15.8 C
Yerevan

Հայաստա­նը Պատրա՞ստ Է Նոր Ճգնա­ժա­մե­րի

Կոռուպցիա­յի ընկալման ինդեքսում արձա­նագրված լճա­ցումը մասնա­կիո­րեն պայմա­նա­վորված է միջազգա­յին կազմա­կերպություննե­րի հետ ոչ բավա­րար արդյունա­վետ կոմունի­կա­ցիա­յով։ Համա­կարգա­յին կոռուպցիա Հայաստա­նում չկա, իսկ առանձին դրսև­ո­րումնե­րը արձա­նագրվում են և դրանց վերա­բերյալ քայլեր ձեռնարկվում են։ 

Արա­յիկ Հարությունյան

Civilnet‑ը զրուցել է վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են մի շարք տեսա­կետներ պետա­կան կառա­վարման համա­կարգի բարե­փո­խումնե­րի և երկրի առջև ծառա­ցած մարտահրա­վերնե­րի վերա­բերյալ։ Ա․ Հարությունյա­նը կարծում է, որ չնա­յած պատե­րազմի և համա­ճա­րա­կի հետև­անքնե­րին, պետա­կան համա­կարգն այսօր գործում է ավե­լի օպե­րա­տիվ ու ինստի­տուցիո­նալ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվում կադրա­յին խնդիրնե­րին, կոռուպցիա­յի դեմ պայքա­րին և առողջա­պա­հա­կան ապա­հո­վագրության ներդրմա­նը։

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ հետպա­տե­րազմա­կան, հետհա­մա­ճա­րա­կա­յին և հետհե­ղա­փո­խա­կան շրջա­նը պետա­կան համա­կարգից պահանջել է առա­վե­լա­գույն դիմա­կա­յունություն։ Նրա խոսքով՝ եթե դիտարկենք պատե­րազմը, համա­ճա­րա­կը և հեղա­փո­խությունից հետո առա­ջա­ցած ցնցումնե­րը, ապա կարե­լի է արձա­նագրել, որ պետա­կան համա­կարգը­հիմնա­կա­նում կարո­ղա­ցել է կատա­րել իր առջև դրված խնդիրնե­րը։ Նա ասաց, որ հատկա­պես ֆինանսա­կան կայունության տեսանկյունից Հայաստա­նը կարո­ղա­ցել է պահպա­նել հարա­բե­րա­կան հավա­սա­րակշռություն, և պետա­կան կառույցնե­րը մեծ մասամբ ճիշտ են արձա­գանքել մարտահրավերներին։Երկարաժամկետ դիտարկման դեպքում տեսա­նե­լի է որո­շա­կի արդյունա­վե­տություն և ինստի­տուցիո­նալ կայունություն։ Նա հավե­լեց, որ որպես պատմա­բան և արա­բա­գետ կարող է ասել՝ հեղա­փո­խություն, համա­ճա­րակ կամ պատե­րազմ անցած երկրնե­րում հետցնցումնե­րը տևում են տասնամյակներ, մինչդեռ Հայաստա­նը այդ երեք փորձություննե­րը հաղթա­հա­րել է ընդա­մե­նը ութ տարվա ընթացքում։ Նրա գնա­հատմամբ՝ պետա­կան համա­կարգը, մի քանի բացա­ռությամբ, լուծել է իր առջև դրված խնդիրնե­րը։

Վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը ընդգծեց, որ ամե­նա­լուրջ ճգնա­ժա­մե­րը եղել են պաշտպա­նա­կան և արտա­քին քաղա­քա­կան ոլորտնե­րում։ Նա նշեց, որ պատե­րազմից առաջ և անմի­ջա­պես հետո ձևա­վորված արտա­քին քաղա­քա­կան դոկտրի­նը ցույց է տվել իր անարդյունա­վե­տությունը։ Միա­ժա­մա­նակ Հարությունյա­նը պնդեց, որ ներկա­յում արտա­քին քաղա­քա­կան և անվտանգա­յին քաղա­քա­կան բաղադրիչնե­րը զգա­լիո­րեն ավե­լի ամուր են, իսկ պաշտպա­նա­կան ոլորտում իրա­կա­նացվող բարե­փո­խումնե­րը ժամա­նակ են պահանջում, սակայն արդեն փոխել են բանա­կի որա­կը, պատրաստվա­ծության և համալրման համա­կարգե­րը։

Նա ասաց, որ պետա­կան համա­կարգը ներկա­յում ավե­լի օպե­րա­տիվ է աշխա­տում, միջգե­րա­տեսչա­կան համա­գործակցությունն ուժե­ղա­ցել է, և խնդիրնե­րի լուծումն ավե­լի արագ է ընթա­նում։ Միևնույն ժամա­նակ Արա­յիկ Հարությունյա­նը ընդունեց, որ կան կադրա­յին վակումներ որոշ ոլորտնե­րում՝ նշե­լով, որ վատ պաշտոնյա­յի հեռա­ցումը նույնիսկ առանց անմի­ջա­կան փոխա­րինման երբեմն ավե­լի արդյունա­վետ է, քան անարդյունա­վետ պաշտոնյա­յի պահպա­նումը։ Նրա խոսքով՝ կադրե­րի պակա­սը պայմա­նա­վորված է երկար տարի­նե­րի ընթացքում ձևա­վորված մասնա­գի­տա­կան և կառա­վարչա­կան բացե­րով։

Կառա­վա­րության ներսում որո­շումնե­րի կայացմանմա­սին խոսե­լով՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ որո­շումնե­րի մեծ մասը երկար քննարկումնե­րի և կոլե­գիալ գործընթացնե­րի արդյունք է։ Նա ասաց, որ երբ կոնսենսուս չի ձևա­վորվում, վարչա­պե­տը, իր լիա­զո­րություննե­րի շրջա­նա­կում, ստանձնում է պատասխա­նատվությունը և կայացնում վերջնա­կա­նո­րո­շում, ինչը բնա­կան գործընթաց է պետա­կան կառա­վարման համա­կարգում։

Պատասխա­նատվության ինստի­տուտի վերա­բերյալ Հարությունյա­նը նշեց, որ Հայաստա­նում առկա է պատասխա­նատվություննե­րի հստա­կեցման խնդիր, որը մասնա­կիո­րեն պայմա­նա­վորված է ռազմա­վա­րություննե­րի մեծ քանա­կով և դրանց միջև կապի բացա­կա­յությամբ։ Նա ասաց, որ կառա­վա­րությունը որո­շում է կայացրել ռազմա­վա­րություննե­րի մի մասը միա­վո­րե­լու կամ վերացնե­լու՝ պատասխա­նատվության մեխա­նիզմնե­րը ավե­լի հստակ դարձնե­լու համար։ Նրա կարծի­քով՝ պատասխա­նատվության ինստի­տուտը գործում է, և անհրա­ժեշտության դեպքում լինում են նաև քաղա­քա­կան հետև­անքներ։

Կոռուպցիա­յի դեմ պայքա­րի թեմա­յով Արա­յիկ Հարությունյա­նը դիտարկեց, որ վերջին տարի­նե­րին գործադրվել են կրկնա­կի և եռա­կի ջանքեր, և կան ակնհայտ արդյունքներ՝ բազմա­թիվ քրեա­կան գործե­րի տեսքով։ Նա նշեց, որ կոռուպցիա­յի ընկալման ինդեքսում արձա­նագրված լճա­ցումը մասնա­կիո­րեն պայմա­նա­վորված է միջազգա­յին կազմա­կերպություննե­րի հետ ոչ բավա­րար արդյունա­վետ կոմունի­կա­ցիա­յով։ Նրա խոսքով՝ համա­կարգա­յին կոռուպցիա Հայաստա­նում չկա, իսկ առանձին դրսև­ո­րումնե­րը արձա­նագրվում են և դրանց վերա­բերյալ քայլեր ձեռնարկվում են։

Քաղա­քա­կան ֆինանսա­վորման վերա­բերյալ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ կուսակցություննե­րի ֆինանսա­վո­րումը Հայաստա­նում թափանցիկ է, հրա­պա­րա­կա­յին և օրենքով կարգա­վորվող։ Նա ասաց, որ բիզնե­սի և քաղա­քա­կա­նության կապը ինքնին կոռուպցիա չէ, եթե գործընթացնե­րը բաց են և վերահսկե­լի։ Նրա խոսքով՝ իշխող քաղա­քա­կան ուժը սկզբունքո­րեն ձգտում է ֆինանսա­վորման լայն բազա­յի՝ խուսա­փե­լով մեկ կենտրո­նից կախվա­ծությունից։

Հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի թեմա­յով Հարությունյա­նը նշեց, որ կառա­վա­րությունը պայքա­րում է ոչ թե քաղա­քա­կան դաշտը սահմա­նա­փա­կե­լու, այլ պետա­կան ինստի­տուտնե­րի դիմա­կա­յունությունը բարձրացնե­լու միջո­ցով։ Նա ասաց, որ հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րը ներա­ռումեն ոչ միայն ապա տեղե­կատվությունը, այլ նաև կիբե­րանվտանգությունը, ֆինանսա­կան հոսքե­րը և նոր տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րը։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նը 2020–2021 թվա­կաննե­րին ոչ պակաս արդյունա­վե­տությամբ է դիմա­կա­յել նման սպառնա­լիքնե­րին, քան մի շարք այլ երկրներ։Սպառնալիքների աղբյուրնե­րը բազմա­զան են և հաճախ քողարկված, երբեմն հատվում են տարբեր երկրնե­րի տեղե­կատվա­կան դաշտե­րում։ Նա ընդգծեց, որ պետությունը պետք է կիրա­ռի խիստ գործիքներ նման սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու համար, սակայն առանց ներքին խոսքը լռեցնե­լու։

Գաղտնալսումնե­րի և տեսա­ձայնագրություննե­րի վերա­բերյալ Հարությունյա­նը նշեց, որ դրանք համա­րում է անընդունե­լի, և տեխնո­լո­գիա­կան զարգա­ցումնե­րը կարող են ցանկա­ցած քաղա­քա­ցու դարձնել նման գործո­ղություննե­րի զոհ։ Նա ասաց, որ իրա­վա­պահ մարմիննե­րի կողմից վերահսկո­ղա­կան միջո­ցա­ռումնե­րի աճը բացատրվում է տեխնո­լո­գիա­նե­րի զարգացմամբ, ոչ թե ներքա­ղա­քա­կան նպա­տակնե­րով։

2026 թվա­կա­նի ընտրություննե­րին իր դերա­կա­տա­րության մասին Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ կուսակցա­կան աշխա­տանքը իրա­կա­նացվում է ոչ աշխա­տանքա­յին ժամե­րին և չի խանգա­րում վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րի պարտա­կա­նություննե­րին։ Նա պնդեց, որ պետա­կան և կուսակցա­կան ռեսուրսնե­րի տարանջա­տումը պահպանվե­լու է։

Սոցիո­լո­գիա­կան հարցումնե­րի և դժգո­հություննե­րի վերա­բերյալ Հարությունյա­նը ասաց, որ ութ տարի իշխա­նություն եղած ուժի նկատմամբ դժգո­հությունը բնա­կան է։ Նրա խոսքով՝ իրա­կա­նացված բարդ բարե­փո­խումնե­րը ժամա­նա­կի ընթացքում են տալիս իրենց արդյունքնե­րը, իսկ վերջին շրջա­նում ուժե­ղացված հանրա­յին կոմունի­կա­ցիան պետք է նպաստի վստա­հության աճին։

Եկե­ղե­ցում ձևա­վորված իրա­վի­ճա­կը չի կարող չազդել ազգա­յին անվտանգության վրա, քանի որ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին Հայաստա­նի հիմնա­կան կրո­նա­կան կառույցն է։ Նա ասաց, որ գործընթացնե­րը նպա­տակ ունեն վերա­կանգնե­լու աշխարհիկ պետության սկզբունքը և հստա­կեցնե­լու հարա­բե­րություննե­րը, այլ ոչ թե խորացնե­լու բաժա­նումնե­րը։

Վերջում Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րին իրենց քաղա­քա­կան ուժը գնում է հաղթե­լու նպա­տա­կով, սակայն պատրաստ է ընդունել ազատ, արդար և թափանցիկ ընտրություննե­րի ցանկա­ցած արդյունք՝ որպես ժողովրդի կամքի արտա­հայտություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ