպքում ևս նշա­նակվի այնպի­սի ներկա­յա­ցուցիչ, որի նկատմամբ Վաշինգտո­նում լիա­կա­տար վստա­հություն կա, և ով ծանոթ է Մերձա­վոր Արև­ելքի կամ Թուրքիա­յի հետ կապված գործընթացնե­րին։

Հովսեփյա­նը հավե­լեց, որ անկախ այն հանգա­մանքից՝ նոր դեսպա­նը կլի­նի բիզնես միջա­վայրից, թե կարիե­րա­յին դիվա­նա­գետ, նա ստիպված է հաշվի առնել հայ-ամե­րիկյան օրա­կարգի ներկա­յիս բովանդա­կությունը, որը մեծա­պես կապված է ներդրումա­յին և տնտե­սա­կան ծրագրե­րի հետ։ Նրա խոսքով՝ արհեստա­կան բանա­կա­նությունը, բարձր տեխնո­լո­գիա­նե­րը, անվտանգության ոլորտը, ատո­մա­յին էներգե­տի­կա­յի ծրագրե­րը և հաղորդակցա­յին ուղի­նե­րի զարգա­ցումը փաստա­ցի ներդրումա­յին բնույթ ունեն։

Օգոստո­սի 8‑ի համա­ձայնություննե­րը միայն տեսա­նե­լի գագաթն են այն գործընթացնե­րի, որոնք արդեն մի քանի տարի է՝ ընթա­նում են ԱՄՆ‑ի և Հայաստա­նի միջև։ Նրա դիտարկմամբ՝ վերջին մեկ-երկու տարի­նե­րին համա­գործակցություն է հաստատվել նաև ոստի­կա­նության վերա­պատրաստման, անվտանգության համա­կարգե­րի, սահմա­նա­յին վերահսկո­ղության և այլ ոլորտնե­րում։

Վիգեն Հովսեփյա­նը ուշադրություն հրա­վի­րեց նա ևայն հանգա­մանքի վրա, որ տարա­ծաշրջա­նա­յին այլ դերա­կա­տարներ ևս հետաքրքրված են Հայաստա­նի հաղորդակցա­յին նախագծե­րով։ Նրա խոսքով՝ որո­շա­կի հետաքրքրություն են ցուցա­բե­րել ինչպես Իրա­նը, այնպես էլ Ռուսաստա­նը, թեկուզ տարբեր մոտի­վա­ցիա­նե­րով, և հնա­րա­վոր չէ բացա­ռել նրանց ներգրավվա­ծությունը տնտե­սա­կան բաղադրիչնե­րի շրջա­նա­կում։

Անդրա­դառնա­լով սփյուռքա­հայ ներդրումնե­րի թեմա­յին՝ Հովսեփյա­նը ցավով նշեց, որ անկա­խությունից ի վեր բազմա­թիվ սփյուռքա­հա­յեր փորձել են բիզնես գործունեություն ծավա­լել Հայաստա­նում, սակայն մեծ մասի փորձը ավարտվել է հիասթա­փությամբ։ Նրա գնա­հատմամբ՝ կոռուպցիան, համա­կարգա­յին խնդիրնե­րը և անարդար մրցակցա­յին միջա­վայրը հանգեցրել են նրան, որ շատե­րը նախընտրել են ներդրումնե­րի փոխա­րեն զբաղվել միայն բարե­գործությամբ։ Հատկա­պես բիզնես ոլորտում ներդրողնե­րի զգա­լի մասը հրա­ժարվել է շարունա­կել գործունեությունը Հայաստա­նում, բացա­ռությամբ անշարժ գույքի ոլորտի որոշ դեպքե­րի։ Հովսեփյա­նի խոսքով՝ սա այն իրա­կա­նությունն է, որի հաղթա­հա­րումը միայն արտա­քին քաղա­քա­կա­նությամբ կամ ԱՄՆ կառա­վա­րության ջանքե­րով հնա­րա­վոր չէ։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ ներդրումա­յին միջա­վայրի բարե­լավման հիմնա­կան պատասխա­նատվությունը Հայաստա­նի իշխա­նություննե­րի վրա է։ Նրա համոզմամբ՝ սփյուռքի հետ աշխա­տանքը չի կարող սահմա­նա­փակվել միայն կոչե­րով կամ սպա­սո­ղա­կան մոտեցմամբ, այլ պետք է դառնա համա­կարգված և նպա­տա­կա­յին քաղա­քա­կա­նություն։ Սփյուռքա­հայ ներդրո­ղը կարող է նույն ներդրումը կատա­րել նաև այլ երկրում, և Հայաստա­նը պետք է առա­ջարկի ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաև բարո­յա­կան ու գաղա­փա­րա­կան մոտի­վա­ցիա։ Հովսեփյա­նի խոսքով՝ հայրե­նի­քում ներդրում կատա­րե­լը պետք է ընկալվի ոչ թե որպես զուտ բիզնես քայլ, այլ որպես ազգա­յին նշա­նա­կության գործո­ղություն։

2018 թվա­կա­նից հետո որո­շա­կի ջանքեր եղել են սփյուռքի հետ ներդրումա­յին կապե­րի ամրապնդման ուղղությամբ, սակայն պատե­րազմից հետո այդ գործընթացնե­րը զգա­լիո­րեն թուլա­ցել են։ Նա բացա­ռություն համա­րեց տեխնո­լո­գիա­կան ոլորտը՝ նշե­լով, որ հատկա­պես ԱՄՆ-ում՝ Սիլի­կոնյան հովտում, շարունակվել են շփումնե­րը և որոշ ծրագրեր կյանքի են կոչվել։

Նրա գնա­հատմամբ՝ նույնիսկ այն դեպքե­րում, երբ ներդրումնե­րը ամբողջությամբ հայկա­կան կապի­տալ չեն, այլ ամե­րիկյան են, հայկա­կան մասնա­գի­տա­կան մասնակցությունը կարև­որ դեր է խաղա­ցել այդ ծրագրե­րում։ Հովսեփյա­նը կարծում է, որ նման փորձե­րը պետք է ընդլայնել և դարձնել պետա­կան ռազմա­վա­րության մաս։

Եզրա­փա­կե­լով՝ Վիգեն Հովսեփյա­նը ասաց, որ Հայաստա­նի տնտե­սության, անվտանգության և պետա­կան կարո­ղություննե­րի ամրապնդումը այսօր ազգա­յին առաջնա­հերթություն է։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը հզո­րացնե­լը՝ լինի տնտե­սության, բանա­կի կամ տեխնո­լո­գիա­կան զարգացման միջո­ցով, քաղա­քա­կան կամ գաղա­փա­րա­կան հակադրություննե­րից վեր խնդիր է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ