21.3 C
Yerevan

Քաղա­քա­կա­նությամբ Զբաղվող Հոգև­ո­րա­կա­նը Հոգև­ո­րա­կան Չէ

Հիբրի­դա­յին պատե­րազմի պայմաննե­րում, երբ դեզինֆորմա­ցիան լայնո­րեն տարածվում է, պետությունը պարտա­վոր է արձա­գանքել անվտանգության սպառնա­լիքնե­րին, այդ թվում՝ երբ դրանք կապված են որոշ հոգև­ո­րա­կաննե­րի ակտիվ քաղա­քա­կան գործունեության հետ։

Սրբուհի Գալյան

FactorTV‑ն զրուցել է Հայաստա­նի արդա­րա­դա­տության նախա­րար Սրբուհի Գալյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվում ոլորտի ձեռքբե­րումնե­րին, ինչպես նաև անդրա­դարձ կա պետություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րի իրա­վա­կան նրբություննե­րին։ Նախա­րա­րը պարզա­բա­նում է սահմա­նադրա­կան կարգա­վո­րումնե­րը՝ շեշտե­լով, որ եկե­ղե­ցու անջատ լինե­լը պետությունից չի բացա­ռում հոգև­որ դերի ճանա­չումը, սակայն արգե­լում է կրո­նա­կան կառույցնե­րի ներգրավվա­ծությունը քաղա­քա­կա­նության մեջ։

Սրբուհի Գալյա­նը նշեց, որ Սահմա­նադրությամբ ամրագրված է եկե­ղե­ցու և պետության բաժա­նումը, ինչը չի նշա­նա­կում եկե­ղե­ցու պատմա­կան դերի մերժում։ Նրա խոսքով՝ պետությունը ճանա­չում է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու առաջնորդությունը հավատքի հարցե­րում, ինչպես նաև նրա դերը ժողովրդի ինքնության և հոգև­որ կապի պահպանման գործում։ Միա­ժա­մա­նակ, նախա­րարն ընդգծեց, որ Սահմա­նադրությունում եկե­ղե­ցու դերի ամրագրումը չի կարող մեկնա­բանվել այնպես, որ եկե­ղե­ցու կամ եկե­ղե­ցա­կաննե­րի հասցեին հնչող քննա­դա­տությունը դիտարկվի որպես սահմա­նադրա­կան կարգի տապա­լում։

Պետություն-եկե­ղե­ցի հարա­բե­րություննե­րը կարգա­վորվում են նաև առանձին օրենքով, որտեղ հստակ նշվում է՝ պետությունը չի միջամտում եկե­ղե­ցու ինքնա­կա­ռա­վարմա­նը։ Նրա դիտարկմամբ՝ միջամտություն կարե­լի է համա­րել այն դեպքե­րը, երբ որևէ պաշտո­նա­տար անձ փորձի որո­շել ծիսա­կան հարցեր կամ ուղղա­կիո­րեն ներգրավվի եկե­ղե­ցա­կան լիա­զո­րություննե­րի իրա­կա­նացման մեջ։

Սրբուհի Գալյա­նը կարծում է, որ այսօր առկա է այլ խնդիր․ որոշ եկե­ղե­ցա­կաններ փաստա­ցի դուրս են եկել իրենց առա­քե­լության շրջա­նակնե­րից և ներգրավվել քաղա­քա­կան գործընթացնե­րում, ինչը անընդունե­լի է։ Նա շեշտեց, որ խոսքը ոչ թե եկե­ղե­ցու՝ որպես ինստի­տուտի, այլ կոնկրետ եկե­ղե­ցա­կաննե­րի վարքագծի մասին է։ Նախա­րա­րի խոսքով՝ հասա­րա­կա­կան մտա­հո­գություննե­րը կապված են նաև այն տեղե­կություննե­րի հետ, որոնք վերա­բե­րում են որոշ հոգև­ո­րա­կաննե­րի ենթադրյալ կապե­րին օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի հետ։ Վարչա­պե­տը նման տեղե­կություննե­րին կարող է տիրա­պե­տել ոչ թե որպես շարքա­յին քաղա­քա­ցի, այլ ի պաշտո­նե՝ որպես կառա­վա­րության ղեկա­վար։ Նրա համոզմամբ՝ հիբրի­դա­յին պատե­րազմի պայմաննե­րում, երբ դեզինֆորմա­ցիան լայնո­րեն տարածվում է, պետությունը պարտա­վոր է արձա­գանքել անվտանգության սպառնա­լիքնե­րին, այդ թվում՝ երբ դրանք կապված են որոշ հոգև­ո­րա­կաննե­րի ակտիվ քաղա­քա­կան գործունեության հետ։

Սրբուհի Գալյա­նը նկա­տեց, որ մինչ այժմ չի հանդի­պել որևէ հիմնա­վոր հերքման այն խնդիրնե­րի վերա­բերյալ, որոնք բարձրա­ձայնվում են եկե­ղե­ցա­կան շրջա­նակնե­րի ներսում։ Նրա խոսքով՝ իրա­վա­կան տեսանկյունից ևս խնդրա­հա­րույց է, երբ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը ներգրավվում են քաղա­քա­կան քարոզչության մեջ, քանի որ օրենքն ուղիղ արգե­լում է դա։

Նախա­րարն ընդգծեց, որ Սահմա­նադրության նոր նախագծում եկե­ղե­ցուն վերա­բե­րող դրույթնե­րի շուրջդեռևս քննարկումներ չեն եղել, և այդ պատճա­ռո­վորևէ վերջնա­կան դիրքո­րո­շում այս պահին չկա։

Անդրա­դառնա­լով եկե­ղե­ցա­կաննե­րի վերա­բերյալ քրեա­կան վարույթնե­րին՝ Սրբուհի Գալյա­նը խորհուրդ տվեց ուշադրություն դարձնել ժամա­նա­կագրությա­նը։ Նրա խոսքով՝ հաճախ իրա­վա­պահ մարմիննե­րի գործո­ղություննե­րը սխալ կերպով կապվում են վարչա­պե­տի հայտա­րա­րություննե­րի հետ, մինչդեռ իրա­կա­նում քննչա­կան գործո­ղություննե­րը կարող են սկսված լինել շատ ավե­լի վաղ։ Նա հավե­լեց, որմինչդա­տա­կան վարույթի փուլում կալանքնե­րի ավտո­մատ մակագրման համա­կարգի բացա­կա­յությունը խնդիր է, և նախա­րա­րությունն աշխա­տում է այն լուծե­լու ուղղությամբ առա­ջի­կա ամիսնե­րին։ Քրեա­կան դատա­վա­րությունում ներդրված այլընտրանքա­յին խափանման միջոցնե­րը՝ տնա­յին կալանքն ու վարչա­կան հսկո­ղությունը, ոչ միշտ են արդյունա­վետ, ինչի հետև­անքով աճել է ինչպես կալանքի, այնպես էլ տնա­յին կալանքի կիրառման թիվը։ Նա ներկա­յացրեց վիճա­կագրություն՝ նշե­լով, որ ներկա­յումս շուրջ 1600 անձ գտնվում է կալանքի տակ, իսկ ընդհա­նուր անա­զա­տության մեջ գտնվողնե­րի թիվը շուրջ 2800 է, ինչը զգա­լիո­րենպա­կաս է նախա­հե­ղա­փո­խա­կան տարի­նե­րի ցուցա­նիշնե­րից։ Պետությունը պարբե­րա­բար ձեռք է բերում էլեկտրո­նա­յին ձեռնաշղթա­ներ՝ հաշվիառնե­լով դրանց վնասման դեպքե­րը և խափանման միջոցնե­րի լայն կիրա­ռությունը։ Նրա խոսքով՝ պետության գերնպա­տա­կը կալանքի կիրառման կրճա­տումն է, իսկ այլընտրանքա­յին միջոցնե­րի ընդլայնումը դիտվում է որպես դրա­կան քայլ։

Նա անդրա­դարձավ նաև Վճռա­բեկ դատա­րա­նի որոշմա­նը՝ նշե­լով, որ հնա­րա­վոր է ապա­գա­յում օրենսդրա­կան փոփո­խություննե­րով նախա­տե­սել, որ որոշ ծախսեր կատարվեն շահա­ռունե­րի համա­ձայնությամբ։

Վարչա­կան արդա­րա­դա­տության ոլորտում նախա­րարն ասաց, որ մինչև 300 հազար դրամ տուգանքնե­րի մասով վարչա­կան մարմիննե­րի բողո­քարկման իրա­վունքի սահմա­նա­փա­կումը միտված է դատա­րաննե­րի ծանրա­բեռնվա­ծության նվա­զեցմա­նը։ Նա ընդգծեց, որ այս փոփո­խությամբ քաղա­քա­ցու իրա­վունքնե­րը չեն սահմա­նա­փակվում, այլ՝ վարչա­կան մարմիննե­րի հնա­րա­վո­րություննե­րը։

Սնանկության ոլորտում իրա­կա­նացվում է խորքա­յին բարե­փո­խում, որի առանցքում իրա­վա­բա­նա­կան անձանց առողջա­ցումն է, ոչ թե պարտքե­րից ազատվե­լու մեխա­նիզմը։ Նախա­գի­ծը նախա­տե­սում է կանխարգե­լիչ գործիքներ և ավե­լի խիստ վերահսկո­ղություն դատա­րաննե­րի կողմից։Քաղաքացիական և վարչա­կան դատա­վա­րություննե­րում, նրա խոսքով, սահմանվե­լու են գործե­րի քննության հստակ ժամկետներ՝ վեց ամիս, որոշ դեպքե­րում՝ երկա­րաձգման հնա­րա­վո­րությամբ, բայց սահմանված առա­վե­լա­գույն շեմով։ Նա ընդգծեց, որ ժամկետնե­րի խախտումը կարող է հանգեցնել դատա­վո­րի կարգա­պա­հա­կան պատասխա­նատվության։ Սրբուհի Գալյա­նը հավե­լեց, որ նախա­տեսվում է նաև դատա­վո­րի փոփո­խության դեպքում գործը զրո­յից չսկսե­լու կարգա­վո­րում՝ կողմե­րի համա­ձայնությամբ, ինչպես նաև բարե­վարքության եզրա­կա­ցություննե­րի հրա­պա­րա­կայնա­ցում, ինչը կբարձրացնի համա­կարգի թափանցի­կությունը։

Խաղա­ղության պայմա­նագրի վերա­բերյալ նախա­րարն ասաց, որ ցանկա­ցած ստո­րագրված միջազգա­յին ակտ ենթադրում է դրա­կան իրա­վա­կան եզրա­կա­ցություն։ Նրա համոզմամբ՝ խաղա­ղությունը բարձրա­գույն արժեք է, և իրա­վա­կան կարգա­վո­րումնե­րը հնա­րա­վոր է համա­տե­ղել խաղա­ղության հաստատման նպա­տա­կին։ Խաղա­ղությունը արդեն իսկ գոյություն ունի, բայց այն պետք է պահպա­նել և զարգացնել։ Տուժած անձանց իրա­վունքնե­րի մասով, Սրբուհի Գալյա­նը ասաց, որ անհրա­ժեշտության դեպքում պետությունը պատրաստ է քննարկումներ ունե­նալ շահա­ռունե­րի հետ։

Անկա­խության հռչա­կագրի ներառման հարցում նախա­րա­րը նշեց, որ վերջնա­կան որո­շում չկա, և այն կկա­յացվի սահմա­նադրա­կան խորհրդի քննարկումնե­րից հետո՝ հաշվի առնե­լով խաղա­ղությա­նը չվտանգող իրա­վա­կան ձևա­կերպումնե­րի անհրա­ժեշտությունը։

Ամփո­փե­լով՝ Սրբուհի Գալյանն ասաց, որ 2026 թվա­կա­նին արդա­րա­դա­տության նախա­րա­րության հիմնա­կան նպա­տակն է քաղա­քա­ցի­նե­րի կյանքի հեշտա­ցումը՝ թվայնացման, արագ և արդյունա­վետ արդա­րա­դա­տության, ինչպես նաև տեսա­նե­լի ու գործնա­կան բարե­փո­խումնե­րի միջո­ցով։ Նրա խոսքով՝ նախա­րա­րությունն ունի կամք և հանձնա­ռություն շարունա­կե­լու այդ ուղղությամբ աշխա­տանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ