25.3 C
Yerevan

Հարցազրույց Արա­յիկ Հարությունյա­նի Հետ

Հատկա­պես պատե­րազմի ընթացքում, բացի անվտանգա­յին ոլորտից, խոշոր համա­կարգա­յին փլուզումներ չեն եղել։ Ֆինանսա­կան համա­կարգում, դրա­մա­վարկա­յին ոլորտում կամ բանկա­յին համա­կարգում ճգնա­ժամ չի արձա­նագրվել, մինչդեռ նման իրա­վի­ճակնե­րում այլ երկրնե­րում արժեզրկում և ֆինանսա­կան ցնցումներ են լինում։  

Արա­յիկ Հարությունյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Այս հարցազրույցում ՀՀ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյանն ամփո­փում է վերջին ութ տարի­նե­րի պետա­կան կառա­վարման մարտահրա­վերնե­րը, այդ թվում՝ համա­ճա­րա­կը, պատե­րազմը և ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մե­րը: Նա պնդում է, որ պետա­կան համա­կարգը դրսև­ո­րել է դիմա­կա­յունություն, և հատկա­պես կարև­ո­րում է արտա­քին գործե­րի ու պաշտպա­նության նախա­րա­րություննե­րում իրա­կա­նացված ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րը:

Արա­յիկ Հարությունյա­նը շնորհա­կա­լություն հայտնեց հրա­վե­րի համար և նշեց, որ անհրա­ժեշտ է ամփո­փել ոչ միայն մեկ տարին, այլ ամբողջ ութամյա փուլը։ Արա­յիկ Հարությունյա­նը դիտարկում է, որ այդ ընթացքում Հայաստա­նը անցել է երեք խոշոր սթրե­սի միջով՝ հեղա­փո­խություն, համա­ճա­րակ և պատե­րազմ, որոնք նույնիսկ առանձին-առանձին ցանկա­ցած պետության համար ծանր փորձություն կլի­նեին։ Նրա գնա­հատմամբ՝ այս ամե­նը տեղի է ունե­ցել շատ կարճ ժամա­նա­կա­հատվա­ծում, և, այնուա­մե­նայնիվ, պետա­կան համա­կարգը հիմնա­կա­նում կարո­ղա­ցել է կատա­րել իր առջև դրված խնդիրնե­րը։

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը ասաց, որ հատկա­պես պատե­րազմի ընթացքում, բացի անվտանգա­յին ոլորտից, խոշոր համա­կարգա­յին փլուզումներ չեն եղել։ Նա նշեց, որ ֆինանսա­կան համա­կարգում, դրա­մա­վարկա­յին ոլորտում կամ բանկա­յին համա­կարգում ճգնա­ժամ չի արձա­նագրվել, մինչդեռ նման իրա­վի­ճակնե­րում այլ երկրնե­րում արժեզրկում և ֆինանսա­կան ցնցումներ են լինում։ Հարությունյա­նի խոսքով՝ անշարժ գույքի շուկա­յում ևս անկում չի եղել, ինչը խոսում է համա­կարգի կայունության մասին, թեև նա կարծում է, որ գնե­րի կարգա­վորման այլ գործիքներ կարե­լի էր կիրա­ռել։ Այսօր պետա­կան ապա­րա­տը գտնվում է ավե­լի լավ վիճա­կում, տարբեր օղակնե­րի միջև համա­գործակցությունն էապես բարե­լավվել է, և համա­կարգը դարձել է ավե­լի դիմա­կա­յուն։ Նրա խոսքով՝ ցավոք, այդ դիմա­կա­յունությունը ձևա­վորվել է մեծ սթրեսնե­րի միջով անցնե­լու արդյունքում։

Նա անդրա­դարձավ պատե­րազմի օրե­րին պետա­կան համա­կարգի աշխա­տանքի վերա­բերյալ քննա­դա­տություննե­րին՝ ընդգծե­լով, որ նման գնա­հա­տա­կաննե­րը հիմնա­կա­նում մակե­րե­սա­յին են։ Հարությունյա­նը նշեց, որ պատե­րազմի ընթացքում երկի­րը միա­ժա­մա­նակ բախվել է նաև կորո­նա­վի­րուսի ճգնա­ժա­մին, որը հատկա­պես սրվել էր ռազմա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ։ Նրա խոսքով՝ առողջա­պա­հա­կան համա­կարգը կարո­ղա­ցել է համարժեք արձա­գանքել այդ իրա­վի­ճա­կին, ինչը վկա­յում է համա­կարգի գործունա­կության մասին։

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը նշեց, որ առարկա­յա­կան քննա­դա­տությունը միշտ ընդունե­լի է, սակայն ընդհա­նուր գնա­հատմամբ՝ պետա­կան ծառա­յողնե­րը վերջին ութ տարի­նե­րին կարո­ղա­ցել են պաշտպա­նել պետության և պետա­կա­նության շահե­րը։ Նա հիշեցրեց վարչա­պե­տի խոսքը պետա­կան ծառա­յողնե­րի ժողո­վում, որտեղ ընդգծվել էր այդ նույն միտքը։

Անդրա­դառնա­լով արտա­քին գործե­րի և պաշտպա­նության նախա­րա­րություննե­րի խնդիրնե­րին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ նախկի­նում այդ ոլորտնե­րում առկա էին խորքա­յին հայե­ցա­կարգա­յին սխալներ։ Նրա խոսքով՝ արտա­քին քաղա­քա­կա­նության հիմքում երկարժա­մա­նակ եղել է սպա­սո­ղա­կան մոտե­ցումը՝ գործել միայն արտա­քին կենտրոննե­րից թույլտվություն ստա­նա­լուց հետո, իսկ անվտանգության համա­կարգում գերիշխող էր այն համոզմունքը, որ վտանգի դեպքում «ինչ-որ մեկը կգա ու կփրկի»։ Նա կարծում է, որ հենց այդ «դոկտրիններն» են ծանր հետև­անքներ ունե­ցել պատե­րազմի ժամա­նակ։

Հարությունյա­նը նշեց, որ վերջին տարի­նե­րին այդ երկու ուղղություննե­րում իրա­կա­նացվել են լուրջ բարե­փո­խումներ։ Նա ընդգծեց բանա­կի կերպա­փոխման հայե­ցա­կարգը, ատեստա­վորման համա­կարգը, կրթա­կան ծրագրե­րը և որակյալ կադրե­րի ներգրա­վումը՝ նշե­լով, որ այդ ամե­նը բարձրացնում է բանա­կի մարտունա­կությունը։

Անդրա­դառնա­լով վարչա­պե­տի՝ «կառա­վա­րությունը ես եմ» հայտա­րա­րության շուրջ քննա­դա­տություննե­րին՝ նա նշեց, որ այդ միտքը վերա­բե­րում է պատասխա­նատվության տրա­մա­բա­նությա­նը։ Նրա խոսքով՝ կառա­վա­րության թիվ մեկ պատասխա­նա­տուն վարչա­պետն է, և ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճակնե­րում նրա դերը և որո­շումնե­րը կարող են լինել վճռա­կան։ Հարությունյա­նը նշեց, որ նման հայտա­րա­րություններ նախկի­նում էլ են հնչել Հայաստա­նի ղեկա­վարնե­րի կողմից, այդ թվում՝ Սերժ Սարգսյա­նի։ Ընդդի­մության քննա­դա­տություննե­րի մեծ մասը բովանդա­կա­յին չէ և կառուցվում է կոնտեքստից կտրված բառե­րի ու ձևա­կերպումնե­րի վրա։ Արա­յիկ Հարությունյա­նը կարծում է, որ նման մոտե­ցումը չի նպաստում պետության ուժե­ղացմա­նը և ավե­լի շատ ծառա­յում է «ինչքան վատ, այնքան լավ» տրա­մա­բա­նությա­նը։

Խոսե­լով խաղա­ղության գործընթա­ցի մասին՝ նա նշեց, որ ընդդի­մության ներկա­յացրած «արժա­նա­պա­տիվ խաղա­ղության» պատկե­րա­ցումը իրա­կա­նության հետ կապ չունի։ Նրա գնա­հատմամբ՝ Ղարա­բա­ղի հարցի հանգուցա­լուծումը տեղի է ունե­ցել ոչ թե 2018–2020 թվա­կաննե­րին, այլ 1988–2020 ամբողջ ժամա­նա­կա­հատվա­ծում, և այդ ընթացքում հանրությա­նը հաճախ ներկա­յացվել է իրա­կա­նությունից տարբեր պատկեր։ Նա նշեց, որ այսօր գոյություն ունե­ցող իրո­ղություննե­րը պետք է ընդունել, իսկ խաղա­ղության գործընթա­ցը փաստ է, որն անհրա­ժեշտ է պաշտպա­նել։ Խաղա­ղությունը երկա­րատև գործընթաց է և պահանջում է խնամք։ Նրա խոսքով՝ առա­ջի­կա ընտրություննե­րը կարև­որ են հենց այդ պատճա­ռով, քանի որ խաղա­ղությա­նը «այո» ասե­լը նշա­նա­կում է նաև առա­ջի­կա տարի­նե­րին դրա ամրապնդում։

Նա անդրա­դարձավ նաև Ադրբե­ջա­նի կողմից հնչո­ղագրե­սիվ հայտա­րա­րություննե­րին՝ նշե­լով, որ դրանք ֆանտո­մա­յին ցավե­րի արտա­հայտություն են, որոնք ձևա­վորվել են երկա­րատև պատե­րազմի պայմաննե­րում։ Հարությունյա­նը կարծում է, որ նման խոսույթը ժամա­նա­կի ընթացքում կարող է նահանջել, եթե կողմե­րը հետև­ո­ղա­կան քայլեր ձեռնարկեն և հասա­րա­կություննե­րին նախա­պատրաստեն խաղա­ղությա­նը։

Անդրա­դառնա­լով աշխարհա­քա­ղա­քա­կան հավա­սա­րակշռությա­նը՝ նա նշեց, որ Հայաստա­նի վարած բալանսա­վորված քաղա­քա­կա­նությունը թույլ է տալիս պահպա­նել հավա­սար մոտի­կություն և հավա­սար հեռա­վո­րություն տարբեր կենտրոննե­րից։ Նրա կարծի­քով՝ հենց այդ քաղա­քա­կա­նության արդյունքն է, որ այսօր Հայաստա­նում և տարա­ծաշրջա­նում կա խաղա­ղություն։

Տնտե­սա­կան հարա­բե­րություննե­րի թեմա­յով Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ փոքր խնդիրնե­րի լուծումը կարող է նպաստել մեծ խնդիրնե­րի հաղթա­հարմա­նը։ Նա օրի­նակ բերեց պատմա­կան և տարա­ծաշրջա­նա­յին դեպքեր՝ ընդգծե­լով, որ երկկողմ առևտրի զարգա­ցումը նվա­զեցնում է լարվա­ծությունը և ստեղծում է միջա­վայր ավե­լի բարդ հարցե­րի լուծման համար։ Նրա խոսքով՝ բենզի­նի շուրջ բարձրացված աղմուկը նաև կապված է նախկին տնտե­սա­կան սխե­մա­նե­րի քայքայման հետ, քանի որ այժմ ձևա­վորվում են ավե­լի էժան և մրցակցա­յին այլընտրանքներ։

Խոսե­լով ընդդի­մության մասին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ բազմա­թիվ քաղա­քա­կան ուժեր և գործիչներ իրենց գործո­ղություննե­րով են ապա­ցուցում իրենց կապը նախկին համա­կարգի և արտա­քին ազդե­ցություննե­րի հետ։ Նա կարծում է, որ ներկա­յումս Հայաստա­նը գործ ունի ընդդի­մության հետ, որի հիմնա­կան նպա­տա­կը պետա­կա­նության ամրապնդումը չէ, այլ ծայրա­գա­վա­ռա­կան մտա­ծո­ղության պահպա­նումը, որը, նրա խոսքով, հանրության կողմից արդեն մերժվում է։

Եկե­ղե­ցու թեմա­յին անդրա­դառնա­լով՝ նա նշեց, որ կեղծիք է այն պնդումը, թե իշխա­նությունը փորձում է մի խմբի փոխա­րի­նել մյուսով։ Հարությունյա­նը նշեց, որ եկե­ղե­ցու ներսում խնդիրնե­րի բարձրա­ձայնումը կարև­որ քայլ է, հատկա­պես հաշվի առնե­լով, որե­կե­ղե­ցին երկար ժամա­նակ գործել է տոտա­լի­տար համա­կարգի տրա­մա­բա­նությամբ։ Նրա խոսքով՝ ներքին գնա­հա­տա­կաններն ու որո­շումնե­րը պետք է կայացվեն հենց եկե­ղե­ցու ներսում։

Անդրա­դառնա­լով կոռուպցիա­յի թեմա­յին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ նախկին ղեկա­վարներն ունե­ցել են բոլոր հնա­րա­վո­րություննե­րը դրա դեմ պայքա­րե­լու համար, սակայն այդ հնա­րա­վո­րություննե­րը չեն օգտա­գործել, ինչի պատճա­ռով այսօր նրանց խոսքը վստա­հություն չի ներշնչում։

Խոսե­լով հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի մասին՝ նա նշեց, որ դրանք միայն ապա­տե­ղե­կատվությամբ չեն սահմա­նա­փակվում և պահանջում են ինստի­տուցիո­նալ պատասխան։ Նրա խոսքով՝ արտա­քին ֆինանսա­կան աջակցությունը ուղղված է հենց այդ ինստի­տուտնե­րի զարգացմա­նը, ոչ թե ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին միջամտե­լուն։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծեց, որ խոսքի ազա­տությունը Հայաստա­նի կարև­ո­րա­գույն ձեռքբե­րումնե­րից է, և ցանկա­ցած կարգա­վո­րում պետք է արվի չափա­զանց զգուշո­րեն։

Արա­յիկ Հարությունյա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ նույնիսկ օտար շահեր սպա­սարկող լրատվա­մի­ջոցնե­րի գոյության պայմաննե­րում Հայաստա­նում հնա­րա­վոր են եղել ազատ և ժողովրդա­վա­րա­կան ընտրություններ, ինչպես նաև ներքին ապա­կա­յունացման փորձե­րի կանխում։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը շարունա­կե­լու է զարգացնել ժողովրդա­վա­րությունը՝ պահպա­նե­լով խոսքի ազա­տությունը և միա­ժա­մա­նակ պաշտպանվե­լով հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ