15.8 C
Yerevan

Հարցազրույց Արա­րատ Միրզո­յա­նի Հետ

Ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փա­կումը մտա­հո­գություն չէ ո՛չ Իրա­նի, ո՛չ Ռուսաստա­նի համար։ Իրա­նում ծրագրե­րը դիտարկվում են որպես հնա­րա­վո­րություն, իսկ Ռուսաստանն էլ պաշտո­նա­պես հայտնել է մասնակցության և աջակցության պատրաստա­կա­մություն։  

Արա­րատ Միրզո­յան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ՀՀ ԱԳ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նի հետ։ Արա­րատ Միրզո­յաննամփո­փում է 2025 թվա­կա­նի արտա­քին քաղա­քա­կան ձեռքբե­րումնե­րը՝ անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի նախաստո­րագրմանն ու տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փակմա­նը։

Արա­րատ Միրզո­յա­նը նշեց, որ տարվա գլխա­վոր արտա­քին քաղա­քա­կան իրա­դարձությունը օգոստո­սի 7‑ին Վաշինգտո­նում տեղի ունե­ցած գագաթնա­ժո­ղովն էր, որտեղ նախաստո­րագրվեց խաղա­ղության համա­ձայնա­գի­րը։ Այդ փաստա­թուղթը ամրագրում է խաղա­ղության կառուցման հիմնա­րար սկզբունքնե­րը, ինչպես նաև ենթա­կա­ռուցվածքնե­րի ամբողջա­կան ապաշրջա­փա­կումը՝ երկրնե­րի տարածքա­յին ամբողջա­կա­նության, ինքնիշխա­նության և իրա­վա­զո­րության լիա­կա­տար հարգմամբ։

Արտա­քին գործե­րի նախա­րարն ասաց, որ այդ շրջա­նա­կում արձա­նագրվել է նաև TRIPP նախա­ձեռնությունը՝ որպես հայ-ամե­րիկյան ենթա­կա­ռուցվածքա­յին ծրա­գիր, որը աստի­ճա­նա­բար կյանքի է կոչվե­լու։ Նրա խոսքով՝ նախկի­նում տարածված խոսակցություննե­րը «միջանցքի» կամ Հայաստա­նի ինքնիշխա­նության զիջման մասին մանի­պուլյա­ցիա­ներ էին, ինչը պարզ դարձավ բոլոր հրա­պա­րակված փաստաթղթե­րից հետո։ Նա նշեց, որ ո՛չ պայմա­նագրե­րում, ո՛չ հուշագրե­րում նման դրույթներ գոյություն չունեն։

Միրզո­յա­նը կարծում է, որ Հայաստա­նը շահագրգռված է հնա­րա­վո­րինս արագ գործարկել ապաշրջա­փակման ենթա­կա­ռուցվածքնե­րը, առա­ջին հերթին՝ երկա­թուղին։ Նրա դիտարկմամբ՝ դա Հայաստա­նին հնա­րա­վո­րություն կտա կապվել արտա­քին շուկա­նե­րի հետ, զարգացնել արտա­հա­նումն ու ներմուծումը, իսկ տարա­ծաշրջա­նա­յին և երրորդ երկրնե­րի միջև ստեղծել նոր լոգիստիկ կապեր՝ Եվրո­պա­յից մինչև Կենտրո­նա­կան Ասիա։ ԱՄՆ‑ի հետ ընթա­նում է ինտենսիվ աշխա­տանք՝ սկզբունքնե­րից անցնե­լով արդեն կոնկրետ իրա­վա­կան ու գործառնա­կան պայմաննե­րի հստա­կեցման փուլ։ Առա­ջի­կա շաբաթնե­րին հնա­րա­վոր է ունե­նալ առա­ջին փաստա­թուղթը, իսկ տարվա երկրորդ կեսին՝ արդեն շինա­րա­րա­կան աշխա­տանքներ գետնի վրա։

Անդրա­դառնա­լով միջազգա­յին արձա­գանքնե­րին՝ նա նշեց, որ ենթա­կա­ռուցվածքնե­րի ապաշրջա­փա­կումը մտա­հո­գություն չէ ո՛չ Իրա­նի, ո՛չ Ռուսաստա­նի համար։ Նրա խոսքով՝ Իրա­նում ծրագրե­րը դիտարկվում են որպես հնա­րա­վո­րություն, իսկ Ռուսաստանն էլ պաշտո­նա­պես հայտնել է մասնակցության և աջակցության պատրաստա­կա­մություն։ Նա հիշեցրեց, որ Հայաստա­նի վարչա­պե­տը ռուսա­կան կողմին առա­ջարկել է ներգրավվել երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման գործընթա­ցում։

Արտա­քին գործե­րի նախա­րա­րը դիտարկում է, որ տարա­ծաշրջա­նում շահե­րի մրցակցությունը հնա­րա­վոր է համադրել փոխշա­հա­վետ նախագծե­րի միջո­ցով։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի քաղա­քա­կա­նությունն ուղղված է այն բանին, որ բոլոր ծրագրե­րը նախ և առաջ բխեն Հայաստա­նի շահե­րից, բայց միա­ժա­մա­նակ շահա­վետ լինեն նաև հարև­աննե­րի և այլ գործընկերնե­րի համար՝ ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Իրան և այլ երկրներ։

Տնտե­սա­կան համա­գործակցությունը, այդ թվում՝ վառե­լի­քի և ապրանքնե­րի շրջա­նա­ռությունը, խաղա­ղության հաստատման արդյունք և ամրապնդող գործոն է։ Նրա գնա­հատմամբ՝ առանց խաղա­ղության անհնար կլի­ներ տասնամյակներ չգործած երթուղի­նե­րի վերա­գործարկումը կամ անգամ սահմա­նա­փակ առևտուրը։

Արա­րատ Միրզո­յա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նում պահվող անձանց, «արևմտյան Ադրբե­ջա­նի» խոսույթի և այլ խնդիրներ շարունա­կում են մնալ օրա­կարգում։ Նա ընդգծեց, որ խաղա­ղության հաստա­տումը չի նշա­նա­կում բոլոր խնդիրնե­րի­լուծում, սակայն դրանց լուծման միակ ճանա­պարհը գործընթա­ցը շարունա­կելն է։ Նրա համոզմամբ՝ եթե չարվեն քայլեր մթնո­լորտի բարե­լավման և փոխվստա­հության ձևա­վորման ուղղությամբ, այդ խնդիրնե­րը երբեք չեն լուծվի։

Խաղա­ղությունը այլընտրանք չունի, և Հայաստա­նը կառուցում է խաղաղ միջա­վայր իր շուրջ։ Միրզո­յա­նի խոսքով՝ հասա­րա­կության ակնկա­լիքներն այսօր էակա­նո­րեն փոխվել են՝ համե­մա­տած մեկ-երկու տարի առաջ եղած պատե­րազմի սպասման մթնո­լորտի հետ։

Խոսե­լով Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րից՝ արտա­քին գործե­րի նախա­րա­րը նշեց, որ առանց դրանց կարգավորման,տարածաշրջանային ապաշրջա­փակման գաղա­փա­րը կիսատ կլի­նի։ Նա ասաց, որ Թուրքիա­յի հետ կա ինտենսիվ և դրա­կան երկխո­սություն, արդեն իրա­կա­նացվում են կոնկրետ աշխա­տանքներ, օրի­նակ՝ Գյումրի-Կարս երկա­թուղու հատվա­ծի գնա­հատման շուրջ, սակայն ժամա­նակն է, որ լինեն ավե­լի շոշա­փե­լի արդյունքներ։

Եվրո­պա­կան միության հետ հարա­բե­րություննե­րի մասին նա ասաց, որ դրանք խորա­նում են և դեռ չեն հասել իրենց ավարտին։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը ունի օրենք, որը պարտա­վո­րեցնում է գործա­դիր իշխա­նությա­նը առաջ տանել ԵՄ անդա­մակցության գործընթա­ցը։ Միա­ժա­մա­նակ նա շեշտեց, որ ԵՄ‑ի հետ հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը նպա­տակ չունի խզե­լու կապե­րը Ռուսաստա­նի Դաշնության հետ, և նման օրա­կարգ Հայաստա­նի կառա­վա­րությունը չունի։

Արտա­քին գործե­րի նախա­րա­րը նշեց, որ Հայաստա­նը շարունա­կում է շահա­վետ համա­գործակցությունը ԵԱՏՄ շրջա­նակնե­րում, և եթե երբևէ առա­ջա­նա ԵՄ անդա­մակցության հարցը, այն անխուսա­փե­լիո­րեն կդառնա լայն հանրա­յին ու քաղա­քա­կան քննարկման առարկա։ Հայաստա­նը օգտվել է ԵՄ աջակցությունից՝ սահմա­նա­յին կայունության, անվտանգության, դիմա­կա­յունության և պաշտպա­նության ոլորտնե­րում։ Նրա գնա­հատմամբ՝ այդ աջակցությունը նպաստել է երկրի անվտանգությա­նը և զարգացմա­նը։

Խոսե­լով հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի մասին՝ Միրզո­յա­նը ասաց, որ դրանք կարող են գալ տարբեր աղբյուրնե­րից, և Հայաստա­նը շահագրգռված է գործընկերնե­րի փորձից օգտվե­լու հարցում։ Նանշեց, որ Հայաստա­նը ինքն էլ ունի նման սպառնա­լիքնե­րին դիմա­կա­յե­լու փորձ։

Նա ընդգծեց, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում օրենքի առաջ բոլո­րը հավա­սար են՝ անկախ նրա­նից, սրբա­զան են, մշա­կույթի գործիչ, թե պետա­կան պաշտոնյա։ Նրա խոսքով՝ քրեա­կան գործե­րը քաղա­քա­կան հայացքնե­րով քողարկելն անընդունե­լի է, և քաղբանտարկյալներՀա­յաստա­նում չկան։ «Ժողովրդա­վա­րության բաստիոն» ձևա­կերպումը նշա­նա­կում է առաջնա­գիծ, որտեղ ժողովրդա­վա­րության համար պայքար է ընթա­նում, ոչ թե իդեա­լա­կան վիճակ։ Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նում այդ պայքա­րը շարունակվում է ինչպես ներսում, այնպես էլ արտա­քին միջա­վայրում։

Վերջում Արա­րատ Միրզո­յա­նը ասաց, որ Հայաստա­նը հաստա­տել է և շարունա­կե­լու է հաստա­տել ռազմա­վա­րա­կան գործընկե­րություններ տարբեր երկրնե­րի հետ՝ ԱՄՆ, ԵՄ անդամներ, Ղազախստան, Իրան, ինչպես նաև նորդի­վա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ է հաստա­տել Սաուդյան Արա­բիա­յի և Պակիստա­նի հետ։ Նրա խոսքով՝ այդ հարա­բե­րություննե­րը արդեն տալիս են կոնկրետ արդյունքներ և կշա­րունա­կեն զարգանալ։Ադրբեջանի հետ խաղա­ղության պայմա­նա­գի­րը պետք է ավարտվի ստո­րագրմամբ և վավե­րացմամբ, սակայն կան հարցեր, որտեղ կողմե­րը դեռ չունեն համա­ձայնություն, և աշխա­տանքը շարունակվում է։ Հայաստա­նը գնում է զարգացման օրա­կարգով, կոչ արեց չտրվել մանի­պուլյա­ցիա­նե­րին և վստա­հեցրեց, որ թեև խնդիրներ կան, դրանք լուծե­լի են, և երկի­րը արդեն մտել է զարգացման նոր փուլ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ