25.3 C
Yerevan

Նոր Սահմա­նադրությունը Պետք Է Արտա­ցո­լի Իրա­կա­նությունը

Խոսքը պարզա­պես սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի մասին չէ, այլ ամբողջա­կան և ներքին հակա­սություննե­րից զերծ սահմա­նադրության մշակման, որը հիմնված կլի­նի եվրո­պա­կան ժողովրդա­վա­րա­կան ավանդույթնե­րի վրա և վիճա­հա­րույց չի լինի։

Վլա­դի­միր Վարդանյան

1inTV‑ն զրուցել է  Ազգա­յին ժողո­վի «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր, Ազգա­յին ժողո­վի պետաի­րա­վա­կան հարցե­րի մշտա­կան հանձնա­ժո­ղո­վի նախագահ,Վլադիմիր Վարդանյա­նի հետ ով մանրա­մասնում է Հայաստա­նում իրա­կա­նացվող սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի ընթացքն ու «նոր սերնդի» մայր օրենք ունե­նա­լու տեսլա­կա­նը։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվում հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին և ապա­տե­ղե­կատվության դեմ պայքա­րին՝ շեշտե­լով Մոլդո­վա­յի փորձը հաշվի առնե­լու և ներքին կայունությունը պահպա­նե­լու կարև­ո­րությունը։

Վլա­դի­միր Վարդանյանն, ասաց, որ սահմա­նադրա­կան բարե­փո­խումնե­րի խորհրդում աշխա­տանքներն ուղղված են նոր սերնդի սահմա­նադրության մշակմա­նը։ Նրա խոսքով՝ նպա­տակն է ունե­նալ մի սահմա­նադրություն, որը կարտա­ցո­լի թե՛ աշխարհա­քա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րը, թե՛ Հայաստա­նի իրա­կան սահմա­նադրաի­րա­վա­կան հարա­բե­րություննե­րը, քանի որ հաճախ տեքստա­յին սահմա­նադրությունը և իրա­կան հարա­բե­րություննե­րը չեն համընկնում, ինչը քաղա­քա­կան և ինստի­տուցիո­նալ ճգնա­ժա­մե­րի պատճառ է դառնում։ Նոր սահմա­նադրության առանցքա­յին խնդիրն է իշխա­նություննե­րի տարանջատման և փոխզսպման ավե­լի հավա­սա­րակշռված մոդե­լի ձևա­վո­րումը, ինչպես նաև գործող սահմա­նադրության մեջ առկա խրթին ու հակա­սա­կան հարցե­րի շտկումը։ Նրա դիտարկմամբ՝ սահմա­նադրության տեքստը պետք է լինի ոչ միայն իրա­վա­կա­նո­րեն ճշգրիտ, այլև հասկա­նա­լի ու ընդունե­լի քաղա­քա­ցի­նե­րի համար, որպեսզի քաղա­քա­ցին այն ընկա­լի որպես պետության հետ իր կնքած պայմանագիր։ժամանակակից սահմա­նադրություննե­րը դարձել են ավե­լի ծավա­լուն և բարդ, մինչդեռ քաղա­քա­ցու համար կարև­որ է ունե­նալ մատչե­լի լեզվով գրված տեքստ։ Վլա­դի­միր Վարդանյա­նի խոսքով՝ նոր սերնդի սահմա­նադրությունը պետք է հաշվի առնի թվա­յին հասա­րա­կության ձևա­վո­րումը, արհեստա­կան բանա­կա­նության գործիքնե­րի տարա­ծումը, մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան չափա­նիշնե­րի զարգա­ցումը և պետա­կան կառա­վարման համա­կարգի բարե­լավման անհրա­ժեշտությունը։

Խոսքը պարզա­պես սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի մասին չէ, այլ ամբողջա­կան և ներքին հակա­սություննե­րից զերծ սահմա­նադրության մշակման, որը հիմնված կլի­նի եվրո­պա­կան ժողովրդա­վա­րա­կան ավանդույթնե­րի վրա և վիճա­հա­րույց չի լինի։ Նրա խոսքով՝ աշխա­տանքնե­րը ինտենսիվ են, և նպա­տակ կա առնվազն հայե­ցա­կարգի մակարդա­կով ձևա­վո­րել մի փաստա­թուղթ, որը հանրության համար ըմբռնե­լի կլի­նի։

Անդրա­դառնա­լով հանրաքվե­նե­րի նկատմամբ հասա­րա­կության հնա­րա­վոր պասի­վությա­նը՝ Վլա­դի­միր Վարդանյա­նը նշեց, որ հանրաքվեն պատմա­կա­նո­րեն արդյունա­վետ գործիք է եղել, սակայն ժամա­նա­կա­կից պայմաննե­րում պահանջում է մեծ բացատրա­կան աշխա­տանք։ Նա ընդգծեց, որ եթե քաղա­քա­ցին հասկա­նա, թե ինչի մասին է սահմա­նադրությունը և ինչ փոփո­խություններ է այն բերե­լու իր կյանքում, ապա ակտիվ մասնակցություն կցուցա­բե­րի հանրաքվեին։Հնարավոր է որոշ հարցեր տեղա­փո­խել սահմա­նադրա­կան օրենսդրության մակարդակ, իսկ որոշ կարև­որ հարա­բե­րություններ՝ ամրագրել հենց սահմա­նադրության մեջ, սակայն կրկին շեշտեց՝ տեքստը պետք է լինի հնա­րա­վո­րինս պարզ և վիճա­հա­րույց կետե­րից զերծ։

Խոսե­լով հիբրի­դա­յին գրոհնե­րի և ապա­տե­ղե­կատվության մասին՝ Վլա­դի­միր Վարդանյա­նը ասաց, որ դրանց բովանդա­կությունը գրե­թե չի փոխվել վերջին տասնամյակնե­րում, սակայն կտրուկ աճել է տեղե­կատվության տարածման արա­գությունն ու աղբյուրնե­րի քանա­կը։ Նա նշեց «դիփ ֆեյք» տեխնո­լո­գիա­նե­րի վտանգը և ընդգծեց, որ ապա­տե­ղե­կատվության դեմ պայքա­րի կարև­որ գործոննե­րից է պետա­կան և հասա­րա­կության բաց և թափանցիկ լինե­լը։

Վարդանյա­նը կարծում է, որ որքան բաց և թափանցիկ լինեն կառա­վա­րությունն ու հասա­րա­կությունը, այնքան հեշտ կլի­նի հակազդել ապա­տե­ղե­կատվությա­նը։ Նրա խոսքով՝ մեդիագրա­գի­տության բարձրա­ցումը և քաղա­քա­ցի­նե­րի կրթվա­ծությունը կարև­որ նախա­պայման են տեղե­կատվա­կան անվտանգության համար։

Անդրա­դառնա­լով Մոլդո­վա­յի փորձին՝ Վարդանյա­նը նշեց, որ այն պետք է մանրակրկիտ վերլուծել և չկրկնել այնտեղ թույլ տրված սխալնե­րը։ Նա կարև­ո­րեց ֆինանսա­կան հոսքե­րի վերահսկո­ղությունը, քաղա­քա­կան գործընթացնե­րի թափանցի­կությունը և բոլոր քաղա­քա­կան ուժե­րի պատասխա­նա­տու մոտե­ցումը՝ ազգա­յին անվտանգությա­նը սպառնա­ցող ռիսկե­րից խուսա­փե­լու համար։

Տնտե­սա­կան թեմա­նե­րի շրջա­նա­կում Վլա­դի­միր Վարդանյա­նը ընդգծեց էներգա­կիրնե­րի դիվերսիֆի­կա­ցիա­յի կարև­ո­րությունը՝ հիշեցնե­լով 1990-ականնե­րի փորձը, երբ մեկ աղբյուրից կախվա­ծությունը լուրջ վտանգներ էր ստեղծում։ Նրա խոսքով՝ տնտե­սա­կան կապե­րի բազմա­զա­նությունը ոչ միայն տնտե­սա­կան, այլև ազգա­յին անվտանգության կարև­որ երաշխիք է։Մենաշնորհներից մրցակցա­յին տնտե­սության անցումը չափա­զանց կարև­որ է պետության զարգացման համար և ողջունե­լի է ցանկա­ցած ճանա­պարհ, որով Հայաստան է մտնում կամ երկրից դուրս է գալիս ապրանք ու ծառա­յություն։ Նա կարծում է, որ տնտե­սության զարգա­ցումն ուղղա­կիո­րեն կապված է պետա­կա­նության կայացման հետ։

Խոսե­լով իրա­վա­պահ համա­կարգի գործունեության մասին՝ Վլա­դի­միր Վարդանյա­նը նշեց, որ այն չպետք է առաջնորդվի հանրա­յին պահանջնե­րի բավա­րարման տրա­մա­բա­նությամբ, այլ բացա­ռա­պես օրենքի գերա­կա­յությամբ։ Նրա խոսքով՝ ժողովրդա­վար պետության հիմքում երեք հենասյուն կա՝ ժողովրդա­վա­րություն, մարդու իրա­վունքնե­րի պաշտպա­նություն և իրա­վունքի գերա­կա­յություն։ Ցանկա­ցած անձի մեղքը պետք է ապա­ցուցվի օրենքով սահմանված կարգով, և միայն դրա­նից հետո կարող է կիրառվել պատիժ։ Նա նշեց իր իրա­վա­բա­նա­կան մոտե­ցումը՝ ավե­լի լավ է որոշ հանցա­գործներ մնան ազա­տության մեջ, քան մեկ անմեղ մարդ հայտնվի բանտում։

Նա կոչ արեց իրա­վա­պահ և դատաի­րա­վա­կան մարմիննե­րին գործել բացա­ռա­պես օրենքի շրջա­նա­կում և քաղա­քա­կան գործընթացնե­րը հստակ տարանջա­տել իրա­վա­կա­նից։ Վլա­դի­միր Վարդանյա­նը դիտարկում է, որ հասա­րա­կության մեջ դեռևս առկա է պետա­կա­նության ոչ ամբողջա­կան ընկա­լում, ինչը պայմա­նա­վորված է երկա­րատև պետա­կա­նության բացակայությամբ։Հայաստանը ունի հազա­րամյակնե­րի պատմություն ունե­ցող հասա­րա­կություն, սակայն ժամա­նա­կա­կից պետա­կան ինստի­տուտնե­րը դեռևս ձևա­վորման փուլում են, և այդ ճանա­պարհը պետք է հաղթա­հարվի համա­տեղ ջանքե­րով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ