15.8 C
Yerevan

Պետության Գաղա­փա­րի Կարև­ո­րությունը

Քաղա­քա­ցին ազա­տություններ և պարտա­վո­րություններ ունե­ցող անձ է, և հենց քաղա­քա­ցին է պետության հիմքը։ Ազա­տությունը ընտրության հնա­րա­վո­րությունն է, իսկ ազա­տությունը առանց պատասխա­նատվության չի լինում։

Ռուբեն Բաբա­յան

Armtimes‑ը զրուցել է ռեժի­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի անցումը գաղութա­յին մտա­ծո­ղությունից դեպի ինքնիշխան պետա­կա­նության կերտում։ Բաբա­յանն ընդգծում է, որ իրա­կան խաղա­ղությունը ոչ թե աբստրակտ հասկա­ցություն է, այլ սեփա­կան ճակա­տագրի համար անձնա­կան պատասխա­նատվությունստանձնե­լու հնա­րա­վո­րություն։

Ռուբեն Բաբա­յա­նը նշեց, որ խաղա­ղությունը աբստրակտ հասկա­ցություն չէ․ խաղա­ղության մասին խոսե­լը հնա­րա­վոր դարձավ այն պահից, երբ հասա­րա­կությունը սկսեց խոսել պետություն կառուցե­լու մասին։ Ռուբեն Բաբա­յա­նը կարծում է, որ ինքնիշխան պետություն կառուցե­լու համար խաղա­ղությունը ոչ թե ցանկա­լի, այլ անհրա­ժեշտ գործոն է։ Նրա դիտարկմամբ՝ 2025 թվա­կա­նը տարբերվեց նախորդ տարի­նե­րից նրա­նով, որ խաղա­ղության մասին խոսքը զուգորդվեց գործնա­կան քայլե­րով։

Տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան ղեկա­վա­րը ընդգծեց, որ երկրի պաշտպա­նությունը միայն բանա­կը չէ․ դա նաև տնտե­սությունն է, կրթությունը, գիտությունը, առողջա­պա­հությունը։ Նրա խոսքով՝ երկար ժամա­նակ ձևա­վորված էր սխալ պատկե­րա­ցում, թե միակ կայա­ցած ինստի­տուտը բանակն է, մինչդեռ պետությունը չի կարող կայա­նալ մեկ ոլորտի վրա հենվե­լով։

Ռուբեն Բաբա­յա­նը ասաց, որ Հայաստա­նի հիմնա­կան ձեռքբե­րումը 2025-ին մտա­ծո­ղության փոփո­խությունն է․ պետություն կառուցե­լուգի­տակցումը։ Նա նշեց, որ մենք չունեինք պետա­կան մտա­ծո­ղության փորձ․գաղութ կառուցե­լու փորձը կար, բայց ոչ պետության։ Առա­ջին հանրա­պե­տության կարճ ու ողբերգա­կան փորձը, նրա կարծի­քով, չէր կարող լիարժեք օրի­նակ ծառա­յել, իսկ հետա­գա ժամա­նա­կա­հատվածնե­րում պետության կառուցումը մեծա­պես արվել է ուրիշնե­րի կողմից։

Բաբա­յա­նը կարծում է, որ այսօր այդ մտա­ծո­ղության փոփո­խության մեջ մեծ դեր ունի նոր սերունդը, բաց սահմաննե­րը և աշխարհը տեսնե­լու հնա­րա­վո­րությունը։ Նրա դիտարկմամբ՝ մարդիկ սկսել են համե­մա­տել, ձեռք բերել փորձ և այդ փորձը փորձել իրա­գործել հենց Հայաստա­նում։ Նա ընդգծեց, որ խաղա­ղությունը այս համա­տեքստում առանցքա­յին է, քանի որ դրա բացա­կա­յության դեպքում արտա­գաղթը շարունակվում է, և երկի­րը կորցնում է իր լավա­գույն մարդկա­յին ռեսուրսը։

Նա նշեց, որ դեռ վաղ է ասել, թե այդ մտա­ծո­ղությունը լայնո­րեն տարածված է, սակայն զարգացման տենդենցը դրա­կան է։ Ռուբեն Բաբա­յա­նի խոսքով՝ մարդիկ սկսել են իրենց հույսե­րը կապել սեփա­կան ուժե­րի հետ, իսկ անկախ պետությունը անկախ մարդկանց համայնք է, որտեղ յուրա­քանչյուրն իր ճակա­տագրի պատասխա­նատվությունը կրում է սեփա­կան ձեռքե­րով։

Նա կարև­ո­րեց «քաղա­քա­ցի» հասկա­ցության ձևա­վո­րումը՝ ընդգծե­լով, որ քաղա­քա­ցին ազա­տություններ և պարտա­վո­րություններ ունե­ցող անձ է, և հենց քաղա­քա­ցին է պետության հիմքը։ Նրա կարծի­քով՝ ազա­տությունը ընտրության հնա­րա­վո­րությունն է, իսկ ազա­տությունը առանց պատասխա­նատվության չի լինում։

Ռուբեն Բաբա­յա­նը դիտարկեց, որ հայ հասա­րա­կության մեջ երկար տարի­ներ արմա­տա­վորվել է այն միտքը, թե Հայաստա­նը չի կարող ինքնիշխան ապրել և պետք է մշտա­պես գտնվի որևէ մեկի հովա­նու տակ։ Նրա խոսքով՝ այդ մտա­ծո­ղությունը պետք է կոտրել՝ հասկա­նա­լով, որ դաշնա­կիցնե­րը հավերժ տրված չեն, այլ ընտրվում են ըստ ժամա­նա­կի, շահե­րի և խնդիրնե­րի։

Նա նշեց, որ վախը անջա­տում է ուղե­ղը, ծնում է ատե­լություն, և այդ փակ շրջա­նից դուրս գալը դառնում է դժվար։ Նրա կարծի­քով՝ ագրե­սիվ և ձևա­կան գործո­ղություննե­րը ուժի դրսև­ո­րում չեն, այլ թուլության նշան։ Ռուբեն Բաբա­յա­նը ընդգծեց, որ պարտությունը կարե­լի է կրել պատե­րազմի ժամա­նակ, բայց ուժեղ կամ թույլ լինե­լը երև­ում է հետպա­տե­րազմյան վարքից։

Նա բերեց Գերմա­նիա­յի և Ճապո­նիա­յի օրի­նակնե­րը՝ նշե­լով, որ հաղթող կամ պարտված լինե­լը որոշվում է ոչ միայն պատե­րազմով, այլ մտա­ծո­ղությամբ, աշխա­տա­սի­րությամբ, տաղանդով և ճիշտ զարգացման մոդե­լով։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում հաղթա­նա­կի չափա­նի­շը ուղեղն է, տեխնո­լո­գիա­նե­րը և բաց լինե­լը աշխարհին։

Ռուբեն Բաբա­յա­նը քննա­դա­տեց ազգա­յին ինքնության ձևա­կան ընկա­լումնե­րը՝ ընդգծե­լով, որ ազգա­յի­նը որակն է, որը դու ներկա­յացնում ես աշխարհին։ Նրա խոսքով՝ իրա­կան ազգա­յին ինքնությունը դրսև­որվում է մշա­կույթում, գիտության մեջ, առողջա­պա­հությունում և այն մարդկանց աշխա­տանքում, որոնք առանց աղմուկի որակ են ստեղծում։

Նա կարև­որ տարբե­րա­կում արեց գաղութա­յին և պետա­կան մտա­ծո­ղության միջև՝ նշե­լով, որ պետությունը պաշտպա­նում է քաղա­քա­ցուն՝ անկախ նրա ազգա­յին պատկա­նե­լիությունից։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի քաղա­քա­ցի հանդի­սա­ցող ցանկա­ցած մարդ, ով վճա­րում է հարկեր և կրում է պարտա­վո­րություններ, պետության պաշտպանն է։Կան ուժեր, որոնք շահագրգռված չեն Հայաստա­նի զարգացմամբ և ցանկա­նում են երկի­րը պահել վախի ու կախվա­ծության մեջ։ Նրա դիտարկմամբ՝ խնդի­րը ոչ թե Արևմուտք-Ռուսաստան հակադրությունն է, այլ այն, թե արդյոք քեզ հնա­րա­վո­րություն են տալիս զարգա­նալ և մրցունակ դառնալ։

Նա շեշտեց, որ արվեստա­գե­տը չի կարող լիարժեք ստեղծա­գործել սովի ու մշտա­կան ճգնա­ժա­մի պայմաննե­րում։ Նրա կարծի­քով՝ ստեղծա­գործության հիմնա­կան պայմա­նը ներքին ազա­տությունն է, իսկ պետության դերը պետք է լինի տաղանդա­վոր արվեստա­գե­տին աջակցե­լը, ոչ թե թեմա­նե­րը թելադրե­լը։

Անդրա­դառնա­լով 2026 թվա­կա­նի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րին՝ ՌուբենԲա­բա­յա­նը ասաց, որ դրանք լինե­լու են ոչ թե պարզա­պես քաղա­քա­կան, այլ քաղա­քակրթա­կան ընտրություն՝ պետություն կամ գաղութ։ Նա ընդգծեց ընտրո­ղի պատասխա­նատվությունը՝ նշե­լով, որ ընտրո­ղը պետք է լինի երկրի տերը, ոչ թե իր համար«տեր» ընտրո­ղը։

Նա ընտրա­կա­շառքը համա­րեց լուրջ խնդիր և նշեց, որ օրենքը պետք է խստո­րեն կիրառվի բոլո­րի նկատմամբ։ Նրա խոսքով՝ փողով գնված իշխա­նությունը երկար կյանք չունի, և ընտրո­ղը պետք է գիտակցի, որ իր ընտրության պատասխա­նատվությունը կրում է ինքը։

Ռուբեն Բաբա­յա­նը եզրա­փա­կեց՝ նշե­լով, որ ազատ, գաղտնի և թափանցիկ ընտրություններն այն հիմքն են, որոնց վրա կարե­լի է կառուցել պատասխա­նա­տու և ինքնիշխան պետություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ