21.3 C
Yerevan

Հայաստանն Ուժե­ղացնում Է Իր Ինքնուրույնությունը

2025 թվա­կա­նի առանցքա­յին հարցը Հայաստա­նի անցումն է «իշխա­նություն չունե­ցող» կարգա­վի­ճա­կից դեպի իրա­կան իշխա­նություն և հեղի­նա­կություն  ունե­ցող պետության վիճակ։ Պատմա­կա­նո­րեն Հայաստա­նը հաճախ գործել է այլ կենտրոննե­րի ազդե­ցության ներքո, մինչդեռ այսօր փորձում է դուրս գալ այդ կախվա­ծությունից և ձևա­վո­րել ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նություն։

Կայծ Մինասյան

1inTV‑ն զրուցել է ֆրանսա­հայ քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վերա­փո­խումը և երկրի ինքնիշխա­նության ամրապնդմանն ուղղված քայլե­րը, ինչպես օրի­նակ «միջին միջանցքի» նախագծում Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան դերի և Արևմուտքի, հատկա­պես ԱՄՆ‑ի ու Ֆրանսիա­յի հետ խորա­ցող համա­գործակցության հարցում։ Քննարկվում է նաև հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի լարվա­ծությունը և Հայաստա­նի ձգտումը՝ հանդես գալ որպես անկախ սուբյեկտ, այլ ոչ թե կախյալ միա­վոր։ Անդրա­դարձ է կատարվել ներքա­ղա­քա­կան բևե­ռացմա­նը։

Կայծ Մինասյանն ասաց, որ փորձում են հասկա­նալ՝ որտեղ է հասել Հայաստա­նը արտա­քին քաղա­քա­կա­նության համա­տեքստում և ուր է շարժվում։ Հետաքրքիր զարգա­ցումներ են նկատվում հատկա­պես «օգոստո­սի 8‑ի» գործընթա­ցի և 2026 թվա­կա­նի հեռանկարնե­րի հետ կապված։

Մինասյա­նը դիտարկում է, որ ոչ պաշտո­նա­կան տեղե­կություննե­րի համա­ձայն՝ փետրվա­րին  սպասվում է  ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյմս Դեվիդ  Վենսի այցը  Հայաստան։ Նրա խոսքով՝ եթե նման մասշտա­բի քաղա­քա­կան գործիչ է այցե­լում Հայաստան, դա նշա­նա­կում է, որ Հայաստա­նը այս գործընթա­ցում, որը հաճախ անվանվում է «միջին միջանցք», կարև­որ դերա­կա­տա­րում ունի։ Նա ընդգծեց, որ այստեղ կարև­որ չէ միայն միջանցքի կիլո­մետրա­յին չափը, այլ այն, որ տվյալ հատվա­ծի վերահսկո­ղության առանցքա­յին դերա­կա­տարն ԱՄՆ‑ն է։ «Միջին միջանցք» նախա­գի­ծը աշխարհա­քա­ղա­քա­կան առումով վերահսկվե­լու է Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի կողմից, ինչը Հայաստա­նի համար ստեղծում է հավելյալ արտա­քին քաղա­քա­կան հնա­րա­վո­րություններ։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նը մտնում է մի նոր փուլ, որը առա­ջին անգամ է իրա­կան անկա­խության տրա­մա­բա­նությամբ ձևա­վորվում։

Մինասյա­նը նշեց, որ այս շրջա­փուլը ոչ միայն տնտե­սա­կան, այլ առա­վե­լա­պես դիվա­նա­գի­տա­կան և ռազմա­քա­ղա­քա­կան նշա­նա­կություն ունի։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը տարբեր պետություննե­րի՝ Միացյալ Նահանգնե­րի, Ֆրանսիա­յի, Գերմա­նիա­յի և Եվրա­միության հետ ռազմա­վա­րա­կան բնույթի համա­ձայնագրեր ստո­րա­գե­րո­լու փուլում է գտնվում։ Սա որա­կա­կան փոփո­խություն է խաղա­ղության և անվտանգության քաղա­քա­կա­նության մեջ։

Մինասյա­նը դիտարկում է, որ 2024–2025 թվա­կաննե­րին ներքին քաղա­քա­կան կյանքը համե­մա­տա­բար կայուն է եղել, լայնա­ծա­վալ շարժումներ չեն ձևա­վորվել, ինչպես նախորդ տարի­նե­րին։ Նա նշեց, որ ներքին կայունությունը կարև­որ նախա­պայման է արտա­քին քաղա­քա­կան ինքնուրույնության համար։ 2025 թվա­կա­նի առանցքա­յին հարցը Հայաստա­նի անցումն է «իշխա­նություն չունե­ցող» կարգա­վի­ճա­կից դեպի իրա­կան իշխա­նություն և հեղի­նա­կություն  ունե­ցող պետության վիճակ։ Նրա խոսքով՝ պատմա­կա­նո­րեն Հայաստա­նը հաճախ գործել է այլ կենտրոննե­րի ազդե­ցության ներքո, մինչդեռ այսօր փորձում է դուրս գալ այդ կախվա­ծությունից և ձևա­վո­րել ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նություն։

Այս գործընթա­ցում հիմնա­կան բևե­ռա­ցումը և վտանգնե­րը կենտրո­նա­ցել են եկե­ղե­ցու շուրջ։ Նրա գնա­հատմամբ՝ պետություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րի շուրջ ընթա­ցող քննարկումնե­րը պատա­հա­կան չեն և կապված են այն հիմնա­րար հարցի հետ, թե ինչ տեսա­կի պետություն է ցանկա­նում կառուցել Հայաստա­նը՝ աշխարհիկ իրա­վա­կան, թե այլ մոդե­լով։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ ներկա­յումս ուժե­րի հարա­բե­րակցությունում առա­վե­լություն ունի քաղա­քա­կան իշխա­նությունը, քանի որ պետությունը զարգա­նում է քաղա­քա­ցիա­կան և իրա­վա­կան սկզբունքնե­րով, որտեղ գերա­կա­յություն ունեն մարդկա­յին օրենքնե­րը։ Նրա խոսքով՝ եկե­ղե­ցին պետք է գործի իր հոգև­որ առա­քե­լության շրջա­նա­կում և չդառնա քաղա­քա­կան պայքա­րի գործիք։

Կայծ Մինասյա­նը անդրա­դարձավ նաև վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի՝ դեկտեմբե­րի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունե­ցած ոչ պաշտո­նա­կան գագաթնա­ժո­ղո­վին և Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդիպմա­նը։ Նա նշեց, որ հետաքրքիր հակա­սություն կա այն ուժե­րի մոտ, որոնք մի կողմից պաշտպա­նում են Ռուսաստա­նի շահե­րը Հայաստա­նում, իսկ մյուս կողմից քննա­դա­տում են վարչա­պե­տին Ռուսաստան գնա­լու համար։Փաշինյանի այցը անհրա­ժեշտ էր, քանի որ Հայաստա­նը չի հայտա­րա­րում հակա­ռուսա­կան քաղա­քա­կա­նություն, այլ փորձում է շտկել հարա­բե­րություննե­րը՝ ինքնիշխա­նության հստակ գիտակցմամբ։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը իրա­վունք ունի պահանջե­լու, որ իրեն վերա­բերվեն որպես ինքնիշխան պետության, ինչպես մյուս բոլոր պետություննե­րին։

Մինասյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը երկար ժամա­նակ Հայաստա­նին չի վերա­բերվել այդ տրա­մա­բա­նությամբ, ինչի ապա­ցույցն է նաև ՀԱՊԿ‑ի անտարբե­րությունը Հայաստա­նի անվտանգության հարցե­րում։ Նա կարծում է, որ Հայաստա­նը ճիշտ է անում՝ բացե­լով իր շուկա­նե­րը ոչ միայն Ռուսաստա­նի, այլև այլ հարև­աննե­րի և գործընկերնե­րի համար։ Որքան Հայաստա­նը փոխվում է և ուժե­ղացնում իր ինքնիշխա­նությունը, այնքան հին կախվա­ծություննե­րի կողմնա­կից ուժե­րը դիմադրում են այդ փոփո­խություննե­րին։ Նրա գնա­հատմամբ՝ այս դիմադրությունը հենց այն հիմնա­կան ներքին խնդիրն է, որի հետ Հայաստա­նը բախվում է այսօր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ