15.8 C
Yerevan

Բարձր Աշխա­տա­վարձը Կանխում Է Կոռուպցիան

Ապա­գա­յում ևս անհրա­ժեշտ է բարձրացնել Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի աշխա­տա­վարձե­րը՝ միա­ժա­մա­նակ մեծացնե­լով պատասխա­նատվությունն ու վերահսկո­ղությունը։ Բարձր վարձատրությունը պետք է ուղեկցվի ավե­լի խիստ պահանջնե­րով և արդյունքա­հեն գնա­հատմամբ։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է պետա­կան պաշտոնյա­նե­րի բարձր պարգև­ավճարնե­րի շուրջ ծավալված հանրա­յին բանա­վե­ճը և դրա ազդե­ցությունը Հայաստա­նի կառա­վարման համա­կարգի վրա: Հովսեփ Խուրշուդյա­նը պաշտպա­նում է մրցունակ աշխա­տա­վարձե­րի գաղա­փա­րը՝ դա համա­րե­լով կարև­որ միջոց կոռուպցիոն ռիսկե­րը նվա­զեցնե­լու և որակյալ մասնա­գետներ ներգրա­վե­լու համար: Զրույցի ընթացքում համե­մա­տություն է անցկացվում ներկա­յիս թափանցիկ վարձատրության և նախկի­նում գոյություն ունե­ցող ստվե­րա­յին եկա­մուտնե­րի ու թալա­նի միջև:

Խուրշուդյա­նը նշեց, որ սկզբունքո­րեն համա­ձայն է այն գաղա­փա­րի հետ, որ պետա­կան պաշտոնյա­նե­րի, այդ թվում՝ պատգա­մա­վորնե­րի, նախա­րարնե­րի և բարձրա­գույն պաշտոններ զբա­ղեցնող անձանց աշխա­տա­վարձե­րը պետք է լինեն մրցունակ՝ մասնա­վոր հատվա­ծի հետ։ Հովսեփ Խուրշուդյա­նը կարծում է, որ դա ուղղա­կիո­րեն կապված է պետա­կան կառա­վարման որա­կի հետ և չի վերա­բե­րում միայն Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րին, այլ ամբողջ պետա­կան ապա­րա­տին՝ նախա­րա­րություննե­րից մինչև համայնքա­յին կառույցներ։ Տարի­ներ շարունակ Հայաստա­նը բախվել է այն խնդրին, երբ բարձր որա­կա­վո­րում ունե­ցող մասնա­գետնե­րը խուսա­փել են պետա­կան համա­կարգում աշխա­տե­լուց՝ ցածր աշխա­տա­վարձե­րի պատճա­ռով։ Նրա խոսքով՝ արդյունքում կամ համա­կարգ չեն մտնում պրոֆե­սիո­նալնե­րը, կամ մտնում են այն մարդիկ, որոնք հույս են կապում ոչ օրի­նա­կան եկա­մուտնե­րի հետ։ Նա ընդգծեց, որ նման իրա­վի­ճա­կը նպաստում է կոռուպցիոն ռիսկե­րի աճին։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ նրանց ընդունած օրենքներն ու քաղա­քա­կան որո­շումնե­րը ազդում են միլիո­նա­վոր քաղա­քա­ցի­նե­րի կյանքի վրա։ Այդ պատասխա­նատվությունը, նրա համոզմամբ, պահանջում է ոչ միայն բարո­յա­կան բարձր որակներ, այլև սոցիա­լա­կան ու ֆինանսա­կան կայունություն, որպեսզի պաշտոնյա­նե­րը չընկնեն տարբեր շահե­րի գայթակղության տակ՝ լինի դա բիզնես կամ այլ ազդե­ցություն։ Նույն տրա­մա­բա­նությունը վերա­բե­րում է դատա­վորնե­րին, դատա­խազնե­րին և այլ առանցքա­յին պաշտոնյա­նե­րի։ Խուրշուդյա­նը կարծում է, որ ֆինանսա­կան ապա­հովվա­ծությունը հեշտացնում է անկախ և ազնիվ որո­շումնե­րի կայա­ցումը, քանի որ մարդը չի ապրում մշտա­կան վարկա­յին կամ սոցիա­լա­կան ճնշման տակ։

Պետա­կան բյուջեի համար իրա­կան ծանր բեռը ոչ թե բարձր աշխա­տա­վարձերն են, այլ վատ օրենքնե­րի և սխալ կառա­վարման հետև­անքով եկա­մուտնե­րի կրճա­տումը։ Նրա խոսքով՝ եթե ընդունվում են արդյունա­վետ որո­շումներ, տնտե­սությունն աշխա­տում է ավե­լի լավ, բյուջեն համալրվում է, և այդ պայմաննե­րում պետա­կան ապա­րա­տի վարձատրությունը կազմում է եկա­մուտնե­րի շատ փոքր տոկոս։

Խուրշուդյա­նը բացա­սա­կան գնա­հա­տեց պոպուլիստա­կան մոտե­ցումնե­րը, ըստ որոնց առա­ջարկվում է կտրուկ կրճա­տել պաշտոնյա­նե­րի աշխա­տա­վարձերն ու այդ գումարնե­րը բաժա­նել սոցիա­լա­կան խմբե­րին։ Նա նշեց, որ թվա­յին հաշվարկնե­րը ցույց են տալիս, որ նման քայլե­րը իրա­կան ազդե­ցություն չեն ունե­նում աղքա­տության վրա, բայց կարող են հանգեցնել պետա­կան համա­կարգից պրոֆե­սիո­նալնե­րի արտա­հոսքի։ Նա օրի­նակ բերեց Արամ Ջիվանյա­նին՝ նշե­լով, որ վերջինս բարձր վարձատրվող միջազգա­յին փորձա­գետ լինե­լով՝ թողել է մասնա­վոր գործունեությունը և անցել պետա­կան համա­կարգ։ Սակայն, Խուրշուդյա­նի կարծի­քով, պետությունը չի կարող իր կառա­վարման մոդե­լը կառուցել բացա­ռա­պես անձնա­կան հայրե­նա­սի­րության վրա և ակնկա­լել, որ բոլո­րը նման զոհո­ղություննե­րի կգնան։

Հովսեփ Խուրշուդյա­նը պնդեց, որ ապա­գա­յում ևսանհրա­ժեշտ է բարձրացնել Ազգա­յին ժողո­վի պատգա­մա­վորնե­րի աշխա­տա­վարձե­րը՝ միա­ժա­մա­նակ մեծացնե­լով պատասխա­նատվությունն ու վերահսկո­ղությունը։ Նրա խոսքով՝ բարձր վարձատրությունը պետք է ուղեկցվի ավե­լի խիստ պահանջնե­րով և արդյունքա­հեն գնա­հատմամբ։

Խուրշուդյա­նը նշեց, որ ինքը չի պատրաստվում առա­ջադրվել Ազգա­յին ժողո­վի ընտրություննե­րում և չի ձգտում պետա­կան պաշտո­նի։ Նա ասաց, որզբաղվում է հասա­րա­կա­կան գործունեությամբ և ձեռնարկա­տի­րությամբ՝ պահպա­նե­լով անկա­խությունը պետա­կան համա­կարգից։

Խոսե­լով պարգև­ավճարնե­րի թեմա­յի քաղա­քա­կան հետև­անքնե­րի մասին՝ նա դիտարկեց, որ գործող իշխա­նություննե­րը ընտրել են բաց և տեսա­նե­լի մոդել՝ ի տարբե­րություն նախկին համա­կարգի, որտեղ աշխա­տա­վարձե­րը պաշտո­նա­պես ցածր էին, բայց ստվե­րա­յին եկա­մուտնե­րը՝ բարձր։ Նրա խոսքով՝ նախկի­նում կոռուպցիան քողարկված էր, իսկ այժմ քննարկումնե­րը տեղի են ունե­նում հրա­պա­րա­կա­յին դաշտում։

Անդրա­դառնա­լով ընտրություննե­րին՝ Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ իր գնա­հատմամբ հասա­րա­կության ընտրությունը հիմնա­կա­նում կանգնած է ներկա­յի և անցյա­լի միջև։ Նա ասաց, որ տեսա­կա­նո­րեն հնա­րա­վոր է երրորդ ուժի ձևա­վո­րում, սակայն դրա համար անհրա­ժեշտ է քաղա­քա­կան ուժե­րի իրա­կան միա­վո­րում, որը դեռևս չի կայա­ցել գաղա­փա­րա­կան տարա­ձայնություննե­րի պատճա­ռով։

Նա ընդգծեց, որ չի կորցնում հույսը, որ քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան այն ուժե­րը, որոնք կիսում են համընդհա­նուր արժեքներ, ի վերջո կկա­րո­ղա­նան համախմբվել և ձևա­վո­րել իրա­կան այլընտրանք գործող քաղա­քա­կան դաշտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ