25.3 C
Yerevan

Կաթո­ղի­կո­սի Հեռա­ցումն Անխուսա­փե­լի Է

Իրա­կան խնդի­րը օլի­գարխիկ համա­կարգն է, որտեղ եկե­ղե­ցին հաճախ դառնում է վերջին ապաստա­րա­նը։ Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ կոռուպցիան համաշխարհա­յին երև­ույթ է, սակայն Հայաստա­նում այն ունե­ցել է համա­կարգա­յին, համա­տա­րած թալա­նի բնույթ։ 

Մինաս Տեր Հովհաննիսյան

1inTV‑ն զրուցել է Աթենքի Հայաստանյան հասա­րա­կա­կան-մշա­կութա­յին կենտրո­նի համա­հիմնա­դիր Մինաս Տեր Հովհաննիսյա­նի հետ։ Հայաստանյաց Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու շուրջ ստեղծված ներքին լարվա­ծության և Գարե­գին Երկրորդ կաթո­ղի­կո­սի հրա­ժա­րա­կա­նի պահանջի վերա­բերյալ։ Զրուցա­կիցներն անդրա­դառնում են եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վի ներսում առա­ջա­ցած պառակտմա­նը և հոգև­որ առաջնորդի հասցեին հնչող քաղա­քա­կա­նացվա­ծության ու օտար ազդե­ցություննե­րի մեղադրանքնե­րին։

Մինաս Տեր Հովհաննիսյա­նը ասաց, որ ստեղծված իրա­վի­ճա­կի ելքը իր համար միանշա­նակ է։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ձևա­վորվել է 301 թվա­կա­նին հայկա­կան պետության կողմից, և Հայաստա­նը առա­ջին պետությունն է, որը քրիստո­նեությունն ընդունել է որպես պետա­կան կրոն։ Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ պետա­կա­նության վերագտնե­լուց հետո եկե­ղե­ցին պարտա­վոր է ազատվել ոչ միայն օտար ազդե­ցություննե­րից, այլև կուսակցա­կա­նա­ցումից, որը, նրա դիտարկմամբ, սփյուռքում տեղի է ունե­ցել դեռևս շուրջ վեց տասնամյակ առաջ։ Այլընտրանք պարզա­պես գոյություն չունի։ Տեր Հովհաննիսյա­նի համոզմամբ՝ որքան Էջմիածնում գործող կաթո­ղի­կո­սը փորձի արհեստա­կա­նո­րեն ձգձգել այս գործընթա­ցը՝ արտա­քին թելադրանքնե­րով կամ անձնա­կան հաշվարկնե­րով, այնքան ավե­լի բացա­սա­բար է հիշվե­լու պատմության մեջ։ Նրա խոսքով՝ հասա­րա­կա­կան ալի­քը շարունա­կե­լու է մեծա­նալ թե՛ Հայաստա­նում, թե՛ սփյուռքում, և արդյունքում տուժե­լու է եկե­ղե­ցու հեղի­նա­կությունը։

Մինաս Տեր Հովհաննիսյա­նը կարծում է, որ կաթո­ղի­կո­սը չի կարող անտե­սել այդքան մեծ թվով եպիսկո­պոսնե­րի և արքե­պիսկո­պոսնե­րի պահանջը, սակայն խնդի­րը շատ ավե­լի խորքա­յին է։ Նա նշեց, որ իրա­կա­նում «Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցի» ձևա­կերպումը պատմա­կա­նո­րեն սխալ է, քանի որ պետա­կա­նո­րեն խոսքը վերա­բե­րում է Հայաստա­նի Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցուն։ Նրա գնա­հատմամբ՝ այս տարբե­րա­կումը սկզբունքա­յին է և ուղղա­կիո­րեն առնչվում է պետա­կա­նության գաղա­փա­րին։ Տեր Հովհաննիսյա­նը հիշեցրեց, որ սփյուռքում մի քանի տարի առաջ Անթի­լիա­սի գահա­կա­լի կողմից հրա­տա­րակված գրքում առաջ էր քաշվում այն թեզը, թե քանի որ հայե­րի մեծ մասը ապրում է արտերկրում, եկե­ղե­ցին պետք է կոչվի «հայոց»։ Նա ընդգծեց, որ նման ձևա­կերպումնե­րը պատա­հա­կան չեն և նպա­տակ ունեն խաթա­րել պետա­կան մտա­ծո­ղությունը՝ Հայաստա­նը ներկա­յացնե­լով ոչ թե որպես պետություն, այլ որպես ցրված ժողովուրդ։Նրա խոսքով՝ հայ ժողո­վուրդը անհայրե­նիք չէ, և Հայաստա­նի պատմությունը պետք է ընկա­լել հենց որպես պետա­կան պատմություն։ Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ հազար տարի պետա­կա­նության բացա­կա­յությունը ծանր հետև­անքներ է թողել հանրա­յին մտա­ծո­ղության վրա, այդ թվում՝ եկե­ղե­ցա­կան միջա­վայրում։ Նա ընդգծեց, որ Խորհրդա­յին Հայաստա­նի գոյության ընթացքում արտա­քին ուժերն իրենց ազդե­ցությունն են ունե­ցել եկե­ղե­ցու ներքին գործընթացնե­րի վրա։

Մինաս Տեր Հովհաննիսյա­նը պատմա­կան օրի­նակնե­րով հիշեցրեց, որ Սառը պատե­րազմի տարի­նե­րին եկե­ղե­ցին բաժանվեց, թեմա­ներ խլվե­ցին, և այսօր տարա­ծաշրջա­նում նույն ազդե­ցություննե­րի պայքա­րը շարունակվում է։ Նա նշեց, որ դեռևս Վազգեն Առա­ջինն էր ասում՝ եկե­ղե­ցու պառակտումը դավա­նա­բա­նա­կան չէ, այլ քաղա­քա­կան խնդիր է։ Ներկա­յիս ճգնա­ժա­մը պետա­կա­նության խնդիր է, և պետությունը ի վերջո պարտա­վոր է այն լուծել։ Տեր Հովհաննիսյա­նը կարծում է, որ գործընթա­ցը փակուղա­յին չէ, և որքան էլ փորձեն այն ձգձգել, վերջնա­կան արդյունքը լինե­լու է նույնը՝ տվյալ անձի հեռա­ցումը Էջմիածնից։

Նա կտրուկ գնա­հա­տա­կան տվեց վերջին 25 տարի­նե­րի եկե­ղե­ցա­կան գործունեությա­նը՝ նշե­լով, որ այդ ընթացքում բարո­յա­կան նշա­նա­կա­լի ներդրում չի կատարվել հասա­րա­կության կյանքում։ Տեր Հովհաննիսյա­նը հատկա­պես ցավա­լի համա­րեց այն փաստը, որ Արցախյան շրջա­փակման պայմաննե­րում եկե­ղե­ցու առաջնորդը պարգևներ է ստա­ցել օտար պետություննե­րից՝ դա գնա­հա­տե­լով որպես բարո­յա­կան անկում։

Խոսե­լով քաղա­քա­կան հարթության մասին՝ Մինաս Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ որոշ շրջա­նակներ հակադրվում են Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին քաղա­քա­կան դոկտրի­նին՝ բարձրացնե­լով հարցեր, որոնց լուծումը Հայաստա­նի կարո­ղություննե­րի սահմաննե­րից դուրս է։ Նրա խոսքով՝ նման քայլե­րը հանգեցնում են երրորդ ուժե­րի միջամտությա­նը՝ ի վնաս Հայաստա­նի շահե­րի։

Վերջին տասնամյակնե­րում Հայաստա­նը ծանր կորուստներ է կրել՝ արտա­գաղթ, պետա­կան ինստի­տուտնե­րի քայքա­յում, անվտանգության և տնտե­սության թուլա­ցում։ Տեր Հովհաննիսյա­նը համոզված է, որ այդ իրա­վի­ճա­կը ստեղծած ուժե­րը չեն կարող պատասխա­նատվությունը բարդել նոր իշխա­նություննե­րի վրա։

Նրա խոսքով՝ իրա­կան խնդի­րը օլի­գարխիկ համա­կարգն է, որտեղ եկե­ղե­ցին հաճախ դառնում է վերջին ապաստա­րա­նը։ Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ կոռուպցիան համաշխարհա­յին երև­ույթ է, սակայն Հայաստա­նում այն ունե­ցել է համա­կարգա­յին, համա­տա­րած թալա­նի բնույթ։

Աթենքի Հայաստան հասա­րա­կա­կան-մշա­կութա­յին կենտրո­նի համա­հիմնա­դիրն ընդգծեց, որ այդ շրջա­նակնե­րի իրա­կան շահե­րը կապված չեն Հայաստա­նի Հանրա­պե­տության ապա­գա­յի հետ։ Նրա համոզմամբ՝ նրանք իրենց ապա­գան կապում են այլ երկրնե­րի հետ, իսկ Հայաստա­նի հետ կապումեն միայն կախվա­ծությունն ու ռիսկե­րը։

Ամփո­փե­լով՝ Մինաս Տեր Հովհաննիսյա­նը նշեց, որ ժողովրդի ամե­նա­մեծ զենքը գիտակցությունն է։ Նրա խոսքով՝ անկախ իշխա­նություննե­րի թերություննե­րից, պետությունը կարող է առողջա­նալ միայն գիտա­կից հասա­րա­կության և իրա­կան ընդդի­մության առկա­յության պայմաննե­րում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ