15.8 C
Yerevan

Հայաստա­նի Ապա­գան Ապաշրջա­փակման Մեջ Է․Մեկուսացումը Մահ Է

Նախկի­նում միա­կողմա­նի կախվա­ծությունը Ռուսաստա­նից՝ թե՛ ռազմա­կան, թե՛ տնտե­սա­կան, հանգեցրել է պատե­րազմնե­րի և ծանր հետև­անքնե­րի։ Ներկա­յումս Հայաստա­նը դիվերսիֆի­կացնում է անվտանգության և խաղա­ղության գործոննե­րը, ինչը բերել է հարա­բե­րա­կան կայունության։

Էմիլ Օրդուխանյան

FactorTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Էմիլ Օրդուխանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2025թ․ գոյություն ունե­ցող նախադրյալնե­րը, դրանց իրա­կանցումը, արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ սպա­սել և ոչ կանխա­տե­սե­լի փոփո­խություննե­րը, ռուսա­հակ վերահսկման բացա­սա­կան փորձն ու տարա­ծաշրջա­նա­յին քաղա­քա­կա­նությունը։

Էմիլ Օրդուխանյանն ասաց, որ ԱՄՆ վարչա­կազմի փոփո­խությունը և դրան նախորդած ռազմա­վա­րա­կան բնույթի համա­գործակցությունը կարև­որ փուլ էին, իսկ նոր վարչա­կազմի օրոք այդ ռազմա­վա­րություննե­րի արագ իմպլեմենտացումը(պետության կողմից միջազգա­յին իրա­վա­կան նորմե­րի կատա­րումը) կարե­լի է գնա­հա­տել որպես նշա­նա­կա­լի ձեռքբե­րում։ Նրա խոսքով՝ օգոստո­սի 8‑ին նախաստո­րագրված եռա­կողմ հռչա­կա­գի­րը խաղա­ղության օրա­կարգի, ինչպես նաև դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման առումով պատմա­կան փաստա­թուղթ է։ Օրդուխանյա­նը կարծում է, որ ամե­րիկյան մասնակցությունը խաղա­ղության գործընթա­ցում բարձր գնա­հա­տե­լի է և համա­հունչ է Հայաստա­նի՝ խաղա­ղություն, ապաշրջա­փա­կում և «խաղա­ղության խաչմե­րուկ» գաղա­փա­րա­խո­սությա­նը։

Քաղա­քա­գե­տը ընդգծեց, որ այդ փաստաթղթե­րում հստակ ամրագրված է Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունը և իրա­վա­զո­րությունը, ինչը, նրա խոսքով, բացա­ռում է սուվե­րե­նության հետ կապված կասկածնե­րը։ Նա նաև նշեց, որ հարև­աննե­րի հետ քաղա­քա­կա­նության համա­տեքստում արդեն նկատվում են տնտե­սա­կան շարժեր՝ ճանա­պարհնե­րի և երկա­թուղա­յին փոխադրումնե­րի մասնա­կի գործարկման տեսքով։

Օրդուխանյա­նը դիտարկում է, որ արտա­քին քաղա­քա­կան ակտի­վա­ցումը տեղի է ունե­նում այն ֆոնին, երբ Հայաստա­նում տեղա­կայված են եվրո­պա­կան քաղա­քա­ցիա­կան դիտորդնե­րը։ Նրա գնա­հատմամբ՝ այդ պահից ի վեր Հայաստա­նի սուվե­րեն տարածքի նկատմամբ հարձա­կումներ չեն արձա­նագրվել, ինչը վկա­յում է առա­քե­լության կայունացնող դերի մասին։ Նա նշեց նաև Եվրո­պա­կան միության հետ համա­գործակցության խորա­ցումը և այն փաստը, որ Հայաստա­նը գնա­լով որդեգրում է բազմա­սուբյեկտա­յին, հավա­սա­րակշռված արտա­քին քաղա­քա­կա­նություն։

Խոսե­լով Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության գործընթա­ցի մասին՝ Էմիլ Օրդուխանյանն ընդգծեց, որ միայն մեկ փաստա­թուղթը կամ նախաստո­րագրումը չի կարող լիարժեք խաղա­ղության երաշխիք լինել։ Նրա խոսքով՝ խաղա­ղությունը բաղկա­ցած է բազմա­թիվ բաղադրիչնե­րից՝ ուժեղ բանակ, միջազգա­յին համա­գործակցություն, տնտե­սա­կան կապեր, հաղորդակցություննե­րի վերահսկե­լիություն։ Նա հիշեցրեց, որ նախկի­նում միա­կողմա­նի կախվա­ծությունը Ռուսաստա­նից՝ թե՛ ռազմա­կան, թե՛ տնտե­սա­կան, հանգեցրել է պատե­րազմնե­րի և ծանր հետև­անքնե­րի։ Ներկա­յումս Հայաստա­նը դիվերսիֆի­կացնում է անվտանգության և խաղա­ղության գործոննե­րը, ինչը բերել է հարա­բե­րա­կան կայունության։ Նրա դիտարկմամբ՝ արտա­քին դերա­կա­տարնե­րի հետաքրքրությունն էլ է աճում, երբ տարա­ծաշրջա­նում պահպանվում է կայունություն։

Քաղա­քա­գե­տը հստակ նշեց, որ խաղա­ղության գործընթա­ցում Ռուսաստա­նի դերա­կա­տա­րության նվա­զե­ցումը առանցքա­յին գործոն է։ Նրա խոսքով՝ այն ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ Ռուսաստա­նը եղել է հիմնա­կան միջնորդը, արձա­նագրվել են ներխուժումներ, էսկա­լա­ցիա­ներ և Արցա­խի կորուստ։ Նա ընդգծեց, որ եվրո­պա­կան անզեն դիտորդա­կան առա­քե­լությունը փաստա­ցի ավե­լի արդյունա­վետ զսպիչ գործոն է եղել, քան զինված ռուսա­կան ներկա­յությունը։

Էմիլ Օրդուխանյա­նը հատկա­պես քննա­դա­տա­բար անդրա­դարձավ Հարավկովկասյան երկա­թուղու ռուսա­կան կոնցե­սիոն կառա­վարմա­նը՝ նշե­լով, որ տասնամյակնե­րի ընթացքում կառուցո­ղա­կան արդյունքներ չեն գրանցվել, իսկ որոշ հատվածնե­րում անգամ իրա­կա­նացվել է ապա­մոնտա­ժում։ Նրա կարծի­քով՝ եթե երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը մնում են Ռուսաստա­նի վերահսկո­ղության տակ, դրանք կարող են դառնալ լծակ «TRIPP» նախագծի խաթարման համար։ Օրդուխանյա­նը չբա­ցա­ռեց, որ անհրա­ժեշտության դեպքում Հայաստա­նը պետք է քննարկի երկա­թուղի­նե­րի պետա­կա­նացման կամ այլ սցե­նարնե­րի տարբե­րակնե­րը։

Անդրա­դառնա­լով 2026 թվա­կա­նի հնա­րա­վոր զարգա­ցումնե­րին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ տարա­ծաշրջա­նում Ռուսաստա­նի գերա­կա­յության նվա­զե­ցումը և նոր դերա­կա­տարնե­րի ներգրա­վումը բերել են որո­շա­կի կայունության։ Նա ընդգծեց, որ ռուսա­կան մասնակցության վերա­դարձը նոր նախագծե­րին, երաշխիք չի տալիս, որ էսկա­լա­ցիա­ներն ու կոնֆլիկտնե­րը չեն կրկնվի։

Խոսե­լով տնտե­սա­կան համա­գործակցության և ադրբե­ջա­նա­կան բենզի­նի ներմուծման շուրջ հասա­րա­կա­կան դժգո­հություննե­րի մասին՝ Օրդուխանյա­նը նշեց, որ հասա­րա­կությունը դեռևս ապրում է պատե­րազմի հոգե­բա­նության մեջ։ Նրա կարծի­քով՝ տնտե­սա­կան դիվերսիֆի­կա­ցումը հնա­րա­վոր չէ առանց տարբեր շուկա­նե­րի հետ համա­գործակցության։ Նա շեշտեց, որ շուկա­յա­կան հարա­բե­րություննե­րում վճռո­րո­շը պահանջարկն է, իսկ կախվա­ծություննե­րի նվա­զե­ցումը հնա­րա­վոր է միայն այլընտրանքա­յին կապե­րի միջոցով։Տարածաշրջանային խաղա­ղության հասնե­լու համար անհրա­ժեշտ է ժամա­նակ, որպեսզի հասա­րա­կություննե­րի միջև խոր վերքե­րը աստի­ճա­նա­բար սպիա­նան։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը չի կարող փոխել իր աշխարհագրությունը, սակայն կարող է ամրապնդել իր պետա­կա­նությունը և դառնալ կարև­որ հանգույց միջազգա­յին խոշոր նախագծե­րի համար։

Եզրա­փա­կե­լով՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ Հայաստա­նի ուժը փակվե­լու մեջ չէ, այլ՝ սեփա­կան շահե­րը հաշվի առնե­լով բացվե­լու և համա­գործակցե­լու մեջ։ Նրա խոսքով՝ տնտե­սա­կան շարժե­րը, հաղորդակցություննե­րի զարգա­ցումը և միջազգա­յին ներգրավվա­ծությունը երկա­րա­ժամկետ հեռանկա­րում նպաստում են թե՛ անվտանգության, թե՛ կրթության, թե՛ գիտա­կան և ռազմա­կան ներուժի ամրապնդմա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ