21.3 C
Yerevan

Լյուստրա­ցիա­յի Կենսա­կան Անհրա­ժեշտությունը


Ժամա­նա­կա­կից ընկալմամբ ՊԱԿ‑ը կարե­լի է համե­մա­տել այն կառույցնե­րի հետ, որոնք միջազգա­յին հանրության կողմից ճանաչվում են որպես հանցա­վոր կամ տեռո­րիստա­կան։

Արտա­շես Խալաթյան

1inTV‑ն զրուցել է իրա­վա­գետ Արտա­շես Խալաթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նում լյուստրա­ցիա­յի և դեսո­վե­տի­զա­ցիա­յի խիստ անհրա­ժեշտությունը՝ կապված ԿԳԲ‑ի նախկին գործա­կալնե­րի բացա­հայտման հետ: Զրույցի առանցքում Եզրաս արքե­պիսկո­պոս Ներսիսյա­նի գործա­կա­լա­կան անցյա­լի հրա­պա­րա­կայնա­ցումն է և դրա հնա­րա­վոր իրա­վա­կան հետև­անքնե­րը: Զրուցա­կիցնե­րը շեշտում են, որ առանց համա­կարգա­յին մաքրա­գործման, օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րը շարունա­կում են իրենց ազդե­ցությունը պահպա­նել քաղա­քա­կան, կրթա­կան և հոգև­որ ոլորտնե­րում:

Արտա­շես Խալաթյա­նը նշեց, որ եթե խոսքը միայն խորհրդա­յին ՊԱԿ‑ի գործա­կալ լինե­լու փաստի մասին է, ապա գործող օրենսդրությամբ դա գործնա­կա­նում որևէ իրա­վա­կան հետև­անք չի առա­ջացնում։ Նրա խոսքով՝ հենց այստեղ է, որ կրկին պետք է անդրա­դառնալ անցումա­յին արդա­րա­դա­տության գործի­քա­կազմին և դրա կարև­որ բաղադրիչ հանդի­սա­ցող լյուստրա­ցիա­յի՝ մաքրա­գործման օրենքին։

Խալաթյա­նը բացատրեց, որ անցումա­յին արդա­րա­դա­տության առանձնա­հատկությունն այն է, որ այստեղ հաճախ կիրառվում են հանրա­յին պատասխա­նատվության մեխա­նիզմներ, որտեղ անհա­տա­կան մեղքի, կոնկրետ հանցա­կազմի ապա­ցուցման պահանջը կարող է երկրորդ պլան մղվել։ Նրա դիտարկմամբ՝ որոշ դեպքե­րում արդեն իսկ բավա­րար է խորհրդա­յին ՊԱԿ‑ի հետ համա­գործակցության փաստը, որպեսզի տվյալ անձի նկատմամբ կիրառվեն իրա­վա­կան սահմա­նա­փա­կումներ, որոնք, սակայն, չեն վերա­բե­րում քրեա­կան պատասխա­նատվությա­նը։

Իրա­վա­բա­նը հիշեցրեց Եվրո­պա­կան մարդու իրա­վունքնե­րի դատա­րա­նի՝ Լիտվա­յի վերա­բերյալ վճի­ռը, որով հստակ արձա­նագրվել է, որ խորհրդա­յին ՊԱԿ‑ը մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան կոնվենցիա­յի հետ անհա­մա­տե­ղե­լի կառույց է։ Նա ընդգծեց, որ դատա­րա­նը նաև նշել է այդ կառույցի հակա­սահմա­նադրա­կան բնույթը՝ կապված ռեպրե­սիա­նե­րի, բռնի տեղա­հա­նություննե­րի և այլ գործո­ղություննե­րի հետ։ Խալաթյա­նի գնա­հատմամբ՝ ժամա­նա­կա­կից եզրա­բա­նությամբ ՊԱԿ‑ը կարե­լի է համե­մա­տել այնկա­ռույցնե­րի հետ, որոնք միջազգա­յին հանրության կողմից ճանաչվում են որպես հանցա­վոր կամ տեռո­րիստա­կան։

Արտա­շես Խալաթյա­նը նշեց, որ լյուստրա­ցիա­յի տրա­մա­բա­նությամբ՝ այդպի­սի կառույցին որևէ ձևով առնչված լինե­լը արդեն իսկ կարող է հիմք հանդի­սա­նալ որո­շա­կի ժամա­նա­կա­հատվա­ծով պետա­կան և հանրա­յին կարև­որ պաշտոններ զբա­ղեցնե­լու արգելքի համար։ Նա օրի­նակներ բերեց Արև­ելյան Գերմա­նիա­յից, Բալթյան երկրնե­րից և Լեհաստա­նից, որտեղ նման սահմա­նա­փա­կումներ են կիրառվել ոչ միայն պետա­կան պաշտոնյա­նե­րի, այլև ուսուցիչնե­րի, մշա­կույթի գործիչնե­րի, եկե­ղե­ցա­կաննե­րի և խոշոր կազմա­կերպություննե­րի ղեկա­վարնե­րի նկատմամբ։ Առանց լյուստրա­ցիա­յի կիրառման՝ պետությունը ռիսկի է դիմում խրվել քրեա­կան իրա­վունքի շրջա­նակնե­րում, որտեղ գործում են անմե­ղության կանխա­վարկա­ծը, վաղե­մության ժամկետնե­րը և խիստ ապա­ցուցո­ղա­կան պահանջնե­րը։ Նրա խոսքով՝ լյուստրա­ցիան համա­կարգա­յին բարե­փո­խում է անցումա­յին արդա­րա­դա­տության շրջա­նա­կում և ենթադրում է այլ մեթո­դա­բա­նություն։

Խալաթյա­նը քննա­դա­տեց այն տեսա­կե­տը, թե խորհրդա­յին ՊԱԿ‑ը այլևս գոյություն չունի և թեման ժամա­նա­կավրեպ է։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստա­նը հանդի­սա­նում է ԽՍՀՄ իրա­վա­հա­ջորդը, ինչը նշա­նա­կում է, որ խորհրդա­յին հատուկ ծառա­յություննե­րի գործա­կա­լա­կան ցանցի բացա­հայտումը շարունա­կում է մնալ արդիա­կան։ Նրա համոզմամբ՝ շատ հետխորհրդա­յին երկրնե­րում լյուստրա­ցիա­յի նպա­տակն էր կանխել այդ ցանցե­րի վերա­գործարկումը։

Իրա­վա­գե­տը նշեց, որ Հայաստա­նում դեսո­վե­տի­զա­ցիան երբեք չի իրա­կա­նացվել որպես պետա­կան քաղա­քա­կա­նություն, և ՊԱԿ‑ը չի ստա­ցել քաղա­քա­կան ու իրա­վա­կան գնա­հա­տա­կան՝ ի տարբե­րություն նացիստա­կան Գերմա­նիա­յի փորձի։ Նրա կարծի­քով՝ այսօր հաճախ հնչող արդա­րա­ցումնե­րը, թե խորհրդա­յին շրջա­նում այդ համա­գործակցությունը «ծառա­յություն էր երկրին», անտե­սում են խորհրդա­յին համա­կարգի՝ որպես պետա­կան տեռո­րի մեքե­նա­յի էությունը։ ՊԱԿ‑ի գործա­կա­լա­կան ցանցի չբա­ցա­հայտումը պարարտ հող է ստեղծում դրա վերարտադրության համար նաև մեր օրե­րում։ Առանց հատուկ իրա­վա­կան գործի­քա­կազմի պետությունը փաստա­ցի անզոր է նման ազդե­ցություննե­րի դեմ պայքա­րում, քանի որ գործող իրա­վա­կարգը պաշտպա­նում է անձանց աշխա­տանքի, խղճի և գործունեության ազա­տությունը։

Խալաթյա­նը օրի­նակ բերեց ապօ­րի­նի ծագում ունե­ցող գույքի բռնա­գանձման մասին օրենքը՝ ընդգծե­լով, որ հասա­րա­կության համար սկզբում անսո­վոր և վիճա­հա­րույց գործիքնե­րը ժամա­նա­կի ընթացքում կարող են դառնալ իրա­վա­կան իրա­կա­նության ընդունված մաս։ Նրա խոսքով՝ նույնը կարող է տեղի ունե­նալ նաև լյուստրա­ցիա­յի դեպքում, քանի որ միջազգա­յին փորձը՝ Էստո­նիա­յից մինչև Գերմա­նիա, արդեն իսկ գոյություն ունի։Իրավաբանը նաև կարև­ո­րեց, որ որոշ երկրնե­րում հրա­պա­րակվել են ՊԱԿ‑ի գործա­կալնե­րի անուննե­րը՝ նրանց պաշտպա­նե­լու համար արտա­քին շանտա­ժից։ Նրա դիտարկմամբ՝ սա ոչ թե պատժի, այլ անվտանգության և հասա­րա­կության առողջացման մեխա­նիզմ է։

Խալաթյա­նը մտա­հո­գիչ համա­րեց հասա­րա­կության իներտ արձա­գանքը այն փաստին, որ բարձր պաշտոն զբա­ղեցնող կամ հանրա­յին մեծ ազդե­ցություն ունե­ցող անձինք կարող են կապված լինել օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի հետ։ Նա նշեց, որ նման անտարբե­րությունը վկա­յում է պետա­կան մտա­ծո­ղության թուլության մասին։Լյուստրացիան միայն անցյա­լի դատա­պարտում չէ, այլ ապա­գա­յի համար ճանա­պարհի մաքրում։ Նրա խոսքով՝ դա վերա­բե­րում է ոչ միայն օրենքնե­րին, այլև կրթամշա­կութա­յին միջա­վայրին՝ փողոցնե­րի, դպրոցնե­րի, հաստա­տություննե­րի անվա­նումնե­րին, պատմա­կան կերպարնե­րի հանրա­յին արժև­որմա­նը։

Արտա­շես Խալաթյա­նը եզրա­փա­կեց, որ լյուստրա­ցիան համա­կարգա­յին գործընթաց է, որը նպաստում է պետա­կան ինքնա­պահպանմա­նը։ Նրա համոզմամբ՝ առանց այդ գործընթա­ցի Հայաստա­նը մշտա­պես ենթա­կա կմնա անցյա­լի ազդե­ցություննե­րին, որոնք կարող են վերածվել հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րի ներկա­յում և ապա­գա­յում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ