15.8 C
Yerevan

Բաքուն Փորձում Է Բարձրացնել Իր Քաղա­քա­կան Կշի­ռը

Զանգե­զուրի միջանցքի մասին Ալիևի հայտա­րա­րություննե­րը մեծա­պես ուղղված են ներքին լսա­րա­նին։ Նա ընդգծեց, որ Ալիևը կարող է տարբեր անվա­նումներ օգտա­գործել՝ «Զանգե­զուրի միջանցք» կամ այլ ձևա­կերպումներ, սակայն բովանդա­կությունը դրա­նից չի փոխվում։

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել տարա­ծաշրջա­նա­յին աշխարհա­քա­ղա­քա­կան զարգացումներին՝քննարկվել են ԱՄՆ‑ի կողմից հրա­պա­րակված ներգաղթյալնե­րի սոցիա­լա­կան աջակցության տվյալնե­րը և Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեի աճը։ Ուշադրություն է դարձվել Իլհամ Ալիևի հայտա­րա­րություննե­րին՝ տրանսպորտա­յին ուղի­նե­րի, այդ թվում՝ «Զանգե­զուրի միջանցքի» մասին, ինչպես նաև Բաքու-Վաշինգտոն հարա­բե­րություննե­րին, 907-րդ բանաձև­ին և Իրա­նում ընթա­ցող ներքին գործընթացնե­րի հնա­րա­վոր ազդե­ցությա­նը։

Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ Իլհամ Ալիևի՝ տեղա­կան հեռուստաընկե­րություննե­րին տված վերջին հարցազրույցը պետք է դիտարկել կոնկրետ քաղա­քա­կան համա­տեքստում։ Նրա խոսքով՝ օրեր առաջ Ալիևը ընդունել է Միացյալ Նահանգնե­րից ժամա­նած պատվի­րա­կություն, որի կազմում եղել են սենա­տորներ և Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի անդամներ, և քննարկվել են ամե­րի­կա-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին վերա­բե­րող սկզբունքա­յին հարցեր։

Նա ընդգծեց, որ այս հարցազրույցը համընկնում է նաև Իրա­նում տեղի ունե­ցող բողո­քի զանգվա­ծա­յին ցույցե­րի հետ, ինչը չափա­զանց զգա­յուն թեմա է Ադրբե­ջա­նի համար։ Աթա­նեսյա­նը դիտարկում է, որ անկա­խությունից ի վեր Բաքվում մշտա­պես փայփա­յել են «միասնա­կան հայրե­նի­քի» գաղա­փա­րը, և ներկա բարդ տարա­ծաշրջա­նա­յին իրա­վի­ճա­կում հնա­րա­վոր չէ բացա­ռել Ադրբե­ջա­նի ներգրավվա­ծությունը Իրա­նի և Միացյալ Նահանգնե­րի հարա­բե­րություննե­րի որոշ գործընթացնե­րում։ Այդ համա­տեքստում, նրա կարծի­քով, պետք է դիտարկել նաև ԱՄՆ-Ադրբե­ջան ռազմա­կան համա­գործակցության շուրջ ադրբե­ջա­նա­կան մամուլում շրջա­նառվող խոսակցություննե­րը։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ Զանգե­զուրի միջանցքի մասին Ալիևի հայտա­րա­րություննե­րը մեծա­պես ուղղված են ներքին լսա­րա­նին։ Նա ընդգծեց, որ Ալիևը կարող է տարբեր անվա­նումներ օգտա­գործել՝ «Զանգե­զուրի միջանցք» կամ այլ ձևա­կերպումներ, սակայն բովանդա­կությունը դրա­նից չի փոխվում։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի իշխա­նություննե­րը հետև­ո­ղա­կա­նո­րեն հայտա­րա­րել են, որ խոսքը միջանցքի մասին չէ, այլ տրանզի­տա­յին երթուղու, որը անցնում է Հայաստա­նի ինքնիշխան տարածքով և գործե­լու է Հայաստա­նի Հանրա­պե­տության իրա­վա­զո­րության և օրենսդրության ներքո։

Աթա­նեսյա­նը նշեց, որ ընդդի­մության արձա­գանքը կանխա­տե­սե­լի է լինե­լու անկախ նրա­նից, թե Ալիևն ինչ ձևա­կերպումներ կօգտա­գործի։ Նրա դիտարկմամբ՝ ընդդի­մությունը հենց դրա համար է, որպեսզի քննա­դա­տի իշխա­նությա­նը, առա­վել ևս՝ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի նախա­շե­մին։ Նա կարծում է, որ իշխա­նության խնդիրն է իրա­վի­ճա­կը ներկա­յացնել առա­վել հիմնա­վոր, փաստարկված և գործնա­կան քայլե­րով, որպեսզի Ալիևի և ներքին ընդդի­մության քարոզչությունը ազդե­ցություն չունե­նա։

Խոսե­լով ԱՄՆ Ազա­տության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ դրա չեղարկումը Միացյալ Նահանգնե­րի օրենսդիրնե­րի տիրույթում է։ Նրա կարծի­քով՝ այդ ուղղման վերա­ցումը չի համա­պա­տասխա­նում հենց ԱՄՆ ազգա­յին և աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րին։ Նա հիշեցրեց, որ 907-րդ ուղղումն ընդունվել է 1992 թվա­կա­նին՝ Ադրբե­ջա­նին որպես ագրե­սոր ճանա­չե­լու քաղա­քա­կան տրա­մա­բա­նությամբ՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի հայ բնակչության դեմ իրա­կա­նացված ռազմա­կան գործո­ղություննե­րի պատճա­ռով։

Աթա­նեսյա­նը նշեց, որ թեև 2001 թվա­կա­նից սկսած գործա­դիր իշխա­նությունը փաստա­ցիո­րեն շրջանցել է այդ ուղղումը՝ Աֆղանստա­նի պատե­րազմի համա­տեքստում օգտա­գործե­լով Ադրբե­ջա­նի ենթա­կա­ռուցվածքնե­րը, այնուա­մե­նայնիվ այն շարունա­կում է մնալ ԱՄՆ օրենք և կարև­որքա­ղա­քա­կան նշա­նա­կություն ունի։ Նրա խոսքով՝ Ալիևը ձգտում է ոչ թե ֆինանսա­կան աջակցության, այլ քաղա­քա­կան արդա­րացման՝ փորձե­լով ապա­ցուցել, թե պատե­րազմն ավարտված է և 907-րդ ուղղումը կորցրել է իր իմաստը։

Նա ընդգծեց, որ ներկա­յումս Կոնգրե­սում այդ նախա­ձեռնությունն ունի ընդա­մե­նը մեկ հեղի­նակ, և դժվար է պատկե­րացնել դրա արագ ընդունումը, հատկա­պես միջանկյալ ընտրություննե­րի նախա­շե­մին։ Աթա­նեսյա­նը կարծում է, որ այդ հարցում կարև­որ դեր ունեն ամե­րի­կա­հայ կազմա­կերպություննե­րը, լոբբիստա­կան կառույցնե­րը և Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան կորպուսը։

Անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի ռազմա­կան բյուջեին՝ Վահրամ Աթա­նեսյա­նը նշեց, որ ռազմա­կան ծախսե­րը ներկա­յացվում են մեկ ընդհա­նուր փաթե­թով՝ ներա­ռե­լով բանա­կը, ազգա­յին անվտանգությունը, ներքին զորքե­րը և սահմա­նա­պահ ուժե­րը։ Նրա դիտարկմամբ՝ սխալ է Ադրբե­ջա­նին դիտարկել միայն Հայաստա­նի հետ հակա­մարտության պրիզմա­յով, քանի որ երկի­րը գտնվում է չափա­զանց բարդ աշխարհագրա­կան և աշխարհա­քա­ղա­քա­կան միջա­վայրում՝ սահմա­նակցե­լով Ռուսաստա­նին, Իրա­նին և Կասպից ծովի մի շարք երկրնե­րին։

Նա կարծում է, որ Ադրբե­ջա­նը հավակնոտ պետություն է և այդ հավակնություննե­րը պաշտպա­նե­լու համար մեծ միջոցներ է հատկացնում ոչ միայն բանա­կին, այլև ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րին՝ փորձե­լով մուտք գործել սպա­ռա­զի­նություննե­րի միջազգա­յին շուկա։ Սակայն Աթա­նեսյա­նը շեշտեց, որ Ալիևի խաղա­ղության մասին հայտա­րա­րություննե­րը պետք է դիտարկել որպես քարոզչություն, քանի որ աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի փոփո­խության դեպքում քաղա­քա­կան գիծը կարող է կտրուկ փոխվել։

Վահրամ Աթա­նեսյա­նը, անդրա­դառնա­լով Իրա­նում ընթա­ցող բողո­քի ցույցե­րին, նշեց, որ ամե­նաուշագրավ հանգա­մանքն այն է, որի­րա­նա­կան Ադրբե­ջա­նը չի մասնակցում այդ գործընթացնե­րին։ Նրա խոսքով՝ Թավրի­զում, Արդե­բի­լում և այլ քաղաքնե­րում զանգվա­ծա­յին ցույցեր չեն արձա­նագրվել, ինչը կարող է կապված լինել այն հանգա­մանքի հետ, որ Իրա­նի նախա­գա­հը էթնիկ ադրբե­ջանցի է։ Միևնույն ժամա­նակ, նա կարծում է, որ դա կարող է ավե­լի վտանգա­վոր լինել ռեժի­մի համար երկա­րա­ժամկետ հեռանկա­րում։

Աթա­նեսյա­նը հավե­լեց, որ Թեհրա­նում զգուշա­նում են հնա­րա­վոր զարգա­ցումնե­րից և հենց այդ պատճա­ռով են կարև­ո­րում հարա­բե­րություննե­րը Բաքվի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ Իրա­նում գործող համա­կարգը մոտե­նում է իր ավարտին, սակայն ապա­գա զարգա­ցումնե­րի կանխա­տե­սումը մնում է չափա­զանց բարդ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ